Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

126) ՎՐԱՑ ՎԱԽԹԱՆԳ ԹԱԳԱՒՈՐԻ ՕՐԷՆՔՆԵՐԸ

 

Վախթանգ թագաւորի ժողովածուն վրացերէն եւ ապա թարգմանուած ռուսերէն ունի եւ յօդուածներ «Հայոց օրէնքներ» վերնագրով` երկու բաժանմունքով, որոնք գրքի մէջ 32-57 երեսներն են բռնում:

 

Թէ ո՞րտեղից է ձեռք բերուած այդ օրէնքները, այդ երեւում է 66 երեսի Մովսիսական օրէնքների առաջաբանից, ուր յիշւում են մի առ մի աղբիւրները. երրորդ կէտում ասում է. «Հայոց թագաւորների օրէնքները բերել է տուած թարգմանաբար Էջմիածնից, Մեծ Հայքի Հովիւ եւ Լուսաւորիչ Գրիգորի թաղման տեղից»: Իսկ 32 երեսում գրում է. «Այս գիրքը Մեծ Հայքի օրէնսգրքի թարգմանութիւնն է եւ անուանւում է Օրէնսգիրք (уложение), եթէ ձեզ հետաքրքրում է, թէ ինչ գրուածքներից կամ ինչ տեսակ շարադրութիւններից է ժողովուած, մենք կբացատրենք: Հին ուխտից, որ սկզբից Մովսէսին տրուեց Աստուածանից, նոր ուխտից, ս. Աւետարանից եւ մնացած հին ու նոր սուրբ գրուածքներից, որքան կարողացանք կազմել»: Ապա խնդրում է բոլոր իմաստասէրներից լրացնել թերին, կատարելագործել, օրէնքներ գրողը շարունակում է` մենք աւելին չկարողացանք անել, շատերը պահանջող են, որոնք ոչ մի տեղեկութիւն չունին եւ անգիտութեամբ մեզ մեղադրում են:

 

Բ մասը սկսւում է նրանով, թէ Մովսէսը ամէն բան գրաւոր չհաղորդեց, այլ բերանացի հրամայեց՝ կատարել ժամանակի եւ հանգամանքների համեմատ: Թագաւորները պիտի վարձատրեն դատաւորներին, «նոյնպէս եւ եկեղեցական դատաւորները, քարոզիչները եւ եպիսկոպոսները պիտի կաթուղիկոսի ողորմութիւնը եւ յարգանքը վայելեն, որպէս զի հակառակ չգնան Աստուծոյ արդար դատարանին»: Եւ ապա սկսւում են եկեղեցական կանոնների յօդուածները, կաթուղիկոսների, եպիսկոպոսների կտակների, ժառանգութեան մասին, կաթուղիկոսի ընտրութեան համար, ի միջի այլոց գրուած է` մեռած կաթուղիկոսի թաղումից յետոյ, 7 օր սահմանեալ հոգեւոր կարգերը կատարելուց յետոյ, «եպիսկոպոսները, վարդապետները, անապատականները եւ բոլոր հոգեւորականները պիտի ժողովուեն ս. առաքելական եկեղեցին եւ 12 օր ժողովներ կատարելով` ընտրեն արժանի, գիտուն սրբազան գործերին հմուտ, խաղաղ, մաքուր սրտով, համեստ, բարեբարոյ ու ողորմած անձի եւ կաթուղիկոս ձեռնադրել Աստուծու հրամանով, 12 գլխաւոր եպիսկոպոսների ձեռամբ»: Բոլոր հայոց օրէնքները, որոնք զետեղուած են Վախթանգի ժողովածուի մէջ, 430 յօդուած են կազմում. բաժանուած երկու մասի, Ա մասում կան 151 յօդուած, Բ մասում` 280 յօդուած, 151 մինչեւ 431 յօդուածը:

 

Ի՞նչ բան են վրաց թագաւոր Վախթանգի ժողովածուի «Հայոց օրէնքներ» կոչուած 430 յօդուածները:

 

«Հայոց օրէնքների» նախաբանութիւնը համառօտ բովանդակութիւն է Մխիթարի նախադրութեան Ա եւ Ժ գլխի: Մխիթարի Ա մասի Ա գլխի բովանդակութեանը, շատ տեղ բառացի կրկնուած է Վախթանգի 151 գլխում. վերջերում աւելացրած է կաթուղիկոս ընտրելու ձեւը եւ եղանակը:

 

Վախթանգի 152 գլուխը համառօտութիւն է, մինչեւ իսկ տեղ-տեղ բառացի կրկնութեամբ, Գօշի Բ մասի Ա գլխի:

 

Վախթանգի 153 գլուխը համառօտութիւն է Գօշի Ա մասի Բ գլխի: Վախթանգի 154 գլուխը երեք տողում ամփոփում է Գօշի Ա մասի Գ գլխի երկու երեք երեսում վարդապետների մասին գրուածքը:

 

Վախթանգի 155 յօդուածը համառօտութիւն է Գօշի Ա մասի Դ գլխի եւ հակառակ թարգմանուած. Գօշը ասում է, որ քահանայութիւնը ժառանգութիւն չպիտի անել, իսկ Վախթանգը ասում է` ծուխը կարող է ժառանգութեամբ անցնել միւս քահանային:

Իսկ հետեւեալ գլուխները Գօշի եւ Վախթանգի ժողովածուների  մէջ նոյն են:

 

 

Վախթանգի  յօդ.    Գօշի գլուխները

 

156 յօդուած հաւասար է Ա մասի Ե    գլխին

 

157

,,

,,

,,

Զ.

,,

158

,,

,,

,,

Է.

,,

159

,,

,,

,,

Ը.

,,

160

,,

,,

,,

Թ.

,,

161

,,

,,

,,

Ժ.

,,

162

,,

,,

,,

ԺԱ.

,,

163

,,

,,

,,

ԺԲ.

,,

164

,,

,,

,,

ԺԳ.

,,

165

,,

,,

,,

ԺԴ.

,,

166

,,

,,

,,

ԺԵ.

,,

167

,,

,,

,,

ԺԶ.

,,

168

,,

,,

,,

ԺԷ.

,,

169

,,

,,

,,

ԺԸ.

,,

170

,,

,,

Բ մասի

Բ

գլխին

171

,,

,,

,,

Գ.

,,

172

,,

,,

,,

Դ.

,,

173

,,

,,

,,

Ե.

,,

174

,,

,,

,,

Զ.

,,

175

,,

,,

,,

Է.

,,

176

,,

,,

,,

Ը.

,,

 

177

,,

,,

,,

Թ.

,,

178

,,

,,

Ա մասի

ԺԹ

գլխին

179

,,

,,

,,

Ի.

,,

180

,,

,,

,,

ԻԱ.

,,

181

,,

,,

Բ մասի

Ժ

,,

182

,,

,,

,,

ԺԱ.

,,

183

,,

,,

,,

ԺԲ.

,,

184

,,

,,

,,

ԺԳ.

,,

185

,,

,,

,,

ԺԴ.

,,

186

,,

,,

Ա մասի

ԻԲ

,,

187

,,

,,

Բ մասի

ԺԵ

,,

188

,,

,,

,,

ԺԶ.

,,

190

,,

,,

Ա մասի

ԻԳ

,,

191     ,,          ,,          ,,          ԻԴ+ԻԵ գլուխներին

192     ,,          ,,          ,,          ԻԶ       գլխին   Յօդուածներիս մէջ  Գօշի «Ժառանգաւոր» բառը սխալ թարգմանուած է ռուսերէն «родственник» բառով:

 

193

,,

,,

Ա մասի

ԻԷ

գլխին

194

,,

,,

,,

ԻԸ.

,,

195

,,

,,

,,

ԻԹ.

,,

196

,,

,,

,,

Լ.

,,

197

,,

,,

,,

ԼԱ.

,,

198

,,

,,

,,

ԼԲ.

,,

199

,,

,,

Բ մասի

ԺԷ

,,

200

,,

,,

,,

ԺԸ.

,,

 

201

,,

,,

Ա մասի

ԼԳ

,,

202

,,

,,

Բ մասի

ԺԹ

,,

203

,,

,,

Ա մասի

ԼԴ

,,

204

,,

,,

Բ մասի

Ի

,,

Այստեղից մինչեւ 252 յօդուածը համեմատութեամբ շարունակաբար նման է Բ մասի ԻԱ` շարունակած մինչեւ ԿԳ գլուխը: Հետեւեալ բացառութեամբ,

 

237

,,

,,

Ա մասի

ԼԷ

գլխին

238

,,

,,

,,

ԼԸ

,,

242

,,

,,

Ա մասի

ԼԹ

գլխին

253

,,

,,

,,

 

 

 

Վախթանգի օրէնքների Բ մասը` «второе отделение Армянских законов собранных Царем Вхтангом», 151-431 յօդուածները համարեա թէ, ինչպէս երեւաց՝ բառացի թարգմանութիւն է Գօշի, կամ կրճատուած ու աղաւաղուած թարգմանութիւն են Գօշի Բ մասի: Իսկ Վախթանգի 1-151՝ Ա մասի յօդուածները շատ նման են նոյն գրքի Բ մասին, որոնց մէջ չկան Գօշի Ա մասի մնացած յօդուածները, նրանք համառօտուած են ու կրճատուած, եւ մէջ են բերւում Կոստանդինի, Թէոդորոսի, Լեւոն Իմաստասէրի օրէնքներից համառօտ քաղուածքներ:

 

Նշանակում է` Վախթանգի օրէնքները ինքնուրոյնութեան հետքեր չունին, ուղղակի քաղուած են Գօշից: