Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

79) ՍԻՆՕԴԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

 

 

1889 յուն. 28 համարաւ 291 Սինոդը արգելում է հոգեհանգստին կենդանագիր (պատկեր) դնել  սեղանի վրայ, «առ ի  զառաջս առնլոյ այս օրինակ նորաձեւութեան եւ հակառակ եկեղեցական կանոնաց մարդապաշտութեան»:

 

1898 ամի մայիսի 28թ. 945 պատուիրում է բացի յունադաւաններից միւս քրիստոնեաների պէտքերը կատարել նրանց խնդրի հիման վրայ. «Թէ քահանայք հայոց ըստ խնդրոյ այլոց քրիստոնէից այն է՝ Ասորւոց, Խպտեաց, Հաբէշաց, Գերմանացւոց եւ այնց ամենից, որք ոչ են ի դաւանութենէ յունաց, կարեն կատարել զհոգեւոր պէտս նոցա»: