50)
ԵՐՆՋԱԿՈՒ
ԺՈՂՈՎԸ
842
ԹՈՒԻՆ
Այս
ժողովում
եկեղեցական
կանոններ
չեն
մշակուել,
ժողովս
գումարուել
է
միմիայն
հեռացած
Հայոց
կաթուղիկոսին
նորից
ի
գահ
հրաւիրելու:
Այս
ժողովս
մի
քանի
իրաւաբանական
կէտեր
է
շօշափում
կաթուղիկոսին
ամբաստանութեան
տակ
ձգելու
հարցի
նկատմամբ:
834-ին
կաթուղիկոս
է
ընտրւում
Յովհաննէս
Ե
Օվայեցի.
ութ
տարուց
յետոյ,
Յովհաննէս
պատմաբանի
ասելով,
կաթուղիկոսարանի
մօտ
անձինքներից
երեք
հոգի
գնում
են
աշխարհ
հրամանատար
եւ
իշխանաց
իշխան
Բագրատ
Բագրատունու
մօտ
եւ
ամբաստանում
կաթուղիկոսին,
մեղադրելով
վերջինիս
զանազան
օրինազանցութիւնների
մէջ:
Բագրատը
լսելովդրանց
ասածներին,
հրովարտակներ
է
գրում
աշխարհի
բոլոր
կողմերը`
առաջարկելով
հեռացնել
կաթուղիկոսին
աթոռից
եւ
նորը
ընտրել:
Կաթուղիկոսը,
լսելով
այդ
բանը,
խոհեմութիւն
է
համարում
լուռ
ու
մունջ
ազատակամ
հեռանալ
գահից
եւ
վանք
քաշուել
ճգնելու
համար:
Սմբատ
սպարապետը
եւ
Գրիգոր
Սիւնեաց
իշխանը
լսելով
այդ,
սաստիկ
զայրանում
են
Բագրատունու
վրայ,
կանչում
են
բոլոր
եպիսկոպոսներին
եւ
իշխաններին
Երնջակ,
ժողով
են
անում
ու
քննում
ամբաստանութեան
կէտերը:
Ժողովը
արդարացնում
է
կաթուղիկոսին
եւ
հրաւիրակներ
է
ուղարկում
հայրապետի
մօտ`
նորից
վերադառնալու
եւ
գահի
վրայ
բազմելու:
Այս
ժողովը
մի
քանի
ուշադրութեան
արժանի
կէտեր
է
մտցնում
մեր
եկեղեցական
իրաւունքի
սահմանի
մէջ
կաթուղիկոսի
եւ
ժողովի
իրաւասութեան
խնդիրների
նկատմամբ:
Առաջին՝
որ
առանց
կաթուղիկոսի
նախագահութեան
եւ
հրաւէրին
ժողով
անել
կարելի
է
այսպիսի
դէպքերում,
այսինքն`
երբ
պիտի
քննուի
կաթուղիկոսի
գործերը:
Երկրորդ՝
ժողովն
է
ընտրողը
կաթուղիկոսին
եւ
ժողովն
է
միակ
ամբաստանող,
ուրեմն
եւ
արդարացնող
կամ
մեղաւոր
համարող:
Երրորդ՝
երկրի
իշխանը
առանց
ժողովի
չի
կարող
կաթուղիկոսին
մեղադրել
եւ
գահից
հեռացնել:
Ճիշտ
է՝
եղել
են
դէպքեր,
երբ
հայոց
թագաւորները
կամ
պարսից
արքաները
զօրով
փոխել
են
կաթուղիկոսներին
եւ
ուրիշներին
նշանակել,
սակայն
այդպիսի
դէպքերը
իրաւական
սահմանների
մէջ
չեն
մտել,
նրանք
եղել
են
բռնի
ուժով,
ապօրինի
կարգով:
Եղել
են
եւ
ընդհակառակն`
ուխտազանց
կաթուղիկոսներ,
որոնք
թէեւ
դատի
չեն
ենթարկուել,
բայց
յետոյ
արդէն
նզովուել
են
եւ
անիծուել,
օրինակ`
Եզր:
Այսպիսի
դէպքեր
սկզբունքներ
մտցնել
չեն
կարող,
որովհետեւ
դրանք
օրինաւոր
եւ
կանոնաւոր
հետեւողութեամբ
չեն
զարգացել
եւ
գոյութիւն
ունեցել,
այլ
անհատների
եւ
զանազան
պատահարների
միջոցով
են
առաջ
եկել: