Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

XIV ՀԱՏՈՐ.

97) ՅԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆ ԱՌՆԵԼՈՒ ԵՒ ԽԱՓԱՆԵԼՈՒ ՕՐԷՆՔՆԵՐ

 

 

Վերեւում գրուեցին այն կանոնները, որոնք սահմանուած են կարգալոյծ հոգեւորականների համար, այս մասին աւելի ընդարձակ խօսում է այս` ԺԴ հատորում, 176-182 յօդուածների մէջ:

 

XV ՀԱՏՈՐ. ՊԱՏԺԱԿԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ

 

 

193. Այլադաւան քրիստոնեաների քահանայագործ հոգեւորականները, որոնք գիտութեամբ ռուսադաւանին թոյլ կտան խոստովանուելու, հաղորդուելու եւ վերջին օծումն ստանալու իրանց ծէսերով, այս բանի համար ենթարկւում են. առաջի անգամ՝ տեղից հեռանալուն վեց ամսից մի տարի ժամանակով, իսկ երկրորդ անգամ՝ աստիճանից զրկուելուն:

Երբ այս հոգեւոր պէտքերը կը կատարեն ռուսադաւանի վերաբերմամբ անգիտութեամբ, նրանք կ’ենթարկուեն խիստ յանդիմանութեան, ինչպէս իրանց կոչման բարձրութեան հետ անհամաձայն անզգուշութեան համար:

 

194. Այլադաւան քրիստոնեաների հոգեւորականները, որոնց համար կհաստատուի, որ նրանք ռուսադաւան մանուկներին քրիստոնէական վարդապետութիւն են սովորեցնում, կամ յունադաւանութեան հակառակ ներշնչումներ են անում, թէեւ չապացուցուի էլ, որ դաւանափոխելու դիտաւորութեամբ են անում, այս բանի համար ենթարկւում են. առաջին անգամ` իրանց տեղից եւ պաշտօնից հեռանալուն մէկից մինչեւ երեք տարի. երկրորդ անգամ` աստիճանից զրկուելուն եւ բանտարկուելուն ութ ամսից մինչեւ մի տարի եւ չորս ամիս:

 

194/1. Այլադաւանների քահանայագործները եթէ իրանց ծէսերով կդրօշմեն  ռուսադաւանին  կամ  կկատարեն ուրիշ  քահանայագործութիւն, որով ընդունողը կհամարուի այս դաւանութեան պատկանող, կամ թոյլ կտան, կամ կկատարեն իրանց ծէսերով մկրտութիւն ռուսադաւանների  վրայ այս  բանի  համար  կենթարկուեն  պաշտօնից զրկուելու եւ կարգալոյծ լինելու պատժին:

 

195 Այլադաւան  քրիստոնեաների  հոգեւորականները եթէ  կընդունեն ռուսահպատակ այլադաւանին իրանց դաւանութեան մէջ առանց ամէն մի դէպքի համար թոյլտւութիւն խնդրելու, ենթարկւում են առաջին եւ երկրորդ անգամ` խիստ յանդիմանութեան, երրորդ անգամ` պաշտօնից հեռանալուն երկու տարով, իսկ չորրորդ անգամ` կարգից զրկուելուն եւ կարգի հետ միացած առանձին իրաւունքներից եւ արտօնութիւններից:

 

218 Յօդուածում ասում է, որ եկեղեցու մէջ բարեվայելչութեան դէմ կուսակրօն եւ աշխարհիկ հոգեւորականների արած անկարգութիւնների համար յանցաւորները դատւում եւ պատժւում են իրանց հոգեւոր իշխանութիւնից. իսկ սպասաւորողները եկեղեցում մէկին ծեծելու համար՝ պաշտօնից զրկուելուց զկնի ենթարկւում են այդ յանցանքների  համար  նշանակած պատժին: