Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

9) ՄԵՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ  ԾՐԱԳԻՐԸ

Եթէ յաջողուի, մտադիր եմ այսպէս կազմել՝ հետեւելով ռուս Յովհաննէս վարդապետի եւ ուսուցչապետ Սոկոլովի ուղղութեան:

Ա գրքում զետեղել մեր եկեղեցական իրաւունքի բոլոր աղբիւրները՝ ընդհանուր եւ մասնաւոր. ընդհանուր աղբիւրները, այսինքն 3 տիեզերական եւ 6 տեղական ժողովները՝ համեմատելով մեր 40 կանոնագրքերի եւ յունա-սլաւոնական բնագրի կանոնները  միմեանց հետ եւ ճիշտը հանելով, ապա հայոց ժողովների, սբ հարց, կաթուղիկոսների կանոնները եւ կարգադրութիւնները, եւ ապա 1836 թուի Պոլոժենիան եւ 1861-ի Սահմանադրութիւնը՝ դուրս   վանելով այն, ինչ որ հաստատուած եւ ընդունուած չէ Ազգային ժողովով կամ ազգի համաձայնութեամբ:

Բ գրքում զետեղել հայոց եկեղեցական իրաւունքի տեսութիւնը (теория), այսինքն արձանագրել այն ընդհանուր սկզբունքները եւ օրէնքները, որոնք բղխում են մեր եկեղեցական աղբիւրներից՝ յընթացս Եկեղեցու ամբողջ կեանքի` Լուսաւորչից մինչեւ այսօր, թէ՛ կառավարչական, թէ՛ դատաստանական եւ թէ՛ օրէնսդրական:

Գ գրքում տալ մեր Եկեղեցու գործադրուող օրէնքները (действующее право)՝ համեմատութեամբ միւս քրիստոնեայ Եկեղեցիների կանոնների եւ եկեղեցական իրաւունքի հետ: