21)
ԵՓԵՍՈՍԻ
Գ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ
ԺՈՂՈՎԸ
(431
Թ.
)
Գ.
տիեզերական
ժողովը
գումարուեց
Եփեսոսում,
Թէոդոս
Կրտսերի
հրամանով,
Նեստորի
եւ
իւր
հետեւողների
աղանդը
քննելու
եւ
դատապարտելու
համար:
Նեստորը
առաջ
Անտիոքում
քահանայ
էր
եւ
քարոզիչ,
խելօք
մարդ
էր
եւ
բոլոր
աղանդաւորների
ամենաեռանդուն
հակառակորդներից
մէկն
էր:
Նրա
ձայնը
հասաւ
Պոլիս՝
Թէոդոս
Կրտսերին,
որը
ընտրեց
նրան
Պոլսի
թափուր
աթոռի
գահակալ:
Ժողովուրդը
շատ
սիրով
ընդունեց
նորընտիր
պատրիարքին,
նրան
համեմատում
էր
Ոսկեբերանի
հետ
նրա
քարոզութիւնների
համար:
Քիչ
յետոյ
նա
թոյլ
տուեց
իւր
հետ
բերած
Անաստաս
քահանային
եկեղեցում
քարոզել
եւ
յայտնել
քարոզի
մէջ,
որ
Մարիամը
մարդ
էր,
չէր
կարող
Աստուած
ծնել,
ուստի
եւ
պատուիրեց
ժողովրդին՝
Մարիամին
«Աստուածածին»
չասել,
այլ
«Քրիստոսածին»:
Ժողովուրդը
տրտունջ
յայտնեց
այդ
նոր
մտքերի
համար:
Նեստորը
Ծննդեան
օրը
քարոզեց
եւ
Պօղոսի
խօսքերը
օրինակ
առնելով`
ասաց,
որ
«Մարիամը
Աստուած
չի
ծնել.
մարմնից
ծնուողը
մարմին
է.
արարածը
Աստուած
ստեղծել
չի
կարող,
այլ
մարդ,
որ
եղաւ
Աստուծոյ
գործիք»
(Деяния
всел.
соб.
եւ
Христ.
чтен.
1864,
346
եր.
):
Միւս
անգամ
քարոզում
կրկնեց,
որ
«Աւետարանում
ասուած
է
Քրիստոսի
համար
ո՛չ
Աստուած,
այլ
Քրիստոս,
Որդի
եւ
Տէր»:
Եկեղեցում
Եւսեբիոս
փաստաբանը,
որ
լաւ
գիտէր
ուղղափառ
դաւանութիւնը,
ի
լուր
ամենեցուն
ասաց.
«Ինքն
յաւիտենական
Բանն
երկրորդ
անգամ
կնոջից
մարմնով
ծնեց»,
ապա
հրաւէր
գրեց
բոլորին
եւ
Նեստորին
հերետիկոս
անուանեց
եւ
Պօղոս
Սամոսատացուն
գաղափարակից:
Նեստորը,
իւր
հետեւողները
շատացնելու
մտքով,
Հռոմից
արտաքսուած
Կելեստիոսին
եւ
Պելագիոսին
իւր
հովանաւորութեան
տակ
ընդունեց:
Նեստորը
իւր
յաճախակի
քարոզներով
ժողովրդին
եւ
կայսրին
իւր
կողմը
ձգեց.
փոքրոգի
մարդիկ,
Նեստորի
ոյժը
տեսնելով,
նրա
կողմն
անցան:
Սկսուեց
պայքարը
երկու
կողմից,
լուրը
հասաւ
Աղեքսանդրիայի
Կիւրեղ
եպիսկոպոսին,
որը
շրջաբերական
հրատարակեց
եւ
Քրիստոսին
Աստուած
ու
Մարիամին՝
Աստուածածին
դաւանելով,
պատուիրեց
Աթանասի
եւ
այլ
հարց
հետեւել
եւ
նոր
մտքեր
չընդունել:
Սկսուեցին
գրագրութիւններ
Կիւրեղի,
Նեստորի
եւ
Կելեստինոս
պապի
մէջ:
Կիւրեղը,
ստանալով
պապից
լիազօրութիւն,
գրաւոր
յայտարարութեամբ
պահանջեց,
որ
10
օրուայ
ընթացքում
Նեստորը
հրաժարուի
իւր
մտքերից,
եթէ
ոչ`
կը
մերժուի
Եկեղեցուց:
Կայսրը,
համարելով
Նեստորին
արդար,
Կիւրեղին՝
խռովարար
եւ
պապին
իւր
կողմնակից
դարձնող,
ժողովի
միջոցով
ցանկանալով
վերահաստատել
ուղղափառութիւնը,
հրամայեց
հրաւիրագրեր
ուղարկել
ամէն
տեղ
եւ
431-ին
ժողով
նշանակել
Եփեսոսում:
Այդ
ժամանակ
հասաւ
Պոլիս
Կիւրեղի
եւ
իւր
ժողովի
վճիռը
10
օր
ժամանակ
տալու
վերաբերմամբ:
Նեստորը
ժողով
արաւ
իսկոյն
եւ
12
նզովքով
անիծեց
Կիւրեղին:
Ժողովին
եկաւ
Կիւրեղ
40
եպիսկոպոսով,
Նեստորը`
10
եպիսկոպոսով,
պահապան
զինուորներով
եւ
կայսեր
կողմից
երկու
կարգապահով,
միւս
տեղերից
էլ
եկան
եւ
համախմբուեցին
մօտ
200
հոգի:
Անտիոքի
Յովհաննէս
պատրիարքը
իւրայիններով
ուշացաւ:
Ժողովը
երեք
անգամ
հրաւիրեց
Նեստորին,
սա
չեկաւ:
Ժողովում
կարդացին
բոլոր
փաստագրերը,
լսեցին,
քննեցին
եւ
մեղադրեցին
Նեստորին`
կարգալոյծ
անելով
եւ
բանադրելով:
Ապա
եկաւ
Յովհաննէս
պատրիարքը
43
եպիսկոպոսով,
միացաւ
Նեստորի
հետ,
ժողով
արաւ
եւ
բանադրեցին
Կիւրեղին
եւ
կողմնակիցներին
(ուղղափառներին):
Կայսրը
Նեստորին
էր
յարած:
Այդ
ժամանակ
եկան
Հռոմի
լեգատները
եւ
միացան
ուղղափառների
հետ
ու
ստորագրեցին
Նեստորի
կարգալոյծ
անելը
եւ
բանադրանքը:
Կայսրը
երկար
ժամանակ
մերժում
էր
ուղղափառների
վճիռը
եւ
չէր
վաւերացնում,
մինչեւ
որ
խաղաղութիւնը
վերականգնելու
համար
հրամայեց
բոլորին
ցրուել
եւ
իրենց
տեղերը
հեռանալ:
Ուղղափառների
ժողովը
ընդհանուր
թղթեր
կազմեց
եւ
բոլոր
տեղերը
ուղարկեց՝
հրաւիրելով
բոլորին
հնազանդել
ժողովի
վճռին
եւ
մերժել
Նեստորին
ու
կողմնակիցներին:
Այդ
թղթից
ահա
կազմուած
է
վեց
կանոն:
7
եւ
8
կանոնները
մասնաւոր
դէպքերի
համար
գրուած
բացատրութիւն
են:
Սլաւոնական
կանոնագրքերը
(Кормчая
книга)
ընդունում
են
ժողովի՝
Պամփիւլիայի
ժողովին
գրուած
թուղթը
9-րդ
կանոնի
տեղ:
Խորենացին
յիշում
է
(գր.
Գ,
գլ.
ԿԱ),
որ
մեր
թարգմանիչները
բերին
ժողովի
թղթերը
եւ
յանձնեցին
Սահակին
ու
Մեսրոբին,
որոնք
Աշտիշատում
էին,
թղթերի
հետ
ներկայացրին
եւ
«6
սահմանուած
կանոնագլխով
կանոնները»:
Մեր
կանոնագրքերում
գրուած
են
այդ
6
կանոնները,
բայց
բոլորը՝
աղաւաղուած
եւ
փոփոխուած:
Թէ
արտագրողները
որքան
տգէտ
են
եղել
եկեղեցական
պատմութեան
մէջ
եւ
որքան
համարձակ՝
կանոնների
ինքնահաճ
փոփոխութեան
մէջ,
այդ
կարելի
է
ապացուցանել
այս
6
կանոնի
թարգմանութեամբ:
Յայտնի
է,
որ
Նեստորը
ունէր
յայտնի
կողմնակից
Կելեստիոս
անունով
մէկը,
իսկ
Նեստորը
ունէր
եւ
յայտնի
հակառակորդ
Հռոմի
Կելեստինոս
ուղղափառ
պապը:
Այս
6
կանոններում
միշտ
նզովում
են
Նեստորին
եւ
նրա
կողմնակից
Կելեստիոսին.
մերոնք,
կարծելով,
որ
այս
Կելեստիոսը
Հռոմի
պապն
է,
վերցրել
են
բոլոր
տեղերում
նզովքը
դարձրել
օրհնանք,
եւ
դուրս
է
եկել
մի
բոլորովին
հակառակ
վճիռ:
Այս
փաստը
բաւական
է
ապացուցանելու
մերոնց
անհոգութիւնը,
տգիտութիւնը,
վաւերական
կանոնները
քմահաճ
կերպով
փոփոխելու
ցանկութիւնը
եւ
կանոնները
հակառակ
իմաստով
գրելու
մէջ
ոչ
մի
օրինազանցութիւն
չտեսնելը:
1.
Որովհետեւ
հարկաւոր
էր
տեղեկութիւն
տալ
ժողովիս
որոշման
մասին
նրանց,
որոնք
հիւանդութեան
կամ
եկեղեցական
այլ
պատճառներով
չկարողացան
ներկայ
լինել
ժողովին,
ուստի
եւ
յայտնում
ենք
ձեր
սրբութեան
եւ
սիրոյ,
որ
եթէ
աշխարհի
մետրոպոլիտը,
հեստելով
սբ
տիեզերական
ժողովիս
դէմ,
կը
միանայ
հերձուածողական
խմբին
կամ
Կելեստիոսի
քարոզութեան,
այդպիսին
իւր
աշխարհի
եպիսկոպոսների
դէմ
ոչինչ
չի
կարող
անել,
որովհետեւ
այժմեանից
այս
ժողովի
կողմից
մերժուած
եւ
չընդունելի
եպիսկոպոս
է
համարւում:
Պէտք
է
նաեւ
ուղղափառ
եպիսկոպոսների
եւ
շրջակայ
մետրոպոլիաների
հայեցողութեան
յանձնել
հեստեալի
այդ
գործը՝
նրան
կատարելապէս
եպիսկոպոսական
աստիճանից
զրկելու
համար:
Այս
Կելեստիոսը
Նեստորի
կողմնակից
էր
եւ
Պելագիոսի
աշակերտը,
իսկ
Կելեստինոսը`
Հռոմի
պապը,
ջերմ
հակառակորդն
էր
Նեստորի:
Ձեռագրերում
գրած
է`
«ընդդէմ
Կեղեստիանոսի
խորհեցաւ
Հռոմայ
եպիսկոպոսապետին»:
Սլաւոնական
«
Кормчая
книга»-ում
նոյնպէս
գրած
է
Կելեստինոս
Հռոմի
պապի
մասին՝
փոխանակ
Կելեստիայի:
2.
Այն
թեմական
եպիսկոպոսները,
որոնք
ներկայ
չեն
եղել
սբ
ժողովում,
հերձուածողների
հետ
են
կամ
կամենում
են
մասնակցել
նրանց
գործին,
կամ
Նեստորի
գահընկէցութիւնը
ստորագրելով՝
դարձեալ
կ’անցնեն
հակառակորդների
խումբը,
այդպիսիներին
սբ
ժողովի
որոշմամբ
բոլորովին
մերժել
քահանայութիւնից
եւ
կարգալոյծ
անել:
3.
Քաղաքում
կամ
գիւղում
գտնուած
ուղղափառ
հոգեւորականներին
եթէ
Նեստորը
եւ
նրա
կողմնակիցները
արգելել
են
քահանայագործութիւն
անել,
այդպիսիներին
էլի
կարգում
ենք
իրենց
աստիճանում:
Ընդհանրապէս
հրամայում
ենք
ուղղափառ
եւ
տիեզերական
ժողովիս
հետ
համաձայն
հոգեւորականներին
չհնազանդել
այլեւս
հերձուածող
եպիսկոպոսներին:
4.
Հոգեւորականներից
նրանք,
որոնք
կը
համարձակեն
բացէիբաց
կամ
առանձնապէս
կողմնակից
հանդիսանալ
Նեստորին
կամ
Կելեստիոսին,
այդպիսիներին
կարգալոյծ
անելը
սուրբ
ժողովս
համարում
է
արդարացի:
Մեր
ձեռագրերում
ընդհակառակն
է
գրած.
ով
կողմնակից
չի
լինիլ
Կելեստինոսին,
կարգալոյծ
լինի:
4-րդ
կանոնը
խօսում
է
աղանդաւոր
Կելեստիոսի
մասին,
մեր
կանոնները
խօսում
են
Կելեստինոսի`
Հռոմայ
պապի
մասին:
5.
Նրանք,
որոնք
անվայել
արարմունքների
համար
դատապարտուած
են
սուրբ
ժողովով
կամ
իրենց
եպիսկոպոսներով,
եթէ
Նեստորը
կամ
նրա
համախոհները,
հակառակ
կանոններին,
կը
կամենան
նորից
նրանց
Եկեղեցու
հետ
հաղորդակից
անել
կամ
քահանայական
աստիճանը
վերադարձնել,
ոչինչ
չեն
վաստակիլ,
որովհետեւ
կարգազուրկները
կը
մնան
իրենց
պատժի
մէջ:
6.
Եթէ
նրանք,
որոնց
համար
Եփեսոսի
սուրբ
ժողովս
կարգադրութիւններ
է
արել,
կը
փորձեն
խախտել
այդ
որոշումները,
դրանք
լինեն
եպիսկոպոս
թէ
ուրիշ
հոգեւորականներից,
բոլորովին
զրկւում
են
իրենց
կարգից,
եթէ
աշխարհականներ
են,
բանադրւում
են:
Սրանից
յետոյ
ժողովը
կարդում
է
Փիլադելփիայի
Քարիսիոս
քահանայի
աղաւաղած
հանգանակն
ու
Նիկիայի
հանգանակը
եւ
որոշում
է
անփոփոխ
ու
անյեղլի
պահել
Նիկիայի
հանգանակը
եւ
բանադրել
այն
բոլոր
յաւելումներով
ու
փոփոխութիւններով
կազմածները,
ինչպիսին
է
այդ
քահանայի
կազմածը:
Ռուսաց
Кормчая
книга
եւ
Книга
правилъ
ընդունում
են
այս
իբրեւ
7-րդ
կանոն:
Ապա
ժողովը
քննեց
Կիպրոսի
եպիսկոպոսների
բողոքը
Անտիոքի
մետրոպոլիտի
դէմ,
որը,
հակառակ
հինաւուրց
սովորութեան,
ուզում
է
Կիպրոսը
ենթարկել
իւր
իրաւասութեան,
եպիսկոպոս
կարգել
եւլն:
Ժողովը,
քննելով
այդ
խնդիրը,
որոշեց
հին
սովորութեան
համեմատ
Կիպրոսը
անկախ
եկեղեցական
վարչութիւն
համարել`
ազատ
Անտիոքի
մետրոպոլիտի
գերիշխանութիւնից:
Այդ
մասին
շրջաբերական
թղթով
յայտնում
է
Կիպրոսի
եւ
շրջակայ
եպիսկոպոսներին:
Այս
կարգադրութիւնը
ռուսական
եւ
սլաւոնական
կանոնագրքերում
համարուած
է
իբրեւ
8-րդ
կանոն:
Ժողովը
գրեց
թուղթ
եւ
Պամփիւլիայի
ժողովին,
նրանց
նախկին
Եւստաթէոս
մետրոպոլիտի
մասին,
որը
մասնաւոր
տեղական
նշանակութիւն
ունէր:
Այս
սլաւոնական
կանոնագիրը
ընդունում
է
իբրեւ
9-րդ
կանոն:
Սրանով
վերջանում
են
երեք
տիեզերական
ժողովների
կանոնների
վրայ
ասելիքը
եւ
նկատումները:
Բացի
այս
երեք
տիեզերական
ժողովներից
էլի
կան
4
տիեզերական
ժողովներ,
որոնք
մենք
չենք
ընդունում:
Որպէսզի
ընթերցողները
ընդհանուր
գաղափար
կազմեն
մնացած
մեզ
համար
անընդունելի
4
տիեզերական
ժողովների
մասին,
համառօտակի
կը
յիշեմ
նրանց
կազմելու
ժամանակը
եւ
նիւթերը:
Դ.
տիեզերական
ժողովը
եղաւ
451
թուին,
որտեղ
որոշուեց
դաւանել
ի
Քրիստոս
երկու
բնութիւնը:
Այս
ժողովը
առաջին
անգամ
մերժուեց
մեր
մէջ
Բաբգէն
կաթուղիկոսի
օրով
507
թուին.
սրա
մասին
աւելի
երկար`
տե՛ս
Դուինի
Ա
ժողովը՝
507-ին
եղած:
Ե.
տիեզերական
ժողովը
եղաւ
Պոլսում
553
թուին՝
Յուստինիանոս
[I]
կայսեր
ժամանակ`
նեստորական
եպիսկոպոս
Թէոդորոս
Մոպսուեստացու,
Թէոդորէտ
Կիւրացու
եւ
Իբաս
Եդեսացու
(ու
Որոգինէսի)
դէմ,
որոնք
թէեւ
Գ
տիեզերական
ժողովում
կուսակից
էին
համարւում
Նեստորին,
բայց
պատժի
եւ
նզովքի
դեռ
չէին
ենթարկուել:
Այս
ժողովում
յիշւում
են
6
եպիսկոպոս
Հայաստանից.
արդեօք
հայ,
թէ
յոյն
էին՝
յայտնի
չէ:
Զ.
ժողովը
եղաւ
680-ին`
Կոստանդին
[IV]
կայսեր
օրով,
նրանց
դէմ,
որոնք
Քրիստոսի
մէջ
մի
կամք
էին
դաւանում
(ՎՏվՏՒպսՌՑօ):
Այս
ժողովներում
եկեղեցական
կանոններ
չսահմանուեցին:
Այդ
մտքով
Յուստինիանոս
II
692-ին
հրամայեց
նոյն
տեղում
ժողով
անել
եւ
կանոններ
սահմանել
ի
լրումն
Ե
եւ
Զ
տիեզերական
ժողովների.
այս
տեսակէտով՝
միջնադարեան
կանոնիկները
անուանում
են
այս
ժողովը
«Հինգ-վեցեան»,
որտեղ
սահմանուեց
102
կանոն:
Արեւելեան
աստուածաբանները,
692-ի
ժողովը
համարելով
680-ի
շարունակութիւն,
անուանում
են
692-ի
ժողովը
տիեզերական
Զ
ժողով:
Այս
ժողովում
յիշւում
են
5
եպիսկոպոս
Հայաստանից
(Փոքր
Հայքից):
Այս
ժողովի
32,
33,
56
կանոնները
խօսում
են
Հայոց
Եկեղեցու
մի
քանի
սովորութիւնների
մասին:
Է.
տիեզերական
ժողովը
եղաւ
Նիկիայում
Իրինա
(Իրենէ)
կայսրուհու
հրամանով
787-ին,
պատկերապաշտութեան
վերականգնման
համար:
Այստեղ
Փոքր
Հայքից
եղել
են
երկու
եպիսկոպոս
(տե՛ս
Деяния
вселенскихъ
соборов):