69)
Բ)
Ս.
ՍԱՀԱԿԻ
ԿԱՆՈՆՆԵՐԸ
(387-439
ԹԹ.
)
Ս.
Սահակը
Հայոց
եկեղեցու
ս.
հայրերի
շարքում
ամենափառաւոր
տեղերից
մէկն
է
բռնում:
Նա
կարգել
է
կանոններ,
գրել
է
կանոնական
թղթեր,
մեծ
Մեսրոպի
հետ
բարեկարգել
է
ժամերգութիւնը
եռանդով
եւ
Հայոց
եկեղեցին
հայացրել
է
ամբողջ
կազմութեամբ:
Սահակն
է
թարգմանել
Լուսաւորչի
կարգերը
եւ
կանոնները
եկեղեցականների
տուրքերի,
եկեղեցու
եւ
վանքի
նշանակութեան
վերաբերեալ
եւ
իրանից
էլ
յաւելումներ
արել,
ինչպէս
երեւում
է
վերջաբան
կտորներից,
եւ
այնքան
փոփոխութեան
է
ենթարկել
եւ
իւր
կարծիքներով
ու
կանոններով
ճոխացրել,
որ
շատ
դժուար
է
որոշել,
թէ
ո՞րի
կանոնները
շատ
են
այդ
սահմանադրութիւնների
մէջ.
մեր
բոլոր
կանոնագրքերը
եղած
կարգերը
նշանակել
են
ս.
Սահակի
անունով.
մենք
էլ
կհետեւենք
այս
կէտում
նրանց:
Հարց
է,
իրաւաբանական
հիմք
ունի՞նք
արդեօք
ս.
Սահակի
կանոնները
ընդունելու
Հայոց
եկեղեցու
իրաւունքի
վաւերական
աղբիւրների
շարքը,
թէ
ոչ.
այո՛,
ունինք
եւ
ա՛յդ
է
Շահապիվանի
մեծ
ժողովի
վճիռը.
«Ս.
Գրիգորի
եւ
Ներսէսի
եւ
Սահակի
եւ
Մաշտոցի
դրած
կարգը
Դուք
այդտեղ
հաստատեցէք...
մենք
ախորժելով
յանձն
ենք
առնում»:
Ուրեմն
այդ
կողմից
խնդիրը
վճռուած
է:
Բայց
անորոշ
մնում
է
այն
հարցը`
քանի՞
կանոն
է
գրել,
արդեօ՞ք
բոլոր
նրան
վերագրած
55
կանոնները
Սահակինն
են,
թէ
ոչ.
այս
մասին
ոչ
մի
դրական
բան
ասել
չի
կարելի,
քանի
որ
հաստատողական
ժողովում
(Շահապիվանում)
չի
յիշուած
եւ
ուրիշ
որ
եւ
է
մէկ
ձեռնհաս
մարմնից
կամ
անձից
մնացած
փաստագիր
չունինք
այս
մասին,
ուստի
եւ
առանց
ենթադրութիւնների
մթին
աշխարհը
մտնելու,
կհետեւենք
մեր
կանոնագրքերին,
միմիայն
Շահապիվանի
վճիռը
(թիկունք)
կռուան
ունենալով:
կանոնագրքերում
նշանակուած
է
«կանոնք
սրբոյն
Սահակայ
հայրապետի»
(գլ.
ԾԵ):
ա)
Յաղագս
քորեպիսկոպոսաց,
թէ
որպէ՞ս
պարտ
է
զկանոնական
կարգն
հաստատուն
պահել
յեկեղեցիս
1.
Քորեպիսկոպոսները
պիտի
լինեն
ուսումնասէր,
պարկեշտ,
երկիւղած,
զգաստ,
անկաշառ,
անարծաթասէր
(տե՛ս
քորեպիսկոպոսների
մասին
Անկ.
13,
Նէո.
14,
Անտ.
10,
Պար.
4,
21,
Սիս.
11,
14):
Թէ
օտար
եւ
թէ
մեր
կանոնները
չեն
տալիս
այնքան
պարզ
հասկացողութիւն
քորեպիսկոպոսների
իրաւունքների
եւ
պարտաւորութիւնների
մասին,
որքան
Սահակի
այս
կանոնները:
2.
Քորեպիսկոպոսները
ս.
սեղանը
պիտի
զարդարուն
պահեն,
անխափան
խնկարկեն
եւ
լոյս
վառեն,
սեղանին
մօտ
լինի
մկրտատունը,
ինչպէս
սովորութիւն
է,
որի
մէջ
զետեղուած
լինի
աւազանը
(տե՛ս
Բ
Դւ.
15,
Ե
Դւ.
13,
Պար.
8,
Սիս.
6,
Մակ.
2):
3.
Կարգուած
սաղմոսերգութիւնները
գիշեր-ցերեկ
անխափան
կատարուեն,
նորաձեւութիւններ
չպիտի
մտցնել
(տե՛ս
Ա
առ.
29,
Լաւ.
17,
Ե
Դւ.
17-25
կանոնները):
4.
Քորեպիսկոպոսները
պիտի
հսկեն
բոլոր
եկեղեցիների
վրայ,
օրինազանց
եկեղեցականներին
կշտամբեն
խրատով,
ծեծով
եւ
տուգանքներով
պատուհասեն
ատեանի
մէջ,
որ
միւսներն
վախենան
եւ
խրատուեն:
5.
Յարմար
է
ամէն
տարի,
երբ
կանոնական
սահմանադրութեան
համաձայն
ժողովները
վերջանում
են,
քորեպիսկոպոսներին
շրջել
իրանց
յանձնած
վիճակը,
քննելու
եւ
համար
պահանջելու
երէցներից
ու
սարկաւագներից,
հսկելու
ժամերգութեան,
աղօթքների
կատարման,
պատարագ
անելու
սպասահարկութեան
կանոնաւորութեան
վրայ,
եթէ
կգտնեն
ծոյլ
եւ
անկարգութիւն
կատարող
անձինք,
նրանց
թող
պատժեն,
մինչեւ
իսկ
պատուից
զրկեն
(այսինքն
քահանայագործութիւնից),
մինչեւ
որ
կհաշտուի
պատժուածը
վարդապետի
հետ:
Ուշադրութեան
արժանի
են
այս
երկու
կանոնները,
5-րդը՝
ժողով
ասելով
հասկանում
է
տարեկան
երկու
անգամ
կանոններով
սահմանած
եկեղեցական
ժողովը,
որին
մասնակցում
են
եղել
քորեպիսկոպոսները,
եւ
որի
նոր
կարգադրութիւնները
պիտի
տանէին
եւ
բոլոր
իրանց
յանձնած
եկեղեցիներում
քարոզէին
ու
բացատրէին
եւ
հրամայէին
ճշտութեամբ
կատարել:
Կանոններս
իրավունք
են
տալիս
մեղաւոր
քահանաներին
առ
ժամանակ
զրկել
պաշտօնակատարութիւնից,
տուգանքի
ենթարկել
եւ
ծեծել,
այն
էլ
ատեանում
եւ
հրապարակաւ:
Մարմնական
պատիժ
տալը
որոշեց
առաջին
անգամ
Շահապիվանի
ժողովը,
ս.
հայրերից
Սահակը,
թէ
եւ
ուրիշ
կանոններով
խիստ
պատժւում
են
նրանք,
որոնք
ձեռքով
որեւ
է
վիրաւորանք
կհասցնեն
որեւ
է
մէկին`
թէ
հոգեւորականի,
թէ
աշխարհականի:
Քորեպիսկոպոսները
մեր
այժմեայ
գործակալներն
են,
գուցէ
նրանց
վիճակը
աւելի
մեծ
եղած
լինէր,
քան
այժմեայ
գործակալներինը.
եթէ
համեմատենք
այժմեայ
դրութեան
հետ,
երկու
ծայրայեղութեան
կհանդիպենք,
հին
գործակալները
խիստ
հսկողութեան
իրաւունք
ունէին,
դատել,
քննել,
պատժել,
ծեծել,
իսկ
այժմեանները
միայն
պսակի
հրամաններ
տալ,
պտղիները
եւ
մատեանների
փողերը
ժողովել.
ոչ
արժէր
այնքան
մեծ
իրաւունքներ
տալ
եւ
ոչ
էլ
այսքան
անզօրութեան
հասցնել:
Ուշադրութեան
արժանի
կէտն
այն
է,
որ
հին
քորեպիսկոպոսները
պատժում
էին
միմիայն
ատեանում,
այսինքն
գործը
քննելուց
եւ
դատելուց
յետոյ.
երեւի
թէ
ատեանի
նախագահը
քորեպիսկոպոսն
էր
եւ
անդամները`
միւս
քահանաները,
որոնց
մի
տեղ
ժողովելովը
քննում
էր
օրինազանց
քահանային
եւ
պատժում:
6.
Ոչ
միայն
քահանաներն
ու
սարկաւագները
պիտի
արթուն
լինեն
իրանց
պաշտամունքների
կատարման
մէջ,
այլ
եւ
բոլոր
ստորին
պաշտօնեայք
(ուխտի
մանկունք).
եթէ
թոյլ
գտնուեն,
նոյն
պատիժը
կրեն:
Կանոնս
ասում
է,
որ
եթէ
եկեղեցու
ստորին
պաշտօնեաներից
կլինեն
տգէտներ
եւ
կամ
զինուոր
գնացողներ,
դրանք
բոլորովին
զրկուեն
եկեղեցուց
արդիւնք
ստանալուց,
եթէ
կթողնեն
զինւորութիւնը
եւ
տգիտութիւնը,
ուսմամբ
կպարապեն,
եկեղեցական
պաշտամունքները
կսովորեն
եւ
կսովորեցնեն
իրանց
որդիներին,
այն
ժամանակ
միայն
իրաւունք
ունենան
բաժին
ստանալու:
Այսպիսի
կարգադրութիւն
էլ
արաւ
Ներսէս
Ե`
հրամայելով
հարկատուների
ցուցակը
ձգել
տալ
այն
քահանայորդիներին,
որոնք
պարապում
էին
անվայել
զբաղմունքներով
եւ
անբարոյական
կեանք
էին
վարում:
7.
Նոյնպէս
էլ
արբեցողներին
եւ
կռուողներին
եկեղեցուց
հեռացնեն,
մինչեւ
որ
կապաշխարեն
եւ
կուղղուեն
եւ
կստանան
առաջնորդի
տնօրէնութիւնը
(տե՛ս
Ե
Դւ.
1,
Լուս.
25):
8.
Պոռնկորդիք
եւ
երկրորդ
եւ
երրորդ
ամուսնութիւնից
ծնուածները
կանոնների
համաձայն
հոգեւորականութեան
մէջ
չմտնեն,
եթէ
Ղեւտացիք
այնպէս
խիստ
էին
այդ
բանում,
ո՞րքան
եւս
առաւել
մենք
(Բ
առ.
61
կ.
):
9.
Այս
պատճառով
քորեպիսկոպոսը
պիտի
լաւերին
եւ
ուսումնասէրներին
կարգի
եւ
մեծարի,
իսկ
անպիտաններին
եւ
ուսումնատեացներին
պատժի
եւ
չընտրի:
10.
Դրա
համար
վանքերում
պէտք
է
ուսումնարաններ
բանալ
եւ
աշխատել,
որ
ուսումնառուները
հովուեն
ժողովուրդը,
տգէտ
հոգեւորականը
չարեաց
պատճառ
է:
11.
Իսկ
եթէ
քորեպիսկոպոսը
ագահութեամբ
միայն
հարկերը
պիտի
պահանջի
եւ
ոսկու
արծաթի
մթերք
դիզի,
մոռանալով
իւր
սրբազան
պարտականութիւնը,
այն
ժամանակ
ինքը
պատասխանատւութեան
կենթարկուի
եւ
կպատժուի:
12.
Բոլորը
պիտի
հեռանան
չարից
եւ
հետեւեն
բարութեան:
բ)
Կարգ
քահանայից
առ
ժողովրդականս,
եւ
նոցին
ժողովրդականաց
հնազանդութիւն
եւ
կարգ
ուղղութեան
առ
քահանայս
13.
Երէցներին
եւ
վանականներին.
շատ
տեղ
մեզ
գանգատուեցին,
որ
քահանաները
տգետ
են,
ուսումնատեաց,
որդիներին
ուսում
չեն
տալիս
եւ
Սուրբ
Գրքին
անտեղեակ
են.
մենք
էլ
ստուգելով
այդ,
շատ
տեղերում
օտար
գիտուն
մարդիկ
կարգեցինք`
քահանայի
ժառանգութիւնը
(եկեղեցու
կալուածքները)
յանձնելով
սրանց:
Ժողովրդից
ստացած
պտղի
եւ
մուտքի
համար
կարգուած
օրէնքները
կատարեցէք,
առանց
տրտունջի
ժողովեցէք,
ժողովրդի
հետ
լաւ
վարուեցէք:
14.
Թշնամութիւնը
վերացրեք
ձեր
մէջից,
որդիներիդ
ուսումնարան
ուղարկեցէք,
որ
ուսումնական
դառնան,
ինչպէս
կուրութիւնը
ատելի
է
աչքերին,
նոյնպէս
եւ
տգիտութիւնը
Աստուծոյ
առաջ:
15.
Ամառը
գլխաւոր
քահանան
եկեղեցում
մնայ,
իսկ
ընկերները
շաբթէ
շաբաթ
հերթով
գան
մնան,
որպէս
զի
պաշտամունքը
չխափանուի:
Կանոնս
եղաւ
գլխաւոր
հիմք
Բ
Դուինի
555-ի
ժողովի
համար,
որի
14
կանոնը
կրկնութիւն
է
այս
15-ի
(տե՛ս
Բ
Դւ.
14):
16.
Մկրտութիւնը
երկիւղածութեամբ
կատարել,
կանայք
մկրտութիւն
անելիս
չհամարձակեն
օգնել
քահանային,
այլ
գնան
եւ
կանգնեն
իրանց
աղօթքի
տեղում:
Կանայք
ասելով
հասկացւում
է
սարկաւագուհիներ,
որոնք
իրաւունք
չունէին
մկրտելիս
քահանային
օգնելու:
17.
Սարկաւագը
եթէ
մկրտութիւն
անի,
սարկաւագութիւնից
զրկուի,
որովհետեւ
այդ
քահանայի
պաշտօնն
է
(տե՛ս
Մակ.
1,
Բ
Դւ.
17
կանոն):
18.
Բոլոր
ժողովրդի
պտուղը
եւ
մուտքը
տարուի
գլխաւոր
քահանայի
տունը,
եւ
միւս
քահանաները
չհամարձակեն
իրանց
տունը
տանել.
ով
իւր
տունը
կտանի,
կպատժուի:
Կանոնս
աւելի
ընդարձակ
է
Բ
Դուինի
ժողովում,
տես
այդ
ժողովի
13,
14
կանոնները:
19.
Եթէ
գիւղը
մեծ
է,
գլխաւոր
քահանան
ամէն
օր
եկեղեցում
լինելուն
պատճառով
երկու
անգամ
աւելի
վերցնի
միւսներից:
Նոյնը
կրկնւում
է
Բ
Դւ.
13
եւ
34
կանոններում.
Բ
Դուինի
ժողովի
կանոնները
բոլորովին
նման
են
Սահակի
կանոններին:
20.
Ամէն
տարի
Զատկից
յետոյ
մկրտութեան
իւղ
որքան
հարկաւոր
է,
քահանաները
բերեն
մեզ
եւ
մեզնից
ստանան
օրհնած
իւղը,
եւ
ոչ
տգիտաբար
իրանք
օրհնեն
այդ
իւղը,
քանի
որ
եպիսկոպոսների
իրաւունքն
է
ա՛յդ:
Մկրտութեան
իւղ
հասկանում
է
մեռոն,
որի
օրհնելը
կաթուղիկոսի
իրաւունքն
է
(տե՛ս
Ե
Դւ.
9,
Պար.
5,
Մակ.
4):
21.
Լսում
եմ,
որ
վարագոյրը
հարսանիքի
առագաստի
փոխարէն
եւ
սկիհն
էլ
զինուորների
ըմպելու
անօթ
են
գործ
ածում.
այդպէս
վարուող
քահանաներին
պիտի
կարգալոյծ
անել
(տե՛ս
Բ
առ.
73,
Բ
Դւ.
8):
22.
Քահանան
եթէ
իւր
պաշտօնը
թողած`
ազատների
տանը
գործակալութիւն
կամ
դայեկութիւն
կանի
եւ
դրանց
միջոցով
իրանց
ժառանգակիցներին
կզրկեն
եկեղեցական
հասոյթներից,
այդպիսիները`
թէ
քահանայ,
թէ
քահանայի
տնից
որ
եւ
մէկը,
կարգից
հեռանան,
եկեղեցու
բաժնից
ու
ժողովրդից
զրկուեն
եւ
ընկերների
յարաբերութիւնից
իսպառ
կտրուեն
ու
ժողովրդականք
էլ
այդպիսի
քահանայ
ունենալ
չհամարձակեն
(տե՛ս
Բ
առ.
6,
Սսի
17):
23.
Ժողովուրդը
տգէտ
երէց
եղբայրներ
չունենայ,
երկրորդ
ամուսնութեան
մէջ
մտած
երէց
եղբայրները
զինուորների
հետ
կանգնեն,
հեռանալով
բոլորովին
հոգեւորական
դասակարգից
եւ
եկեղեցու
բաժնից:
Երէց
եղբայր
ասելով
եթէ
բառացի
հասկանանք,
այսինքն
քահանայի
եղբայր,
դուրս
կգայ,
որ
կանոններս
պահանջում
են,
որ
ոչ
միայն
քահանաները
ուսումն
առած
մարդիկ
լինեն,
այլ
եւ
քահանայի
եղբայրները,
ուրիշ
տեղ
պահանջում
էին
կանոնները,
որ
որդիքն
անշուշտ
ուսումն
առնէին
եւ
եկեղեցական
գործերով
պարապէին,
բացի
այդ
քահանայի
եղբայրները
իբրեւ
հոգեւոր
դասին
պատկանող
անձինք,
պէտք
է
երկրորդ
անգամ
չպսակուեն,
պսակուողներին
իբրեւ
պատիժ
պատուիրում
է
կանգնել
զինուորների
շարքում
եկեղեցու
մէջ:
Շահապիվանի
ժողովը
խիստ
պատիժ
է
նշանակում
քահանայի
ընտանիքի
այն
անդամներին,
որոնք
անվայել
կեանք
կվարեն
ի
գայթակղութիւն
ժողովրդի:
24.
Քահանայք
եւ
իրանց
կանայք
չհամարձակեն
եկեղեցու
բակը
գերեզմանատուն
անել
իրանց
համար,
նրանց
հանգստարանը
լինի
ժողովրդի
հետ
միասին:
25.
Քահանայք
չհամարձակին
տները
սրբութիւն
տանել
հաղորդելու
համար`
բացի
հիւանդութեան
դէպքից:
26.
Քահանաները
պիտի
սովորեցնեն
իրանց
ծխականներին
հեռու
մնալ
ամէն
տեսակ
չարիքներ
գործելուց,
արբեցողութիւնից,
աղքատներին
զրկելուց,
կռուելուց,
պոռնկութիւնից
եւ
ամէն
տեսակ
վատ
մարդիկներից,
որ
չվարակուեն
նրանցից:
27.
Պատուիրեցէք,
որ
իրանց
անչափահաս
որդիներին
չպսակեն,
առանց
միմեանց
տեսնելու
չնշանեն:
Դուք
էլ,
քահանանե՛ր,
անչափահասներին
մի
պսակէք
մինչեւ
չհասնեն,
միմեանց
չհաւանեն,
քննեցե՛ք`
տեսէք
նշանածները
միմեանց
ընդունո՞ւմ
են,
եթէ
ծնողների
բռնադատութեամբ
է,
մի՛
պսակէք:
Նոյնը
կրկնում
է
Բ
Դւ.
24
կանոնը
(տե՛ս
Շնորհալի,
Գէորգ
Դ):
28.
Եթէ
քահանան
անչափահասներին
կպսակի
կամ
դրած
կարգով
չի
վարուիլ,
պատժի
կենթարկուի,
ծնողները
նոյնպէս
պատուհասից
չեն
ազատուիլ:
29.
Քահանաները
միաբան
կատարեն
ագապների
պաշտամունքը
եւ
պատարագը,
եւ
պատարագին
Աւետարան
կարդան.
եթէ
կպատահի,
որ
քահանան
որկրամոլութիւնից՝
մինչեւ
պատարագը
հաց
կուտի,
նա
չհամարձակի
պատարագի
հացին
ներկայ
լինել
(ճաշկերոյթին)
եւ
իւր
ընկերներից
հեռու
կանգնի:
Ագապ
նշանակում
է
սէր.
հներում
երբ
շաբաթը
4
անգամ
եւ
ապա
երկու
անգամ
քրիստոնեաները
ժողովւում
էին
հաղորդուելու,
բերում
էին
իբրեւ
ընծայ՝
պատարագիք՝
հաց,
գինի
եւ
ուտելիք.
հաղորդութեան
խորհուրդը
կատարելուց
յետոյ,
բոլորը
հացի
էին
նստում՝
աղքատ
եւ
հարուստ,
եւ
միասին
ճաշակում
էին.
այդ
ճաշերը
կոչւում
էին
սիրոյ
ճաշեր,
ագապներ,
որտեղ
մեծ
մասամբ
յաճախում
էր
չքաւոր
դասակարգը:
Ճաշի
մնացորդը
բաժանում
էին
հոգեւորականները
իրանց
մէջ:
30.
Նոյնպէս
էլ
շինականները,
երբ
ագապի
են
հրաւիրւում,
պատարագից
առաջ
հաց
չուտեն
եւ
անօթի
հաղորդուեն.
եթէ
առաջուց
հաց
կուտեն,
իրաւունք
չունենան
պատարագի
հացին
գնալու,
եթէ
երեսը
պնդացնի
եւ
գնայ,
քահանաները
ներս
չթողնեն:
31.
Այն
ժողովրդականները,
որոնք
տգիտութեամբ
բաժանում
են
քահանաների
հետ
պատարագի
կաշին
եւ
ճրագուն,
կամ
տանում
են
իրանց
տուն
վանքերին
տալու
պատրուակով,
սրանից
յետոյ
եթէ
կանեն
այդպիսի
բան,
քահանան
թող
պատարագ
չմատուցանի
նրանց
համար:
32.
Նախնիքներից
կարգուած
ուխտերի,
զատկի
եւ
ագապի
ու
տօների
բոլոր
ընծաները,
պտուղները
ժողովրդականները
թող
սիրով
հատուցանեն
եկեղեցուն:
Եթէ
մէկը
իւր
եկեղեցին
թողնելով,
վանքերին
կտայ,
այդպիսին
թող
զրկուի
օրհնութիւնից
եւ
ընկերների
հաղորդակցութիւնից
ընտանիքով
միասին,
մինչեւ
որ
կապաշխարի:
Կանոնիցս
չպէտք
է
հասկանալ,
որ
արգելում
է
վանքերին
նուէր
տալ,
ո՛չ.
հետակայ
կանոններում
որոշում
է,
թէ
որ
պտուղները
եկեղեցուն
պիտի
տայ
եւ
որը`
վանքին,
շատերը
քահանային
զրկելու
դիտաւորութեամբ
պտուղները
պահում
էին`
ասելով,
թէ
այս
ինչ
վանքին
պիտի
ուղարկեմ,
իսկ
յետոյ
իրանք
էին
ուտում:
33.
Գինի
խմելիս
մեռելների
վրայ
ողբ
եւ
կոծ
չանեն,
որովհետեւ
դիւական
բաներ
են
դրանք,
այդ
անողը
եկեղեցուց
դուրս
կանգնի
եւ
ապաշխարի
(տե՛ս
Շահ.
11,
Աշտ.
2,
Լուս.
16):
34.
Քահանաները
յանցաւորներին
զգուշացնելիս
միախորհուրդ
լինեն
եւա՛յդ
եկեղեցուց
դուրս
անեն,
միմեանց
չհակառակեն
եւ
անկարգութեան
տեղիք
իրանք
չտան
(տե՛ս
Ա
առ.
19):
35.
Վանականները
պիտի
լինեն
պարկեշտ,
արթուն,
օտարասէր
եւ
եղբայրասէր,
իրանց
հրեշտականման
վարքով
պիտի
օրինակ
լինեն
այլոց
(տե՛ս
Ա
առ.
32,
Աշտ.
6,
Շահ.
15,
Բ
Դւ.
34,
Պար.
7):
Սրանից
յետոյ
ձեռագրերում
գրուած
է
եկեղեցու
եւ
վանքերի
միմեանց
հետ
ունեցած
կրօնական-բարոյական
կապի
համար
Սահակից
եւ
Լուսաւորչից
առուած
մեկնութիւնը.
գրուածքի
վերջաբանից
երեւում
է,
որ
Լուսաւորչի
հեղինակութիւնն
է`
թարգմանուած
Սահակի
հրամանով
եւ
ժողովուած
նոյն
իսկ
Սահակից
յետոյ,
ինչպէս
պարզ
երեւում
է
այս
կտորից.
«Ընկալցի
զօրհնութիւն
ի
Տեառնէ,
հաղորդելով
պարգեւացն
եւ
անվախճան
հանգստեանն
երջանիկն
Գրիգորի,
եւ
հաւրն
մերոյ
Սահակայ
եւ
նոցին
հետեւելոց
ճշմարիտ
ուղղափառութեան».
այս
խօսքերը
Սահակինը
չեն,
հապա
երրորդ
անձի
եւ
նրանից
յետոյ
եկող
անձի:
Վերջաբանում
կայ
եւ
այս
կտորը.
«Սահմանադրութիւն
կարգացս
գրեցաւ
հրամանաւ
երանելոյն
Սահակայ
մեծ
հայրապետին
Հայաստան
աշխարհի,
ընկալեալ
ի
քաջ
նահատակէն
ի
Տեառնէն
Գրիգորէ,
թարգմանեցաւ
միայն
ի
յունէ
ի
Հայ»
(տե՛ս
յետոյ
գրաբառ
բնագիրը):
Թէ
եւ
այդպէս
է
գրուած,
բայց
կանոնների
թէ
խմբագրութիւնը,
թէ
դիմելու
ձեւը
եւ
պատուէրների
ուղղումը
ամբողջապէս
պատկանում
է
Սահակին,
այս
հանգամանքը
ենթադրել
է
տալիս,
որ
Լուսաւորչի
կարգերը
նորից
խմբագրել
է
Սահակ
բազմաթիւ
յաւելումներով
եւ
հրատարակել
է
իբրեւ
Լուսաւորչի
կանոններ,
որպէս
զի
աւելի
մեծ
վարկ
եւ
հեղինակութիւն
ունենայ:
Մանաւանդ
որ
վանքերը
եւ
նրանց
կանոնադրութիւնը
ծաղկեցին
եւ
զարգացան
առաւելապէս
Ներսէս
Մեծի,
Բարսեղ
Կեսարացու
եւ
Սահակի
օրերում,
Սահակի
կանոնների
հիմք
կազմել
են
գլխաւորապէս
Բարսէղի
վանական
կարգերը,
ուստի
եւ
աւելի
հաւանական
է,
որ
հետակայ
կարգերը
սահմանած
լինի
ուղղակի
Սահակ,
քան
Լուսաւորիչ:
գ)
Նորին
սրբոյ
Սահակայ,
թէ
որպէ՞ս
սահմանեցաւ
կարգ
ուխտի,
եւ
որոշման
վանաց.
բան
երկրորդ
36.
Ոմանք
տգիտութեամբ
մէկ
շինութիւնը
եկեղեցի
կոչելով
եւ
միւս
շինութիւնը
վանք
անուանելով,
կամենում
են
զանազանութիւն
գտնել
երկուսի
մէջ
եւ
հաւատքի
մէջ
հերձուած
առաջ
բերել,
մոռանալով
Աստուծոյ
խօսքը,
որ
ասում
է`
մի
է
հաւատ,
մի
Տէր,
մի
մկրտութիւն:
Եկեղեցին
քարից
եւ
փայտից
է
շինուած,
նա
հաւատքի
բաժանումն
յառաջ
բերել
չի
կարող,
մարդկային
ազգը
հաւատքի
վրայ
է
հաստատուած,
այդ
հաւատն
է
եկեղեցին,
ինչպէս
Քրիստոս
Պետրոսին
ասաց.
«Դու
ես
վէմ...
»:
Վէմ
ասելով
չենք
հասկանում
եկեղեցու
քարերը
եւ
շէնքը,
հապա
այն
հաւատը,
որ
մարդկանց
միացնում
է,
կապում
է
Աստուծոյ
հետ.
եկեղեցի
ասելով,
թէ
Նոր,
թէ
Հին
Կտակարանը
հասկանում
են
հաւատացեալ
ժողովուրդը,
Պօղոս
առաքեալը
ասում
է`
անդրանկաց
եկեղեցի,
ոչ
երկրի,
այլ
երկնքի
վրայ,
որոնց
անունները
գրուած
են
«ի
դպրութեան
կենաց»:
Ահա
եկեղեցու
խորհուրդը.
սովորեցին
ասել
կաթուղիկէ
առաքելական
եկեղեցի,
որ
նշանակում
է
ամբողջ
տիեզերքի
հաւատացեալները
առաքելական
են,
որովհետեւ
Քրիստոս
հրամայեց
նրանց
մի
հաւատ
ունենալ
եւ
այդ
հաւատը
բոլորին
քարոզել
(մանրամասն
տե՛ս
գրաբառը):
37.
Եկեղեցու
հիմքը
համարելով
հաւատք
եւ
եկեղեցի,
մենք
առիթ
չտուինք
արհամարհելու
շինուածքը`
եկեղեցու
շինութիւնը,
որ
կոչւում
է
ժողովրդանոց,
այստեղ
ժողովւում
են
քահանաները՝
Աստուծոյ
պաշտօնեաները,
աղօթելու,
ուստի
եւ
կոչւում
են
աղօթարաններ
եւ
սրբարաններ,
որտեղ
տէրունական
սեղանը
կանգուն
կայ,
որի
վրայ
պատարագում
ենք,
այնտեղ
կայ
մկրտութեան
աւազանը,
այնտեղ
ժողովուելով
լսում
ենք
սաղմոսերգութիւնները,
Աստուծոյ
պատգամները,
այս
պատճառով
էլ
եկեղեցի
ենք
անուանում
յարանուանաբար
եւ
ո՛չ
բնաւորապէս:
38.
Արժէ
յիշատակել,
թէ
ի՞նչ
պատճառով
վանքեր
շինուեցին,
յոյները,
հոռոմները,
ասորիները
եւ
բոլոր
հաւատացեալները
այդպիսի
շէնքեր
կառուցին,
գլխաւորապէս
գիւղերի
մօտ,
որպէս
զի
վանականները
իրանց
սրբակեաց
կեանքով
օրինակ
լինեն
գիւղացիներին,
սփոփեն
հիւանդներին,
մխիթարեն
սգաւորներին.
ամուսնացած
քահանայք
մշակութեամբ
են
պարապում
եւ
իրանց
կանանց
հաճելի
լինելուն
աշխատելով
զանց
են
անում
այդպիսի
պարտքեր
կատարել.
իսկ
վանքերում
ապրողները
կուսութեան
խօսք
տալով,
աւելի
շատ
ժամանակ
ունեն
այդպիսի
բարի
գործերով
զբաղուելու.
այդ
հիմամբ
ազատ
են
հարկերից,
ստանում
են
հանդեր-դաշտեր
եւ
եկեղեցականութեան
մէջ
երիցագոյն
պատիւն
են
ժառանգել:
39.
Ուստի
եւ
թող
ամաչեն
նրանք,
որոնք
եկեղեցու
եւ
վանքի
մէջ
տարբերութիւն
են
դնում,
յայտնի
եղաւ,
որ
եկեղեցու
բոլոր
անդամները
Քրիստոսին
միեւնոյն
հաւատացողներն
են,
որտեղ
եւ
ապրելու
լինեն,
նրանք
անբաժան
մարմնի
անդամներն
են:
Եկեղեցի,
մատուռ,
վանք,
ժողովրդանոց
միեւնոյն
նպատակի
են
ծառայում,
բոլորի
մէջ
էլ
միեւնոյն
պաշտամունքներն
են
կատարւում:
40.
Մնում
է
մեզ
Սահմանադրութեամբ
որոշել,
թէ
ի՞նչ
տուրքեր
պիտի
ստանայ
վանքը
եւ
ի՞նչ`
եկեղեցին:
Յովհաննէս
Մկրտչի
տօնը,
ինչպէս
Գրիգոր
Լուսաւորիչ
սահմանել
է,
կատարուի
վանքերում,
նոյնպէս
եւ
բոլոր
ուխտերը,
որ
վանականները
այդ
եկամուտներով
ապրեն:
Մարտիրոսների
տօները
նոյնպէս
կատարուի
վանքերում,
Վարդավառի
մատաղները
եւ
ժողովրդականներից
ու
ամուսնացեալ
քահանաներից
մի-մի
քոռ
բոլոր
պտուղներից
տրուեն
վանքերին,
որ
ցորենի
ամբարները
եւ
հնձանները
եւ
իւղի
ամանները
լցուեն
այդ
բերքերով:
Ս.
Յայտնութեան
տօնը
եւ
նրա
քառասնորդական
պասը,
Տեառնընդառաջի
եւ
Առաջաւորաց
պասը
կատարեն
վանքերում:
Զատկի
քառասնորդական
պասի
միջինքը,
Ղազարու
օրը,
զատկի
աւագ
հինգշաբթին,
զատկի
երկու
շաբաթը,
Համբարձումը
կատարուի
վանքերում:
Մեռելոց
տօնը,
հրոտից
ամսի
վերջին,
բոլորը
վանքերում
կատարուեն.
որպէս
զի
պաշտօնեաները
եւ
հիւրերը
ապրեն,
որովհետեւ
աբեղաներին
վայել
չէ
գիւղերում
գիշերել:
Մեռած
անձանց
կողոպուտը
թախտից
եւ
աթոռից
սկսած
մինչեւ
պնակը
եւ
գդալը
եւ
զգեստները
մինչեւ
գօտին
եւ
կօշիկը,
անկողինը՝
վանքերը
տարուեն,
որ
եկող
հիւրերը
հանգստանան
եւ
օրհնեն
դրանց:
41.
Ագապի
(տեառնական
մատաղ),
որ
մաս-մաս
բաժանում
են
բոլոր
տներին
(մասնականով),
կէս
կաշին
եւ
ճրագուի
երկու
մասն
վանքին
գնայ,
իսկ
ոչխարի
մորթին,
դմակը
անդամով
եւ
ճրագուն
ու
խախացոցը
քահանային
տրուեն,
որով
պիտի
կերակրի
եւ
պանդուխտներին.
իսկ
պատարագի
հացը
պիտի
ընդհանրապէս
ուտեն
բոլոր
պաշտօնեաները՝
աղքատները
եւ
ժողովրդականք:
42.
Այն
պատարագները,
որոնք
վանքերում
են
կատարւում,
նրանց
երախայրիքը
(նորընտիր
պտուղները)
տան
անապատին,
եթէ
որ
գիւղի
մօտ
գտնուի,
եթէ
չգտնուի՝
տան
ամուսնացեալ
քահանաներին,
որովհետեւ
տէրունական
հարկը
մարդ
իւր
տանը
չպիտի
պահի:
43.
Հետեւեալ
տօները
ամուսնացեալ
քահանաներին
լինեն,
զատկի
շաբաթը
եւ
ս.
զատիկը,
երկրորդ
զատիկը,
երկրորդ
զատկից
ի
վեր
բոլոր
կիրակիները.
Պենտեկոստէն,
ս.
Աստուածածնի
տօնը,
Վարդավառը՝
բացի
մատաղներից.
նոյնպէս
եւ
լուցման
մի
մասը.
Բարեկենդանի
տօնը
եւ
ողոգոմեանը
(Ծաղկազարդը):
Առաքելոց
եւ
մարգարէից
անունով
եղած
տօները
հասարակաց
լինի
(ընդհանուր):
44.
Այս
սահմանադրութիւնը
դրեց
Լուսաւորիչ
եւ
թարգմանուեց
յունարէնից
հայերէն:
Ոչ
ոք
իրաւունք
չունի
այս
կարգից
դուրս
գալ.
ով
կկատարի,
թող
ստանայ
օրհնութիւն
Աստուածանից,
Լուսաւորչից,
մեր
հայր
Սահակից
եւ
նրանց
հետեւողներից:
դ)
Նորին,
թէ
որպէս
պարտ
է
եպիսկոպոսաց
ունել
զընտանիս
սրբոյ
եկեղեցւոյ
45.
Եպիսկոպոսը
հասարակաց
հայր
է
եւ
այցելու,
նա
անաչառութեամբ
պիտի
կառավարի
իւր
հօտը,
գաւառների
եւ
գիւղերի
վրայ
արժանաւոր
տեսուչներ
եւ
առաջնորդներքորեպիսկոպոսներ
կարգի
ժողովրդին
խրատելու
եւ
կառավարելու
համար:
46.
Հսկեն,
որ
քահանաները
մեծարեն
սուրբ
սեղանը
եւ
մկրտութեան
աւազանը.
այս
հսկողութիւնը
զինուորներին
եւ
տգէտներին
ու
իրանց
մերձաւորներին
չպիտի
տան,
այլ
պիտի
հետեւել
Յիսուսին,
որ
ասում
է`
ո՞վ
է
եղբայրը,
հայրը,
եթէ
ոչ
նա,
որ
պահում
է
Աստուծոյ
պատուիրանները:
47.
Ինչպէս
ասացինք,
եպիսկոպոսը
հայր
է,
նա
պիտի
եկեղեցու
գործերը
կանոնական
կարգով
կառավարի,
որով
կվերանան
անառակութիւնները
եւ
հերձուածները:
Նա
պէտք
է
բարեպաշտութեան
դիմակով
չսիրի
եւ
չհարստացնի
իւր
ազգայիններին,
մոռանալով
եկեղեցին
եւ
նրա
շահերը:
48.
Զգուշութեամբ
պահուեն
այս
կանոնները,
ոչ
ոք
Աստուածային
ճանապարհից
չշեղուի,
եւ
դրանով
պայծառացնեն
եկեղեցիները,
որպէս
զի
ուրախութեաբ
համբուրուեն
գեղջուկն
եւ
իշխանը:
49.
Եպիսկոպոսները
եւ
վարդապետները
պիտի
օրինակ
դառնան
միւսներին,
պիտի
ի
նկատի
չունենան
ոչ
ազգականութիւն,
ոչ
կաշառակերութիւն
եւ
ոչ
ինչքերով
մեծարել.
նրանք
պիտի
լինեն
պարկեշտ
եւ
պատուիրանապահ:
Դո՛ւք,
ընչասիրութեամբ
գարշելիներին,
տգէտներին,
զինուորներին
հաւատարիմ
էք
հանդիսացնում
եկեղեցու
սպասաւորութեան
մէջ
ու
նրանց
առաջ
էք
քաշում,
եւ
գործերին
նուիրուած
անձանց
յետ
քշում,
իսկ
ինքեանքդ
ձեր
ժամանակը
գինարբութեամբ
էք
անցկացնում,
ասելով,
որ
վաղը
պիտի
մեռնիք:
Եպիսկոպոսներից
ով
այդպիսի
պատուիրանազանցութեան
մէջ
կգտնուի,
անամօթ
եւ
խայտառակ
կերպով
իւր
պատուից
զրկուի
եւ
կեղծաւորների
շարքը
դասուի:
50.
Մեր
իշխաններից
կամ
աթոռակիցներից
ով
աչառութեամբ
կվերաբերուի
դէպի
այսպիսի
յանցաւորները,
պարտական
մնայ
Աստուծոյ
առաջ:
ե)
Նորին,
թէ
որպէ՞ս
պարտ
է
եպիսկոպոսաց
պահել
զգանձս
եկեղեցւոյ,
կամ
որոց
որպէս
մատակարարել
51.
Աղօթքի
տաճարը
բոլորիս
համար
նաւահանգիստ
է,
որին
յարանուանաբար
եկեղեցի
ենք
անուանում,
որի
ղեկավարն
է
իբրեւ
նաւապետ,
տեսուչ՝
եպիսկոպոսը,
որը
իրան
վրայ
դրած
պարտաւորութիւնները
ճշտութեամբ
պիտի
կատարի
եւ
նաւը
ղեկավարի:
Ժողովուրդը
յուսոյ
եւ
փրկութեան
տեղ
է
համարում
այդ
նաւահանգիստը
եւ
սրտի
յօժարութեամբ
ընծաներ
եւ
պատարագներ
է
մատուցանում
Աստուծոյ
տաճարին:
52.
Իշխանները
նուիրում
են
գիւղեր,
դաստակերտներ
եւ
ոսկու,
արծաթի
գանձեր,
ուրիշները`
անդաստաններ,
կենդանիներ
եւ
պատուական
հանդերձներ.
ոմանք`
իրանց
անձանց
փրկութեան
համար,
կէսը`
իրանց
սիրելիների
եւ
ծնօղների
ու
վախճանուածների
համար,
որով
գանձ
են
գանձում
երկնքում
իրանց
հոգիների
փրկութեան
համար:
53.
Ուրեմն
այդ
գանձերը
Աստուծոյ
են
պատկանում
եւ
ո՛չ
մեզ.
իսկ
եպիսկոպոսը
միայն
հսկում
է,
նա
շատ
մեծ
զգուշութեամբ
պիտի
վարի
իւր
պաշտօնը,
չպճնուի,
չզարդարուի
զանազան
զգեստներով,
իւր
ազգականներին
լիառատ
չպէտք
է
շահի,
մեծամեծների
բարեկամութիւնը
վայելելու
համար
եկեղեցու
եկամուտներից
ընծաներ
շռայլի
նրանց
համար.
եթէ
հակառակ
պատուէրիս
կվարուի,
վատնող
կհամարուի
եւ
պատժի
կենթարկուի:
54.
Եպիսկոպոսը
պիտի
հետեւի
առաքեալներին,
նրանց
նման
եկեղեցու
ունեցածը
բաշխի
եւ
կանոնաւոր
կերպով
բաժանի
կարօտեալներին.
ով
ուրիշ
բանի
վրայ
կծախսի,
դատուի
իբրեւ
պատժապարտ,
իսկ
հանդերձեալ
կեանքում
պատասխան
տայ
իւր
օրինազանցութեան
համար:
55.
Երկար
խօսում
է
կանոնս
այն
մասին,
թէ
ինչպէս
եկեղեցու
նուէրը
տրւում
է
ժողովրդի
կողմից
հոգու
փրկութեան
համար
եւ
ինչպէս
էլ
եպիսկոպոսը
պիտի
գործադրի
բարենպատակ
գործերի
վրայ,
բաժանելով
աղքատներին,
կարօտներին,
հիւանդներին,
որ
նուիրատուների
իղձերը
կատարուած
լինեն:
Թէ
եւ
սեղանին
ծառայողը՝
սեղանից
պիտի
կերակրուի,
բայց
եպիսկոպոսը
առաքեալի
պատուէրը
չափազանցութեան
չպիտի
հասցնի,
նա
պիտի
այնքան
ծախսի
իւր
վրայ,
որքան
պէտք
կլինի
եւ
ո՛չ
կարիքից
աւելի
(տե՛ս
մանրամասն
գրաբարը):
Այս
5
կանոնը
թէ
պատուիրում
է
եպիսկոպոսին
եկեղեցու
ինչքը,
եկամուտը
կառավարել
Աստուածավայել
կերպով,
այսինքն
միմիայն
բարեգործական
նպատակների
համար
ծախսի
եւ
իւր
անձնական
պէտքերը
հոգայ,
բայց
դժբախտաբար
չի
տալիս
դրական
կարգեր,
թէ
ի՞նչպէս
պիտի
կառավարել
այդ
կալուածները,
ի՞նչպէս
պիտի
հաշիւ
պահանջել,
մեղաւորին
ի՞նչպէս
պիտի
դատել
եւ
պատժել.
գոնէ
արտաքին
կանոնները
աւելի
որոշ
օրէնքներ
են
սահմանում
այդ
մասին,
քան
այս
կանոնները
(տե՛ս
Բ
առ.
38,
39,
40,
41,
Անկ.
15,
Անտ.
24,
25):
Բացի
այս
55
կանոններից,
լիակատար
կանոնագրքերում
պատահում
ենք
եւ
Սահակի
այս
«Աւանդութեան
գիր»-ին.
«Յաղագս
կարգի
սպասաւորաց
սրբոյ
եկեղեցւոյ,
եւ
պտղոյն
ժողովրդականաց
ընծայելոց
ի
տուն
Աստուծոյ.
սրբոյն
Սահակայ
Հայոց
կաթուղիկոսի,
գիր
աւանդութեան»
(տե՛ս
մանրամասն
գրաբարը,
յաջորդ
երեսից
սկսած):
Այս
«Աւանդութեան
գիր»-ում
պատմում
է,
թէ
ինչպէս
Լուսաւորիչ
եւ
Տրդատ
քրմերի
որդիներին
հրապուրելու
համար
նրանց
ասում
էին,
թէ
հարիւրապատիկ
աւելի
կստանաք,
քան
առաջ,
բոլորովին
ապահով
կապրէք,
ոչ
մի
նեղութիւն
չէք
քաշիլ:
Բայց
քրմերի
որդիքը
երբ
հիասթափուեցին
իրանց
արդիւնքների
քիչութիւնը
տեսնելով,
գնացին
Լուսաւորչի
մօտ
եւ
խնդրեցին,
որ
իրանց
կեանքի
ապահովութեան
աղբիւրներ
ցոյց
տայ:
Եւ
Լուսաւորիչ
ընդունելով
նրանց,
յարգեց
խնդիրը
եւ
որոշեց
հետեւեալ
տուրքերը
այն
կարգով,
ինչպէս
որ
ժողովում
էին
ղեւտացիք
Մովսէսի
կանոններով:
«Բոլոր
ժողովրդից
կստանաք
հասեր,
մատաղներից`
կաշին,
աջ
երի
անդամը,
ճրագուն,
դմակը,
սիրտը,
լերդաբոյթը,
երիկամունքները
ճարպով,
կողերի
մի
մասը,
լեզուն
եւ
աջ
ականջը,
շրթունքը
հոտոտելիքով,
աջ
ականջը
եւ
բոլոր
խորհրդական
մասերը:
Իսկ
կալից
ու
հնձանից
եւ
ուրիշ
արմտիքներից,
տասանորդ
տան
բոլորը
ձեզ,
որ
աճումը
լաւ
եւ
առատ
լինի:
Նոյնպէս
էլ
ձեզնից
ընծաներ
տրուեն
Աստուծոյ
սեղանին,
որտեղից
որ
ստացաք
անապական
եւ
անարատ
մարմինը
եւ
արիւնը...
»
(տե՛ս
գրաբառը):
Ապա
հրամայում
է
բաժին
տալ
քահանաներին
ղեւտացոց
նման
եւ
նոյնպէս
գլխաւոր
քահանային
ու
եպիսկոպոսին:
Տգէտներին
եկեղեցուց
հաս
չտալ,
ստիպել
նրանց
պարապել
ուսմամբ
եւ
պատրաստուել
քահանայագործութեան
եւ
ապա
ստանալ
եկեղեցուց
բաժին:
Արժանաւոր
դպիրներին-գրակարդացներին
չզրկել
իրանց
բաժնից,
երկկանանց
(երկրորդ
անգամ
ամուսնացած)
մաս
չտալ
եկեղեցուց,
իսկ
այրի
երէցուհիներին,
եթէ
պարկեշտ
կեանք
կվարեն,
որոշ
բաժին
տալ
եկեղեցու
տուրքերից...
(մանրամասն
տե՛ս
գրաբարը):
Աւանդութեան
այս
գիրը
հնութեան
կնիք
ունի,
ենթադրելի
է,
որ
Լուսաւորչից
սկսած
աւանդութիւնս
հասած
լինի
մինչեւ
Սահակ
եւ
սրա
ժամանակ
կամ
յետոյ
գրի
առնուած
լինի:
Սահակի`
եպիսկոպոսներին
ուղղած
շրջաբերականը
մենք
համառօտեցինք,
հետաքրքրուողները
թող
նայեն
մանրամասնաբար
գրաբառ
բնագրում,
որը
եւ
զետեղում
ենք: