ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Վասն մեղաց Աստուած կու տայ զմեզ ի ձեռն անաւրինաց։ Թէ այրն լինի ծառայ տարած, նա կինն Է տարի համբերէ. ու թէ այս Է տարոյս ընդ ներքս այրիկ առնու, նա չէ ընդունած, այլ բոզութիւն է համարած, ու բաժնեն զինք ու հաւնովորին՝ որ ապաշխարէ Է տարի։ Նոյնպես թէ զկնիկն տանին, նա այրիկն համբերէ, ու թէ չհամբերէ՝ նայ նոյն պատիժդ է։

Եւ երբ Է տարին լմննայ, նա կարեն այլոց ամուսնանալ անահ։ Ու թէ հետ այնոր ուրդի, որ գայ մէկայլն ի ծառայութենէ, նա իրաւունք է՝ որ թէ ուզենայ եկածն՝ նա խափանեն զյետի պսակն եւ առաջի պսակն է ընդունած։ Ապա յայդ տեղդ պատեհ է, որ եկեղեցին աղէկ տեսնու եւ փնտռէ, որ յետեւ անհանգստութիւն չլինի. բայց ի վերայ ամենայնի իրավունք է, որ առաջի պսակն ընդունած առնուի։