61)
ՓԻԼԻՊՊՈՍ
ԱՌԱՔԵԼՈՅ
ԿԱՆՈՆՆԵՐԸ
Թադէոս
առաքեալի
կանոնների
հետ
զուգընթացաբար
համարեա
ձեռագրերում
նշանակուած
են
Փիլիպպոսի
կանոնները
թուով
9`
այսպիսի
վերնագրով.
«Սահման
կանոնի
Տէառն
Սրբոյն
Փիլիպպոսի
առաքելոյ:
Յաղագս
քառասունս
ունելոյ...
»:
Ինչ
որ
ասացինք
Թադէոսի
կանոնների
իրաւաբանական
հիմք
չունենալու
համար,
նոյնը
կասենք
եւ
սրանց
համար,
թէ
ինչքան
կցկտուր,
անմիտ
կանոններ
են
այս
առաքելոյ
վերագրած
կանոնները,
ընթերցողը
թող
նայի
գրաբառ
բնագիրը,
որը
յետոյ
է
դրուած
եւ
որը
արտագրուած
է
միմիայն
ցոյց
տալու
համար,
թէ
ի՜նչպիսի
կանոններ
առաքեալի
անունի
տակ
ծածկուած
կարողացել
են
մուտք
գործել
մեր
կանոնագրքերը:
Ա.
Նախաբանը
խօսում
է
քառասունք
պահելու
մասին:
Բ.
Գիտակցաբար
ամուլ
կանանց
առնողներին
ապաշխարանքի
ենթարկելու
մասին:
Գ.
Արգելում
է
ոչխարը
շան
հետ
փոխանակել
մատաղ
անելու
համար:
Դ.
Թոյլ
է
տալիս
ոչխարը
էշի
հետ
փոխանակել
մատաղի
համար,
որովհետեւ
Քրիստոս
էշի
վրայ
նստելով
մաքրեց
նրան:
Ե.
Թէ
մատաղի
եւ
թէ
ուրիշ
անմաքուր
մորթած
կենդանիների
կաշին
ծախողը
եկեղեցուց
պիտի
հեռացնուի,
որովհետեւ
նրա
արածը
հեթանոսների
սովորութիւն
է:
Զ.
Որսորդները
որսը
թող
մորթեն
եւ
ապա
ուտեն:
Է,
Ը.
Կանանց
ամսական
արեան
մասին:
Թ.
Երեկոյ
եւ
առաւօտ
պարապ
ժամանակ
եկեղեցի
չգնացող
եւ
չաղօթողը
նզովեալ
լինի:
Կանոններս
ոչ
մի
արժէք
չունեն,
ո՛չ
իրաւաբանական,
ո՛չ
պատմական,
ո՛չ
մատենագրական
տեսակէտից,
կարծես
թէ
եկեղեցական
կանոն
չեն,
եւ
ապա
մի
ինչ-որ
հեգնաբանի
ծաղր:
Այս
ամենալաւ
ապացոյցներից
մէկն
է,
որ
ինչ
որ
տգէտ
կանոնագիրք
արտագրողները
գրել
են,
դեռ
փաստ
չէ,
որ
դրանք
ընդունուեն
եւ
համարուեն
կանոնական,
կամ
եկեղեցական
կարգեր: