Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

6) ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԶԲԱՂՄԱՆ ՆԻՒԹԸ

 

Թէ եկեղեցական իրաւագիտութիւնը ինչո՞վ է զբաղուել եւ ի՞նչ խնդիրներ ունի մշակելու, այդ իմանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այդ առարկան՝ քննելով նրա հիմունքները, պատմական անցեալը, զարգացումը եւ ժամանակի ընթացքում կրած փոփոխութիւնները:

Որովհետեւ նրա գլխաւոր նիւթը վերցրած է դրական օրէնքներից, գործնական  կեանքից  եւ  յարմարացրած  Եկեղեցու  վարդապետութեան հետ, ուստի պիտի ուշիուշով հետեւել, թէ եկեղեցական իրաւունքը ժամանակի ընթացքում ի՛նչպէս է կարողացել իւր դերը կատարել, ի՛նչ փոփոխութիւնների է ենթարկուել թէ՛ ազգայնական եւ թէ՛ այլ արտաքին պայմանների ազդեցութեան ներքոյ: Ուրեմն՝ այդ գիտութեան զբաղման նիւթը պիտի լինի պարապել Եկեղեցու պատմական կեանքի, օրէնսդրութեան, կազմակերպութեան  եւ ներքին կեանքի՝ աստիճանական զարգացման վերլուծմամբ եւ մշակմամբ: