Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

127) ՄԽԻԹԱՐ ԳՕՇ

 

Մեզ համար քիչ ու շատ աչքի ընկնող եւ նշանակութիւն ունեցող ժողովածու մնում է Մխիթար Գօշի «Դատաստանագիրքը», որը ուսումնասիրութեան է ենթարկուել Հ. Բաստամեան հանգուցեալ վարդապետի ձեռքով (տե՛ս Մխիթար Գօշի «Դատաստանագիրք Հայոց». իրաւաբանական հետազօտութիւնք հանդերձ ծանօթութեամբք, Վահան ծ. վարդապետի Բաստամեանց, միաբանի Ս. Էջմիածնի եւ վանահօր Ս. Գայիանեաց վանուց: Վաղարշապատ, ի տպարանի Ս. Կաթ. Էջմիածնի, 1880 թ. ):