Գ
ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
83)
ԷՋՄԻԱԾՆԻ
ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ
ՍԻՆՈԴԻ
ՄԱՍԻՆ
1139.
Էջմիածնի
հայոց
Սինոդը՝
նախագահութեամբ
Էջմիածնի
ծայրագոյն
Պատրիարք
կաթուղիկոսի,
բաղկացած
է
Էջմիածնում
մշտական
բնակութիւն
ունեցող
4
արքեպիսկոպոսից
կամ
եպիսկոպոսից
եւ
նոյնքան
վարդապետներից:
1140.
Պատրիարք
կաթուղիկոսը
Էջմիածնի
Սինոդի
անդամութեան
համար
առաջարկում
է
երկու
հոգի
մի
տեղի
համար
Ներքին
Գործոց
Նախարարի
միջոցով
Թագաւոր
Կայսրին:
1141.
Էջմիածնի
Սինոդի
գործողութեանց
շրջանին,
ըստ
կառավարչական
մասին,
վերաբերում
են
հետեւեալները:
ա)
Այս
Սինոդին
ստորադրուած
բոլոր
ատեանների
եւ
պաշտօնական
անձանց
գործողութիւնների
հսկողութիւնը:
բ)
Սինոդին
ստորադրուած
բոլոր
վանքերի,
եկեղեցիների,
սեմինարիաների
(թեմական
դպրոց)
եւ
աստուածահաճոյ
հիմնարկութեանց
բարեկարգութեան
վերատեսչութիւնը:
Ծանօթութիւն.
Պատրիարքի
մահուան
դէպքում,
Սինոդը
անյապաղ
միջոցներ
է
ձեռք
առնում
պահպանելու
թէ
նրա
մօտ
գտնուած
թղթերը,
եկեղեցու
եւ
կառավարութեան
գործերին
վերաբերեալ,
եւ
թէ
նրա
ձեռքի
սոսկ
գտնուած
եկեղեցու
գոյքերը:
գ)
Հայոց
եկեղեցիների
գոյքերի
կառավարութեան
կարգի
վրայ
հսկողութիւն:
դ)
Վանքերի,
եկեղեցիների
եւ
դպրոցների
հիմնարկութեան
գործերի
նախնական
քննութիւնը
եւ
Ներքին
Գործոց
Նախարարի
ձեռքով
Բարձրագոյն
թոյլտւութիւն
խնդրելը:
Էջմիածնի
Սինոդի
կողմից
այսպիսի՝
Կովկասին
վերաբերեալ
գործերի
առաջարկը
հասնում
է
բարձր
կառավարութեան
Կովկասի
կառավարչապետի
միջոցով:
ե)
Թոյլտւութիւն
հայադաւան
հայերին
վանականութեան
մէջ
մտնելու
եւ
հոգեւորական
դառնալու:
զ)
Թոյլտւութիւն
ազատուելու
վանականութիւնից
եւ
ընդհանրապէս
հոգեւորականութիւնից:
է)
Ամուսնանալու
խնդրական
գործերի
վերջնական
քննութիւնը
(վերահասութիւն):
ը)
Թոյլտւութիւն
թեմերում
ազատակամ
նուէրներով
հանգանականութիւն
անելու
յօգուտ
ուրիշ
թեմի
վանքերի,
եկեղեցիների,
դպրանոցների
եւ
աստուածահաճոյ
հիմնարկութիւնների:
թ)
Հսկողութիւն
սրբազնագործ
եւ
եկեղեցու
ստորին
պաշտօնեաների
որբերի
եւ
այրիների
խնամելու
վրայ:
ժ)
Կարծիք
յայտնել
այն
եկեղեցականների
մասին,
որոնց
Պատրիարքը
կամենում
է
եպիսկոպոս
ձեռնադրել
առանց
թեմակալ
առաջնորդ
կարգելու
նրանց:
ժա)
Դատողութիւն
յայտնել
Պատրիարքին
այն
հոգեւորականների
մասին,
որոնց
նա
կամենում
է
ուղարկել
մեռոն
բաշխելու:
ժբ)
Կարծիք
յայտնել
այն
հարցերի
մասին,
որոնք
առաջարկում
է
Պատրիարքը
եզրակացութեան
համար:
ժգ)
Ունենալ
ճիշտ
ցուցակ
Ռուսաց
սահմաններում
գտնուած
Հայոց
բոլոր
եկեղեցիների,
վանքերի,
դպրոցների
եւ
աստուածահաճոյ
հաստատութիւնների,
ամէն
մի
թեմին
առանձին:
ժդ)
Ունենալ
նոյնպիսի
ցուցակներ
Ռուսաստանում
գտնուող
հայոց
աշխարհիկ
եւ
կուսակրօն
հոգեւորականութեան
թէ
սրբազնագործ
եւ
թէ
ստորին
պաշտօնեաների
եւ
այլ
անձանց,
որոնք
գտնւում
են
Սինոդի
տեսչութեան
տակ:
ժե)
Ունենալ
մատեան
Ռուսաստանում
գտնուող
հայոց
վանքերի
եւ
եկեղեցիների
բոլոր
գոյքերի:
ժզ)
Թոյլտւութիւն
մահմետականներին
եւ
հեթանոսներին
հայոց
դաւանութեան
մէջ
մտնելու
(8-11
յօդ.
):
ԺԱ
հատորի
8-11
յօդուածները
իրաւունք
են
տալիս
Սինոդին
ընդունելու
մահմետականներին
եւ
հեթանոսներին
Հայ
եկեղեցու
ծոցը,
միայն
Կովկասի
կառավարչապետի
թոյլտւութեամբ
եւ
այն
պայմանով,
երբ
վկայութեամբ
կհաստատուի,
թէ
նորահաւատները
Ռուս
դաւանութեան
չեն
պատկանում:
10-րդ
յօդուածը
թոյլ
է
տալիս
կառավարչապետից
թոյլտւութիւն
չստացած
մկրտել
այն
խնդրատուներին,
որոնք
մահամերձ
հիւանդ
են:
6-րդ
յօդուածը
իւր
ծանօթութեամբ
թոյլ
է
տալիս
օտարադաւան
քրիստոնեաներին
մտնել
Հայոց
եկեղեցու
ծոցը
վերոյիշեալ
կարգով
եւ
ձեւով:
16-րդ
կէտը
հին
տպագրութեան
մէջ
չկայ.
նրա
փոխարէն
հետեւեալ
17րդն
է:
ժէ)
Ներքին
Գործոց
Նախարարութեան
ներկայացնել
ամէն
տարի
յայտագրեր
այն
առարկաների
մասին,
որոնք
յիշուած
են
այս
1141
յօդուածի
13-15
կէտերում,
լիակատար
տեղեկութիւններ
Ռուսաստանում
գտնուած
հայոց
թեմերի
ծնուածների,
մեռածների
եւ
պսակուածների
մասին,
նոյնպէս
եւ
տարեկան
ընդհանուր
հաշիւ:
Վերոյիշեալ
յայտագրերը
եւ
հաշիւները,
որոնք
վերաբերում
են
Կովկասին,
ներկայացնւում
է
Ներքին
Գործոց
Նախարարին
Կովկասի
կառավարչապետի
միջոցով:
1142.
Ըստ
դատաստանականին՝
Էջմիածնի
Սինոդի
քննութեան
եւ
վճռին
պատկանում
են.
ա)
Սինոդի
անդամների
վրայ
եղած
գանգատները:
բ)
Հայոց
թեմերի
առաջնորդների
եւ
կոնսիստորիաների
վրայ
եղած
գանգատները:
գ)
Սոյն
Սինոդի
անդամների
եւ
թեմակալ
առաջնորդների
անկանոն
գործողութեանց
քննութիւնը:
դ)
Հայոց
կոնսիստորիաներում
քննուած
եւ
բողոքով
Սինոդ
մտած
պսակների
եւ
մարմնաւոր
դատարանին
չվերաբերուող
այն
յանցանքներն
ու
վէճերը,
որոնք
կատարում
են
եկեղեցու
սրբազնագործ
եւ
ստորին
պաշտօնեաները
եւ
վարում
միմեանց
հետ
եւ
այլն:
1143.
Էջմիածնի
հայոց
Սինոդը
գտնուելով
ծայրագոյն
Պատրիարքի
անմիջական
վերատեսչութեան
տակ,
վճռում
է
վերջնականապէս
այն
բոլոր
գործերը,
որոնք
վերաբերում
են
հաւատոյ
վարդապետութեան,
եկեղեցու
պաշտամունքներին,
ծէսերին
ու
պսակներին,
եւ
եկեղեցականների
այն
յանցանքներին,
որոնք
մարմնաւոր
դատարանների
քննութեան
չեն
պատկանում:
Այս
Սինոդը,
Ռուսաստանում
գտնուած
հայադաւան
հայերի
գործերի
վերաբերեալ
խնդիրներում
ենթարկւում
է
կառավարիչ
Սենատին
եւ
Ներքին
Գործոց
Նախարարութեան,
հաւասար
օտարազգի
դաւանութեանց
բարձրագոյն
հոգեւոր
ատեաններին:
1144.
Թեմակալ
առաջնորդների
եւ
հայադաւան
Սինոդի
անդամների
վրայ
եղած
գանգատների
վճիռները,
եթէ
որ
այս
հոգեւորականները
որեւ
է
պատժի
են
դատապարտւում,
ուրիշ
կերպ
չեն
կարող
գործադրուել,
բայց
միայն
Ներքին
Գործոց
Նախարարի
միջոցով
յայտնուած
Բարձրագոյն
հրամանի
զօրութեամբ:
1145.
Էջմիածնի
հայադաւան
Սինոդը
դիմում
է
Ներքին
Գործոց
Նախարարութեան
այն
բոլոր
գործերի
եւ
դէպքերի
վերաբերմամբ,
որոնց
համար
պէտք
է
Նորին
Կայսերական
Մեծութեան
թոյլտւութիւնը
խնդրել,
կամ
երբ
հարկաւոր
են
Ներքին
Գործոց
Նախարարի
կարգադրութիւնները,
նոյնպէս
եւ
այն
գործերի
համար,
որոնք
պահանջում
են
հաղորդակցութիւն
ունենալ
ուրիշ
նախարարութիւնների,
պետական
կառավարութեան
առանձին
մասերի
գլխաւոր
կառավարիչների,
գեներալ-նահանգապետների,
նահանգապետների
եւ
ուրիշ
տեղական
կառավարութեանց
հետ:
Սինոդը
դիմում
է
Ներքին
Գործոց
Նախարարին
այն
վէճերի
համար,
որոնք
կարող
են
ծագել
իւր
եւ
օտարազգի
դաւանութեանց
հոգեւոր
իշխանութեան
մէջ,
եւ
վերջապէս
պատահելիք
կասկածելի
դէպքերում,
երբ
հարկ
կլինի
որոշել,
թէ
արդեօ՞ք
այս
ինչ
գործը
պատկանում
է
իւր
իրաւասութեան,
թէ
ոչ:
Էջմիածնի
Սինոդի
վերոյիշեալ՝
Կովկասի
սահմանում
եղած
գործերի
վերաբերմամբ
առաջարկութիւնները
հասնում
են
բարձր
իշխանութեան
Կովկասի
կառավարչապետի
միջոցով:
1146.
Էջմիածնի
հայադաւան
Սինոդը
վարում
է
իւր
գործերը
կօլլեգիայի
(հանրաժողով)
իրաւունքներով,
բայց
բոլոր
զուտ
հոգեւոր
գործերի
մէջ
Պատրիարքը
ունի
վճռական
ձայն,
իսկ
ուրիշ
գործերում,
եթէ
անդամների
ձայները
հաւասար
են,
նրա
ձայնը՝
իբրեւ
նախագահի
ունի
գերակշռող
ոյժ:
1147.
Այն
գործերի
քննութեան
ժամանակ,
որոնց
համար
Էջմիածնի
Պատրիարքը
տալիս
է
վերջնական
վճիռ,
նա
Սինոդում
ներկայ
չի
լինում,
այլ
հասու
լինելով
Սինոդի
եզրակացութիւններին,
որոնք
օրագիրներով
իրան
են
ներկայացնում,
տալիս
է
նրանց
մասին
իւր
վճիռը:
1148.
Երբ
Էջմիածնի
Պատրիարքը
հայադաւան
Սինոդում
ներկայ
չի
լինում,
այն
ժամանակ
նրա
փոխարէն
Սինոդում
նախագահութիւն
է
անում
Սինոդի
անդամ
արքեպիսկոպոսներից
կամ
եպիսկոպոսներից
աւագագոյնը:
Նա
նախագահի
բոլոր
իրաւունքները
վայելում
է
միայն
այն
ժամանակ,
երբ
Պատրիարքը
հիւանդութեան
կամ
Էջմիածնից
բացակայ
լինելու
պատճառով
չի
կարողանում
ներկայ
գտնուել.
իսկ
զուտ
հոգեւոր
գործերը,
որոնց
համար
Պատրիարքը
ունի
վճռական
ձայն,
ոչ
մի
դէպքում
չեն
կարող
վճռուել
առանց
Պատրիարքի՝
Պատրիարքական
Աթոռը
թափուր
եղած
ժամանակ:
1149.
