25)
ԳԱՆԳՐԱՅԻ
ՏԵՂԱԿԱՆ
ԱՐՏԱՔԻՆ
ԺՈՂՈՎԸ
(340-370
ԹԹ.
)
Գանգրայի
(Փոքր
Ասիայի
Պափլագոնիա
մետրոպոլտութեան
մէջ)
ժողովը
եղաւ
340-370
թուականներին
Փոքր
Հայքի
Սեբաստիայի
եպիսկոպոս
Եւստաթէոսի
դէմ,
որը
իւր
կուսակիցներով
մեծ
աղմուկ
էր
հանել
Փոքր
Ասիայի
քրիստոնեաների
մէջ:
Սլաւոնական
«Կորմչայա
կնիգա»-ն
(կանոնագիրք)
բերում
է
այս
ժողովի
շրջաբերականը`
Հայաստանի
եպիսկոպոսներին
ուղղած
այսպիսի
դիմումով.
«Ազնուագոյն
տեարց,
Հայաստանում
եղող
մեր
ծառայակիցներին,
Եւսեբիոս,
Հեղիանոս,
Եւգենիոս,...
Գանգրայի
սբ.
ժողովում
համախմբուածներիցս
խնդալ
ի
Տէր»:
Ապա
խօսում
է
աղանդաւորների
քարոզութիւնների
մասին
եւ
յայտնում
է,
որ
այս
21
սահմանած
կանոնների
գործադրութեամբ
աշխատեցէք
աղանդի
առաջն
առնել:
Աղանդաւորները
քարոզում
էին,
որ
ամուսնական
կեանքը
Աստծուն
հաճելի
չէ,
պէտք
է
ողջախոհ
մնալ.
կանայք
ու
մարդիկ
թողնում
էին
միմեանց
եւ
ընկնում
միւս
ծայրայեղութեան՝
անառակութեան
մէջ.
չէին
յաճախում
եկեղեցի,
աղօթքները
մասնաւոր
տներումն
էին
անում:
Աշխարհականները
շորերը
փոխում
էին
եւ
հագնում
վանականի
զգեստ.
կանայք
հագնում
էին
մարդկանց
շորեր,
մազերը
խուզում
էին
բարեպաշտութեան
պատրուակով,
կիրակի
օրերը
պաս
էին
պահում:
Ատում
էին
բոլոր
ամուսնացածներին,
մասնաւորապէս
քահանաներին,
որոնց
անմաքուր
համարելով`
Հաղորդութիւն
չէին
առնում:
Ինչքերի
հաւասարութիւն
էին
քարոզում.
ատում
էին
բոլոր
հարուստներին,
որոնք
աղքատներին
չէին
ողորմում.
այսպիսի
հարուստները,
նրանց
կարծիքով,
փրկութիւն
չպիտի
սպասեն:
Ժողովը
սրանց
դէմ
սահմանեց
21
կանոն,
որոնցից
երկուսը`
10
եւ
21,
սլաւոնական
Кормчая
книга-ում
բաց
է
թողած
եւ
որը
կազմում
է
շրջաբերական
թղթի
բովանդակութիւնը:
Այս
կանոնները
բացառութիւն
են
կազմում
ձեւի
կողմից
նրանով,
որ
նզովքով
են
արգելում
իրենց
պատուէրները,
որը
մինչեւ
այժմ
չի
եղել:
1.
Ով
կը
պախարակի
պսակը,
կ’անգոսնի
հաւատարիմ
եւ
բարեպաշտ
կնոջ՝
ամուսնու
հետ
ապրելը
կամ
կը
պարսաւի
այդպիսի
կնոջ՝
իբրեւ
փրկութիւնից
հեռու,
այդպիսին
նզովեալ
լինի:
Պսակի
սրբութեան
դէմ
քարոզում
էին
II
եւ
III
դարերում
մանիքեցիք,
մարկիոնականները,
էնկրատիտները,
իերոկսիտները
(Եբր.
ԺԳ
4,
Ա
Տիմ.
Դ
1-3):
Բ
առ.
51
կանոնը
նոյնպէս
սուրբ
է
համարում
ամուսնութիւնը:
2.
Ով
կը
դատապարտի
ջերմեռանդութեամբ
եւ
հաւատով
միս
ուտողներին
(բացի
արիւնոտից,
զոհածից
եւ
խեղդամահ
եղած
մսից)
իբրեւ
փրկութեան
յոյս
չունեցողներին,
նզովեալ
լինի
(տե՛ս
Բ
առ.
51,
53,
64,
69,
Անկ.
14,
Գործք
ԺԵ
20,
21):
3.
Ով
ստրկին
կը
սովորեցնի
բարեպաշտութեան
պատրուակով
արհամարհել
տիրոջը,
ծառայութիւնը
չկատարել
եւ
պատուով
չծառայել,
այդպիսին
նզովեալ
լինի
(տե՛ս
Տիտ.
Բ
9,
Բ
առ.
82):
4.
Ով
ամուսնացած
քահանայից
արժան
չի
համարում
պատարագի
ժամանակ
հաղորդուել,
նզովեալ
լինի:
5.
Ով
կը
սովորեցնի
անարգել
եւ
արհամարհել
Աստուծոյ
տունը
եւ
նրա
մէջ
եղած
ժողովը,
նզովեալ
լինի:
6.
Ով,
արհամարհելով
եկեղեցին,
ուրիշ
ժողով
կը
կազմի
իբրեւ
աղօթատուն,
առանց
քահանայի
եւ
եպիսկոպոսի
հրամանի,
նզովեալ
լինի
(Բարս.
1,
Բ
առ.
47,
31,
Անտ.
2):
7.
Ով
Եկեղեցու
ընծայաբերութիւնները
կը
ստանայ
եւ
կը
բաշխի
Եկեղեցուց
դուրս`
առանց
եպիսկոպոսի
կամքի
կամ
ընծայաբերի
կամքի,
նզովեալ
լինի:
8.
Ով
կը
բերի
կամ
կ’ընդունի
տուրքերը
հակառակ
եպիսկոպոսի
կամ
կար-
գադրողի
կամքի,
ե՛ւ
բերողը,
ե՛ւ
ընդունողը
նզովեալ
լինեն:
9.
Ով
կոյս
է
մնում
կամ
ժուժկալ
է,
պսակը
մերժում
է
իբրեւ
գարշելի
բան
եւ
ո՛չ
կուսութեան
սրբութիւնը
եւ
առաքինութիւնը
ի
նկատի
առած,
նզովեալ
լինի:
10.
Ով
Աստուծոյ
սիրոյն
կոյս
մնացողներից՝
իրեն
գերադաս
կը
համարի
ամուսնացողներից,
նզովեալ
լինի:
11.
Ով
կ’արհամարհի
սիրոյ
երեկոյ
(ագապ)
կազմողներին
եւ
ի
սէր
Քրիստոսի
եղբայրներ
հրաւիրողներին
եւ
չի
կամենալ
այդ
հրաւէրում
մասնակցել՝
ստոր
բան
համարելով,
նզովեալ
լինի
(տե՛ս
Յուդ.
12,
Ա
Կոր.
ԺԱ
20,
Լաւ.
2):
Հներում
հաւատացեալները
սովորութիւն
էին
կարգել
հաղորդութիւնից
յետոյ
միասին
ճաշել
եկեղեցում
ի
յիշատակ
Քրիստոսի
երեկոյին`
հրաւիրելով
ճաշին
բոլոր
աղքատներին.
այս
երեկոները
կոչւում
էին
սիրոյ
երեկոյ,
սիրոյ
ճաշ,
ագապ
(Ա
Կոր.
ԺԱ
20-21):
Յետոյ
արգելուեց
եկեղեցիներում
խնջոյքներ
կազմելը.
այս
կանոնիցս
երեւում
է,
որ
դեռեւս
Դ
դարում
սիրոյ
երեկոյ
կազմելը
չէր
վերացել:
Այժմ
սիրոյ
երեկոն
կատարւում
է
տարին
երկու
անգամ`
Ծննդեան
եւ
Զատկին,
ո՛չ
երեկոյեան
ժամանակ,
այլ
առաւօտը.
տեառնական
մատաղը
բաժանւում
է
բոլոր
տներին
անխտիր,
իւրաքանչիւր
տուն
էլ
իւր
բաժինը
տալիս
է
այդ
մատաղի
համար:
12.
Մարդիկներից
ով
որ
խստակրօնութեան
պատրուակով
գործ
կ’ածի
քրձեայ
վերարկու՝
իբր
թէ
դրանով
արդարութիւն
ձեռք
բերելու,
եւ
կը
դատապարտի
ջերմեռանդ
անձանց,
որոնք
մետաքսէ
կամ
հասարակ
շոր
են
հագնում,
նզովեալ
լինի:
13.
Այն
կինը,
որը
խստակրօն
երեւալու
համար
կը
հագնի
տղամարդու
շոր,
նզովեալ
լինի:
14.
Այն
կինը,
որ
արհամարհելով
պսակը՝
կը
թողնի
կը
հեռանայ
մարդուց,
նզովեալ
լինի:
15.
Ով
երեխաներին
կը
թողնի,
չի
կերակրիլ
եւ
բարեպաշտութեամբ
չի
կրթիլ՝
ճգնաւորութեամբ
զբաղուած
լինելու
պատճառով,
նզովեալ
լինի:
16.
Այն
որդիքը,
որոնք
բարեպաշտութեան
դիմակի
տակ
կը
թողնեն
իրենց
հաւատարիմ
ծնողներին,
չեն
պատուիլ
նրանց,
նզովեալ
լինեն:
17.
Այն
կինը,
որը
կարծեցեալ
խստակրօնութեան
համար
մազերը
կը
խուզի,
որոնք
հնազանդութեան
օրինակ
են
տուած
կանանց,
այդպիսին
նզովեալ
լինի
իբրեւ
խանգարող
հնազանդութեան
պատուէրը
(Ա
Կոր.
ԺԱ
3-8,
13-16):
18.
Ով
խստակրօնութեան
պատրուակով
կիրակի
օրը
պաս
կը
պահի,
նզովեալ
լինի:
19.
Եթէ
պահողներից
մէկը
առանց
մարմնական
պէտքի
եւ
կարիքի
իրաւունք
կը
համարի
լուծել
Եկեղեցու
կանոններով
պահուող
պասերը
եւ
ինքը
կատարեալ
գիտակցութեամբ
է
անում
այդ,
նզովեալ
լինի:
20.
Ով
յամառելով
դատապարտում
է
մարտիրոսների
յիշատակին
եւ
պատուին
նշանակած
ժամերգութիւնը,
նզովեալ
լինի:
Մեր
ձեռագրերը
մինչեւ
այստեղ
համաձայն
էին
Գանգրայի
կանոններին
եւ
թուահամարները
նոյն
էին.
այս
ըստ
մեր
ձեռագրերի
ԻԲ
կանոնն
է՝
մի
քիչ
ճոխացրած:
Ներմուծողը,
օգուտ
քաղելով
19
կանոնի
պասի
վրայ
խօսելուց,
շարունակել
է
նոյն
ուղղութեամբ`
կանոն
սահմանելով
եւ
Քառասնորդական
պասի
համար:
Մեր
ձեռագրերի
20-րդը
ասում
է`
ով
առողջ
է
եւ
քառասուն
օրուայ
պասը
մինչեւ
վերջը
չի
տանում,
նզովեալ
լինի:
21-րդը
ասում
է`
եթէ
մէկը
քառասուն
օրը
կը
պահի
եւ
Զատկի
հինգշաբթի
օրը
նախքան
պատարագը
մի
բան
կ’ուտի,
պահած
պասը
զուր
կ’անցնի,
ինքն
էլ
նզովեալ
լինի:
Այս
երկուսը
ներմուծուած
է,
բայց
շատ
հին
է.
այս
կանոններից
երեւում
է,
որ
Դ,
Ե
դարերում
դեռեւս
կային
տեղեր,
որտեղ
հինգշաբթի
օրն
էին
թաթախւում
եւ
Մեծ
պասը
քառասուն
օր
էր
եւ
ո՛չ
7
շաբաթը
լրիւ
(տե՛ս
Ա
առ.
8,
Բ
առ.
69):
Մեր
ձեռագրերի
23-րդ
կանոնն
ասում
է`
առողջ
եւ
կատարեալ
մարդիկ
պատարագից
առաջ
եթէ
հաց
կ’ուտեն,
նզովեալ
լինեն:
24-րդ
կանոնն
ասում
է`
երէցը
կամ
սարկաւագը
առանց
աղիբողոնի
(ծածկոցի)
եթէ
բեմ
ելնի
ծխելու,
կարդալու
կամ
սպասաւորելու,
պաշտամունքը
ընդունելի
չէ.
հակառակողը
նզովեալ
լինի:
Այս
չորս
կանոնը`
20,
21,
23
եւ
24-ի
առաջի
կէսը,
չկան
բուն
ժողովի
կանոնների
մէջ,
որոնք
թուով
21
են:
Մեր
ձեռագրերի
24-ի
երկրորդ
կէսը
նոյնն
է,
ինչ
որ
իսկականի
21-րդ
կանոնն
է:
Այս
ժողովի
21-րդ
կանոնը
(մերոնց
24-րդ)
իսկապէս
կանոն
չէ,
հապա
խրատ
է,
որի
մէջ
դուրս
է
բերում
բոլոր
կանոնների
բովանդակութիւնը:
Բոլորը
շատ
երկար
է,
իբրեւ
կանոն
բերելը
միտք
չունի,
կը
դնենք
ընդհանուր
բովանդակութիւնը:
21
(24).
Այս
գրում
ենք
ոչ
թէ
արգելք
դնելով
նրանց,
որոնք
անկեղծ
սրտով
եւ
հաւատով
եւ
ո՛չ
ի
ցոյցս
մարդկան
պաս
են
պահում,
քրձազգեաց
են,
չեն
պսակւում,
հարստութիւնից
քաշւում
են
եւլն,
եւլն,
այլ
նրանց
դէմ
ենք
գրում,
որոնք
խստակրօնութիւնը
արիութիւն
են
համարում
կեղծ
սրտով,
թերի
հաւատքով
եւ
գայթակղեցնում
են
ուրիշներին
եւլն,
եւլն:
Այսպիսի
բովանդակութիւն
ունի
եւ
ժողովի
գրած
շրջաբերականը
Փոքր
Հայքի
եպիսկոպոսներին:
ԱՆՏԻՈՔԻ
ԱՐՏԱՔԻՆ
ՏԵՂԱԿԱՆ
ԺՈՂՈՎԸ
(341
Թ.
)
Ասորիքի
Անտիոք
քաղաքում
եղել
է
երկու
ժողով:
Առաջինը
Աւրելիանոս
կայսեր
ժամանակ
Պօղոս
եպիսկոպոս
Սամոսատացու
դէմ
էր,
որը
Քրիստոսին
համարում
էր
հասարակ
մարդ,
Աստուծոյ
Որդուն
անուանում
էր
Բան:
Այդ
ժողովում
էր
եւ
Գրիգոր
Սքանչելագործը:
Ժողովը
նզովեց
եւ
կարգալոյծ
արաւ
Պօղոս
եպիսկոպոսին:
Բայց
նա
եպիսկոպոսական
աթոռը
չթողեց
եւ
հակառակեց
ժողովի
վճռին:
Ժողովը
դիմեց
կայսրին,
սա
հրամայեց
տեղական
Հռոմի
եպիսկոպոսներին
քննել
գործը
եւ
ժողովի
վճիռը
արդար
գտնելու
դէպքում,
արտաքսել
Պօղոսին
Անտիոքից.
այդպէս
էլ
եղաւ
(Եւսեբիոս):
Անտիոքի
երկրորդ
ժողովը
եղաւ
341
թուին`
մասնակցութեամբ
100-աչափ
եպիսկոպոսների,
որոնք
եկել
էին
Անտիոքի
մետրոպոլտութեան
զանազան
թեմերից
(Կելէ
(Ասորիք),
Փիւնիկէ,
Պաղեստին,
Արաբիա,
Միջագետք,
Կիլիկիա,
Իսաւրիա)՝
օծելու
Կոստանդին
Մեծի
հիմնադրած
տաճարը,
որը
այդ
ժամանակն
էր
աւարտուել:
Օծումից
յետոյ
ժողովը
սկսուեց:
Այս
ժողովի
դաւանաբանական
գործունէութիւնը
գիտնական
հետազօտութիւնների
մէջ
թիւրիմացութիւնների
տեղիք
էր
տուել.
ենթադրւում
էր,
որ
ժողովի
դաւանաբանական
որոշումների
կազմութեան
ժամանակ
ձգտումն
է
եղել
Նիկիոյ
հանգանակի
մէջ
կիսարիոսական
մտքեր
մտցնել,
որի
ապացոյց
բերում
էին
այն,
որ
արիոսականների
դէմ
գլխաւոր
մարտնչող
սբ
Աթանասի
դատապարտումը
եւ
գահընկէց
անելու
նախկին
կարգադրութիւնը
հաստատուել
է
այս
ժողովում.
այս
թիւրիմացութիւնների
մանրամասն
հերքումը
եւ
քննութիւնը
բերուած
է
Հեֆելէի
ժողովոց
պատմութեան
մէջ
(տե՛ս
Соколов,
ц.
пр.,
136
եր.
):
Անտիոքի
եւ
Բ
առաքելական
կանոնների
նմանութիւնը
առիթ
էր
տուել
կարծելու,
որ
առաքելական
կանոնները
վերցրած
էին
Անտիոքի
կանոններից
(տե՛ս
Բ
առ.
կանոններ):
Ժողովիս
կանոնները
մտել
են
բոլոր
կանոնական
ժողովածուների
մէջ
եւ
մեծ
յարգ
էին
վայելում
մանաւանդ
արեւմտեան
Եկեղեցում
(տե՛ս
Соколов,
136
եր.
):
Մեր
բոլոր
կանոնագրքերում
եւ
միշտ
Գանգրայի
ժողովի
կանոններից
յետոյ
հետեւում
են
Անտիոքի
ժողովի
25
կանոնները:
Հապա
ի՞նչն
էր
պատճառ,
որ
Հռոմկլայի
1179
թուի
ժողովը,
Գրիգոր
կաթուղիկոսի
նախագահութեամբ,
իւր
ընդունած
3
տիեզերական
եւ
6
ժողովների
ցուցակից
հանել
է
«Անտիոքի»
այս
ժողովը.
արդեօ՞ք
այն
պատճառով,
որ
լսել
էին
զանազան
բաներ
այդ
ժողովի
դաւանաբանական
որոշումների
վերաբերմամբ,
թէ՞
այս
ժողովը
խառնում
էին
Անտիոքի
նոյնաժամանակ
եղած
աղանդաւորական
ժողովների
հետ,
թէ
գուցէ
թիւրիմացութեամբ
դուրս
է
եկել
ժողովների
ցանկից:
Պոլսոյ
ժողովի
5-րդ
կանոնը,
որ
խօսում
է
Անտիոքի
դաւանութեան
եւ
«արեւմտեանների
ծրարի»
վրայ,
այդ
էլ
է
դուրս
ձգուած
մեր
կանոններից:
Բայց
եւ
այնպէս
շատ
դժուար
է
հաստատ
մի
բան
ասել
այս
մասին:
Սբ
Էջմիածնի
N58
ձեռագրում
կայ
Գրիգոր
կաթուղիկոսի
ժողովի
վճռի
մի
ուրիշ
պատճէնը,
որը
տարբերւում
է
տպագրուածներից
նրանով`
1)
որ
սրա
մէջ
յիշուած
է
Անտիոքի
ժողովը
եւ
2)
նրանով,
որ
յիշուած
են
այն
օտար
սբ
հարց
անունները,
որոնց
կանոնները
ընդունում
է
մեր
Եկեղեցին:
Այդ
N58
ձեռագրում
գրուած
է
այսպէս.
հայերս
ընդունում
ենք
3
տիեզերական
ժողովները
եւ
հետեւեալ
տեղական
ժողովները`
Անկիւրիայի,
Կեսարիայի,
Նէոկեսարիայի,
Գանգրայի,
Անտիոքի,
Լաւոդիկիայի,
Սարդիկէի
(149-153
եր.
):
Թէ՛
այս
ձեռագրի
եւ
թէ՛
տպագրի
համեմատութիւնը
ցոյց
է
տալիս,
որ
երկուսի
մէջ
բովանդակութեան
կողմից
համարեա
տարբերութիւն
չկայ,
միայն
ձեռագրում
ճոխացրած
եւ
մի
քանի
անուններ
է
յիշատակած,
որը
տպագրուածի
մէջ
ընդհանուր
բառերով
է
յիշած.
օրինակ՝
տպագրուածում
գրում
է.
«Հետեւում
ենք
սուրբ
հարց
ասածներին»:
N58
ձեռագրում
յիշում
է
անուն-անուն
այն
անձինք,
որոնց
սուրբ
հարք
է
համարում:
Այս
N58-ի
փաստը
եւ
երկրորդ՝
այն,
որ
մեր
բոլոր
կանոնագրքերում
Անտիոքի
կանոնները՝
թուով
25,
կան,
բերում
են
այն
ենթադրութեան,
որ
Անտիոքը
մտած
է
եղել
1179
թ.
ժողովի
ցուցակի
մէջ
եւ
հանուել
է
կա՛մ
արտագրողի,
կա՛մ
արձանագրողի
ձեռքով,
դիտմամբ
թէ
սխալմամբ՝
դժուար
է
ասել:
Իրաւաբանական
տեսակէտից՝
իրաւունք
չունէինք
Անտիոքի
ժողովի
կանոնները
մեր
եկեղեցական
իրաւունքի
աղբիւրների
մէջ
ձգելու,
բայց
ի
նկատի
ունենալով,
որ
ձեռագիր
ուրիշ
օրինակներում
ժողովի
արձանագրութեան
մէջ
յիշւում
է
Անտիոքի
ժողովը,
երկրորդ՝
մեր
բոլոր
կանոնագրքերում
կան
այս
ժողովի
կանոնները,
երեւի
եղել
են
եւ
Օձնեցու
կանոնագրքի
մէջ,
եւ
երրորդ՝
նրա
կանոնները
շատ
նման
են
Բ
առաքելական
կանոններին
եւ
բոլորովին
համապատասխան
են
մեր
Եկեղեցու
կանոնական
սկզբունքներին,
ուստի
եւ
ձեւական
սխալ
արած
կը
լինենք,
եթէ
մտցնենք
Անտիոքի
կանոնները
մեր
ժողովների
շարքը:
Կարելի
է
եւ
յիշել
այն,
որ
բոլոր
օտար
Եկեղեցիները
սոյն
ժողովի
կանոնները
վաւերականների
շարքում
են
ընդունում
(տե՛ս
եւ
1179
թուի
հայոց
ազգ.
ժողովը):
1.
Ով
կը
համարձակի
Նիկիայի
որոշումը
Զատկի
վերաբերմամբ
չկատարել,
եկեղեցուց
մերժուի
եւ
բանադրուի:
Իսկ
հոգեւորականները,
եթէ
կը
համարձակուեն
փոփոխել
Եկեղեցու
կարգերը՝
հրեաների
հետ
տօները
կատարելու,
բոլորովին
օտար
կը
համարուեն
Եկեղեցու
համար՝
զրկուելով
քահանայական
արտաքին
բոլոր
պատիւներից:
Բ
առ.
7-րդ
կանոնը
նոյն
բանն
է
հրամայում,
իսկ
Նիկիայի
կանոնների
մէջ
այդպիսի
պատուէր
չկայ.
այդ
պատուէրը
կայ
միմիայն
Նիկիայի
ժողովի
արձանագրութեան
մէջ,
որը
մեզ
չի
հասել:
Իսկ
Զատկի
մասին
եղած
կարգադրութիւնը
իմանում
ենք
Նիկիայի
ժողովի
գրած
շրջաբերական
թղթից՝Աղեքսանդրիայի
Եկեղեցու
անունով
ուղարկած:
2.
Ով
եկեղեցի
կը
մտնի,
Սբ
Գիրքը
կը
լսի
եւ
ապա
արհամարհելով
դուրս
կը
գայ,
Հաղորդութիւն
առնելու
չի
սպասիլ,
կը
մերժուի
եկեղեցուց,
մինչեւ
որ
չապաշխարհի
սրտով:
Ով
մերժուածի
հետ
յարաբերութիւն
կ’ունենայ,
ինքն
էլ
կը
մերժուի:
Մեղաւոր
է
այն
անձը,
որը
եկեղեցում
չաղօթողի
հետ
աղօթք
է
անում:
Ներելի
չէ
ընդունել
այն
մարդուն,
որը
ժողովարան
է
գնում
եւ
ո՛չ
եկեղեցին
(տե՛ս
Բ
առ.
8,
9,
10,
Լաւ.
33):
Յունաց
մեկնիչ
Բալսամոնը
ասում
է.
շատերը
գանգատւում
են,
թէ
պատրիարքը
կիրակի
օրը
Աւետարանից
յետոյ
դուրս
է
գալիս:
Նրա
համար
այդ
մեղադրանք
չէ,
որովհետեւ
պատարագը
Աւետարանից
յետոյ
է
սկսւում.
պատրիարքը
պատարագը
չսկսած
է
դուրս
գալիս:
3.
Եթէ
հոգեւորականը
կը
տեղափոխուի
ուրիշ
տեղ,
այդ
տեղից
էլ
մի
երրորդ
տեղ
եւ
երկար
կը
մնայ
այնտեղ,
այդպիսին
չպիտի
պաշտամունք
կատարի,
մանաւանդ
եթէ
իւր
եպիսկոպոսի
կոչին
չի
հնազանդիլ:
Եթէ
անկարգութեան
մէջ
կը
յամառի
մնալ
մշտապէս,
կարգալոյծ
կը
լինի:
Այն
եպիսկոպոսը,
որը
կ’ընդունի
կարգալոյծ
հոգեւորականին,
կ’ենթարկուի
ժողովի
կշտամբանքին
իբրեւ
Եկեղեցու
կարգ
խանգարող
(տե՛ս
Բ
առ.
15,
Նիկ.
16):
Բալսամոնի
կարծիքով`
առանց
օրինաւոր
պատճառի
իւր
պաշտօնը
չկատարող
հոգեւորականը
պիտի
զրկուի
ընդմիշտ
պաշտօնակատարութիւնից:
4.
Եթէ
եպիսկոպոսը
կարգալոյծ
է
եղել
ժողովով,
քահանան
եւ
սարկաւագը`
եպիսկոպոսի
ձեռքով,
եւ
եթէ
կը
համարձակին
որեւէ
պաշտամունք
կատարել,
նրանք
ընդմիշտ
զրկւում
են
ուրիշ
ժողովի
միջոցով
արդարանալու
իրաւունքից,
եւ
կը
մերժուեն
եկեղեցուց
բոլոր
այն
անձինք,
որոնք
կը
յարեն
այդպիսիներին:
Այս
կանոնը
հետեւեալ
սկզբունքն
է
որոշում,
որ
պատժուած
հոգեւորականը,
թէկուզ
անմեղ,
պիտի
պատիժը
կրէ
եւ
դատը
էլի
շարունակէ
եպիսկոպոսի
վճռի
դէմ`
մետրոպոլիտին,
իսկ
մեր
մէջ`
կաթուղիկոսին
գանգատուելով:
Հներում
կային
փոքրիկ
աշխարհների
եպիսկոպոսների
ժողով
եւ
մետրոպոլիտի
նախագահութեամբ
ժողով
եւ
ապա
տիեզերական
ժողով:
Փոքրիկ
ժողովների
վճռից
եթէ
անբաւական
էին
մնում,
դիմում
էին
տիեզերական
ժողովին
(տե՛ս
Սարդ.
3,
5):
5.
Քահանան
կամ
սարկաւագը
եթէ
կ’արհամարհեն
իրենց
եպիսկոպոսին,
նրանից
կը
հեռանան
եւ
առանձին
Սեղան
կը
հաստատեն`
նոր
ծուխ
կազմելով,
չեն
լսիլ
եպիսկոպոսի
երկու-երեք
անգամ
արած
հրաւէրին
հնազանդութեան
գալու,
մշտապէս
կարգալոյծ
կը
լինեն:
Իսկ
եթէ
կը
յամառեն,
խռովութիւն
կը
ձգեն
ժողովրդի
մէջ,
այդպիսիներին
պէտք
է
հնազանդութեան
բերել
արտաքին
իշխանութեան
միջոցով:
Նոյն
պատուէրը
տալիս
է
եւ
Բ
առ.
31
կանոնը,
միայն
այստեղ
թոյլ
է
տալիս
մարմնաւոր
իշխանութեան
դիմելու:
6.
Եկեղեցուց
մերժուածը
կարող
է
ընդունուել
միմիայն
հեռացնող
եպիսկոպոսից
կամ,
եթէ
ժողովը
քննելով
արդար
կը
համարի
պատժուածին,
ժողովի
կողմից.
կանոնս
ընդհանուր
է
թէ՛
աշխարհականների
եւ
թէ՛
հոգեւորականների
համար
(տե՛ս
Ա
առ.
23,
Բ
առ.
12,
13,
32):
7.
Շրջիկ
մարդը
առանց
խաղաղական
թղթի
չի
ընդունուիլ:
Խաղաղական
վկայաթուղթը
տրւում
էր
ստորադաս
հոգեւորականներին
թագաւորների
մօտ
գնալու
ժամանակ,
կամ
եկեղեցականներին`
տեղափոխուելու
դէպքում:
Արձակման
վկայաթուղթ
տրւում
էր
բանադրանքից,
պատժից,
ապաշխարանքից
ազատուող
անձանց:
Արձակման
վկայաթուղթ
կոչւում
էր
եւ
աղքատներին
տուածը
(տե՛ս
Բ
առ.
15,
16,
12,
33):
8.
Գիւղական
քահանաները
չեն
տալիս
կանոնական
թղթեր,
միայն
գուցէ
հարեւան
եպիսկոպոսին.
իսկ
անբիծ
քորեպիսկոպոսները
իրաւունք
ունին
խաղաղական
թղթեր
տալու:
Բալսամոնի
բացատրութեամբ՝
«կանոնական»
կոչւում
էին
այն
թղթերը,
որոնք
եպիսկոպոսները
միմեանց
ուղղում
էին
պաշտօնավարութեան
սկզբին.
դրանք
բովանդակում
էին
զանազան
եկեղեցական
կանոնների
բացատրութիւններ՝
զանազան
դէպքերի
յարմարեցրած:
9.
Առանց
մետրոպոլիտի
գիտութեան
եպիսկոպոսները
ոչ
մի
նշանաւոր
գործ
չպիտի
կատարեն,
բացի
իրենց
թեմի
գործից:
Իւրաքանչիւր
եպիսկոպոս
իւր
թեմում
իշխանութիւն
ունի
եւ
շրջահայեցողութեամբ
կառավարում
է
բոլոր
գործերը`
քահանայ
եւ
սարկաւագ
ձեռնադրելով
իւր
թեմի
համար:
Թեմից
դուրս
ոչ
մի
բան
չի
կարող
անել
առանց
մետրոպոլիտի
եւ
ո՛չ
էլ
սա`
առանց
եպիսկոպոսների
համաձայնութեան
(տե՛ս
Բ
առ.
34,
Նիկ.
4,
6):
10.
Փոքր
քաղաքներում
եւ
գիւղերում
կարգուած
քորեպիսկոպոսները
թէեւ
եպիսկոպոսական
ձեռնադրութիւն
ունենան,
բայց
եւ
այնպէս
իրաւունք
ունին
միայն
կարգելու
երդմնեցուցիչներ,
ընթերցողներ,
կիսասարկաւագներ.
իսկ
քահանայ
եւ
սարկաւագ
ձեռնադրելու
առանց
քաղաքի
եպիսկոպոսի
հրամանի
իրաւունք
չունին.
ով
հակառակը
կ’անի,
կը
զրկուի
իւր
պատուից:
Քորեպիսկոպոսին
նշանակում
է
քաղաքի
եպիսկոպոսը,
որին
ենթարկւում
է
նրա
վիճակը
(տե՛ս
Նէո.
14,
Անկ.
13,
սբ
Սահակի
կանոններ,
Բարսեղ
Մեծ):
Մեր
ձեռագրերում
«երդմնեցուցիչ»
չկայ:
11.
Եպիսկոպոս
կամ
քահանայ
կամ
որեւէ
մէկը
հոգեւորականներից,
եթէ
կը
համարձակի
առանց
մետրոպոլիտի
թղթի,
ինքնակամ
թագաւորի
մօտ
գնալ,
կը
զրկուի
ոչ
միայն
եկեղեցուց,
այլեւ
աստիճանից:
Իսկ
եթէ
մէկը
անհրաժեշտ
կարիքից
ստիպուած
հարկ
կը
զգայ
թագաւորի
ողորմածութեան
դիմել,
այդ
կարող
է
անել
միմիայն
գլխաւոր
եպիսկոպոսի
եւ
միւսների
խորհրդով,
համաձայնութեամբ
եւ
վկայաթղթով
(տե՛ս
Բ
առ.
12,
13,
Անտ.
7,
Սարդ.
7,
8,
9,
21):
12.
Եպիսկոպոսը
կամ
հոգեւորականներից
որեւէ
մէկը
եթէ
կարգալոյծ
եղած
լինի,
թող
արդարանալու
համար
դիմի
մեծ
ժողովին
եւ
բաւականանայ
նրա
դատավճռով.
իսկ
եթէ
կը
դիմէ
թագաւորին՝
նրան
նեղութիւն
պատճառելով,
այդպիսին
արդարանալու
յոյս
չպիտի
ունենայ:
Յուստինիանոսի
137
նովելլան
ասում
է`
եթէ
ժողովի
մէջ
եպիսկոպոսները
հակաճառութեան
մէջ
են
մի
որեւէ
խնդրի
նկատմամբ,
թող
վճռի
նոյն
ժողովի
մետրոպոլիտը
երկու
ուրիշ
եպիսկոպոսի
հետ.
եթէ
բողոքատուները
էլի
անբաւական
կը
մնան,
թող
վճռի
մօտիկ
պատրիարքը
Եկեղեցու
օրէնքի
համաձայն.
այս
վճռի
դէմ
ոչ
մի
կողմը
իրաւունք
չունի
բողոքելու
(Բալսամոն):
13.
Եթէ
եպիսկոպոսը
առանց
հրաւէրի
ուրիշ
թեմ
կը
տեղափոխուի
եւ
կը
սկսի
ձեռնադրութիւններ
կատարել
եւ
կարգադրութիւններ
անել,
բոլորը
կը
լինեն
անվաւեր
եւ
ինքն
էլ
կարգալոյծ
կը
լինի:
Հրաւիրել
կարող
է
մետրոպոլիտը
իւր
եպիսկոպոսների
խորհրդով
եւ
ուղարկել
ուրիշ
թեմ
(Բ
առ.
14,
Նիկ.
15,
Անկ.
18,
Բ
առ.
34,
Նիկ.
4,
6):
14.
Եթէ
եպիսկոպոսին
դատի
ենթարկելու
ժամանակ
քննող
եպիսկոպոսների
անհամաձայնութիւն
կը
լինի,
թող
մետրոպոլիտը
հրաւիրի
մօտիկ
շրջակայ
եպիսկոպոսներին,
եւ
սրանք
ժողովով
վերջնականապէս
վճռեն
գործը
(տե՛ս
Բ
առ.
74,
Պոլ.
6,
Սարդ.
4,
3,
5,
12):
15.
Եթէ
եպիսկոպոսին
դատելու
ժամանակ
աշխարհի
բոլոր
եպիսկոպոսները
միաձայն
վճիռ
կը
կայացնեն
եւ
միաձայն
կը
դատապարտեն,
այդպիսի
վճիռը
կը
լինի
հաստատուն
եւ
վերջնական,
մեղադրուողը
նոր
ժողովով
արդարանալ
չի
կարող:
Սարդիկէի
4
կանոնով
այս
կարգը
փոփոխութեան
է
ենթարկւում:
16.
Թեմ
չունեցող
եպիսկոպոսը
եթէ
առանց
մետրոպոլիտի
նախագահութեամբ
կազմած
ժողովի
համաձայնութեան
յափշտակի
ուրիշ՝
եպիսկոպոս
չունեցող
թեմ,
թէկուզ
թեմի
ժողովրդի
ընտրութեամբ,
այդպիսին
կարգալոյծ
կը
լինի
(տե՛ս
Բ
առ.
14,
Նիկ.
15,
Անկ.
18):
17.
Մի
տեղի
վրայ
հովուելու
ձեռնադրուած
եպիսկոպոսը
եթէ
չգնայ
իւր
թեմը,
զրկւում
է
եկեղեցու
հաղորդակցութիւնից
այնքան
ժամանակ,
մինչեւ
որ
կը
զղջայ
եւ
կ’ընդունի
իւր
պաշտօնը
(տե՛ս
Բ
առ.
36):
18.
Եթէ
ձեռնադրուած
եպիսկոպոսը
չի
ընդունւում
այն
քաղաքի
կողմից,
որի
վրայ
հովուելու
պիտի
գնայ,
կամ
ուրիշ
մի
որեւէ
իրենից
անկախ
պատճառով
չի
կարող
ստանձել
իւր
պաշտօնը,
նա
իւր
եպիսկոպոսական
պատւում
եւ
աստիճանում
կը
լինի,
միայն
եկեղեցական
գործերում
չի
խառնուիլ
մինչեւ
ժողովի
տնօրէնութիւնը:
19.
Եպիսկոպոսի
ձեռնադրութիւնը
պիտի
լինի
ժողովով
եւ
մետրոպոլիտի
ներկայութեամբ.
մետրոպոլիտը
թղթով
հրաւիրում
է
եպիսկոպոսներին
եւ
ձեռնադրուողի
ծառայակիցներին,
որոնք
չգալու
դէպքում
ուղարկում
են
իրենց
գրաւոր
կարծիքը,
եւ
մեծամասնութեան
վճռով
որոշում
են
ձեռնադրել
եպիսկոպոսացու
անձին:
Եթէ
հակառակ
այս
կարգին
ձեռնադրութիւն
կը
լինի,
ոյժ
չի
ունենալ
եւ
անվաւեր
կը
համարուի
(տե՛ս
Բ
առ.
1,
Նիկ.
4):
20.
Եկեղեցական
գործերը
կարգի
բերելու
համար
տարին
երկու
ժողով
լինի.
մէկը՝
Զատկից
յետոյ
չորրորդ
շաբթում,
միւսը՝
հոկտեմբերի
15-ին.
եպիսկոպոսներին
յիշեցնում
է
մետրոպոլիտը:
Այս
ժողովներին
դիմում
են
քահանաներն
ու
սարկաւագները
եւ
բոլոր
վիրաւորուած
անձինք
ու
դատ
են
խնդրում
ժողովից:
Բայց
ոչ
ոք
իրաւունք
չունի
առանց
մետրոպոլիտի
ժողովներ
հրաւիրել
(Բ
առ.,
Նիկ.
):
21.
Եպիսկոպոսը
ոչ
մի
կերպ
իրաւունք
չունի
իւր
նշանակած
տեղից
հեռանալու
եւ
ուրիշ
թեմ
գնալու,
ո՛չ
ինքնակամ,
ո՛չ
ժողովրդի
բռնութեամբ,
ո՛չ
եպիսկոպոսների
ստիպմամբ.
հապա
Աստծուց
վիճակուած
Եկեղեցում
պիտի
մնայ
(Բ
առ.
14,
Նիկ.
15,
Անկ.
18):
22.
Եպիսկոպոսը
իրաւունք
չունի
իւր
թեմից
դուրս
ուրիշ
որեւէ
մի
տեղ
ձեռնադրութիւն
անել,
ոչ
էլ
կարգադրութիւն
առանց
տեղական
եպիսկոպոսի
թոյլտւութեան:
Այլապէս
ձեռնադրութիւնը
կը
լինի
անվաւեր,
եւ
ինքն
էլ
ժողովի
կողմից
ապաշխարանքի
կ’ենթարկուի:
23.
Եպիսկոպոսը
մեռնելուց
առաջ
իրաւունք
չունի
իրեն
յաջորդ
կարգելու,
որովհետեւ
այդ
ժողովի
իրաւունքն
է.
ով
յաջորդ
կը
նշանակի,
անվաւեր
կը
համարուի:
Այս
կանոնը
չի
հակասում
այն
կարգադրութիւններին
յաջորդութեան
համար,
որոնք
արւում
են
միմիայն
Եկեղեցու
շահերը
ի
նկատի
ունենալով:
Այսպէս,
օրինակ,
Աղեքսանդրիայում
Աղեքսանդր
եպիսկոպոսը
նշանակեց
Աթանասին,
իսկ
Աթանասը
նշանակեց
յաջորդ
Պետրոսին:
Նարկիսոսը
Երուսաղէմի
եպիսկոպոս
կարգեց
Աղեքսանդրին:
Լուսաւորիչ
յաջորդ
նշանակեց
իւր
որդիներին.
նոյնպիսի
դէպքեր
եւ
Շնորհալու
ժամանակ
կրկնւում
էին
(Բ
առ.
76):
24.
Եկեղեցու
ինչքը
պիտի
ամենայն
հաւատարմութեամբ
եւ
սրբութեամբ
պահպանուի
եւ
պիտի
գտնուի
եպիսկոպոսի
անմիջական
իշխանութեան
տակ:
Սարկաւագները
եւ
քահանաները
պիտի
իմանան`
որն
է
եկեղեցապատկան
ստացուածքը,
որ
եպիսկոպոսի
մահից
յետոյ
չկորչի:
Եպիսկոպոսը
իւր
սեպհականութիւնը
կարող
է
տալ
ում
եւ
կամենում
է,
բայց
հաշիւները
այնպէս
պիտի
պահուեն,
որ
նրա
մահից
յետոյ
ոչ
Եկեղեցին
տուժի,
ոչ
էլ
եպիսկոպոսի
ժառանգները`
իրենց
ժառանգութիւններից
(տե՛ս
Բ
առ.
38,
39,
41,
40,
Անկ.
15):
25.
Եպիսկոպոսը՝
իբրեւ
եկեղեցական
ստացուածքների
ընդհանուր
կարգադրիչ,
գործադրում
է
անաչառութեամբ
Աստծուն
հաճելի
եղանակով.
նա
հոգում
է
բոլոր
միաբանութեան,
օտար
հիւրերի
եւ
իւր
անհրաժեշտ
պէտքերը
եւ
կարիքները:
Եթէ
նա
զանազան
արդիւնքները
եւ
դաշտերի
պտուղները,
փոխանակ
քահանաների
եւ
սարկաւագների
խորհրդով
գործադրելու,
իւր
որդիներին,
բարեկամներին
կը
յանձնի
եւ
կը
վատնի,
այդպիսի
եպիսկոպոսը
պարտաւոր
է
հաշիւ
տալ
ժողովին.
իսկ
եթէ
նրա
վատնելու
եւ
վատ
տնտեսելու
մասին
բողոքներ
կը
լինեն,
այն
ժամանակ
եպիսկոպոսաց
ժողովը
կը
քննի
եւ
արդար
վճիռ
կը
կայացնի
յանցաւորի
վերաբերմամբ
(տե՛ս
Բ
առ.
38,
39,
40,
41,
Անկ.
15):