ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Եթէ ոք ի դուրս ի յիր աւերակք՝ յարտ կամ յայգի ոսկի գտնու կամ արծաթ, նա թէ հին դաղ կենայ ի վերայ՝ որ ճանչվի որ հին թագվորի է լել, նա այլ վայ թագվորին լինի, եւ ի հնկէն մեկն գտնաւղին տան եւ տեղոյն տիրոջն։ Ապա թէ գտնաւղն եւ տեղոյն տէրն մէկ չլինի՝ նա տասնեն մէն տան. եւ տեղոյն տէրն պարտի, որ՝ թէ այլ մարդ լինայ գտել ի յիր հողն՝ նա կիսէ ընդ ինք զայն հնկակն։

Ապա թէ իշխանի ժառանգութիւն լինայ տեղին՝ որ իրքն գտվի, նա ի յիր ազգէն տեղոյն տէր կենայ «նա գտնաւղն ի հնկէն զմէկն տայ նմա, եւ թագվորին տասնակ, ու այլն գտնաւղին է. ապա թէ մշակ կենայ կամ այլ ցեղ վարձվոր կամ հռոքվորե նա չտան իր՝ քանց իրք մի բաժին մասնաւորեն։ Եւ այս է դատաստանն։