31)
ԴԻՈՆԵՍԻՈՍ
ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑՈՒ
ԿԱՆՈՆՆԵՐԸ
(264
Թ.
)
Սա
յայտնի
Որոգինէսի
աշակերտն
է,
մասնակցել
է
Նովատի,
Սաբելլեանց,
Պօղոս
Սամոսատացու
հետ
եղած
վիճաբանութիւններին:
4
խրատական
կանոն
ունի:
1)
Խօսում
է
Զատկի
օրուայ
թաթախումը
որ
ժամանակ
կատարելու
մասին:
Նրա
կարծիքով`
պիտի
թաթախուել
ո՛չ
շատ
ուշ
երեկոյեան,
ո՛չ
շատ
ուշ
առաւօտեան.
շուտ
պաս
լուծողներին
չի
քաջալերում՝
իբրեւ
փոքրոգի
եւ
իրենց
չզսպող:
Հներում
պասը
լուծում
էին
Հռոմում
կէսգիշերին,
Ասիայում`
երեկոյեան,
Արեւելքում`
գիշերուայ
մօտ,
ոմանք
էլ`
արեւածագին,
Հայաստանում`
երեկոյեան:
Զանազանութիւնը
առաջանում
է
առաքեալներից
ստացած
աւանդութիւնից
եւ
աւետարանիչների
տարբեր
ժամանակ
որոշելուց:
Մատթէոսը
ասում
է.
«Յերեկոյի
միաշաբաթուն»
(ԻԸ
1),
Մարկոսը`
«Իբրեւ
երեկոյ
եղեւ,
քանզի
ուրբաթ
էր,
որ
ի
շաբաթն
մտանէր»
(ԺԵ
42),
Ղուկասը`
«Օրն
էր
ուրբաթ,
եւ
շաբաթ
լուսանայր»
(ԻԳ
54),
Յովհաննէսը`
«Գայ
առաւօտուն
ընդ
արշալոյսն»
(Ի
1):
692-ի
ժողովը
որոշեց
կէսգիշերին
կատարել:
2,
3,
4
կանոնները
խօսում
են
աղօթք
անելու
եւ
հոգեկան
մաքրութեան
վրայ: