ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Եթէ ոք զմարդոյ անասուն տեսնու ի չվան փաթըթած կամ ուրեք փակած կամ ընկած կամ կոտրած՝ նա զէդ իր անձինն է պատեհ սրտացաւել ու խալսել զինք։ Նոյնպէս եւ թէ ոք գրաստ գտնու փրթած՝ նա պատեհ է բռնել, ու չառնուլ վարձ. զի թէ այսաւր դու քո ընկերին այնես՝ նա յեգուց քո ընկերն քեզ այնէ. Աստուած է հրամել զայս Մովսէսի։ Ապա թէ չայնես զպէտ ու մեռնի՝ նա որ տեսաւ ու չարար պէտն նա վճարէ։