Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

30) ԱԹԱՆԱՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (326-371 ԹԹ. )

 

Այժմ համառօտ տեղեկութիւն կը տանք այն օտար սբ հարց մասին, որոնց ընդունում են միւս Եկեղեցիները եւ որոնց կանոնները մտած են մեր ձեռագիր կանոնագրքերի մէջ: Այս կանոնները մեր եկեղեցական իրաւունքի ուղղակի աղբիւրներ չեն, այլ հնապատմական պարզաբանող երկրորդական աղբիւրներ, որոնք զետեղում եմ ի տեղեկութիւն:

 

Մեր կանոնագրքերում Աթանասին յատկացրած են 88 հարց ու պատասխանով կանոններ. օտար Եկեղեցիները ընդունում են նրա կանոնական թղթերից քաղուած 3 կանոն, որը եւ համառօտակի կը յիշենք:

 

Այս թղթերը նա գրել է Ամմուն վանականին:

1) Փրկութեան երկու ճանապարհ կայ, գրում է Ամմունին, մէկը՝ սովորականը՝ ամուսնութիւնը, երկրորդը՝ հրեշտակականը՝ կուսութիւնը. երկուսն էլ մաքուր են եւ լաւ, բայց երկրորդը գերազանց է:

 

2) Ռուֆինիանին գրում է զղջացող արիոսականներին ընդունելու համար:

 

3) Թղթերում յիշատակում է հին եւ նոր գրքերը, որոնք Եկեղեցին վաւերական է ընդունում. կրկնում է այն, ինչ որ Բ առաքելականի 85-րդ կանոնումն է. իբրեւ խրատական գիրք մատնացոյց է անում «Առաքելոց ուսմունք»-ը եւ «Հովիւը», Սիրաք, Եսթեր, Յուդիթ, որոնք վաւերական չեն համարւում». չկայ նոյնպէս «Յովհաննու յայտնութիւնը» վաւերականների շարքում (տե՛ս Անկ. 60, Բ առ. 85):