Էջմիածնի
հայադաւան
Սինոդի
գործավարութեան
կարգը,
անդամների
ու
դիւանատան
աստիճանաւորների
իրաւունքները
եւ
պարտաւորութիւնները
սահմանւում
են
այն
ընդհանուր
գործադրուող
կարգադրութիւններով,
որոնք
որոշուած
են
կօլլեգիալնի
(համաժողով)
ատեանների
համար:
1150.
Էջմածնի
Սինոդը
գումարւում
է
նայելով
մտած
գործերի
քանակութեան`
երեք
կամ
առ
նուազն
երկու
անգամ
շաբաթը:
1151.
Էջմիածնի
հայադաւան
Սինոդում
լինում
է
առանձին
պրօկուրօր,
որը
նշանակւում
է
Բարձրագոյն
հրամանով,
Արդարադատութեան
Նախարարի
առաջարկութեամբ,
այս
Նախարարի,
Ներքին
Գործոց
Նախարարի
եւ
Կովկասի
Կառավարչապետի
համաձայնութեամբ:
Այս
յօդուածը
հնի
մէջ
այլ
խմբագրութիւն
ունի:
1152.
Պրօկուրօրը
(յօդ.
1151)
հսկում
է
այս
Սինոդում
կատարուող
դատաստանական
եւ
կարգադրական
գործերի,
նոյնպէս
եւ
Սինոդի
դիւանատան
վրայ,
եւ
Էջմիածնի
ծայրագոյն
Պատրիարքի
ընտրութեան
ներկայ
է
լինում:
Յիշեալ
պրօկուրօրը
իւր
բողոքները,
ժամանակին
հասցնելիք
յայտագրերը
եւ
հաշիւները,
ըստ
դատաստանական
մասին
ներկայացնում
է
Արդարադատութեան
Նախարարին,
իսկ
մնացած
բոլոր
առարկաների
վերաբերմամբ`
Ներքին
Գործոց
Նախարարին,
հաղորդելով
միեւնոյն
ժամանակ
Կովկասին
վերաբերեալ
բողոքների
եւ
հաշիւների
պատճէնները
Կովկասի
կառավարչապետին:
1153.
Էջմիածնի
հայոց
Սինոդը
դրամական
գումարների՝
որոնք
գտնւում
են
իւր
տեսչութեան
տակ,
պահպանութեան
եւ
վճարելիքները
տալու
համար
ունի
իւր
գանձապետը,
որին
նշանակում
է
աշխարհական
կամ
հոգեւորական
անձինքներից,
որոնք
հմուտ
են
հաշուապահութեան
մէջ
եւ
յայտնի
են
իբրեւ
ազնիւ
եւ
անշահասէր
մարդիկ:
Ծանօթութիւն.
Էջմիածնի
հայոց
Սինոդի
կառավարութեան
տակ
են
գտնւում,
Սինոդի
գանձապետի
տեսչութեամբ,
թէ
Սինոդին
եւ
թէ
Էջմիածնի
վանքին
պատկանող
գումարները.
վանքի
ունեցուածքի
կառավարութիւնը
ընդհանրապէս
կատարւում
է
Սինոդի
վերահսկմամբ:
Եթէ
Սինոդին
պատկանող
գումարները
կաւելանան
թեմական
արդիւնքների
մնացորդներով
կամ
ուրիշ
որ
եւ
է
աղբիւրներով
այն
աստիճան,
որ
հարկաւորութիւն
կզգացուի
մի
նոր
գանձապետ
էլ
ունենալ,
այն
ժամանակ
Սինոդը
պարտաւոր
է
այդ
մասին
միջնորդել
ըստ
կարգին
ուր
հարկն
է:
Հին
խմբագրութիւնը
տարբեր
է,
վանքի
եւ
Սինոդի
գումարները
բաժանած
են
միմեանցից:
Իսկ
այստեղ
միացրած
է
գանձապետի
ձեռքում:
1154.
Հայ-լուսաւորչական
Սինոդի
գանձապետը
ընդունում
եւ
պահպանում
է
Սինոդի
կառավարութեան
տակ
գտնուած
բոլոր
գումարները
եւ
դրանցից
հատուցանելիք
վճարումները
կատարում
է
սահմանեալ
կարգով
Սինոդի
ձեւական
առաջադրութեամբ,
հիմնուած
նրա
օրագիրների
վրայ:
Այս
յօդուածը
չկայ
հին
խմբագրութեան
մէջ:
1155.
Գանձապետը
իրան
յանձնուած
բոլոր
գումարների
հաշիւները
վարում
է
յատուկ
ելեւմտից
տումարներով:
Այս
գրքերը
ընդհանուր
կարգի
համաձայն`
պիտի
ժապաւինուած
եւ
Սինոդի
կնքի
դրոշմամբ
ու
Սինոդի
երկու
անդամի
եւ
պրօկուրօրի
ստորագրութեամբ
հաստատուած
լինեն:
1156.
Գանձապետի
մօտ
գտնուած
դրամները
եւ
եկեղեցական
գոյքերի
ապացուցագրերը
պիտի
պահպանուեն
Սինոդի
ատենական
սենեակում՝
առանձին
արկղի
մէջ:
Այս
արկղը
պիտի
ունենայ
երեք
զանազան
կողպէք
եւ
Սինոդի
կնքով
կնքուած:
Այդ
կողպէքների
բանալիներից
մէկը
պահւում
է
գանձապետի
մօտ,
իսկ
երկուսից
ամէն
մէկը
Սինոդի
այն
երկու
անդամի
մօտ,
որոնց
առանձնապէս
յանձնարարւում
է
Սինոդի
հաշուարարական
գործերի
վերահասութիւնը:
Այս
անդամները
պէտք
է
ներկայ
գտնուեն
ամէն
անգամ
արկղի
բացման
ժամանակ:
1157.
Էջմիածնի
հայադաւան
Սինոդը
ամէն
ամիս
ստուգութեան
է
ենթարկում
գանձապետի
մօտ
գտնուած
բոլոր
առձեռն
գումարները
եւ
դրամական
փաստագրերը,
եւ
ինչ
որ
գտնում
է
այնտեղ,
գրում
է
օրագրում:
Այս
յօդուածը
հին
խմբագրութեան
մէջ
չկայ:
1158.
Գանձապետը
ուշք
է
դարձնում,
որ
Սինոդի
արկղում
(1156
յօդ.
)
չմնային
առանց
հարկաւորութեան
մեծ
դրամական
գումարներ,
յայտնում
է
Սինոդին
տոկոսով
աճեցնել
տալ
գումարները
օրէնքի
հիման
վրայ:
Այս
դրամագլխի
մասնաւոր
անձանց
ձեռքը
տալը
լինում
է
միմիայն
այն
դէպքում,
երբ
Սինոդը
այդ
օգտաւէտ
է
համարում,
եւ
մասնաւոր
անձին
հաւատացած
այդ
գումարի
փոխարէն
հաստատուն
գրաւական
է
վերցրած:
1159.
Էջմիածնի
հայադաւան
Սինոդի
դիւանատունը
բաղկացած
է
մէկ
ատենադպրից,
առանձին
յանձնարարութեանց
աստիճանաւորից,
հաշուապահից,
երեք
գործավարից
(делопроизводитель),
գործադրից
(экзекуторъ
եւ
регистраторъ),
թարգմանից,
գործապահից
(архивариусъ)
եւ
հարկաւոր
թուով
դիւանական
ծառայողներից:
Դիւանատան
ատենադպիրը,
Սինոդի
պրօկուրօրի
առաջարկութեամբ,
նշանակւում
է
եւ
արձակւում
է
Ներքին
Գործոց
Նախարարի
ձեռքով,
իսկ
մնացած
աստիճանաւորները`
Կովկասի
Կառավարչապետի:
Այս
յօդուածը
բոլորովին
տարբեր
հին
խմբագրութիւն
ունի,
նախկին
կարգով,
Սինոդի
ծառայողները
ընտրում
էր
Սինոդը
եւ
հաստատում
էր
Պատրիարքը:
Այս
յօդուածիս
յաջորդող
նախկին
յօդուածը
աստիճանաւորների
դասի
(классъ)
մասին
նոր
խմբագրութեան
միջից
դուրս
է
ձգուած:
1160.
Էջմիածնի
հայադաւան
Սինոդի
անդամները,
պրօկուրօրը,
գանձապետը
եւ
դիւանատան
ասիճանաւորները
իրանց
պաշտօնը
մտնելիս
երդում
են
տալիս
հաւատարիմ
ծառայել
Նորին
Կայսերական
Մեծութեան,
եւ
ճիշտ
կատարել
իրանց
պարտաւորութիւնները
ընդհանուր
հիմունքների
հիման
վրայ: