44)
ԴՈՒԻՆԻ
Ա
ԺՈՂՈՎԸ
507
ԹՈՒԻՆ
Զ.
դարը
ամուլ
է,
ոչ
մի
պատմագիր
չունինք
այս
դարում.
իսկ
Է.
դարի
պատմագիր
Սեբէոսը
այս
ժողովի
մասին
յիշատակութիւն
չի
անում:
Մովսէս
եւ
Աբրահամ
կաթուղիկոսները
Զ.
դարու
վերջերում
վրաց
բաժանման
խնդիրներով
զբաղուելիս,
յիշեցնել
են
տալիս
Կիւրիոն
վրաց
կաթուղիկոսին,
որ
մեր
ու
նրանց
նախնիք
Կաւատ
պարսից
թագաւորի
եւ
Բաբգէն
հայոց
կաթուղիկոսի
օրով
հեռացան
քաղկեդոնականութիւնից`
մերժելով
դրա
հետ
ուրիշ
աղանդներ
եւ
հաւատոյ
գիր
կազմեցին
եւ
այդ
գիրը
մինչեւ
այսօր
իրանց
մօտ
կայ
(տե՛ս
Ուխտանէս
եպիսկոպոս,
Պատմութիւն
Հայոց):
Էջմիածնի
գրադարանի
N100
ձեռագրի
մէջ
կայ
Աբրահամ
կաթուղիկոսի
երրորդ
նամակը
Կիւրիոնին
գրած,
որի
մէջ
անուն-անուն
յիշելով
վրաց
եպիսկոպոսներին,
որոնք
մասնակցել
էին
Բաբգէնի
507-ի
ժողովում,
աւելացնում
է,
որ
«պայմանի
նամակը
ապստամբութեան
ժամանակ
կորել
է.
այս
թուղթն
էլ
թարգմանել
են
Ուռհայում
հոռոմերէնից,
որոնք
ստոյգ
եւ
սուրբ
պահել
են...
»:
Դուք
էլ
փնտռեցէք,
շարունակում
է
Աբրահամ
կաթուղիկոսը,
կգտնէք
նոյն
հաւատոյ
միաբանութեան
թուղթը
վրացերէն
լեզուով:
Ը.
դարում
Յովհան
Օձնեցին
«Սակս
ժողովոց
որ
եղեն
ի
Հայս»
ձեռագիր
N58
եւ
N530
օրինակներում
գրում
է
այս
ժողովի
մասին.
«Հինգերորդ
ժողովը
արաւ
Բաբգէնը
Քաղաքուդաշտի
(Դուինի)
մէջ
Կաւատ
արքայի
թագաւորութեան
18-րդ
տարին
Բարսումայի
եւ
Ակակի
չար
աղանդի
պատճառով,
որոնք
Նեստորի
անիծեալ
աղանդով
վարակուած`
աշխատում
էին
վերջացնել
ուղղափառ
հաւատքը
արեւելեան
աշխարհներում
եւ
Նեստորի
աղանդը
մտցնել:
Այդ
պատճառով
Տէր
Բաբգէնը
գիր
կազմելով
սահմանեց,
որ
դրանց
խօսքերը
հաւատացեալներին
չգայթակղեցնեն,
որովհետեւ
հայերը,
հոռոմները,
վրացիք
եւ
աղուանները
մի
խոստովանութեամբ
հաստատուած
ենք
ճշմարիտ
հաւատքի
մէջ,
որը
աւանդեցին
մեր
սուրբ
հայրերը
երեք
ս.
ժողովներում,
ուրիշ
հայհոյական
խօսքեր
չենք
ընդունում,
այլ
նզովում
ենք
եւ
մերժում
եկեղեցուց»:
Յովհան
Օձնեցուն
վերագրած
այս
գրուածքը
ճշտուեց
մի
նոր
փաստագրով,
որ
գրում
է
նոյն
իսկ
Բաբգեն
կաթուղիկոսը
«ի
Պարսս
առ
ուղղափառս»,
որտեղ
մէկ-մէկ
յիշելով
հայոց
եպիսկոպոսների,
իշխանների
եւ
նախարարների
անունները
եւ
նրանց
համաձայնութեամբ
գրուածքը
նեստորական
քարոզիչների
դէմ,
որոնք
տարածում
էին
մոլար
մտքեր
եւ
գայթակղեցնում
ուղղափառներին,
նոյնպէս
եւ
յիշելով
մեր
ընդունած
երեք
տիեզերական
ժողովները,
ասում
է
Բաբգէնը`
«որոց
մեք
միաբանեալ՝
նզովեմք
զհակառակորդսն
այն
ճշմարիտ
հաւատոյ
եւ
կատարեալ
Աստուածաշնորհ
կանոնի:
Եւ
զայս
խնդիր
ճշմարիտ
հաւատոյ
գրեցաք
եւ
կնքեցաք
ես
Բաբգէն
Հայոց
կաթուղիկոս
ամենայն
եպիսկոպոսաւք,
իշխանաւք
եւ
նախարարաւք
Հայաստան
աշխարհիս»:
Այս
թղթում
յիշատակում
է
Բաբգէն,
որ
ժողովը
եղաւ
Կաւատի
[1]
թագաւորութեան
18-րդ
տարին,
որ
ճիշտ
507
թւականն
է
եւ
ոչ
491,
ինչպէս
Չամչեան
եւ
նրա
հետեւող
Աբէլ
եպիսկոպոսն
են
համարում,
եւ
կայացաւ
Դուին
քաղաքում,
որից
երեւում
է,
որ
«Քաղաքուդաշտ»-ը
պիտի
համարել
ո՛չ
Վաղարշապատ,
ինչպէս
Չամչեանն
է
գրում,
այլ
Դուին.
«Յոստանն
Հայոց
աշխարհիս
ի
Դուին
քաղաք»:
Բացի
այդ
Թ
դարու
վերջին
Յովհաննէս
կաթուղիկոսը
յիշում
է,
որ
այս
ժողովի
մի
պատճառն
էլ
Զենոն
կայսեր
հենոդիկոնն
էր,
որը
ուղարկուած
է
վաղուց
բոլոր
կայսերութեան
մերձակայ
վայրերը,
եւ
Հայաստան,
ժողովում
կարդացին
այդ
հրամանագիրը
եւ
հաւատոյ
վճիռ
կայացրին:
Այս
հիմունքներով
Բաբգէնի
507-ի
արած
ժողովը
պիտի
համարել
վաւերական
եւ
հաստատուն:
Բայց
խնդիրն
այն
է,
որ
այս
ժողովը
կանոններ
չի
տուել,
հապա
որոշել
է
եւ
հաստատել
դաւանաբանական
մի
սկզբունք,
որը
մինչեւ
այսօր
պինդ
պահւում
է.
եւ
որովհետեւ
դաւանաբանութիւնը
եկեղեցական
իրաւունքի
սահմանից
դուրս
է,
մենք
չպէտք
է
զբաղուենք
այս
ժողովի
որոշումով,
հապա
թողնէինք
դաւանագիտութեան
ճիւղին:
Այս
ժողովի
վրայ
կանգ
առնելու
պատճառն
այն
է,
որ
այս
ժողովից
սկսւում
է
մի
բոլորովին
ինքնուրոյն
կեանք
հայոց
ոչ
միայն
եկեղեցու
այլ
եւ
պատմութեան
համար,
մերժւում
են
դրանից
յետոյ
եղած
3
տիեզերական
եւ
դրանից
առաջ
եղած
մէկ
տիեզերական
ժողովներ,
ամրապնդւում
են
հին
աւանդական
կարգերը,
որոնք
զանազանւում
են
յունաց,
ասորոց
եւ
Հռոմի
եկեղեցիների
կարգերից,
որով
եւ
դաւանաբանական
այդպիսի
բաժանմունքը
մեծ
ազդեցութիւն
է
թողնում
մեր
եկեղեցու
իրաւաբանական
հարցերի
մշակման
ուղղութեան
վրայ.
ահա
այս
ի
նկատի
ունենալով`
մեզ
անհրաժեշտ
է
լաւ
ծանօթանալ
այս
ժողովի
գործունէութեան
եւ
նիւթի
հետ:
Այս
ժողովում
որոշւում
են
հետեւեալ
խնդիրները.
ա)
հայերը,
յոյները
(Զենոն
եւ
Անաստաս
կայսեր
ժամանակ),
վրացիք
եւ
աղուանք
ընդունում
են
միմիայն
երեք
տիեզերական
ժողովներ,
բացի
այդ
ժողովներից
ոչ
մի
ուրիշ
տիեզերական
ժողով
չեն
ընդունում.
որ
ասել
է
թէ՝
առանց
ասելու
թէ՝
«Քաղկեդոնի
ժողով»
չենք
ընդունում,
մերժում
են
այսպիսի
առարկութեամբ
թէ՝
«մենք
բացի
երեք
տիեզերական
ժողովներից
ուրիշ
ժողով
չենք
ընդունում»,
հետեւելով
Զենոնի
հենոդիկոնին,
նրա
գրգռում
չառաջացնող
եւ
խաղաղասիրական
տակտիկային:
Ապացոյց
այն
բանին,
որ
ոչ
միայն
հայերը,
այլ
եւ
շրջապատող
բոլոր
ազգերը
մերժում
են
Քաղկեդոնի
ժողովը
եւ
ընդունում
են
3
տիեզերականը
եւ
միմիայն
Նիկիայի
հանգանակը,
որ
ասել
է`
մերժում
են
Քաղկեդոնի
աւելացումը
երկու
բնութեան
մասին,
կբերենք
այս.
յունաց
Լեւոն
կայսեր
ի
պատասխան,
ուղարկում
են
շատ
տեղերից
իրանց
կարծիքը
Քաղկեդոնի
ժողովի
մասին,
Հայոց
աշխարհին
կից
երկիրները՝
Ա
Հայք,
Բ
Հայք,
Ա
Կապադովկիա,
Բ
Կապադովկիա,
Պօնդոս,
Հելլեսպօնդոս,
Ա
Սիրիա,
Բ
Սիրիա
(Ասորիք),
Օսրօենի
նահանգը
(Եդեսիա),
Միջագետք,
Պաֆլագոնիա,
իրանց
եպիսկոպոսական
ժողովներում
մասնակցում
են
ի
միջի
այլոց
այդ
հարցին
պատասխանելու
մէջ.
բոլորը
միաձայն
յայտնում
են
այն
կարծիքը,
որ
բացի
3
տիեզերական
ժողովից
ուրիշ
ժողով
չենք
ընդունում,
եւ
որոնք
էլ
ընդունում
են
Քաղկեդոնի
ժողովը,
նրանք
միշտ
կցում
են,
թէ
ընդունելու
ենք
Քաղկեդոնինը,
«որովհետեւ
ոչինչ
չեն
աւելացրել
նրանց
(318
հայրապետների)
հանգանակի
վրայ:
Սեբաստիոյ
մետրոպոլիտը
իւր
եպիսկոպոսների
ժողովով
գրում
է,
«որ
մենք
բացի
ուղղափառ
հանգանակից
(հաւատամքից),
318
հայրապետների
տուած,
չենք
թոյլատրում
ոչ
աւելացում,
ոչ
պակասացում
այն
բանի
մէջ,
որ
վերջնականապէս
որոշուած
է
Հոգւոյն
Սրբով.
մենք
ուրիշ
հաւատք
չենք
ճանաչում,
որովհետեւ
ուրիշը
չկայ
այլեւս
եւ
չենք
կարող
այդ
լսել,
թէեւ
մի
քանիսը
հաստատում
են,
որ
կայ»
(տե՛ս
Деяния
вселенских
соборов,
IV
հատոր,
267
եր.
):
Այդպէս
էլ
գրում
են
բոլոր
վերոյիշեալ
աշխարհները:
Այս
ամենափառաւոր
ապացոյցն
է,
որ
ոչ
միայն
հայերը,
այլ
եւ
շրջապատող
ազգերը,
յոյները
մինչեւ
Զ
դարու
մէջերքը
մտածում
էին
ճիշտ
հայերի
նման,
նրանք
Կիւրեղ
Աղէքսանդրացու
խօսքով
էին
գնում,
որ
ժողովում
կանչում
էր.
«Եթէ
մի
թեթեւ
բան
կաւելացնէք
Նիկիոյ
հանգանակի
վրայ,
ժողովից
դուրս
կգամ»:
Այս
պարզ
տանում
է
մեզ
այն
եզրակացութեան,
որ
հայերը
507-ի
ժողովում
միւս
ազգերի
նման
մերժեցին
Քաղկեդոնի
դաւանաբանական
մասը
երկու
բնութեան
մասին
եւ
հիմք
դրին
հայոց
ազգային
ինքնորոյն
եկեղեցուն.
միւս
ազգերը
շեղուեցին
ուղիղ
գծից,
հայերը
հին
որոշած
կարգով
մինչեւ
այսօր
մնացին:
բ)
Այս
ժողովում
մերժւում
է
Նեստորականութիւնը,
ինչպէս
եւ
Սահակի
ու
Մեսրոպի
ժամանակ,
ի
դէմս
Բարծումայի
եւ
Ակակի:
Սրանք
պարսիկներ
էին
եւ
կրթուել
էին
Եդեսիայի
դպրոցում,
որը
շինուած
էր
մասնաւորապէս
պարսից
մէջ
քրիստոնէութիւն
տարածելու
համար:
Բարծուման
Մծբնայի
եպիսկոպոսն
էր,
խելօք,
ճարպիկ,
ազդեցիկ
նեստորական,
պարսից
Պերոզ
թագաւորի
մօտ
երթեւեկող
անձն,
որը
իւր
հետեւողներով
մեծ
զարկ
տուաւ
նեստորականութեան
տարածման:
գ)
Այս
ժողովը
նշանաւոր
է
ուրիշ
տեսակէտով,
որ
թէեւ
ժողովը
պարապեց
զուտ
կրօնական
խնդրով,
բայց
եւ
այնպէս
կայացաւ
աշխարհական
դասի,
նախարարների,
իշխանների
մասնակցութեամբ.
«Ի
մեծաց
եւ
ի
փոքունց,
յազատաց
եւ
շինականաց»:
Թէեւ
նախկին
երկու
ժողովներում
մասնակցում
էին
աշխարհականները,
բայց
այնտեղ
դաւանաբանական
խնդիր
չէր
քննւում:
Այս
փառաւոր
սկզբունքը,
որ
հայոց
եկեղեցական
ազգային
ժողովներում,
թէ
կարգադրական-օրէնսդրական
եւ
թէ
դաւանաբանական
(պիտի
մասնակցեն
անշուշտ
երկու
տարրը,
հոգեւորական
եւ
աշխարհական),
մտաւ
Ե-Զ
դարուց
հայոց
մէջ
եւ
մնաց
մինչեւ
այսօր:
Ահա
մեր
եկեղեցու
բացառիկ,
ինքնուրոյն
եւ
փառաւոր
սկզբունքը,
որը
Եզրների
քմահաճոյքին
վէտօ
է
դնում:
Որպէս
զի
մեր
այս
ժողովի
նշանակութիւնը
աւելի
պարզած
լինենք,
կբերեմ
համառօտ
կերպով
Քաղկեդոնի
ժողովի
պատմութիւնը,
որը
քաղում
ենք
անգլիացի
յայտնի
եկեղեցական
պատմիչ
լրջամիտ
Րօբերթսոնի
ռուսական
թարգմանութիւնից:
Եւտիքէսը
մի
մեծ
վանքի
վանահայր
էր:
50
տարի
մնացել
էր
այդ
վանքի
պատերում,
նա
մեծ
յարգ
էր
վայելում
Կիւրեղ
Աղէքսանդրացուց
իւր
սուրբ
վարքի
եւ
ջերմեռանդ
հականեստորականութեան
համար:
Այդ
ժամանակ
ասորական
եւ
եգիպտական
դպրոցները
միմեանց
փոխադարձ
մեղադրում
էին.
առաջինները
երկրորդներին`
ապողինարութեան,
իսկ
եգիպտականը
ասորականին`
նեստորականութեան
մէջ:
Վանականները
ջերմ
պաշտպան
հանդիսանալով
հականեստորական
վարդապետութեան,
իրանք
ընկնում
էին
ծայրայեղութեան
մէջ:
447-ին
լուր
տարածուեց,
թէ
Եւտիքէսը
սխալ
մտքեր
է
քարոզում:
Նրան
ժողովի
կանչեցին
Պօլիս,
ուր
ձգձգումներից
յետոյ
երեւաց
448
թուին
վանականներով
եւ
զինուորներով
շրջապատուած:
Ժողովում
Եւտիքէսը
ասաց,
որ
Նիկիայի
որոշումը
ընդունում
է,
նոյնպէս
եւ
ընդունում
է
Քրիստոսի
մէջ
երկու
բնութիւն
մինչեւ
մարմնաւորութիւն,
իսկ
սրանից
յետոյ`
«Մի
մարմնացած
բնութիւն
Բան
Աստուծոյ»`
ըստ
Աթանասի
եւ
Կիւրեղի:
Ժողովը
նախագահութեամբ
Պօլսոյ
պատրիարք
Փլաւեանի,
սխալ
համարելով
Եւտիքէսի
կարծիքը
եւ
ոչ
ըստ
ուղիղ
մտաց
Կիւրեղի,
վանահայրութիւնից
հանեց
եւ
կարգալոյծ
արաւ:
Վանականների
պաշտպանութեան
ներքոյ
գտնուելով,
Եւտիքէսը
բողոքեց
եւ
խնդրեց,
որ
տիեզերական
ժողովում
գործը
քննուի.
Աղէքսանդրիայի
պատրիարք
Դիոսկորոսը,
որ
գոռոզ
կռուող
մարդ
էր
եւ
խիստ
հակառակ
նեստորականութեան,
հրամայեց
Եւտիքէսին
քահանայ
եւ
վանահայր
լինել
նորից
իւր
վանքում:
449-ին
եղաւ
Եփեսոսում
ժողով
120
եպիսկոպոսի
եւ
բազմաթիւ
վանականների
ներկայութեամբ:
Դիոսկորոսը
բազմաթիւ
վարդապետներ
էր
բերել,
Բարծումա
ասորին
1000
վարդապետներով
էր
եկել:
Լեւոն
Պապը
Հռոմում
չգտնուելով,
երեք
լեգատ
ուղարկեց
իւր
թղթով,
որ
կոչւում
է
«տօմա»,
ըստ
մերոնց`
տումար,
որ
նշանաւոր
դեր
խաղաց
ժողովի
պատմութեան
մէջ:
Լեւոնի
թղթի
մէջ
այնպէս
էր
որոշուած
երկու
բնութեան
ամբողջութիւնը
եւ
տարբերութիւնը
միացած
Քրիստոսի
մէջ,
եւ
Ս.
Գրքի
այնպիսի
վկայութիւններով
ու
մեկնութեամբ,
որ
յետոյ
կարծել
էր
տալիս,
թէ
դրա
խմբագրութիւնը
պատկանում
է
Պետրոս
առաքյալին:
Դիոսկորոսը
կայսեր
հրամանով
ժողովի
նախագահ
դարձաւ:
Ժողովը
բացուելուց
յետոյ
Դիոսկորոսը
չթողեց
Լեւոնի
թուղթը
կարդալ,
եւ
երբ
սկսեցին
Պօլսոյ
ժողովի
գործողութիւնները
կարդալ,
որոնց
դէմ
գանգատ
էր
ներկայացրել
Եւտիքէսը,
երբ
երկու
բնութիւն
էր
հնչւում,
բոլորը
գոռում
էին`
«նեստորական
է,
պատառ-պատառ
անել,
այրել
դրան,
ինչպէս
նա
երկու
է
բաժանում,
նրան
էլ
երկու
մաս
պիտի
բաժանել»:
Ժողովը
ընդունեց
Եւտիքէսին
ուղղափառ
եւ
որոշեց
պատժել
Փլաւեանին:
Ժողովը
ձեռնամբարձութեամբ
նզովեց
Նեստորին`
«քշել,
այրել,
պատառել,
կտրատել,
սպանել
բոլորին,
որոնք
կասեն
երկու
բնութիւն»:
Փլաւեան
պատրիարքը
բողոքեց
իրա
դատապարտութեան
համար:
Դիոսկորոսը
կանչեց
զօրականներին
եւ
ստիպեց
բոլորին
ստորագրել
Փլաւեանի
դատապարտութեան
թուղթը:
Ասում
են,
որ
Դիոսկորոսը
եւ
Բարծուման
ծեծեցին,
քաշկռտեցին
Փլաւեանին,
այնպէս,
որ
սա
4
օր
յետոյ
աքսորի
ճանապարհին
մեռաւ:
Հռոմի
մի
լեգատը
երկիւղից
համաձայնեց,
միւսը
փախաւ:
Կայսրը
հրամայեց
հալածել
մեղադրեալներին
իբրեւ
նեստորականների
եւ
հաստատեց
ժողովի
վճիռը:
Դրա
հակառակ
Լեւոն
Պապը
Հռոմում
ժողով
արաւ
եւ
Եփեսոսի
ժողովը
աւազակների
ժողով
անուանեց,
խնդրեց
կայսրին,
որ
նոր
ժողով
անի,
բայց
մերժում
ստացաւ:
Հակառակ
կուսակցութեանը,
յաջողեցրեց
յաջորդ
Մարկիանոս
կայսրի
հրամանով
451-ին
Քաղկեդոնում
նոր
ժողով
գումարել
տալ
մասնակցութեամբ
520
եպիսկոպոսի
եւ
նախագահութեամբ
Պապի
լեգատների:
Մեղադրուողը
Դիոսկորոսն
էր:
Աղմուկներից
յետոյ
տէրութեան
19
պաշտօնեայի
նախագահութեամբ
ժողովը
բացին,
լեգատները
մեղադրեցին,
որ
Դիոսկորոսը
համարձակել
է
նզովել
Լեւոն
Պապին
Եփեսոսի
ժողովում,
ուստի
իրանք
էլ
Պապի
եւ
ժողովի
անունով
նզովում
են
Դիոսկորոսին,
զրկում
են
աստիճանից
եւ
պաշտօնից,
ստորագրեցին
300
ժողովական,
ստորագրողների
մեծամասնութիւնը
բարկացել
էր
Դիոսկորոսի
վրայ,
որ
նա
երեք
անգամ
ժողովի
հրաւիրելուն
ուշք
չդարձրեց,
արհամարհեց
իրանց.
ոմանք
էլ
ստորագրեցին
մասնաւոր
հաշիւներ
ունենալուն
պատճառով:
Իսկ
«շատ
քչերը
նրան
մեղադրում
էին
հաւատի
մոլորութեան
մէջ»,
որովհետեւ
Դիոսկորոսը
ժողովի
սկզբում
բարձրաձայն
ասաց`
եթէ
մեղադրում
էք
ինձ,
մեղադրում
էք
Կիւրեղին,
Աթանասին,
Գրիգոր
Նազիազանցուն,
որոնք
մի
բնութիւն
են
քարոզել
եւ
դաւանել:
Ժողովը
վերջացած
էր
համարւում,
երբ
չորրորդ
նիստին
լեգատները
պահանջեցին
որ
Լեւոնի
թուղթը`
տումարը,
ընդունուի
իբրեւ
դաւանանք:
Ժողովականներից
շատերը
մերժեցին`
ասելով,
որ
բացի
Նիկիայի
եւ
Եփեսոսի
դաւանանքից
ուրիշ
դաւանանք
չեն
կարող
ընդունել:
Լեգատները
ուրիշ
միջոցի
դիմեցին,
դրանք
սկսեցին
ջոկ-ջոկ
ամէն
մէկին
հարցնել,
թէ
թուղթը
համաձա՞յն
է
մեր
դաւանութեան,
նրանք
չիմանալով
բանի
էութիւնը,
ասում
էին՝
համաձայն
է
եւ
ստորագրում
էին:
13
Աղէքսանդրիայի
եպիսկոպոս
չստորագրեցին`
ասելով,
որ
պատրիարք
չունենք,
եւ
ահագին
վէճ
բարձրացաւ
Լեւոնի
տումարի
ընդունելու
եւ
չընդունելու
վերաբերմամբ:
Լեգատները
տարածեցին
որ
Դիոսկորոսն
էլ
է
ընդունել
Քրիստոսին
«յերկուս
բնութիւնս»,
եւ
երկար
վիճելուց
յետոյ
գրեցին.
«Մի
Քրիստոս
յերկուս
բնութիւնս
անշփոթ»:
Վէճը
մնաց
վէճ,
աղէքսանդրիացիք
չընդունեցին:
Խառնակութիւնը
շարունակուեց
երկար
տարիներ
մինչեւ
Զենոն
կայսրը:
Որը
482-ին
Ակակ
պատրիարքի
հետ
խորհրդակցելով,
այդ
վէճերին
վախճան
տալու
նպատակով,
մի
շրջաբերական
թուղթ
գրեցին,
որ
հենոդիկոն
է
կոչւում,
Աղէքսանդրիայի
պատրիարքի
հասցէին
եւ
պատճէնները
ուղարկեցին
բոլոր
շրջակայ
ազգերին
եւ
Հայաստան:
Կայսրը
այդ
թղթի
մէջ
յիշում
է
այն
խռովութիւնները,
կռիւները
եւ
արիւնահեղութիւնները,
որոնք
լինում
էին
այդ
կրօնական
վէճի
պատճառով.
յայտնում
է
որ
Նիկիական-Պօլսական
հանգանակը
միակն
է
իբրեւ
նշանակ
Մկրտութեան,
նզովում
է
Նեստորին
եւ
Եւտիքէսին
եւ
խրախուսում
է
Կիւրեղի
12
նզովքը
ու
յայտնում
է.
«Քրիստոս
համագոյակից
էր
Հօր
Իւր
Աստուածութեամբ
եւ
Նա
համագոյակից
է
մեզ
Իւր
մարդկութեամբ»:
Որ
«հրաշքները
եւ
չարչարանքները
վերաբերում
են
միեւնոյն
դէմքին»:
Նախատում
է
նրանց,
որոնք
«բաժանում
են,
խառնում
են
կամ
ըստ
երեւոյթին
են
կարծում»,
նզովում
է
ամենքին,
«ով
մտածել
է
կամ
մտածում
է
հակառակ
որեւէ
մի
բան,
կամ
այժմ
կամ
ուրիշ
մի
որեւէ
ժամանակ,
կամ
Քաղկեդոնի
ժամանակ,
կամ
ուրիշ
մի
որեւէ
ժողովում»
(474
եր.
):
Պետրոս
եպիսկոպոսին
առաջարկում
են
ստորագրել
այդ
թղթին
եւ
դրա
փոխարէն
լինել
Աղէքսանդրիայի
պատրիարք,
սա
համաձայնում
է,
ստորագրում
է,
միաբաններին
իւր
կողմն
է
քաշում,
ժողով
անում
եւ
ժողովով
նզովում
է
Քաղկեդոնի
ժողովը
եւ
Լեւոնի
թուղթը:
Ակակիա
պատրիարքը
գրում
է
այդ
մասին
Պետրոսին
եւ
հաշտութիւն
առաջարկում,
հաշտութիւնն
էլ
կայանում
է,
միասին
նամակ
են
գրում
Հռոմ,
որ
սրանք
էլ
մասնակցութիւն
ունենան
ընդհանուր
հաշտութեան
մէջ,
բայց
ա՛յդ
չի
յաջողւում.
վէճը
շարունակւում
է
եւ
ձգձգւում:
Ուշի
ուշով
կարդացողը
կտեսնի,
1)
որ
Քաղկեդոնի
ժողովում
նզովելով
Եւտիքէսին,
ամէն
ինչ
վերջացած
համարուեց,
2)
որ
ժողովականները
ամենեւին
մտադրութիւն
չեն
ունեցել
Նիկիոյ
հանգանակից
դուրս
ոչինչ
ընդունել,
3)
որ
երկու
բնութեան
խնդիրը
յարուցին
Պապի
լեգատները
ժողովը
համարեա
վերջանալուց
յետոյ՝
չորրորդ
նիստում
եւ
զանազան
միջոցներով
ընդունել
տուին,
4)
որ
Դիոսկորոսը
եւ
աղէքսանդրեանք
դեռ
449-ի
ժողովում
հէնց
որ
Լեւոնի
«երկու
բնութիւն»
խօսքը
լսեցին,
քանի
հազար
վանականներով
գոռացին
«այդ
նեստորականութիւն
է,
պատառել
բոլորին,
որոնք
երկու
բնութիւն
կասեն»:
Ահա
այս
աղմուկները
հասան
մեր
երկիրը,
երբ
հայերը
իրանց
արիւնով
ողողում
էին
քրիստոնէութեան
համար
մեր
դաշտերը:
Մի
կողմից
եւտիքեանք
պաշտպանուելով
եւ
յենուելով
Կիւրեղի
անուան
վրայ`
պնդում
էին
մի
բնութիւն
խոստովանել
ի
Քրիստոս,
միւս
կողմից
նեստորականները
ոյժ
առնելով
եւ
յօգուտ
իրանց
ընդունելով
«երկու
բնութիւն
ի
Քրիստոս»
Քաղկեդոնի
որոշումը`
պնդում
էին
երկու
բնութիւն
ընդունելուն
վրայ:
Ի՞նչ
արին
մեր
պապերը,
որոնք
ոչ
մի
բանում
մասնակից
չէին
եղել
եւ
միշտ
հետեւում
էին
Լուսաւորչի
«Իսկ
մեք
փառաւորեսցուք»
խօսքերին,
որ
նշանակում
է,
թէ
հաւատոյ
խնդիրներում
երկար
վէճերը
աւելորդ
են:
Բաբգէն
կաթուղիկոսը
եւ
բոլոր
եպիսկոպոսներն
ու
իշխանները
փառաւոր
վճիռ
կայացրին,
այն
է՝
որ
ընդունում
ենք
մի
հանգանակ,
որ
է
Նիկիոյ,
ընդունում
ենք
եկեղեցու
մի
դաւանութիւն,
որը
ընդունւում
էր
բոլոր
եկեղեցիներից
մինչեւ
Լեւոնի
տումարի
ներս
ընկնիլը:
Որ
նշանակում
է,
թէ
մերժում
ենք
Եւտիքէսի
եւ
Լեւոնի
յաւելումը
հանգանակի
վրայ,
որ
բառացի
եւ
մտացի
հակառակ
էր
Կիւրեղի
այն
խօսքերին,
թէ՝
Նիկիոյ
հանգանակի
վրայ
եթէ
բան
կաւելացնէք,
ժողովից
դուրս
կգամ:
Բաբգէնի
այս
ժողովի
վճիռը
տուաւ
մեր
եկեղեցական
ամբողջ
կեանքին
ինքնուրոյն
ոգի,
ինքնուրոյն
ուղղութիւն,
որոնք
մեր
եկեղեցու
իրաւական
կողմերի
վրայ
որոշ
ազդեցութիւն
թողեցին
եւ
իրանց
կնիքը
դրոշմեցին
մեր
բոլոր
կանոնների
ճակատին:
[1]
Կաւատը
թագաւորեց
ըստ
Նէօլդէքի`
489
թուին: