10)
ՀԱՅՈՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ
ԻՐԱՒՈՒՆՔԻ
ԱՂԲԻՒՐՆԵՐԸ
«Եկեղեցական
իրաւունքի
աղբիւրներ»
ասելով
հասկանում
ենք
այն
հիմունքները,
որոնք
Եկեղեցին
ընդունում
է
իւր
գործավարութեան
մէջ
իբրեւ
ուղեցոյց
ոյժ,
որպիսի
են
Քրիստոսի
պատուէրները,
Եկեղեցական
աւանդութիւնը,
յիշատակարաններ
եւ
ժողովածուներ,
որոնց
մէջ
պատկերանում
է
Եկեղեցու
իրաւունքը
իւր
սահմաններով:
Եկեղեցական
իրաւունքը,
յենուած
զանազան
տեսակէտների
վրայ,
մի
քանի
տեսակ
բաժանմունք
ունի:
Բովանդակութեան
եւ
հեղինակութեան
կողմից
բաժանւում
է`
1)
Աստուածայինի,
2)
Առաքելականի
եւ
3)
Եկեղեցականի:
Ծաւալի
կողմից՝
ընդհանուրի`
բոլոր
Եկեղեցիներին
պատկանող,
եւ
մասնաւորի`
ինքնավար
Եկեղեցիներին
յատուկ:
Ռուս
Յովհաննէս
վարդապետը
եւ
ուսուցչապետ
Սոկոլովը
բաժանում
են
ըստ
նշանակութեան
եւ
հեղինակութեան`
1)
հիմնականի
կամ
կանոնիկականի՝
ընդհանուր
բոլոր
Եկեղեցիների
համար,
2)
պատմականի,
որոնք
անցեալի
յիշատակարաններ
են
եւ
պատմական
նշանակութիւն
ունին
եւ
3)
գործնական
աղբիւրների,
որոնք
պատկերացնում
են
գործադրուող
իրաւունքը:
Մեզ`
հայոցս
համար
յարմար
է
բաժանել
մեր
եկեղեցական
իրաւունքի
աղբիւրները
երեքի,
այն
է`
ընդհանուրի,
մասնաւորի
կամ
ազգայինի
եւ
պետականի:
1)
«Ընդհանուր»
ասելով
հասկանում
ենք
այն
աղբիւրները,
որոնք
ընդունում
է
մեր
Եկեղեցին,
նոյնպէս
եւ
օտար
Եկեղեցիները.
այսպէս
են
Սբ
Գիրքը,
Աւանդութիւնը,
Առաքելական
կանոնները,
3
տիեզերական
ժողովները,
6
տեղական
ժողովները,
սբ
հարց
կանոնները:
2)
«Ազգային»
կամ
«մասնաւոր»
ասելով
հասկանում
ենք
այն
աղբիւրները,
որոնք
զուտ
ազգային
են,
հայկական
հողի
վրայ
սահմանուած.
այն
է`
հայոց
եկեղեցական
ժողովները,
հայոց
սբ
հարց
կանոնները,
կաթուղիկոսական
կարգադրութիւնները
եւ
զանազան
յիշատակարաններ
(ժողովածուներ):
3)
Պետական
աղբիւրները
նրանք
են,
որոնք
սահմանուած
են
տիրապետող
պետութեան
միջամտութեամբ
եւ
հաստատութեամբ,
այն
է`
յունա-հռոմէական,
ռուսաց,
տաճկաց
եւ
պարսից
հաստատած
սահմանադրութիւնները
եւ
օրէնքները: