ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Եթէ ոք մի տուն վաճառէ՝ ծախէ կամ գնէ պարսպաւոր քաղաքի ընդ ներքնէ՝ նա յիր պոմանն թող լինի իր վճարն. եւ թէ չլինի, ու տարի մի յիմէ՝ նա կարաւղ է տան տէրն այլվայ առնուլ զիր տունն, եւ զնորա՝ զինչ որ տուել է՝ նա դարձցնէ։ Ու թէ տանն ծախաւղն մեռել լինայ ու կամ գնաւղն՝ նա որդիքն եւ ազգն կարեն դարձցնել հետ տարոյն։ - Բայց դատաւորքն պատեհ է, որ հային ի յայն գնաւղն, թէ յաղքատութենէ լինի պատճառն՝ նա ներելով այնեն դէպի ի հարուստն։

Ապա տուն, որ պարըսպի ընդ դրուցէ լինի, նա այնոր հաշիւն զէդ արտի կամ գետնի մի է համարած, ու այնոր ծախելոյ վճարն մենակ լինի, որ ի յայն պոմանն վճարեն յոր դնեն։ Ու այն որ ի քաղաքի ներքսեւ է՝ կարէ համբերել տարի մի ու այլ աւելի։