Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1380
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Վենետ. 298, Բ. էջ 1098 (տես նաեւ 1526 թ. )
      
       Ստացող` Կոստանդին կաթողիկոս
      
       վայր ` Կիլիկիա
      
       ա
      
       Նուաստ Կոստանդան կաթողիկոս գտայ զշարադրութիւնս հայրապետացն Հայոց, գրեալ ձեռամբ սուրբ հօրն մերոյ Ներսէսի արքեպիսկոպոսի տարսոնի, եւ ետու գրել աստ, որ է այս:
      
       Ոմն ընթերցող
      
       բ
      
       Ի մեծ թուիս Հայոց ՊԻԹ. (1380) ամի, յօգոստոս ամսոյ ԺԵ. (15), ի չորեքշաբաթի օր հանգեաւ ի Քրիստոս պատուական [կաթողիկոսն ] Հայոց տէր Կոստանդին երկրորդ Լամբրոնացին:
      
       ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ ԵՒ ԹՈՒՂԹՔ ՊԱՒՂՈՍԻ
      
       Սեբաստիա, Ս. Նշան, համար 3, ՀԱ. 1923թ ., էջ 72-74 (տես նաեւ 1309)
      
       Գրիչ ` Նահապետ
      
       վայր` Մոկաց գաւառ, սուրբ Կանաց վանք
      
       ... Գրեցաւ աստուածաբան մարգարէութիւնս Եսայեայ ի սուրբ եւ յընտիր աւրինակէ, ի գաւառս Մոկաց, ի վանս, որ կոչի սուրբ Կանաց, ընդ հովանեաւ սուրբ Խաչիս, ձեռամբ յոգնամեղ եւ անպիտան ու փցուն գրչի Նահապետի, ի թվականիս Հայոց ՊԻԹ. (1380):
      
       Արդ, յիշեցէք ի Քրիստոս Յիսուս զառաջնորդ սուրբ ուխտիս զՏիրացու, եւ զեղբայր իւր զՍտեփաննոս, եւ զքուերորդին իւրեանց զՅովհաննէս կրօնաւոր, որ ետուն գրել զսայ եռայփափաք սիրով ի վայելումն անձանց իւրեանց եւ յիշատակ հոգւոց իւրեանց եւ ծնաւղաց իւրեանց, զի որ ընթեռնու եւ աւգտի, ասասցէ` աստուած թողցէ զմեղ ս սոցա, զի եւ ձերն թողցի: Արդ, յերեսս անկեալ աղաչեմ զմանկունս սուրբ եկեղեցւոյ, որք ընթեռնուք զպատգամն Եսայեայ մարգարէի, յիշեցէք ի Քրիստոս զառաջին գրողսն եւ զիս, որ յետոյ գրեցի, եւ անմեղադիր լերուք, զի ի ձմերանի գրեցաւ եւ ցուրտ էր տանն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7862
      
       Գրիչ ` Յովաննէս
      
       վայր` Խախտեաց գաւառ
      
       ... Գրեցաւ սուրբ աւետարանս թվ. ՊԻԹ. (1380), ձեռամբ մեղսամակարթ եւ փծուն գրչի Յովաննէս ուսումնականի, ի Խախտեաց գաւառի, ի սուրբ մենաստանս, որ կոչի Խախճ, || ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնի, եւ Թէոդորոսի, եւ այլ բազում սրբոց, որ աստ կան:
      
       Արդ, աղաչեմ ||| զի խոշորութեան եւ սղալանաց ||| չլինել մեղադիր, զի այս էր կար մեր: