19)
ՆԻԿԻԱՅԻ
Ա
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ
ԺՈՂՈՎԻ
ԿԱՆՈՆՆԵՐԸ
(325
Թ.
)
Չորրորդ
դարու
սկզբին
երեւաց
մի
նոր
աղանդ,
որը
բոլոր
նախկին
աղանդներից
աւելի
տարածուեց
եւ
խռովեց
քրիստոնեայ
աշխարհը:
Այդ
աղանդի
սկզբնաւորութիւնը
եղաւ
Արիոսի՝
մի
եկեղեցականի
միջոցով:
Արիոսը
Լիբանանից
էր.
300
թուին,
Մելիտոսի
հերձուածողական
խմբում
մասնակցելուց
իբր
դադարելով,
դիմեց
Աղեքսանդրիայի
Պետրոս
եպիսկոպոսին
զղջմամբ՝
խնդրելով
ներել
եւ
ընդունել
հաւատացեալների
կարգում:
Պետրոս
եպիսկոպոսի
ուշը
գրաւեցին
Արիոսի
մտաւոր
ընդունակութիւնները
եւ
ընդարձակ
տեղեկութիւններ
ունենալը,
ընդունեց
նրան
եւ
սարկաւագ
ձեռնադրեց:
Բայց
երբ
իմացաւ
Պետրոս
եպիսկոպոսը,
որ
Արիոսը
էլի
ծածուկ
յարաբերութիւն
ունի
մելիտոսականների
հետ,
բանադրեց
նրան`
հեռացնելով
Եկեղեցուց
(Սոզոմենոս):
Պետրոս
եպիսկոպոսի
յաջորդ
Աքիլլէսից
Արիոսը
յաջողեցրեց
առ
երեսս
զղջմամբ
բանադրանքից
ազատուել
եւ
մինչեւ
իսկ
քահանայ
ձեռնադրուել:
Աքիլլէսի
մահից
յետոյ
կղերը
եւ
ժողովուրդը
313-ին
փոխանակ
Արիոսին
ընտրելու,
որ
շատ
էր
փափագում,
ընտրեց
Աղեքսանդր
քահանային
եպիսկոպոս:
Դրանից
յետոյ
սկսում
է
Աղեքսանդրի
եւ
Արիոսի
մէջ
անձնական
գժտութիւն,
որ
փոխւում
է
կամաց-կամաց
միմեանց
մեղադրելուն՝
ժողովրդին
աղանդական
մտքեր
քարոզելուն
մէջ:
Արիոսը
մեղադրեց
Աղեքսանդրին
սաբեղեան
աղանդաւորների
մտքեր
քարոզելուն
մէջ
եւ
սկսեց
կղերի
ներկայութեամբ
վիճել
եպիսկոպոսի
հետ`
ցոյց
տալու
իբր
թէ
հակառակորդի
սխալ
դատողութիւնները:
Լինելով
խելօք,
լաւ
խօսող,
նրբամիտ
խօսքերով
իւր
յետին
մտքերը
առաջ
տանող՝
նա
կարողացաւ
վէճերի
ժամանակ
յաղթող
երեւալ
եւ
կուսակիցներ
գտնել,
իւր
քարոզներով
կարողացաւ
գրաւել
70
կոյսերի,
12
սարկաւագների
եւ
7
քահանայի
ու
մի
քանի
եպիսկոպոսի
(Եպիփան):
Նրա
քարոզած
մտքերը
շուտով
տարածուեցին
Եգիպտոսում,
Լիբանանում,
Վերին
Թեբայիդում
(Սոկրատ):
Աղեքսանդր
եպիսկոպոսը,
տեսնելով
ապագայի
վտանգը,
ժողով
գումարեց
100
եպիսկոպոսից
բաղկացած
եւ
320-ին
քննեց
հերետիկոսների
քարոզած
մտքերը
եւ
նզովեց
նրանց
ու
արտաքսեց
Աղեքսանդրիայից
(Սոկրատ,
Սոզոմենոս):
Արիոսը
դիմեց
Նիկոմիդիայի
եպիսկոպոս
Եւսեբիոսին`
ցոյց
տալով,
որ
Աղեքսանդրը
անարդարացի
կերպով
իրեն
հալածում
է,
խնդրեց
նրա
հովանաւորութիւնը
եւ
տեղափոխուեց
Պաղեստին,
ուր
մեծ
յաջողութեամբ
սկսեց
քարոզել
իւր
մտքերը:
Աղեքսանդրը
շրջաբերականով
յայտնեց
Արիոսի
աղանդի
եւ
նրա
բանադրուած
լինելու
մասին,
որ
հաւատացեալները
չգայթակղուեն:
Արիոսը
իւր
կողմնակից
եպիսկոպոսների
հետ
դիմեց
Աղեքսանդրին,
որ
ների
Արիոսին.
ի
միջի
այլոց
Արիոսը
արդարանում
էր`
ասելով,
որ
ինքը
նոր
ոչինչ
չի
քարոզում,
այլ
այն,
ինչ
որ
լսել
է
հէնց
Աղեքսանդր
եպիսկոպոսից:
Բայց
Աղեքսանդրը
ուշ
չդարձրեց
դրանց
միջնորդութեան
վրայ
եւ
նզովքը
չվերցրեց:
Արիոսի
կողմնակիցները
Բիւթանիայում
ժողով
արին,
արդարացրին
Արիոսին,
բանադրանքը
վերցրին
եւ
ուղղափառ
հրատարակեցին:
Աղեքսանդրը,
սարսափելի
կերպով
վշտանալով
հայրերի
այդ
արածի
վրայ,
շտապեց
յայտնել
Կոստանդիանոս
Մեծին,
որը
Լիկիանոսին
յաղթելուց
յետոյ
գտնւում
էր
Նիկոմիդիայում,
որ
այդ
աղանդի
առաջն
առնի:
Կոստանդիանոս
կայսրը
շատ
վշտացաւ
Եկեղեցում
այդպիսի
խռովութիւն
սկսուելուն
համար
Ափրիկայի՝
Մելիտոսի
աղմուկներից
յետոյ,
նամակ
գրեց
Աղեքսանդրին
եւ
Արիոսին,
որ
երկուսն
էլ
հաշտուեն
եւ
գործին
վերջ
տան:
Կայսրը
տեսաւ,
որ
նամակը
ոչ
մի
արդիւնքի
չհասցրեց,
մի
եպիսկոպոս
ուղարկեց
գործը
քննելու
եւ
վերջ
դնելու
վէճին:
Այս
եպիսկոպոսի
արած
ժողովը
այդ
մասին
ոչ
մի
արդիւնքի
չհասցրեց,
վէճը
աւելի
եւս
սաստկացրեց:
Այդ
ժամանակ
Զատիկը
տօնելու
հարցը
մէջ
ընկաւ,
տեղիք
տուաւ
աւելի
եւս
վիճաբանութիւնների
եւ
կռիւների:
Բացի
դրանից,
Մելիտոսը՝
Թեբայիդի
եպիսկոպոսը,
որը
կուռքերին
զոհ
անելու
համար
կարգալոյծ
էր
եղած
եւ
ապա
բռնի
ուժով
էլի
եպիսկոպոս
եղած,
Աղեքսանդրիայի
եպիսկոպոսին
չէր
հնազանդում,
անկարգութիւն
էր
անում,
նա
իւր
կողմնակիցներով
անցաւ
Արիոսի
կողմը:
Այս
բոլորը
ի
նկատի
առնելով՝
ուղղափառ
եպիսկոպոսները
խնդրեցին
կայսեր,
որ
ընդհանուր
ժողով
անի,
կանչի
բոլոր
Եկեղեցիների
եպիսկոպոսներին
խնդիրը
քննելու
եւ
կարգ-կանոն
մտցնելու:
Կայսրը
սիրով
ընդունեց,
հրամայեց
հրաւիրագրեր
ուղարկել
բոլոր
յայտնի
աշխարհների
եպիսկոպոսներին
եւ
կանչել
Նիկիա՝
Բիւթանիայի
քաղաքը՝
ամենայարմարը
Եւրոպայի,
Ասիայի
եւ
Ափրիկայի
եպիսկոպոսներին
ժողովելու
դիւրութեան
համար՝
պատուիրելով,
որ
ճանապարհին
բոլոր
յարմարութիւնները
տրուեն
ժողովականներին
եւ
Նիկիայում
բնակարաններ
յատկացուեն:
325-ին
ժողովուեցին
318
հայրապետ,
որոնց
մէջ
էր
եւ
մեր
Լուսաւորչի
որդին`
Արիստակէսը:
Ժողովը
կայացաւ
կայսրի
եւ
ապա
պատգամաւորի
ներկայութեամբ,
քննեց
Արիոսի
աղանդը,
որը
ասում
էր`
Որդին
հաւասար
չէ
Հօր
եւ
ոչ
Հօր
էութիւնից
եւ
բնութիւնից
է
եւ
ոչ
էլ
ծնուած
Հօրից
յաւիտենից
առաջ,
այլ,
դաւանում
էր
նա,
օտար
է
եւ
արարած
եւ
կրտսեր
եւ
ժամանակից
յետոյ
առաջացած:
Ժողովը
դատապարտեց
Արիոսին,
նրա
կուսակից
20
ժողովական
եպիսկոպոսներին
եւ
բոլոր
կողմնակիցներին,
սահմանեց
20
կանոն
եւ
կազմեց
հաւատոյ
հանգանակը`
«Հաւատամք
ի
մի
Աստուած»:
Նիկիայի
20
կանոնները
կան
եւ
մեր
բոլոր
ձեռագրերում.
ձեռագրերի
20
կանոնները
ընդհանուր
առմամբ
համապատասխան
են
յունա-սլաւոնական
20
կանոններին՝
հետեւեալ
տարբերութեամբ:
Ձեռագրերում
2-րդ
կանոնը
երկարացրած
է
եւ
երկուսի
վերածած
եւ
երկրորդ
մասը
3-րդ
կանոնի
փոխարէն
դրուած,
իսկ
իսկական
9-րդ
կանոնը
կարճ
պահելու
վերաբերմամբ
բոլորովին
այլանդակուած
է
եւ
ուրիշ
կանոն
դարձած
կամ,
աւելի
պարզ
ասած,
դուրս
է
ձգուած:
15
եւ
16
կանոնները
մերոնց
մէջ,
արտաքուստ
միմեանց
նման
լինելուն
պատճառով,
համարուած
է
մի
կանոն,
եւ
16-րդը
վերցուած
է:
Թէ
թարգմանիչը
կամ
յետոյ
գրողը
որքան
տգէտ
է
եղել
եւ
անգրագէտ,
կարելի
է
տեսնել
կոպիտ
սխալներից,
կցկտուր
նախադասութիւններից
ու
դարձուածներից,
որոնք
բոլորովին
փոխել
են
բնագիրը.
եթէ
չունենայինք
օտար
բնագիր,
անկարելի
կը
լինէր
մեր
ձեռագրերի
գրաբարը
հասկանալ
եւ
ճշտութեամբ
թարգմանել:
Ապացոյց,
որ
գրողները
աղաւաղել
են,
այդ
կարելի
է
փառաւոր
կերպով
տեսնել
«Բ
Նիկիական»
կոչուած
114
կանոնների
մէջ,
որոնք
կոչւում
են
«Նիկիականի
կրճատուածը»,
եւ
ահա
այդ
կրճատուածի
սկզբի
20
կանոնները
ճշտութեամբ
բովանդակում
են
Նիկիական
20
իսկական
կանոնները
եւ
նման
չեն
հայոց
ձեռագրերի
մէջ
եղած
20-ին:
Զարմանալի
է,
որ
հայոց
ձեռագրերի
մէջ
Նիկիային
յատկացրած
20
կանոնները
աղաւաղուած
են,
իսկ
նոյն
ձեռագրերում
նոյն
կանոններից
յետոյ
դրուած
«Բ
Նիկիական»
կոչուած
կանոնների
մէջ
ճիշտ
են,
առանց
աղաւաղութեան:
Միակ
պատճառը
կարող
են
համարել
այն,
որ
կրճատները
հեշտութեամբ
են
թարգմանուել
եւ
ուրեմն
բնագրի
նման
է
դուրս
եկել,
իսկ
իսկականները
երկար
են
եղել,
թարգմանիչը
յունարէն
լաւ
չի
իմացել
եւ
սխալ
ու
կցկտուր
է
թարգմանել.
այս
բանիս
շատ
փաստեր
կարելի
է
գտնել
մեր
կանոնագրքերում:
Օրինակի
համար՝
«ցինիկ»
բառը,
որ
«շնական»
պիտի
թարգմանել,
բոլոր
ձեռագրերում
գրուած
է
շինական.
միայն
մի
ձեռագրի
մէջ
գրուած
է
«
շ
նական».
խեղճ
գրողը
վախեցել
է
շ
-ի
եւ
ն
-ի
մէջ
ի
դնել,
տեղը
թողել
է
բաց:
Փաստեր
շատ
կարող
եմ
բերել,
բայց
խոյս
եմ
տալիս
անտեղի
կերպով
երկարաբանութիւն
անելուց
եւ
շատախօսութիւնից:
Այս
բոլորը
բերում
են
այն
համոզման,
որ
ոչ
մի
միտք
չունի
մեր
կանոնագրքերի
բառացի
արտատպութիւնը
կամ
թարգմանութիւնը.
մենք
կը
ստանանք
մի
քաոս,
որտեղից
դուրս
գալու
հնար
չենք
ունենալ:
Միակ
ճանապարհն
է
օտար
աղբիւրների
համեմատութեամբ
պարզաբանելը:
1.
Ով
հիւանդութեան
ժամանակ
բժիշկների
միջոցով
զրկուել
է
անդամներից
կամ
թէ
բարբարոսներից
է
ներքինի
դարձել,
այդպիսին
կարող
է
մնալ
հոգեւորականութեան
մէջ:
Եթէ,
առողջ
լինելով,
ինքն
իրեն
ներքինի
է
դարձրել,
այդպիսի
անձին,
թէկուզ
լինի
կղերի
անդամ,
պէտք
է
արձակել
եւ
այդպիսիներից
ոչ
ոքին
չընդունել
եկեղեցական
դասի
մէջ:
Մեր
ձեռագրերում
այդ
նոյն
կանոնին
կցած
է
եւ
պատիժ
այն
անձանց,
որոնք
կամաւոր
կերպով
իրենց
ներքինիացնում
են.
1)
որ
7
տարի
եկեղեցուց
դուրս
կանգնեն
եւ
միայն
պաշտամունքի
ձայն
լսեն.
2)
որ
դռան
մօտ
դրսում
ապաշխարողների
հետ
կանգնեն
եւ
ձեռք
դնելով
թողութիւն
ստանան.
3)
4
տարի
էլ
ներսում
ապաշխարեն,
բայց
պաշտօնէից
կարգը
չմտնեն.
եթէ
մեռնելու
լինեն,
Հաղորդութիւն
տան,
եթէ
առողջացան,
էլի
շարունակեն
ապաշխարանքը:
Այս
կանոնը
կրկնում
է
այն,
ինչ
որ
պատուիրում
էին
Բ
առաքելական
21,
22,
23,
24
կանոնները:
Եւսեբիոս
եւ
Սոկրատ
վկայում
են,
որ
այդ
կանոնները
ուղղուած
են
այն
աղանդաւորների
դէմ,
որոնք
առանձին
քաջագործութիւն
էին
համարում
ի
սէր
Քրիստոսի
գայթակղութիւնից
հեռու
մնալու
համար
իրենց
ներքինիացնել:
Այս
մասին
խօսում
է
եւ
Յուստինիանոսի
142
նովելլան:
2.
Կարիքից
կամ
մարդկանց
թելադրութիւններից
ստիպուած
շատ
բան
է
կատարւում
եկեղեցական
կանոնի
հակառակ.
կռապաշտութիւնից
նոր
դարձածներին,
որոնք
կարճ
ժամանակ
միայն
նախապատրաստութեան
մէջ
են
եղած,
շուտով
հոգեւոր
աւազանին
են
մօտեցնում
եւ
իսկոյն
մկրտութիւնից
յետոյ
եպիսկոպոս
են
կարգում
կամ
երէց.
բարի
համարուեց
այդ
բանը
արգելել
սրանից
յետոյ:
Պատրաստուողին
էլ
ժամանակ
պիտի
տալ,
որ
մկրտութիւնից
յետոյ
փորձի
ենթարկուի:
Շատ
պարզ
է
առաքելական
խօսքը,
որ
ասում
է.
«Մի՛
մատաղատունկ,
զի
մի՛
հպարտացեալ՝
ի
դատաստան
սատանայի
անկանիցի»
(Ա
Տիմ.
Գ
6):
Եթէ
որոշ
ժամանակում
մէկը
հոգեկան
մեղքի
մէջ
կ’ընկնի
եւ
կը
հաստատուի
երկու-երեք
վկայի
խօսքով,
այդպիսին
կղերից
կ’արձակուի:
Իսկ
սրա
հակառակ
գնացողը՝
իբրեւ
մեծ
ժողովի
վճռի
դէմ
ըմբոստացող,
կղերից
արձակուելու
վտանգին
կ’ենթարկուի
(տե՛ս
Բ
առ.
80,
74,
75):
3.
Մեծ
ժողովը
առանց
բացառութեան
սահմանեց,
որ
ոչ
եպիսկոպոսը,
ոչ
երէցը,
ոչ
սարկաւագը
եւ
ոչ
կղերից
որեւէ
մէկը
իրաւունք
չունենայ
կին
պահել
տանը,
բացի
մօրից,
քրոջից,
կամ
մօրաքրոջից,
կամ
այն
անձինքներից,
որոնք
հեռու
են
ամէն
մի
կասկածանքից:
Ոմանք
ասում
են,
որ
կենակցուհի
պիտի
հասկանալ
այն
կինը,
որ
բռնում
է
իսկական
ամուսնու
տեղը
եւ
անառակաբար
ապրում
է
ուրիշի
հետ:
Ուրիշները
ասում
են,
որ
կենակցուհին
այն
կինն
է,
որ
ապրում
է
մէկի
մօտ,
բայց
բոլորովին
հեռու
կասկածանքից՝
օտարի
պէս.
օրինակ
են
բերում
Բարսեղ
Մեծի
թուղթը՝
Գրիգոր
քահանային
գրած,
որ
սա
արձակի
իւր
կենակցուհուն,
որի
մասին
դժուար
էր
կասկածել
թէեւ,
մանաւանդ
որ
քահանան
70
տարեկան
էր
(Правила
св.
апост.
св.
от...
съ
толк.
13):
Այս
ժողովում
շատերը
առաջարկեցին
անարատ
կեանք
վարելու
համար
սահմանել
կուսակրօնութիւնը,
բայց
եգիպտացի
սբ
Պափնուտիոսը,
որը
շատ
մեծ
յարգ
էր
վայելում
բոլորից
իբրեւ
կուսակրօն
անձն
եւ
օրինակելի
հոգեւորական,
խիստ
կերպով
պաշտպանեց
ամուսնութիւնը՝
ապացուցանելով
Պօղոս
առաքեալի
խօսքի
հիման
վրայ,
որ
ամենայն
մարդ
իւր
կազմուածքով
չի
կարող
այդ
կեանքը
վարել
եւ
համոզեց
ժողովին
կուսակրօնութիւնը
պարտաւորական
չանել:
Ժողովը
համաձայնեց
եւ
ընդունեց
նրա
առաջարկութիւնը:
Նոյն
բանի
մասին
խօսում
է
եւ
Յուստինիանոսի
123
նովելլան:
3-րդ
կանոնս
չկայ
հայոց
ձեռագրերում.
սրա
փոխարէն
դրուած
է
2-րդի
կէսը՝
ճոռոմաբանած.
ահա՛
այդ
աղաւաղուած
կանոնը.
«Վասն
այնոցիկ
որ
մատաղօրեայք
իցեն
եւ
մտօք
խակք,
ուսմամբ
տխմարք,
կարգաց
տգէտք,
օրինաց
անտեղեակք,
խօսիւք
յահուր,
գնացիւք
սայթաք
եւ
գինեմոլք,
վաղվաղակի
ո՛չ
մերձեցուցանել
զնոսա
ի
սարկաւագութիւն
կամ
եղեւ
սուրբ
ժողովոյն.
այլ
թէ
օտար
աշխարհիկ
ոք
իցէ
յայլոյ
վիճակէ,
յայլոյ
գաւառէ՝
ոչ
սնուցեալ
քո
եւ
ոչ
ուսուցեալ,
զայնպիսին
յօծումն
մի՛
մերձեցուսցես՝
ըստ
առաքելոյն
որ
ասէ.
«Ձեռս
վաղվաղակի
ուրուք
վերայ
մի՛
դնիցես
եւ
մի՛
կցորդ
լինիցիս
մեղաց
օտարաց»:
Ապացոյց,
որ
սա
աղաւաղումն
է
իսկականի,
այդ
երեւում
է
Երկրորդ
Նիկիական
կրճատ
կանոնների
3-րդից,
որ
ասում
է.
«Ոչ
է
պարտ
որոց
ի
վիճակաւորութեան
են
ի
ներքսածական
ունել
կանայս,
բայց
ի
հանոյ
եւ
ի
մօրէ
եւ
ի
քեռէ».
նման՝
իսկական
3-րդ
կանոնին:
4.
Աւելի
վայելուչ
է,
որ
աշխարհի
բոլոր
եպիսկոպոսների
համաձայնութեամբ
առաջնորդ-եպիսկոպոս
նշանակուի:
Եթէ
ճանապարհների
հեռաւորութեան
եւ
այլ
պատճառներով
բոլոր
եպիսկոպոսները
չկարողանան
ժողովուել,
գոնէ
երեք
հոգի
պիտի
հաւաքուեն,
իսկ
մնացածները
իրենց
համաձայնութիւնը
թղթով
պիտի
ուղարկեն
եւ
ապա՛
ձեռնադրութիւն
կատարեն:
Ամէն
մի
աշխարհում
այդպիսի
գործողութեան
հաստատութիւնը
պատկանում
է
աշխարհի
մետրոպոլիտին
(կաթուղիկոսին):
Այս
կանոնը
սահմանուեց
առհասարակ
եպիսկոպոսների
ինքնակամութեան
առաջն
առնելու
համար.
առիթը
տուաւ
Թեբայիդի
Մելիտոս
եպիսկոպոսը,
որը
եպիսկոպոսներ
էր
ձեռնադրում
առանց
խորհրդի
եւ
գլխաւոր
եպիսկոպոսի
համաձայնութեան:
Այս
եպիսկոպոսը
հալածանքների
ժամանակ
զոհ
արաւ
եւ
ըմբոստացաւ
Աղեքսանդրիայի
եպիսկոպոսի
դէմ
եւ
ապաշխարանքի
ենթարկուեց
վերջինիս
կողմից
ժողովի
միջոցով:
Նա
չհնազանդեց,
կուսակցութիւն
կազմեց
եւ
իւր
կողմնակիցներին
եպիսկոպոս
ձեռնադրեց:
Այստեղ
թէեւ
չի
ասուած
եպիսկոպոսի
ընտրութեան
մէջ
ժողովրդի
մասնակցութեան
մասին
որեւէ
խօսք,
բայց
ժողովը
զանց
չի
արել
յիշելու
այդ
մասին
իւր
շրջաբերական
թղթում`
գրուած
Եգիպտոսի
եւ
Լիբիայի
(Լիբանանի)
Եկեղեցիներին.
«Եպիսկոպոսներից
որեւէ
մէկի
մահից
յետոյ
նրա
տեղը
կարող
է
ընտրուել
եւ
նորադարձը,
եթէ
միայն
այդ
բանին
արժանի
կը
լինի
եւ
ժողովրդից
ընտրուած՝
գլխաւոր
եպիսկոպոսի
համաձայնութեամբ
եւ
հաստատութեամբ»
(Սոկրատ):
Սբ
Կղեմէսը
ասում
է.
«Եպիսկոպոսները
կարգուել
են
առաքեալների
ձեռքով
եւ
նրանցից
յետոյ՝
ուրիշ
արժանայիշատակ
անձինքներից
եւ
ամբողջ
Եկեղեցու
համաձայնութեամբ»
(տե՛ս
Опыт
с.
з.
Иоанна.
291-292
եր.
):
Նոյն
տեսակ
կարգ
ժողովրդի
ընտրութեան
համար
սահմանում
են
եւ
«Առաք.
կարգադրութիւններ»-ը:
Սբ
Կիպրիանոսը
ասում
է.
«Պէտք
է
խստութեամբ
պահպանել
առաքելական
աւանդութիւնը
եւ
հրահանգը,
որպէսզի
եպիսկոպոսի
օրինական
կարգման
համար
հաւաքուեն
այն
ժողովրդի
մօտ,
որի
վրայ
պիտի
եպիսկոպոս
նշանակեն,
բոլոր
մերձակայ
եպիսկոպոսները
եւ
ընտրութիւնը
կատարեն
ժողովրդի
ներկայութեամբ,
որը
լաւ
կարող
է
իմանալ
ընտրուածի
կեանքը
եւ
դիտել
իւրաքանչիւրի
վարք
ու
բարքը:
Եւ
ամէն
տեղ
այսպէս
է
ասում,
որպէսզի
եպիսկոպոս
կարգուեն
բոլոր
հօտի
ընդհանուր
համաձայնութեամբ
եւ
եպիսկոպոսների
որոշմամբ
թէ՛
ներկայ
եւ
թէ՛
բացակաների,
որոնք
վկայաթուղթ
են
ուղարկում:
Որովհետեւ
ժողովրդի
ներկայութեամբ
կարող
են
բացուել
արատաւոր
մարդկանց
յանցանքները
եւ
բարի
մարդկանց
ծառայութիւնները,
եւ
այդպիսով
միայն
ընտրութեան
միջոցով
կարելի
է
արդարացի
վարուել,
որը
կայանում
է
ընդհանուր
ձայնով
եւ
բոլորի
դատողութեամբ»
(տե՛ս
ԿտօՑ
Փ.
ջ.,
292
եր.
):
Յունաց
մեկնիչների`
Զոնարասի,
Արիստենոսի
եւ
Բալսամոնի
կարծիքով`
«հներում
եպիսկոպոս
ընտրում
էր
քաղաքացիների
ժողովը»,
եւ
ապա
յայտնում
էին
մետրոպոլիտին:
Նոյնը
հաստատում
է
եւ
Բ
առ.
34
կանոնը:
Այսպէս
ժողովրդի
միաձայն
ցանկութեամբ
ընտրուեց
Աթանասը
Աղեքսանդրիայում,
Ամբրոսիոսը`
Մեդիոլանում:
Այսպէս
կատարւում
են
մինչեւ
այսօր
մեր
կաթուղիկոսների,
պատրիարքների
ընտրութիւնները,
իսկ
Տաճկահայաստանում`
նաեւ
եպիսկոպոս-առաջնորդների:
5.
Նրանք՝
հոգեւորական
թէ
աշխարհական,
որոնց
եպիսկոպոսը
իւր
թեմում
մերժել
է
եկեղեցուց,
պիտի
պահեն
այն
կանոնը,
որը
սահմանել
է՝
որ
բանադրուածները
ուրիշ
անձինքներից
արձակումն
չստանան:
Միայն
պիտի
քննել,
թէ
փոքրոգութեան,
վէճի
կամ
մի
որեւէ
այդպիսի
անբաւականութեան
համար
չէ՞
արդեօք
եպիսկոպոսը
բանադրել:
Եւ
այսպէս,
որպէսզի
դրա
նման
գործերի
համար
կատարուի
վայելուչ
քննութիւն,
բարի
համարուեց
սահմանել,
որ
ամէն
աշխարհում
տարին
երկու
անգամ
ժողով
լինի,
որպէսզի
աշխարհի
բոլոր
եպիսկոպոսները
միատեղ
ժողովուեն,
քննեն
այդպիսի
թիւրիմացութիւնները
եւ
այդ
միջոցով
եպիսկոպոսի
դէմ
յանցաւոր
գտնուածները
բոլորի
կողմից
համարուեն
եկեղեցուց
հեռացրած
այնքան
ժամանակ,
որքան
բաւարար
կը
համարի
ժողովը
եւ
կը
մեղմացնի
վճիռը:
Ժողովներից
առաջինը
լինի
Քառասնորդականից
առաջ,
որ
ամէն
անբաւականութիւնից
յետոյ
մաքուր
ընծայ
բերուի
Աստծուն,
երկրորդը`
աշնան
ժամանակներում:
Հայոց
ձեռագրերում
գրուած
է՝
«երիս
ժողովս
արասցեն»,
որը
սխալ
է,
որովհետեւ
այս
կանոնս
ի
նկատի
է
ունեցել
Բ
առաքելական
37
կանոնը,
որը
պատուիրում
է
2
անգամ
ժողով
անել:
Բանադրանքի
համար
տե՛ս
եւ
Բ
առ.
32,
տե՛ս
եւ
Անտ.
20:
6.
Թող
պահպանուեն
հին
սովորութիւնները,
որոնք
ընդունուած
էին
Եգիպտոսում,
Լիբանանում
եւ
Պենտապոլսում,
որ
Աղեքսանդրիայի
եպիսկոպոսը
իշխանութիւն
ունենայ
բոլորի
վրայ:
Նոյնպիսի
սովորութիւն
կար
եւ
Հռոմի
եպիսկոպոսի
վերաբերմամբ:
Նոյնպէս
եւ
Անտիոքում
եւ
ուրիշ
աշխարհներում
թող
պահպանուեն
Եկեղեցիների
առաւելութիւնները:
Թող
յայտնի
լինի
այս,
որ
եթէ
մէկը
առանց
մետրոպոլիտի
թոյլտւութեան
եպիսկոպոս
կարգուի,
այդպիսիների
համար
մեծ
ժողովը
որոշեց,
որ
նա
եպիսկոպոս
չլինի
(չհամարուի):
Իսկ
եթէ
ընդհանուր
ընտրութիւնը
կը
լինի
յաջող
եւ
եկեղեցական
կանոնների
համաձայն,
բայց
երեքը
կամ
երկուսը
վիճասիրութեան
պատճառով
կը
հակաճառեն
նրան,
այն
ժամանակ
ընտրողների
ձայների
մեծամասնութեամբ
գործը
կը
վճռուի:
Գլխաւոր
եպիսկոպոսի
վերաբերմամբ
դեռեւս
որոշում
կար
Բ
առ.
34
կանոնում.
նոյնը
հաստատւում
է
այստեղ՝
անուն-անուն
յիշատակելով.
1)
Աղեքսանդրիա,
որի
սահմանն
են
Եգիպտոս,
Լիբանան
եւ
Պենտապոլիս.
2)
Անտիոք,
որի
մէջ
մտնում
են
Ասորիք,
Կելէ
(Սիրիա),
Միջագետք
եւ
երկու
Կիլիկիա.
3)
Հռովմ,
որին
ենթարկւում
էին
Իտալիայի
եկեղեցիները:
4)
Մեր
Եկեղեցին
առաջին
անկախութիւնը
ձեռք
բերեց
Լուսաւորչից
սկսած
եւ
բոլորովին
բաժանուեց
Արշակ
Բ-ի
օրով:
Կային
եւ
ուրիշ
աշխարհներ,
որոնք
առանձին
անկախ
մետրոպոլիտութիւններ
էին
կազմում:
Այս
կանոնը
հռոմէական
կանոններում
տարբեր
խմբագրութեամբ
է
գրուած՝
յօգուտ
Հռովմի:
Սրանց
տարբեր
խմբագրութիւնը
բացուեց
418-ին,
Զոսիմոս
պապի
ժամանակ,
Կարթագենի
ժողովի
մէջ`
մի
կարգալոյծ
քահանայի
խնդրի
պատճառով,
որը
Ափրիկայի
եպիսկոպոսների
վճռի
դէմ
բողոքել
էր
պապին:
Հռովմի
լեգատները
պնդում
էին,
որ
Նիկիայի
կանոնիս
հիման
վրայ
Ափրիկայի
վէճերը
պիտի
քննեն
պապերը,
երբ
բերել
տուին
Աղեքսանդրիայի,
Անտիոքի
եւ
Պոլսոյ
ձեռագիր
Նիկիայի
կանոնները,
այդպիսի
բան
չգտան,
դուրս
եկաւ,
որ
Հռովմի
կղերականները
Սարդիկէի`
յօգուտ
պապի
գրած
կանոնները
մուծել
են
Նիկիայի
կանոնի
մէջ:
7.
Թող
հաստատուի
հին
սովորութիւնը
եւ
աւանդութիւնը,
որ
Ելիայի
եպիսկոպոսը
յարգանք
ունենայ,
որ
այն
պատիւը
ունենայ,
որը
կապուած
է
մետրոպոլիտին
յատկացրած
արժանաւորութիւնների
հետ:
Էլիան
Երուսաղէմն
է,
որ
ի
պատիւ
Ելիա
Անդրիան
կայսեր
նոր
անունով
վերակոչուեց
հին
Երուսաղէմի
փոխարէն:
Երուսաղէմի
եպիսկոպոսին
յատկացնւում
է
մետրոպոլիտի
պատի՛ւ,
բայց
ոչ
իշխանութիւն,
նա
իշխանութեամբ
ենթարկւում
էր
Կեսարիայի
մետրոպոլիտին
(տե՛ս
Եւսեբիոս,
Բ,
12,
16,
Դ,
12):
123
նովելլայում
Երուսաղէմի
մետրոպոլիտը
պատրիարք
է
համարւում:
8.
Մի
ժամանակ
իրանց
մաքուր
համարողների
մասին,
որոնք
անբաժան
էին
առաքելական
եւ
ընդհանրական
եկեղեցուց,
բարի
է
համարում
սուրբ
եւ
մեծ
ժողովը,
նրանց
վրայ
ձեռք
դնելով,
թոյլ
տալ
մնալ
կղերի
մէջ:
Ամէնից
առաջ
նրանք
պիտի
խոստովանեն
գրաւոր
կերպով,
թէ
միանում
են
եւ
խոստանում
են
հետեւել
առաքելական
եւ
ընդհանրական
եկեղեցու
որոշումներին,
այսինքն
եկեղեցական
հաղորդակցութեան
մէջ
կլինեն
թէ
երկկին
մարդկանց
եւ
թէ
հալածանքների
ժամանակ
հաւատուրացների
հետ,
որոնց
համար
թէ
ապաշխարանք
եւ
թէ
ներման
ժամանակ
է
նշանակած:
Պէտք
է,
որ
նրանք
ամէն
բանում
հետեւեն
առաքելական
եկեղեցու
որոշումներին:
Եւ
այսպէս
թէ
գիւղերում
եւ
թէ
քաղաքներում
եթէ
նրանց
ձեռնադրուածներից
կպատահեն
անձինք,
որոնք
կը
միանան
մեր
եկեղեցու
հետ,
նրանք
կմնան
իրանց
կարգի
մէջ:
Եթէ
դրանց
մէջ
կը
լինեն
մեր
եկեղեցու
հետ
միացող
եպիսկոպոսներ,
եւ
նոյն
տեղում
կը
գտնուի
ուղղափառ
եպիսկոպոս,
հարկաւ
ուղղափառ
եպիսկոպոսը
կը
մնայ
իւր
բոլոր
իրաւունքներով
եւ
սրանից
կախուած
կը
լինի
նորադարձ
եպիսկոպոսներին
ընդունել
եպիսկոպոսական
պատուով.
եթէ
ուղղափառ
եպիսկոպոսին
ցանկալի
չէ,
կը
նշանակի
նրանց
քորեպիսկոպոս
կամ
քահանայ.
երկու
եպիսկոպոս
մի
քաղաքում
չպիտի
լինին:
Մաքուր
իրանց
անուանում
էին
Հռոմի
քահանայ
Նովատիանոսի,
որին
եղբայրատեաց
լինելուն
համար
Հռոմի
ժողովը
Կոռնելիոս
պապի
ժամանակ
բանադրեց
եւ
նզովքի
ենթարկեց,
հետեւողները,
որոնք
պահանջում
էին
շատ
խիստ
մաքրակրօնութիւն,
վարքի
անարատութիւն.
այդ
հիմքով
երկկանանց
բոլորովին
կտրում
էին
եկեղեցու
հաղորդակցութիւնից,
հալածանքների
ժամանակ
հաւատուրացներին
թոյլ
չէին
տալիս
ապաշխարելու`
պահանջելով,
որ
նրանք
մարդկային
բռնութիւնից
չուրանան
հաւատը
(Եւսեբիոս):
9.
Եթէ
ոմանք
առանց
փորձի
ենթարկուելու
երէց
դարձան
կամ
փորձման
ժամանակ
մեղքերը
խոստովանեցին,
բայց
խոստովանութիւնից
յետոյ
էլի
հակառակ
գնացին
կանոններին,
այդպիսիներին
կանոնը
արգելում
է
քահանայագործութիւն
անել,
որովհետեւ
ուղղափառ
Եկեղեցին
պահանջում
է
անշուշտ
անարատութիւն
(Ա
Տիմ.
Գ
2)
(տե՛ս
Բ
առ.
25):
10.
Եթէ
ուրացողներից
ոմանք
անգիտութեամբ
կամ
հէնց
կարգողների
գիտութեամբ
հոգեւորականութեան
մէջ
են
մտել,
նրանք
չեն
կարող
եկեղեցական
համարուել
կանոնի
համաձայն,
որովհետեւ
դրանք
քննութիւնից
յետոյ
զրկւում
են
սրբազան
կարգից:
Մեր
ձեռագրերում
աւելի
որոշ
է
գրուած
այս
կանոնը.
«Եպիսկոպոսի
չգիտենալովը
կամ
կաշառատւութեամբ
եթէ
անարժան
անձինք
օծումն
կը
ստանան,
եւ
յետոյ
կը
բացուի
այդ
յանցանքը
եւ
կ’իմացուի
ձեռնադրուողի
անարժանութիւնը,
մեծ
ժողովը
որոշեց
կարգալոյծ
անել
դրան
եւ
պատժի
ենթարկել
ձեռնադրել
տուողներին
եպիսկոպոսի
կամքի
համաձայն»:
11.
Որոնք
ուրացել
են
հաւատը
ո՛չ
ստիպմամբ,
կամ
կալուածքի
յափշտակումից
վախենալով,
կամ
վտանգի
եւ
այլ
պատահարների
պատճառով,
որ
պատահում
էր
Լիկիանոսի
ժամանակ,
ժողովը
որոշեց
դէպի
այդպիսիները
ողորմած
լինել,
թէեւ
արժանի
չեն:
Որոնք
անկեղծօրէն
կը
զղջան,
նրանք
երեք
տարի
ունկնդիրների
հետ
կը
կանգնեն
իբրեւ
հաւատացեալ,
7
տարի
եկեղեցում
«ընդ
ձեռամբ»
կ’ապաշխարեն
եւ
երկու
տարի
էլ
ժողովրդի
հետ
կ’աղօթեն
առանց
հաղորդուելու:
Լիկիանոսը
Իտալիայի
կառավարիչն
էր
Կոստանդիանոսի
ժամանակ,
յետոյ
կայսր
դարձաւ
եւ
խիստ
հալածանք
սկսեց
քրիստոնեաների
դէմ
(Եւսեբիոս):
Ապաշխարողներից
ունկնդիրները
նրանք
էին,
որոնք
միայն
ընթերցումները
իրաւունք
ունէին
լսելու՝
առանց
հաւատացեալների
աղօթքին
եւ
հաղորդութեան
մասնակցելու:
«Ընդ
ձեռամբ»
նրանք
էին,
որոնք
կանգնում
էին
ամբիոնի
ետեւի
մասում,
երեսի
վրայ
ընկած
ներողութիւն
էին
խնդրում,
եպիսկոպոսը
կամ
քահանան
ձեռքերը
դնում
էր
գլխին
եւ
թողութիւն
տալիս
մեղքերին:
12.
Նրանք,
որոնք
անկեղծօրէն
հաւատքը
կը
դաւանեն,
ջերմեռանդութիւն
ցոյց
կը
տան
եւ
զինուորական
գօտին
դէն
կը
ձգեն,
բայց
յետոյ
ինչպէս
շներ`
իրենց
փոխածին
կը
դառնան,
արծաթ
եւ
պարգեւներ
կաշառ
տալով
կը
հասնեն
զինուորական
պատուի,
այդպիսիները
10
տարի
եկեղեցում
կ’ապաշխարեն
ընդ
ձեռամբ
ներողութիւն
խնդրելով
եւ
3
տարի
ունկնդիր
լինելով
գաւթում:
Ապաշխարելիս
ի
նկատի
պիտի
առնել
տրամադրութիւնը
եւ
զղջման
պատրաստակամութիւնը:
Որոնք
երկիւղով,
լացով,
համբերութեամբ,
բարեգործութեամբ
եւ
գործով
կը
զղջան
եւ
ո՛չ
արտաքուստ,
դրանք
որոշեալ
ժամանակը
լրանալուց
յետոյ
կ’ընդունուեն
աղօթողների
մէջ:
Եպիսկոպոսը
իրաւունք
ունի
զիջողաբար
վարուելու:
Իսկ
որոնք
անտարբերութեամբ
կ’ապաշխարեն,
նրանք
որոշած
ժամանակը
ապաշխարանքը
կը
կրեն:
Այս
կանոնս
գլխաւորապէս
գրուած
է
Լիկիանոսի
զօրքերի
համար.
քրիստոնեայ
զօրքերը
դուրս
էին
գալիս
Լիկիանոսի
զօրքից
նրա
անգութ
հալածանքների
մէջ
չմասնակցելու
համար,
բայց
յետոյ
զղջում
էին
եւ
ահագին
կաշառներ
տալով`
նորից
մտնում
նրա
զօրքի
մէջ:
Այս
կանոնը
եւ
նախընթացը
մեր
ձեռագրերում
թէեւ
նոյն
բովանդակութիւնն
ունին,
բայց
յաւելումներ
շատ
ունին
եւ
բաւական
փոխում
են
արտաքին
ձեւը:
13.
Մահամերձների
վերաբերմամբ
թող
պահպանուեն
հին
կանոնը
եւ
օրէնքը,
որ
մեռնողը
չզրկուի
վերջին
ամենակարեւոր
ուղեկցութիւնից:
Եթէ
Հաղորդութիւնից
յետոյ
կ’առողջանայ,
թող
մասնակցի
միայն
աղօթողների
հետ
եկեղեցու
դռան
մօտ:
Ընդհանրապէս
մեռնողներին,
ով
կ’ուզի
լինի,
Հաղորդութիւն
խնդրողներին,
եպիսկոպոսի
կողմից
փորձի
ենթարկելուց
յետոյ,
թող
Հաղորդութիւն
տրուի:
Մեր
ձեռագրերում
նոյն
բանն
է
ասւում,
միայն
մի
քիչ
երկարացրած
եւ
պատիժների
տեսակը
որոշած.
14.
Չմկրտուածների
(երախաների)
եւ
ուրացողների
համար
սուրբ
եւ
մեծ
ժողովը
որոշեց
երեք
տարի
ունկնդիրների
հետ
լսեն
Ս.
Գիրքը
եւ
ապա
աղօթեն
պատրաստուողների
(մկրտութեան)
հետ:
«Պատրաստուող»
կոչւում
էին
այն
նորադարձ
քրիստոնեաները,
որոնք
եկեղեցում
կամ
ուսումնարաններում
պատրաստւում
էին
քրիստոնէական
կրօնի
վարդապետութեան
մէջ
եւ
ապա
մկրտւում:
Բոլորովին
նորերը
առաջին
կարգն
էին
կազմում,
իսկ
երկու-երեք
տարի
պատրաստուողները`
երկրորդ
կարգը:
Երկուսն
էլ
ընդհանուր
աղօթքին
եւ
Հաղորդութեան
մասնակցելու
իրաւունք
չունէին
(տե՛ս
Նէո.
5):
15.
Շատ
խռովութիւնների
եւ
խառնակութիւնների
պատճառով
բարի
համարուեց
արգելել
այն
սովորութիւնը,
որ
հակառակ
առաքելական
կանոնին
մի
քանի
տեղերում
գործադրւում
է,
որ
քաղաքից
քաղաք
չտեղափոխուեն
ո՛չ
եպիսկոպոս,
ո՛չ
երէց,
ո՛չ
սարկաւագ:
Ով
հակառակ
այս
կանոնի
կ’ընթանայ
եւ
կը
կարգադրի,
նրա
կարգադրութիւնը
կը
լինի
անվաւեր
եւ
տեղափոխուողը
յետ
կը
բերուի
այն
եկեղեցին,
որտեղ
ձեռնադրուած
է
(տե՛ս
Բ
առ.
14,
15,
16):
16.
Քահանաներից,
սարկաւագներից
կամ
ժառանգաւորներից
նրանք,
որոնք
շուտափոյթ,
Աստուծոյ
երկիւղը
մոռացած
եւ
եկեղեցական
կանոնը
անուշադրութեան
տուած,
իրենց
սեպհական
Եկեղեցուց
կը
հեռանան,
նրանք
ուրիշ
Եկեղեցում
չպիտի
ընդունուեն.
ամէն
միջոց
պիտի
գործ
դնել
եւ
ստիպել,
որ
նրանք
յետ
դառնան.
եթէ
կը
յամառեն,
թող
զրկուեն
եկեղեցու
հաղորդութիւնից:
Իսկ
եթէ
մէկը
կը
համարձակի
ուրիշի
իրաւասութեան
պատկանող
մէկին
յափշտակել
եւ
իւր
Եկեղեցու
վրայ
ձեռնադրել՝
առանց
սեպհական
եպիսկոպոսի
համաձայնութեան
եւ
նրա
վրայ
ուշ
դարձնելուն,
այդպիսի
ձեռնադրութիւնը
կը
լինի
անվաւեր:
15,
16
կանոնների
բովանդակութիւնը
նման
լինելուն
պատճառով
մեր
ձեռագրերում
մի
կանոնի
մէջ
է
ամփոփած,
այն
է`
16-ի
(տե՛ս
Բ
առ.
14,
15,
16):
Երբ
Անտիոքից
Կեսարիայի
եպիսկոպոս
Եւսեբիոսին
խնդրեցին,
որ
իրենց
վրայ
հովիւ
գայ,
նա
մերժեց
այդ
կանոնների
հիման
վրայ:
Անտիոքացիք
դիմեցին
Կոստանդիանոս
Մեծին,
որ
սա
յորդորի
եպիսկոպոսին
գալ
իրենց
քաղաքը:
Կայսրը,
երբ
լսեց
եպիսկոպոսի
մերժման
պատճառը,
շատ
ուրախացաւ
եւ
գովեց
նրա
կանոնապահութիւնը
եւ
օրինակատարութիւնը:
17.
Կղերին
պատկանողներից
շատերը
շահասիրական
եւ
վաշխառուական
ցանկութեամբ
մոռացել
են
Աստուածային
գրութիւնը,
որ
ասում
է.
«Արծաթդ
մի՛
տար
շահով»,
եւ
պարտք
տալով
իրենց
փողը`
պահանջում
են
տոկոս
(հարիւրերորդականը):
Մեծ
եւ
սուրբ
ժողովը
դատեց,
որ
այս
որոշումից
յետոյ
փող
տուողը,
եթէ
ուրիշ
գործադրութիւն
կը
տայ
այս
բանին՝
կամ
կիսով
շահ
պահանջելով,
կամ
մի
ուրիշ
բան
մտածելով,
որ
շահասիրութիւնը
ծածկի,
այդպիսին
կարգալոյծ
լինի
եւ
հեռացուի
հոգեւոր
դասակարգից:
Մեր
ձեռագրերում
16-րդ
կանոնն
է
այս:
Ինչպէս
Հին
օրէնքը
(Բ
Օր.
ԻԳ
19),
նոյնպէս
եւ
Առաքելական
44
կանոնը
արգելում
են
շահ
վերցնել
կարգալոյծ
անելու
սպառնալիքով:
100ին
վերցնում
էին
կամ
12%
կամ
դրա
կէսը`
6%:
Իսկ
նրանք,
որոնք
զանազան
պատրուակներով
իրենց
շահ
վերցնելը
ծածկելու
համար
ուրիշ
կերպ
կը
վարուէին,
այսինքն
խորամանկութիւններ
եւ
ոլոր-մոլոր
ճանապարհներ,
բոլոր
նրանք
զրկւում
են
կարգից
(տե՛ս
Զոնարաս,
Արիստին,
Кормчая
книга)
(տե՛ս
Ա-առ.
18,
Բ-առ.
44):
18.
Սուրբ
եւ
մեծ
ժողովին
լուր
հասաւ,
որ
մի
քանի
տեղերում
սարկաւագներն
են
քահանային
Հաղորդութիւն
տալիս,
այնինչ
ո՛չ
սովորութեամբ,
ո՛չ
կանոնով
չի
թոյլատրւում,
որ
հաղորդելու
իշխանութիւն
չունեցողը
իշխանութիւն
ունեցողին
Հաղորդութիւն
տայ:
Յայտնի
եղաւ,
որ
մի
քանի
սարկաւագներ
եպիսկոպոսից
առաջ
են
Հաղորդութեան
մօտենում:
Այս
բոլորը
վերջանա՛յ,
սարկաւագները
իրենց
չափը
ճանաչեն,
իմանան,
որ
նրանք
եպիսկոպոսի
ծառայողներ
են
եւ
քահանաներից
ցած:
Նրանք
հաղորդուեն
քահանաներից
յետոյ՝
եպիսկոպոսի
կամ
քահանայի
ձեռքով:
Նրանք
պիտի
նստեն
քահանաներից
յետոյ,
այնինչ
շատ
անգամ
պատահում
է
հակառակը:
Չհնազանդողը
կը
զրկուի
սարկաւագութիւնից:
Մեր
ձեռագրերում
17-րդ
կանոնն
է:
Եւ
որովհետեւ
15
եւ
16
կանոնները
մերոնց
մէջ
միացրած
է,
ուստի
եւ
իսկականից
մէկ
կանոն
պակասում
է,
մերոնք
դրա
փոխարէն
աւելացրել
են
18-րդ
յօդուած,
որ
խօսում
է
արուագիտութեան
մասին,
որը
գոյութիւն
չունի
եւ
չկայ
իսկական
Նիկիական
կանոնների
մէջ:
Թէ
մերոնք
աւելացրել
են,
դրան
ապացոյց
կարելի
է
բերել
«Բ
Նիկիականք»
կոչուած
կանոնների
18-րդը:
«Ոչ
է
պարտ
սարկաւագի
Օրէնս
տալ
եւ
ոչ
նստել
ընդ
երիցու»,
որ
բոլորովին
համապատասխան
է
յունասլաւոնականին
եւ
ո՛չ
նման՝
ձեռագրերի
Նիկիականին:
Մեր
ձեռագրերի
18րդ
կանոնն
այս
է.
«Վասն
այնոցիկ
որ
արուագէտքն
են՝
կցորդք
են
այնոցիկ
որ
պղծին
ընդ
անասունս,
եւ
ապաշխարութիւն
նոցին
եղիցի
ի
վերայ.
այլ
եթէ
քահանայ
ոք
ըմբռնեսցի
յախտին,
ելցէ
ի
քահանայութենէն,
եւ
եթէ
յուխտի
մանկանց՝
ի
կարգէն
ելցէ,
եւ
ապաշխարութիւն
անասնագիտացն
ի
վերայ
եղիցի»:
19.
Պաւղիկեաններից
նրանք,
որոնք
կը
մտնեն
ուղղափառ
Եկեղեցու
ծոցը,
որոշւում
է
նրանց
համար
նորից
մկրտուել:
Եթէ
առաջուց
հոգեւորական
դասին
են
եղել
պատկանելիս
եւ
անարատ
ու
անպարսաւ
են,
կրկնակնունքից
յետոյ
կարող
են
ուղղափառ
եպիսկոպոսից
ձեռնադրուել:
Եթէ
փորձման
ժամանակ
անընդունակ
երեւացին
քահանայութեան
մէջ,
պէտք
է
կարգազուրկ
լինեն:
Այդպէս
պէտք
է
վարուել
եւ
սարկաւագուհիների
եւ
ընդհանրապէս
հոգեւորական
դասին
պատկանողների
վերաբերմամբ:
Այն
անձինք-կանայք,
որոնք
ձեռնադրութեամբ
սարկաւագուհի
չեն,
հապա
միայն
շորն
են
հագնում,
կարող
են
համարուել
ուղղակի
աշխարհական
[1]:
Պաւղիկեանների
աղանդի
հիմնադիրն
էր
Միջագետքի
Սամոսատ
քաղաքից
Պօղոս
անունով
մէկը,
որ
Սամոսատում
եպիսկոպոս
էր.
նրա
մայրը
մանիքեցի
էր՝
Կալլինիկէ
անունով:
Նա
քարոզում
էր,
որ
մի
Աստուած
կայ
եւ
անուանւում
է
Հայր,
Որդի
եւ
Սուրբ
Հոգի.
Որդին
Հօր
վերաբերմամբ
նոյն
է,
ինչ
որ
խօսքը
(բանը)`
մարդու:
Այս
Բանը,
գալով
աշխարհ,
մարդու
մէջ
բնակուեց՝
Յիսուս
անունով,
եւ
տուն
կառուցանելով
վերացաւ
երկինք,
իսկ
այս
Յիսուսը
է
փոքր
Յիսուս
Քրիստոս,
իբրեւ
Մարիամից
առաջացած:
Պօղոսին
կարգալոյծ
արին
Անտիոքում,
Գրիգոր
Աստուածաբանի
մասնակցութեամբ:
20.
Կան
մի
քանիսները,
որոնք
ծունկ
են
չոքում
կիւրակի
եւ
յիսնակի
օրերը,
սուրբ
ժողովը
որոշում
է,
որ
բոլոր
թեմերում
միակերպ
պահպանուի
հետեւեալը,
որ
այդ
օրերը
կանգնած
աղօթք
մատուցանուի
Աստուծուն:
Բացի
այս
քսան
կանոնից
կան
եւ
ուրիշ
կանոններ
զատկի,
կանոնական
գրքերի
եւ
այլ
կարգերի
մասին:
Արաբական
լեզուով
ժողովածւում
կայ
բացի
20-ից
եւ
85
կանոն
Նիկիական
կանոններ,
հայոց
ձեռագրերում
կան
114-115
երկրորդ
Նիկիական
կանոններ:
Այդ
աւելի
համարուող
կանոնները
պիտի
քաղուած
լինեն
ժողովի
ընդհանուր
արձանագրութիւնից,
որը
մեզ
չի
հասել:
Ե
դարում
միայն
Գելասիոս
եպիսկոպոսը
ժողովեց
այդ
արձանագրական
յիշատակարանները,
բայց
ոչ
իսկականը,
այլ
զանազան
անձինքներից
եւ
ձեռքէ
ձեռք
ընկած
ընդօրինակութիւններից:
Նիկիայի
որոշումը
զատկի
մասին
գտել
է
կարդինալ
Պիտրա
յունական
մի
ձեռագրում
եւ
տպագրել
է
(տե՛ս
Смирнов,
ц.
пр.
):
Հռոմի
դանիական
հիւպատոս
(+1809)
գիտնական
Գէորգ
Ցեգան
գտել
է
մի
ղպտական
ժողովածու
Նիկիոյ
ժողովի
վերաբերմամբ,
որը
տպուել
է
երկրորդ
անգամ
1852-ին`
Լենորմանի
ձեռքով:
Ապա
ֆրանսիացի
եգիպտաբան
Թեվիլիւ
գտաւ
պապիրուսի
վրայ
գրած
2
ժողովածու
Տուրինի
մատենադարանում:
Երկու
մարդկանց
ժողովածուները
նոյն
են
եւ
թարգմանուած
յունարէնից.
այդ
ձեռագրերում
կան
եւ
այն
երկրների
անունները,
որոնց
եպիսկոպոսները
մասնակցել
են
Նիկիայի
ժողովին:
Եգիպտոս,
Լիբանան,
Պաղեստին...
Կապադովկիա,
երկու
Հայաստան,
երկու
Պոնտոս
(Смирнов,
43
եր.
):
Ասորական
ժողովածուն
Պիտրան
թարգմանեց
լատիներէն
4
հատորով,
1883-ին,
նա
գտել
էր
Բրիտանական
թանգարանում:
Որի
ընդհանուր
բովանդակութիւնն
է
1)
Նիկիայի
ժողովի
ժամանակը,
2)
Կոստանդիանոսի
հրաւիրագրերը,
3)
Հաւատոյ
հանգանակը,
4)
նզովքը
եւ
5)
ներկայ
ժողովականների
ստորագրութիւնները,
6)
ծանօթութիւն
զատիկը
տօնելու
ժամանակի
վերաբերմամբ,
7)
20
կանոնները
եւ
8)
220
հոգու
անուններ:
Պիտրա
դնում
է
անունների
ցուցակը
մինչեւ
221
հոգու
ասորերէն
եւ
հայերէն
(Смирнов,
75,
обозрение
источников
истории
I
всел.
Ник.
соб.
1888.
Яросл.
):
Մեր
ձեռագրերում
կայ
տպուած
մօտ
220
անձանց
ցուցակը,
որոնք
մասնակցել
են
Նիկիայի
ժողովում.
թէ՛
երկրների
դասաւորութիւնը
եւ
թէ՛
անձանց
թիւը
նոյն
է,
ինչ
որ
Տուրինի
ձեռագրի
միջի
եղածը.
Հայաստանը
բաժանած
է
Փոքր
եւ
Մեծ
Հայքի:
Փոքր
Հայքից`
2
եպիսկոպոս,
Մեծ
Հայքից`
5
եպիսկոպոս,
որոնց
մէջ
է
Արիստակէսը:
Իսկ
եկեղեցական
պատմիչների`
Սոկրատի,
Սոզոմենոսի
եւ
այլոց
յիշատակութեան
մէջ
չկան
հայոց
եպիսկոպոսների
անուններ
(տե՛ս
Деяния
цсел.
соборов,
73
եր.
):
Թէ
ինչու
Զատկի
եւ
Մելիտոս
եպիսկոպոսի
համար
եղած
կանոնադրութիւնները
չկան
20
կանոնների
մէջ,
դժուար
է
ճիշտ
պատճառը
իմանալ,
թէեւ
մի
քանի
ենթադրութիւններ
անում
են.
բայց
թէ
իրօք
այդպիսի
վճիռներ
եղել
են,
այդ
երեւում
է
ժողովի`
Աղեքսանդրիայի
Եկեղեցուն
ուղարկած
շրջաբերականից,
որտեղ
ուրախութիւն
է
յայտնում
արեւելեան
եպիսկոպոսների
համաձայնութեան
համար
Զատիկը
արեւմտեանների
հետ
կատարելու
վերաբերմամբ
(Թէոդորէտ,
Христианское
чтение
1842
г.
120
եր.
):
Գալով
մեր
ձեռագրերի
115
Երկրորդ
Նիկիական
կանոններին,
պէտք
է
նկատել,
ինչպէս
առաջ
էլ
դէպք
է
եղել
ասելու,
որ
նրանցից
սկզբի
20
կանոնները
նոյնն
են,
ինչ
որ
իսկական
Նիկիական
կանոնները,
բայց
ո՛չ
հայոց
ձեռագրերում
եղած
Նիկիականը,
իսկ
մնացած
95
կանոնները
են
ժողովածու
առաքելական,
տիեզերական,
տեղական
ժողովների
կանոնների.
նոր
բան
ամենեւին
չեն
ներկայացնում
իրենց
բովանդակութեամբ.
նրանք
բոլորն
էլ
անվաւեր
են,
որովհետեւ
Նիկիայի
վաւերական
կանոնները
20
են:
[1]
Սարկաւագուհի
ձեռնադրւում
էին
քառասուն
տարեկան
հասակում.
իսկ
25
տարեկանից
սկսած,
Կարթագենի
140
կանոնի
համաձայն,
եպիսկոպոսի
կարգադրութեամբ
առանձին
տարազ
էին
հագնում
մինչեւ
ձեռնադրուելը: