81)
ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ
ԴԱՒԱՆՈՒԹԵԱՆ
ՀՈԳԵՒՈՐ
ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ
ՄԱՍԻՆ
Այս
կարգադրութիւնը
մտել
է
ռուսաց
օրէնսգրքերի
ԺԱ
հատորի
Ա
մասի
մէջ
եւ
բռնում
է
երրորդ
գլուխը:
Առաջին
բաժանմունք.
Հայոց
եկեղեցու
ընդհանուր
իրաւունքների
եւ
արտօնութիւնների
մասին:
Յօդ.
1109.
Հայոց
եկեղեցին
Ռուսաց
կայսրութեան
մէջ
ուրիշ
օտարազգի
դաւանութիւններին
հաւասար՝
վայելում
է
Թագաւոր
Կայսեր
Ամենողորմ
հովանաւորութիւնը:
2)
1110.
Ռուսաց
բոլոր
կայսրութեան
մէջ
թոյլատրւում
է
Հայոց
եկեղեցու
ծէսերի
համաձայն
ազատ
դաւանել
հաւատքը,
միայն
թէ
այս
եկեղեցու
անդամները,
պետական
ընդհանուր
օրինադրութիւնների
հիման
վրայ,
չզլանային
պահանջուելիք
յարգանքը
տալ
կայսրութեան
մէջ
ազատ
դաւանուող
հաւատքներին,
մասնաւորապէս
հեռու
մնային
հաւատորսութիւնից:
1111.
Ժամերգութեան
կատարումը
եւ
Հայոց
եկեղեցու
հոգեւոր
գործերի
կառավարութիւնը
վարում
է
նրանց
հոգեւորականութիւնը
իրանց
եկեղեցու
կարգերի
եւ
օրէնքների
համաձայն:
1112.
Հայոց
հոգեւորականութիւնը
ամէն
բանում,
ինչ
որ
վերաբերում
է
նրա
զուտ
հոգեւոր
պարտաւորութիւններին,
ստորադրուած
է
եւ
կախուած
միմիայն
իրանց
հոգեւոր
իշխանութիւնից:
5)
1113.
Հայոց
եկեղեցու
աշխարհիկ
եւ
կուսակրօն
բարձրադաս
եւ
ստորադաս
հոգեւորականութեան
հոգեւոր
գործերը
քննւում
են
եւ
վճռւում
նոյն
եկեղեցու
հոգեւոր
ատեանների
միջոցով,
իսկ
եթէ
վիճելի
եւ
կամ
քաղաքացիական
գործեր
կունենան
կամ
միմեանց
հետ,
կամ
իրանց
հոգեւորականութեան
չպատկանող
անձանց
հետ,
նաեւ
քրէական
եւ
ուրիշ
(գործեր)
վէճեր,
նրանք
ենթարկւում
են
ընդհանուր
օրէնքների
հիման
վրայ
մարմնաւոր
(աշխարհային)
դատարանին,
եւ
նշանակում
են
հոգեւոր
կողմից,
օրէնքներով
որոշուած
դէպքերում,
այն
տեղերում,
որտեղ
Աղէքսանդր
II
կայսեր
դատաստանական
օրէնքները
չեն
մուծուած,
մի
առանձին
դէպուտատ
(գործը
պաշտպանող)
վիճելի
գործերի
քննութեան
մէջ
մասնակից
լինելու
համար:
Թէ
ո՞ր
դէպքերում
պիտի
դիմել
քաղաքացիական
եւ
քրէական
վէճերի
պատճառով
մարմնաւոր
դատարանին,
տե՛ս
յետոյ:
1114.
Հայոց
եկեղեցու
աշխարհիկ
եւ
կուսակրօն
հոգեւորականութեան
իրաւունքները`
ազատ
լինելու
մարմնական
պատժից
եւ
անձնական
հարկերից
ու
կոռ
ու
բեկարից,
որոշւում
են
Կացութեան
օրէնքներում:
Այս
մասի
վերաբերեալ
յօդուածները
վերջում
կգտնես:
1115.
Հայոց
աշխարհիկ
եւ
կուսակրօն
հոգեւորականութեան
անդամները
Նորին
Կայսերական
մեծութեան
բոլոր
հպատակների
նման
իրաւունք
ունին
Ամենաողորմած
պարգեւներ
ստանալու
իրանց
ցոյց
տուած
ջերմեռանդութեան
եւ
ծառայութիւնների
համար:
1116.
Հայոց
եկեղեցիները
իրաւունք
ունին
ձեռք
բերելու,
տիրելու
եւ
վաճառելու
անշարժ
եւ
շարժական
կայքեր
քիչ
յետոյ
որոշուած
կարգով
(VIII
բաժ.
):