ԿԻԼԻԿԻՈՅ
ՈՐԲԱԽՆԱՄ
ԿԵԴՐ[ՈՆԱԿԱՆ]
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կիլիկիոյ
աննախընթաց
աղէտի
հետեւանքով
անխնամ
մնացած
բազմաթիւ
որբերու
պաշտպանութեան
համար
Ազգ[ային]
Կեդր[ոնական]
վարչութեան
քաղաքական
ժողովը
1909
Օգոստոսին
կազմեց
Կիլիկեան
Որբախնամ
Յանձնաժողով
մը,
որուն
1909
Օգոստոս
7
—
1910
Դեկտ.
31
տեղեկագիրէն
կը
քաղենք
հետեւեալ
տեղեկութիւնները,
—
Որբանոցներուն
եւ
որբերուն
թիւը
Նախապէս
վեց
որբանոց
բացուեցաւ
հետեւեալ
տեղերուն
մէջ։
|
|
|
մանչ |
աղջիկ |
գումար |
|
1. |
Ատանա
հաստատուած |
1
Օգոստոս
1909 |
146 |
87 |
233 |
որբեր |
2. |
Այնթապ
հաստատուած |
1
Հոկտեմբեր
1909 |
102 |
83 |
185 |
որբեր |
3 |
Մարաշ
հաստատուած |
1
Սեպտ.
1909 |
105 |
73 |
178 |
որբեր |
4 |
Հաճըն
հաստատուած |
15
Սեպտ.
1909 |
192 |
158 |
350 |
որբեր |
5 |
Հասան-պէյլի
հաստատուած |
10
Հոկտ.
1909 |
120 |
87 |
207 |
որբեր |
6 |
Տէօրթ-Եօլ |
10
Հոկտ.
1909 |
152 |
121 |
273 |
որբեր |
|
|
|
817 |
609 |
1426 |
որբեր |
|
|
|
|
|
|
|
Վերջերս
որբանոցներուն
թիւը
վերածուած
է
չորսի,
Ատանայի
որբանոցը՝
տեղւոյն
կուսակալին
կարգադրութեամբ
խառն
յանձնաժողովի
մը
խնամքին
յանձնուած
է
եւ
Այնթապի
որբանոցին
որբերն
ալ
Մարաշ
փոխադրուած
են։
Այսօրուան
որբանոցներն
ու
որբերը.
—
1.
Հաճընի
որբանոց |
318
որբ |
2.
Մարաշի
»» |
274
որբ |
3.
Տէօրթեօլի
» |
273
որբ |
4.
Հասան
պէյլիի
» |
251
որբ |
համագումար |
1116
որբ |
Հաճընի
որբանոցէն
66
եւ
Մարաշի
որբանոցէն
52
տղաքներ
կը
հետեւին
արհեստի,
եւ
որբուհիներն
ալ
կը
հետեւին
գորգագործութեան
եւ
ձեռական
աշխատութեան։
Տէօրթ-եօլի
եւ
Հասան
պէյլիի
որբանոցներն
ալ
միացան
վաճառականական
ակումբին
1000
ոսկիովը։
Օսմ[անեան]
եւ
օտար
որբանոցներու
մէջ
գտնուող
որբերը
|
մանչ |
աղջիկ |
գումար |
Հաճընի
պետական
որբանոց |
75 |
40 |
115 |
Հաճընի
Ամերիկեան
որբանոց |
140 |
210 |
350 |
Տէօրթեօլի
պետական
որբանոց |
75 |
26 |
101 |
Այնթապի
Անգլիական
որբանոց |
100 |
— |
100 |
Այնթապի
Ֆրիրսըն
որբանոց |
28 |
117 |
145 |
Մարաշի
Գերմանական
որբանոց |
400 |
327 |
727 |
Մարաշի
Անգլիական
որբանոց |
80 |
120 |
200 |
Հանրագումար |
|
|
1738 |
Մօրերնուն
գտնուող
որբեր
|
մանչ |
աղջիկ |
գումար |
Ատանայի
Նահանգ |
2052 |
1925 |
3977 |
Հալէպի
Նահանգ |
440 |
313 |
762 |
Ազգային
որբանոցներուն
մէջ
գտնուող |
|
|
1116 |
Օտար
որբանոցներուն
մէջ
գտնուող |
|
|
1738 |
համագումար |
|
|
7593 |
Որբախնամ
Հասոյթները
|
Օսմ[անեան]
ոսկի |
Նուիրատոմսերու
սպառումէ |
939.
11 |
Նուիրատուութիւններ |
2811.
90
¾ |
Որբերու
Պաշտպաններէ |
1705.
08
½ |
Բաժանորդներէ |
72.
22
¼ |
Նպաստից
Յաձնաժողովէ |
2062 |
Միջազգային |
449.
52
½ |
Վաճառականաց
ակումբէ |
300 |
Կառավարական
նպաստներէ |
1092.
65 |
Ազգային
Պատրիարքարանէ |
659.
81 |
Պետական
նպաստէ |
4872.
50 |
Հանրագումար
Օ.
Ո. |
14964.
71 |
Որբախնամին
ըրած
ծախքերը
մինչեւ
31
Դեկտ.
1910
|
Օսմ[անեան]
ոսկի |
Հաճընի
Որբանոցի |
3370 |
Մէրսինի
որբանոցի
(գոցուած) |
1631.
96
¾ |
Այնթապի
որբանոցի
(գոցուած) |
1802.
43
½ |
Մարաշի
» |
1402.
13
¼ |
Ատանայի
» |
693 |
Տէօրթեօլի
եւ
Հասան
պէյլիի
որբանոցներ |
3882.
70
¼ |
Թղթատարի
եւ
հեռագրի |
29.
14
½ |
Ճանապարհածախսի |
93.
71
½ |
Տպագրութեան |
69.
03 |
Պաշտօնէից
թօշակներու |
427.
50 |
Պաշտպանուած
որբերու |
55.
41
½ |
Ս.
Կաթողիկոսին |
3.
49
¼ |
Դրամական
տարբերութիւն |
|
Դիւանական
ծախսի |
13.
15
½ |
Պատուիրակութեան
ծախսի |
108.
75 |
Զանազան
ծախս |
42.
18.
3/4 |
|
Օսմ[անեան]
ոսկի13650.
88 |
Ծանօթ.
—
Կիլիկիոյ
որբախնամ
կեդրոնական
Յանձնաժողովը
կը
շարունակէ
պահել
Կիլիկեան
որբանոցները,
որոնց
յարատեւութեան
համար
ամէն
կողմէ
օգնութեան
փութացող
մեր
բարեգործներուն
մատուցած
ծառայութիւնները
անմոռանալի
են։
Ապրին
Կիլիկեան
որբապաշտպան
անհատներն
ու
կազմուած
մարմինները։
Կիլիկեան
Կեդր[ոնական]
Որբախնամ
Յանձնաժողովը
կը
կազմեն
հետեւեալ
անձնաւորութիւնները.
Ատենապետ
—
Արշակ
էֆ[էնտի]
Շմաւոնեան,
փոխ-Ատենապետ
—
Յովհաննէս
էֆ[էնտի]
Խօրասանճեան,
Ատենադպիր
—
Սարգիս
էֆ[էնտի]
Սուին,
փոխ
Ատենադպիր
—
Ներսէս
էֆ[էնտի]
Օհանեան,
Գանձապետ
—
Ալիքսան
էֆ[էնտի]
Թօփալեան,
եւ
անդամներն
են
—
Աղեքսանդր
էֆ[էնտի]
Բարունակեան,
Գէորք
էֆ[էնտի]
Շնորհքեան,
Հեթում
էֆ[էնտի]
Սեթեան,
Յակոբոս
էֆ[էնտի]
Ճէճիզեան,
Յակոբ
էֆ[էնտի]
Գավաֆեան,
Յարութիւն
էֆ[էնտի]
Ներկակարեան
եւ
Նշան
էֆ[էնտի]
Գալըպճեան։
Կիլիկ[եան]
Որբախնամ
Յանձնաժողովը
յաջողեցաւ
Պոլսոյ
գիւղերուն
եւ
գաւառներու
մէջ
իրեն
օժանդակ
երկսեռ
մարմիններ
կազմել,
որոնք
շատ
օգտակար
եղան
իրենց
գործունէութեամբը.
բաւական
դիւրացնելով
իրեն
յանձնուած
գործը։
Մասնաւորապէս
յիշատակութեան
արժանի
է
Մաքրի-գիւղի
մէջ
կազմուած
Կիլիկեան
Որբախնամ
Տիկնանց
ընկերութեան
ջանքերը։
Կարծես
միայն
որբեր
եւ
այրիներ
պահելու
ու
պաշտպանելու
համար
աշխարհ
եկած
Հայ-ազգը
հակառակ
իր
փոքրաթիւ
անհատներուն
հարիւրաւոր
տարիներէ
ի
վեր
յաջողած
է
պահել
մեծամեծ
ծախքերով,
որբանոցներ.
եւ
հետեւաբար
վստահ
ենք
թէ
մեծ
հոգածութեամբ
պիտի
պահէ
նաեւ
դժբախտ
Կիլիկիոյ
անչափահաս
եւ
անպաշտպան
որբերը,
մինչեւ
որ
մեծնան
ու
ասպարէզ
իջնեն,
ապրելու
համար
իբրեւ
հարազատ
Հայ,
եւ
պանծացնելու
համար
Հայութեան
փառք։

ԿԻԼԻԿ[ԵԱՆ]
ԿԵԴՐ[ՈՆԱԿԱՆ]
ԱՅՐԻԱԽՆԱՄ
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կիլիկիոյ
զարհուրելի
աղէտին
հետեւանքով
անպաշտպան
մնացած
բազմաթիւ
որբերու
հետ,
կային
նաեւ
հազարաւոր
այրի
կիներ
մեծագոյն
մասով
երիտասարդ,
որոնց
պաշտպանութիւնն
եւս
անհրաժեշտ
էր։
Ազգ[ային]
Կեդր[ոնական]
Վարչութեան
Քաղ[աքական]
Ժողովը
որոշեց
այրիներու
հոգածութեան
խնդիրը
անջատել
որբերու
խնամարկութեան
գործէն
եւ
Այրիախնամ
Յանձնաժողով
մը
կազմեց,
ասոր
անդամակցութեան
հրաւիրելով
նաեւ
Հայ-Հռովմէական
եւ
Հայ-Բողոքական
հասարակութիւններէն
անհատներ։
Ազգ[ային]
Վարչութիւնը
որոշեց
նաեւ
Պետութենէն
գանձուած
տարեկան
1.
000.
000
ղրշ.
ի
նպաստը
Այրիախնամ
եւ
Որբախնամ
Յանձնաժողովներուն
մէջ
բաժնուի
կէս
առ
կէս։

Հաճընի
երկսեռ
եւ
փոքրիկ
որբերու
մէկ
մասը։
Կիլիկ[եան]
Կեդ[րոնական]
Այրիախնամ
Յանձնաժողովը
գործի
սկսաւ
1910
Սեպտ.
15-ին,
որուն
1910
Սեպտ.
11—տեղեկագրէն
կը
քաղենք
հետեւեալ
տեղեկութիւնները։
Այրիախնամ
Յանձնաժողովը
որոշեց
նպաստի
դրութիւնը
մերժել
ու
աշխատանքի
դրութեամբ
խնամել
անպաշտպան
այրիները,
իւրաքանչիւր
քաղաքի
մէջ
միջավայրի
տեղական
պայմաններու
համեմատ
արտածութիւններու
եւ
բանուկ
արհեստներու
վրայ
լուրջ
եւ
գործնական
գաղափարներ
ստանալէ
ետք,
աշխատանոցներ
բանալ,
գործ
հայթայթելու
համար
հացակարօտ
ժողովրդեան,
ու
այսպէսով
վարժեցնել
զանոնք
աշխատութեան,
իրենց
իսկ
ոյժերով
օրապահիկնին
հայթայթելու։
Միայն
թէ
աշխատանոցներու
ծրագրին
իրականացումը
բաւական
երկար
ատենի
կարօտ
ըլլալուն,
Կիլիկիոյ
մէջ
թշուառութիւնը
ծայր
աստիճանին
հասնելուն
պատճառով
Այրիախնամ
Յանձնաժողովը
ստիպուեցաւ
նպաստի
մասնակի
բաշխում
մը
ընել
եւ
այրիներու
թուական
համեմատութեամբ
իւրաքանչիւր
վայրի
համար
բաշխելի
նպաստի
գումարներ
յատկացուց։

Տէօրթ-եօլի
որբերը
պարտէզին
մէջ
ճաշած
ատեննին։
Պատկ.
Այրիախնամ
Յանձնաժողովը
պարագային
շատ
յարմար
կարգադրութիւն
մ՚ըրաւ
այրիները
բաժնելով
երեք
դասակարգի.
Ա.
—
Աշխատելու
կարող,
բայց
ամէն
միջոցէ
զուրկ
այրիներ։
Բ.
—
Աշխատելու
կարող,
եւ
գոյքեր
ու
կալուածներ,
ագարակ,
պարտէզ
եւլն.
ունեցող
այրիներ։
Գ.
—
Աշխատելու
բացարձակապէս
անկարող
եւ
նիւթապէս
կարօտ
այրիներ։
Եւ
որոշեց՝
առաջին
դասակարգին
համար
բանալ
աշխատանոցներ,
երկրորդ
դասակարգին
ունեցած
գոյքերն
ու
կալուածները
արդիւնաբեր
վիճակի
մէջ
դնելու
համար
միջոցներ
ձեռք
առնել,
իսկ
երրորդ
դասակարգին
համար
վճարել
իւրաքանչիւրին
տարեկան
պետական
նպաստէն
40-ական
ղրշ.
։
Եւ
այս
որոշումներուն
գործադրութեանը
սկսան,
անմիջապէս
կազմել
տալով
իւրաքանչիւր
աղէտավայրերու
մէջ
Այրիախնամ
մասնաժողովներ։
ԱՇԽԱՏԱՆՈՑՆԵՐՈՒ
ԲԱՑՈՒՄ.
—
Այրիախնամ
Յանձնաժողովը
նախապէս
որոշեց
Հաճընի
մէջ
հաստատել
գորգի
աշխատանոց
մը,
1910
Մարտի
վերջերը
եօթը
թէզկեահով
սկսաւ
գործել
այս
աշխատանոցը
եւ
գորգի
գործին
դժուարութեանը
պատճառաւ
յետաձգուեցաւ
եւ
ոյժ
տրուեցաւ
գուլպայագործութեան
եւ
Անգլիայէն
բերուած
գուլպայի
42
մեքենաներով
մեծ
յաջողութիւն
ձեռք
բերուեցաւ։
Նոյնպէս
Ատանայի
մէջ
դերձակատուն
մը,
Տարսոնի,
Գօգ-Օլուգի,
Մարաշի,
Անտիոքի
Սուէյտիոյ,
Քէսապի
մօջ
գուլպայագործութեան
եւ
մանիսայագործութեան
աշխատանոցներ
(վերջը
փակուած)
բացուեցան,
որոնք
եւս
մեծ
յաջողութեան
արժանացան։
Կիլիկ[եան]
Այրիախնամ
Յանձնաժողովը
վերջերս
աղէտավայրը
շրջուն
քննիչ
պաշտօնեայ
մը
ղրկելու
պէտքը
զգալով
ղրկեց
իր
անդամներէն
Ժագ
Սայապալեան
էֆէնտին,
որուն
այս
առթիւ
մատուցած
ծառայութիւններն
ու
պատրաստած
խղճամիտ
տեղեկագիրը
գնահատելի
են։
Կիլիկ[եան]
Այրիախնամ
Յանձնաժողով
գովելի
ձեռնարկ
մ՚ալ
ըրաւ,
աղէտավայրերու
գլխաւոր
կեդրոններէն
դեռատի
եւ
ուսեալ
այրի
կիներ
բերել
տալով
մանկաբարձութեան
եւ
հիւանդապահութեան
ճիւղերուն
կը
հետեւցնէ,
որոնք
շրջանաւարտութենէ
ետք
իրենց
տեղերը
պիտի
դառնան
առողջապահական
տեսակետով
օգտակար
ըլլալու
համար
իրենց
պատկանած
շրջանակներուն։
Կիլիկ[եան]
Այրիախնամ
Յանձնաժողովին
միակ
եկամուտն
է
Օսմ[անեան]
Կառավարութեան
կողմանէ
վճարած
տարեկան
10.
000
ոսկի
գումարին
կէսը
5000
ոսկի,
զոր
աշխատանքի
դրութեամբ
կը
ծախսէ
Կիլիկիոյ
աղէտավայրերը։
Կիլիկ[եան]
Այրիախնամ
Յանձնաժողով
կը
կազմեն
հետեւեալ
անձնաւորութիւնները.
—
Ատենապետ
—
Եդուարդ
էֆ[էնտի]
Շիրինեան,
Ատենադպիր
—
Վարդ-Պատրիկ
էֆ[էնտի]
Կիւլպէնկեան,
Գանձապետ
—
Լեւոն
էֆ[էնտի]
Տնտեսեան
եւ
անդամներ
—
Գրիգոր
էֆ[էնտի]
Ոսկեան,
Դաւիթ
էֆ[էնտի]
Տէր-Մովսէսեան,
Տօքտ.
Ստէփան
էֆ[էնտի]
Թէրզեան,
Յարութիւն
էֆ[էնտի]
Պօշկէզէնեան,
Համբարձում
էֆ[էնտի]
Պօյաճեան,
Ժագ
էֆ[էնտի]
Սայապալեան,
Ոթոն
էֆ[էնտի]
Ճիլաճեան,
Տիրան
էֆ[էնտի]
Կիւմիւշճեան։
Կիլիկ[եան]
Այրիախնամ
Յանձնաժողովը
գործառնութիւն
ունեցած
գաւառներուն
մէջ
եւս
կազմեց
տեղացի
վստահելի
անձերէ
օժանդակ
մարմիններ,
որոնք
եւս
օգտակար
եղան
իրենց
կարողութեան
չափով։

Մարաշի
որբերէն
մէկ
մասը
տեղական
տարազով
ու
ցնցոտիով՝
որբանոց
ընդունուելէ
առաջ։
ԿԻԼԻԿԻՈՅ
ԱՅՐԻ
ԿԻՆԵՐՈՒՆ
ԹԻՒԸ
Ազգ[ային]
Կետր.
Վարչութեան
Քննիչ
Յանձնաժողովին
Պաշտօնական
տեղեկագիրներէն
քաղուած
Ատանայի
նահանգ |
Հայ
Լուսչ. |
Հայ
Հռովմ. |
Հայ
Բողոք. |
Ասորի |
Քաղդ. |
Գումար |
Ատանա |
859 |
60 |
184 |
105 |
39 |
1247 |
Հաճըն |
711 |
33 |
41 |
|
|
785 |
Հայ-գիւղ |
29 |
|
|
|
|
29 |
Ինճիրլիք |
14 |
|
|
|
|
14 |
Միսիս |
67 |
|
|
|
|
67 |
Համիտիէ
(Ճիհանիէ) |
19 |
|
|
|
|
19 |
Ապտօղլու |
48 |
|
|
|
|
48 |
Շէյխ-Մուրատ |
24 |
|
|
|
|
24 |
Կէմի
սիւրէն |
5 |
|
|
|
|
5 |
Թարսուս |
56 |
|
|
|
|
56 |
Քէօմիւք |
8 |
|
|
|
|
8 |
Գօզօլուգ |
20 |
6 |
|
|
|
26 |
Չօգ-Մարզուան |
75 |
|
|
|
|
75 |
Էօզէրլի |
8 |
|
|
|
|
8 |
Օճագլը |
42 |
|
|
|
|
42 |
Ֆէքէ |
8 |
|
|
|
|
8 |
Եէրէ-պագան |
4 |
|
|
|
|
4 |
Ղարս-Փազար |
11 |
|
|
|
|
11 |
Ռումլու
(Հաճըն) |
3 |
|
|
|
|
3 |
Շար-տէրէ
(Հաճըն) |
12 |
|
|
|
|
12 |
Պաղչէ |
80 |
|
|
|
|
80 |
Ղըզլաճ |
6 |
|
|
|
|
6 |
Ապտին
Փաշա |
4 |
|
|
|
|
4 |
Գուշճու |
6 |
|
|
|
|
6 |
Քէլլէր |
7 |
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
Քիւրտ
Պաղչէ |
2 |
|
|
|
|
2 |
Էյինթիլի |
19 |
|
|
|
|
19 |
Քիշնէզ |
21 |
|
|
|
|
21 |
Արփալը |
1 |
|
|
|
|
1 |
Քիւնէպէր |
13 |
|
|
|
|
13 |
Սաֆրանլը |
2 |
|
|
|
|
2 |
Հասան
Պէյլի |
184 |
|
21 |
|
|
205 |
Գուրտլար |
10 |
|
|
|
|
10 |
Խառնի |
98 |
1 |
34 |
|
|
133 |
Խոյուկ |
12 |
|
|
|
|
12 |
Կէօվ-չայիր |
15 |
|
|
|
|
15 |
Լափաճլը |
99 |
|
1 |
|
|
100 |
Եանըգ
տէյիրմէն |
19 |
|
|
|
|
19 |
Ֆասըլը |
17 |
|
|
|
|
17 |
Օսմանիէ |
63 |
|
1 |
|
|
64 |
Սիս |
55 |
|
|
|
|
55 |
Աճէմլի |
55 |
|
|
|
|
55 |
Գարասու |
5 |
|
|
|
|
5 |
Չօգագ |
3 |
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
3285 |
Հալէպի
նահանգ |
Հայ
Լուսչ. |
Հայ
Հռովմ. |
Հայ
Բողոք. |
Գումար |
Անտիոք |
103 |
|
9 |
122 |
Սուէյտիա |
45 |
6 |
15 |
66 |
Իսկէնտէրուն |
17 |
|
|
17 |
Գըրըգ-խան |
26 |
4 |
3 |
33 |
Պէյլան |
10 |
1 |
2 |
13 |
Այնթապ |
9 |
|
|
9 |
Մարաշ |
142 |
51 |
237 |
430 |
Տէօնկէլ |
4 |
|
|
4 |
Շիվիկլի |
2 |
|
|
2 |
Տրդատլը |
2 |
|
|
2 |
Աճէմլի |
5 |
|
|
5 |
Անաճըգ-քէօյ |
7 |
|
|
7 |
Տավուտլու |
1 |
|
|
1 |
Տէյիրմէն
տէրէ |
2 |
|
|
2 |
Տաշ
օլուգ |
13 |
|
|
13 |
Կէօլ
փունար |
3 |
|
|
3 |
Քիրէճ
քէօյ |
7 |
|
|
7 |
Կապան |
20 |
|
|
20 |
Պունտուգ |
11 |
|
|
11 |
Սարըլար |
9 |
|
|
9 |
Քիլիֆլի |
2 |
|
|
2 |
Ֆընտըճագ |
7 |
|
|
7 |
Տէրէ
քէօյ |
2 |
|
|
2 |
|
|
|
|
787 |
Ատանայի
նահանգ |
|
|
|
3285 |
Հալէպի
նահանգ |
|
|
|
787 |
|
|
|
|
4072 |
ՀԱՅՈՑ
ԵՒ
ԲԱՐԵՆՊԱՏԱԿ
ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆՑ
ՕԳՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Կիլիկիոյ
աղէտով
կիլիկեցւոց
սրտին
մէջ
բացուած
ահաւոր
վէրքին
դարմանումին
համար
պէտք
եղած
նիւթական
եւ
բարոյական
օգնութիւնները
չի
խնայուեցան
համայն
հայութեան
կողմէ։
Ամէն
հայ՝
իր
կարողութեան
չափով
մասնակցեցաւ
թէ
առանձնաբար
եւ
թէ
հաւաքաբար,
իր
լումայէն
մինչեւ
հազարաւոր
ոսկիներն
տրամադրելով
Կիլիկեան
աղէտեալ
ազգակիցներուն։
Թէ
Պոլսոյ,
թէ
գաւառներու
եւ
թէ
արտասահմանի
հայերն՝
կը
կարծենք
թէ
նոյնիսկ
առանց
բացառութեան,
քիչ
շատ
իրենց
կարողութեան
չափով
օգնութեան
հասան
իրենց
արենակիցներուն։
Այս
ճշմարտութիւնը
անկարելի
է
մոռնալ
եւ
բոլոր
աղէտեալներս
պարծանքով
ինքզինքնիս
երախտապարտ
կզգանք
մեր
ազգասէր
եղբայրներուն
հանդէպ։
Իսկ
գալով
բարենպատակ
հայ
հաստատութեանց,
Պոլսոյ,
Գաւառի
եւ
Արտասահմանի
մեծ
ու
պզտիկ
բոլոր
բարենպատակ
Հայ
Կուսակցութիւններն
ու
Ընկերութիւնները
իրենց
նիւթական
ու
բարոյական
օգնութիւնները
շռայլեցին
կատարեալ
անձնուիրութեամբ։
Ատանայի
ջարդերէն
անմիջապէս
ետք
Հայ
Բարեգործական
Ընկերութենէն
հեռագիրով
ղրկուեցաւ
500
ոսկիի
գումար
մը,
որ
միլիոնաւոր
ոսկիներ
արժեց՝
անօթութենէ
կմախացած
աղէտեալներուս։
Հազիւ
թէ
մի
քանի
օր
անցաւ
եւ
ահա
Հ.
Յ.
Դ.
Կարմիր
Խաչի
առողջապահական
խումբը
հասաւ՝
դեռ
կրակը
չի
մարած
աղէտավայրերուն
կեդրոնը՝
Ատանա։
Խումբ
մը
բժիշկ,
դեղագործ,
հիւանդապահ
հայ
երիտասարդներու
Եւրոպական
արդուզարդերով
յանկարծ
Ատանա
թափուիլը
ամենամեծ
մխիթարութիւն
պարգեւեց
աղէտեալներուս
եւ
որոնց
մատուցած
ծառայութիւնները
անմոռանալի
են։
Նոյնպէս
չենք
կրնար
մոռնալ
Ատանայի
եւ
Մէրսինի
Անգլիական,
Ամերիկեան,
Ֆրանսական
եւ
Գերմանական
հաստատութեանց
կողմէ՝
աղէտեալներուս
հանգստութեան
համար
շռայլուած
խնամքներն
ու
հոգածութիւնները։
Աշխատանքի
տուն.
—
Կիլիկիոյ
աղէտէն
ետք
մէջտեղը
անպաշտպան
մնացած
այրիներուն
ու
որբերուն
օգնելու
եւ
իրենց
աշխատութիւններովը
ապրեցնելու
նպատակով,
Պոլսոյ
մէջ
կազմուած
աշխատանքի
տան
վարչութիւնը
մասնաճիւէ
մը
բացաւ
Հաճընի
մէջ
եւ
100
ոսկի
դրամագլուխով
մը
բաւական
օգտակար
հանդիսացաւ։
Ազգանուէր
Հայուհեաց
Ընկերութիւն.
—
Կիլիկիոյ
Որբանոցները
հաստատուելէ
ետք,
աղջկանց
կրթութեան
հոգը
ստանձնեց
այս
բարենպատակ
ընկերութիւնը,
օգնելու
նպատակով
Կեդր[ոնական]
Որբախնամ
Յանձնաժողովին,
որ
բոլոր
ուժը
կը
սպառէր
հէք
անտէրունջ
տղոց
նիւթական
պիտոյքը
հայթայթելու
համար։
Այսօր
այս
բազմօգուտ
ընկերութիւնը
ունի
Կիլիկիոյ
շրջանակին
մէջ
17
վարժարաններ,
որոնք
փայլուն
վիճակով
մը
կը
կառավարուին,
շնորհիւ
կեդրոնի
աչալրջութեանը։
Յիշատակութեան
արժանի
է
նաեւ
Մաքրիգիւղի
Կիլիկ[եան]
Որբախնամ
Տիկնանց
եւ
Օրիորդաց
ընկերութիւնները
որոնք
իրենց
ջանքերով
աջակցեցան
Ազգանուէր
Հայուհեաց
Ընկերութեան։
Միացեալ
Ընկերութիւն.
—
Այս
բազմերախտ
Ընկերութիւնն
ալ
Կիլիկիոյ
շրջանակին
մէջ
ունեցած
վարժարաններուն
թիւը
աւելցուց
եւ
այսպէսով
մեծ
շնորհ
մը
ընծայեց
Կիլիկեան
Ուսումնատենջ
եւ
սակայն
թշուառ
սերունդին։
Դպրոցասէր
Տիկնանց
Ընկերութիւն.
—
Այս
Ընկերութիւնն
եւս
բաւական
ծառայութիւններ
մատոյց
Կիլիկեան
Որբուհիներ
առնելով
իր
Պոլսոյ
մէջ
հաստատած
գիշերօթիկ
վարժարանին
մէջ։
Ասոնցմէ
զատ
Գալֆայեան
եւ
Ազգային
Որբանոցներն
եւս
իրենց
մէջ
առին
դժբախտ
Որբեր
ու
Որբուհիներ,
որոնք
յաւէտ
երախտապարտ
պիտի
մնան
այդ
յարկերուն։
«Վաճառականաց
ակումբ»ի
ու
Պաղտատի
երկաթուղիի
Հայ
պաշտօնեաներու
միութիւնն
եւ
Վերջապէս
բոլոր
Յառաջդիմասէր,
Բարեսէր
ու
Կրթասէր
եւ
այլ
բարի
նպատակներով
կազմուած
Ընկերութիւններն
ու
կուսակցութիւնները
իրենց
նիւթական
ու
բարոյական
օգնութիւններովը
բնաւ
ջանք
չի
խնայեցին
օգնելու
համար
իրենց
եղբայրներուն։
Այս
կարգին
մէջ
կարժէ
յիշատակել
Թրքահայ
եւ
արտասահմանի
բոլոր
Հայ
օրաթերթերն
ու
պարբերականներն,
որոնք
Կիլիկ[իոյ]
աղէտին
առթիւ
պէտք
եղած
ամէն
ջանքերն
ի
գործ
դրին,
նոյնիսկ
շատեր
իրենց
գոյութիւնն
իսկ
վտանգի
տակ
դնելով
եւ
պատիժներու,
տուգանքներու
ենթարկուելով։
Ասչափ
զոհողութիւններու
փոխարէն
Կիլիկեցի
բոլոր
աղէտեալներս
մեր
երախտագիտութիւնը
կ՚արձանագրենք
պատմութեան
մէջ։
ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՆԵՐՈՒՄ
Կիլիկիոյ
ջարդին
մասնակցող
տասնեակ
հազարաւոր
կատաղի
ոճրագործներէն
միայն
երկու
հարիւր
մարդակերպ
ճիւաղներ՝
կարծես
ձեւակերպութեան
համար
այլ
եւ
այլ
աստիճաններով
դատապարտուեցան
եւ
բանտարկուեցան։
Հազիւ
թէ
մի
քանի
ամիս
անցաւ
եւ
ահա
մեծ
մասին
ներում
շնորհուեցաւ,
որով
իբր
թէ
բանտը
կը
մնային
ութսուն
եւ
վեց
հոգի։
Ասոնք
եւս
1912
Դեկտ.
20-ին
ընդհանուր
ներման
արժանանալով
ամբողջովին
արձակուեցան,
եւ
հետեւաբար
առայժմ
Կիլիկիոյ
երեսուն
հազար
անմեղ
հայ
նահատակներու
հաշիւը
գոցուած
կը
համարուի
…։

Ատանայի
յիշատակներէն.
Տ.
Մուշեղ
արքեպիսկոպոսի՝
եպիսկոպոս
ձեռնադրուելէ
ետքը
Սիսէն
վերադարձը,
Միսիսի
մէջ։

Կիլիկիոյ
նահատակներէն.
1.
Հաճընցի
Յակոբ
էֆ[էնտի]
Թուրսարգիսեան
(որ
մեծ
քաջութիւն
ցոյց
տուաւ
Ատանայի
ինքնապաշտպանութեան
միջոցին
եւ
վերջերս
մեռաւ),
2.
Օսմանիէի
մէջ
նահատակուած
Սամուէլ
էֆ[էնտի]
Քըթըֆեան,
3.
Օսմանիէի
մէջ
նահատակուած
Տիգրան
էֆ[էնտի]
Քէչէճեան