Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

33) ԳՐԻԳՈՐ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ ՆԷՈԿԵՍԱՐԱՑՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ (+272)

 

Սա էլ Որոգինէսի աշակերտն էր. գրել է 12 կանոն գոթացոց արշաւանքի ժամանակ պատահած զանազան յանցանքների վերաբերմամբ:

 

11 կանոնները յափշտակութիւնների պատճառով պատահած այդպիսի դէպքերին են վերաբերում:

 

12-րդ կանոնը որոշում է ապաշխարութեան տեսակները.

 

1) Լացողները, որոնք եկեղեցուց դուրս կանգնում են եւ լացով խնդրում եկեղեցի մտնողներին աղօթել իրանց համար:

 

2) Դրսի ունկնդիրներ, որոնք գաւթում կանգնած պիտի աղօթեն եւ թերահաւատների հետ դուրս գան:

 

3) Ներսի ունկնդիրները կանգնում են եկեղեցու մէջ ամբիոնի ետեւը եւ

դուրս են գալիս թերահաւատների հետ:

 

4) Հաւատացեալների հետ միասին կանգնողները աղօթք են անում բոլորի հետ եւ թերահաւատների հետ չեն դուրս գալիս: Սրանից յետոյ արդէն իրաւունք են ստանում հաղորդուել: