Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1377
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 6402
      
       Գրիչ ` Աւագ
      
       ա
      
       ... Արդ, որք ճաշակէք յաստուածային բուրաստանէս եւ յամենալի սեղանոյս, որք պատահիք սմա ընթերցմամբ կամ աւրինակելով, յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զստացող սորա զՅոհաննէս քահանայ, եւ զծնողքն իւր, եւ զազգս ամենայն, եւ զՊետրոս քահանայ, եւ զԱմիր, եւ զԱյխաթուն, եւ զԵղթիար, եւ զԹումայ, ընդ նոսին եւ զանպիտան
      
       գրիչս զԱւագ դպիր, եւ || զծնողքն իմ, եւ զազգն ամենայն յիշեսջիք, եւ աստուած-ողորմի ասասջիք ստացողացն եւ գրողացն ի ժամ սուրբ եւ սոսկալի պատարագին:
      
       Նորոգող ` Զաքարայ
      
       վայր ` Աղթամար
      
       բ
      
       Արդ, ի յայսմ ամի, որ էր թիւս Հայոց ՊԻԶ. (1377), Յոհաննէս սրբազան քահանայ վերստին ետ նորոգել զսա եւ ծաղկել եւ գլխագրել եւ կազմել, զի յառաջն Աւագ վարդապետ, որ գրել էր` մահն հասել էր, եւ ոչ էր ժամանել կատարել զսա: Ես Զաքարայ սուտանուն կրաւնաւոր` անիմաստ եւ տխմար գրիչ, եւ բազում մեղաց ցնորիւք պաշարեալ եւ տրտում եւ տխուր, վասն բազում մեղաց իմոց, բազում աշխատանաւք կատարեցի զսա ի կղզոջս Աղթամար, ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ Նշանացս, եւ ամենայն սրբոցս, ի հայրապետութեան տէր Զաքարիայի: Ապա աշխատեցայ եւ զտնաւրինականքն զամէն մէկ մ էկ յիւր տեղն եմ հանել, իսկի իրք պակաս չկայ, ապա ի գէճ տեղ էր դրած եւ լաւ չէր պահած, թուղթն ամէն տպո ելեր եւ բրդացել, զդեղն չէր առնուլ, եւ խիստ վշտացայ: Աստուած կու գիտէ, որ քան զառաջին գրողն ես շատ աշխատեցայ, էնոր համար, որ կէս բանին աւելի դեռ ի տեղն էր: Բայց դուք, սիրելի եղբարք, զաստուած-ողորմին մի մոռանայք մեզ, եւ ծնողաց մերոց, եւ այլ ազգականացն, եւ ստացողի սորա, յառաջ յիշեցելոյ Յոնաննիսի, եւ ծնաւղաց
      
       նորա, || եւ ազգայնոցն ամենայն` կենդանեաց եւ ննջեցելոց: Եւ ինքն, որ տուողն է բարեաց, ձեզ` յիշողացդ եւ յիշեցելոցս, ողորմեսցի կրկին կենաւք եւ երկու աշխարհաւք եւ ինքն աւրհնեալ եղիցի յամենայն արարածոց, յերկնաւորաց եւ յերկրաւորաց, ի հրեշտակաց եւ ի մարդկանէ, այժմ եւ միշ տ եւ յաւիտեանս յաւիտենից , ամէն:
      
       ՃԱՌԸՆՏԻՐ
      
       Վենետ. 201 Ցուց. Բ . էջ` 65-66
      
       Հետ. ստացող ` Հասան
      
       վայր` Մէրտին, Թվին վանք
      
       Ի թվականիս Հայոց ՊԻԶ. (1377) ես` մուղտսի Հասանս, հանդիպեցա գրոցս, որ էր զերեալ եւ բերեալ ի Մէրտին քաղաք, գնեցի ի գերողէն, եւ ետու ի սուրբ ուխտն ի սուրբ Աստուածածին եւ ի սուրբ Յովանէս, որ մականուն Թվին կոչի, առ ի յիշ[ատ]ակ ինձ, եւ ծնողաց իմոց, եւ կենակցի իմոյ, եւ զաւակաց իմոց` փոխեցելոցն ի Քրիստոս: Եւ մի ոք իշխեսց[է ] հանել ի վանացն, կամ ծախել, կամ գրաւել, այլ մնայ սայ անջինջ յիշատակ: Եւ ով ոք կարդա ի սայ, աստուած-ողորմի ասէ Հասանին, եւ Զաքարին , եւ իւրեանց զաւակացն` Յովանիսին եւ Կիրակոս սարկաւագին, եւ այլ զաւակացն` փոխեցելոցն ի Քրիստոս, ընդ նմին եւ ինձ` Յակոբ եպիս[կ]ոպոսի, որ զյիշատակարանս գրեցի եւ էի տեղոյս վերատեսուչ. եւ որ աստուած-ողորմի ասէ եւ նմա տէրն ողորմեսցի յահեղ ատենին: Քրիստոս աստուած, քո գալըստեամբտ ողորմ[ե]այ Հասան մուղտսոյն եւ իւրայոցն առհասարակ, ամէն, եղիցի , եղիցի:
      
       ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅ
      
       Երեւան 4041 (տես նաեւ 1425 թ. )
      
       Գրիչ ` Ներսէս
      
       վայր ` Թավրիզ
      
       ա
      
       Փառք ... որ արժանացոյց զախմար եւ զանպիտան եւ զանարժան գրիչս Ներսէս երէց հասանել յաւարտումն այսմ աստուածախօս մատենիս աստուածազարդ եւ առաքելաշնորհ վարդապետին ասացեալ Գրիգորի Նարեկացոյ, ի խնդրոյ երջանիկ եւ առաքելանման հօրեղբօրն իմ տէր Յոհանիսի, որ եռափափակ եւ ըղձալի սրտիւ խնդրեաց զայս աստուածաշունչ տառս, յիշատակ իւրն, եւ ծն օղաց իւրոց, եւ եղբարց իւրոց, եւ ազգականաց, եւ ամենայն արեան մերձաւորաց, եւ երախտաւորացն է, եւ բարեկամացն...:
      
       Արդ, գրեցաւ սա ի քաղաքս իԹավրէզ , ընդ հովանեաւ սուրբ Սարգըսիս,
      
       || ի թուաբերութեանս Հայոց ՊԻԶ. (1377):
      
       Արդ, աղաչեմ զամենեսեան, զընթերցողսդ եւ զժառանգոր[դ]սդ, յիշեսջիք սրտի մտաւք ի բարի զիս` զամենամեղ գրելեակս` զՆերսէս երէց, եւ զհանգուցեալ հայրն իմ զՅովաննէս , եւ զմայրն իմ Ղբչախ, եւ զամենայն երախտաւորսն իմ. եւ խոշորութեան գրիս անմեղադիր
      
       լերուք, զի տկարանա ամենայն մարդ ի գործս իւր, եւ աստուած առհասարակ ամենեցուն ողորմեսցի, որ է աւրհնեալ յաւիտեանս , ամէն:
      
       բ
      
       Յիշեա ' Քրիստոս աստուած ի քում յարքայութեանդ զԱրղուն տիկինն եւ զծնօղսն իւր` զԴաւիթ եւ զՀռիփսեմ, որ փափաքելի սիրով ետ գրել զպակասորդ Նարեկացոյս եւ կազմել. բարեխաւսութեամբ սրբոյն Գրիգորի Նարեկացոյն եւ ամենայն սուրբ վարդապետացն ջնջեա ' զձեռագիր նոցա յանցանացն եւ գրեա ' ի դպրութիւն կենաց, եւ որք հանդիպիք աստուած-ողորմի ասացէք եւ աստուած ձեզ ողորմեսցի , ամէն:
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԿԱԹՈՂԻԿԵԱՅՑ ԹՂԹՈՑ ՍԱՐԳՍԻ
      
       ՇՆՈՐՀԱԼՒՈՅ
      
       Երեւան 7373
      
       Գրիչ ` Յովաննէս
      
       վայր` Ղրիմ քաղաք
      
       ... Արդ, որք հանդիպիք այսմ պատուական եւ հոգիանորոգ տառիս, յիշեսջիք զվերոյգրեալ այրն աստուածասէր` զԱստուածատուր, եւ ծնաւղսն իւր, եւ զամենայն արեան մերձաւորսն եւ զկարեւոր բարեկամսն, որք կան այժմ եւ որք փոխեալ են ի ժողովն մեծ` զՄխիթարն, զԱւագտիկինն, զԽաչատուրն, զՏիրատուրն, զՀերազանդն, զԽոսրով երէցն, զՔնքուշն, զՆորշան, զԳորգ երէցն, զՄարտիրոսն, զԱռաքելն, զԳորգն, զԳրիգորն, զՀեզզիկն, զՀերազանդն, զՄիրաթն, զՏղայպարոնն, զՅունանն, զԽաչատուրն , զԽերխաթունն...:
      
       Ընդ նոսին եւ զգրիչ այսմ տառիս զՅովաննէս քահանայն, եւ զերանելի եւ զհոգիազարդ եւ զբազմաց վկայեալն` զԱւետիս քահանայն` զհայր սորա, եւ զմայր սորա, եւ զամենայն ընտանիս, եւ զզաւակս իւր յիշեսջիք դարձեալ ի Քրիստոս, եւ որք յիշէք, յիշիք ի Քրիստոսէ Յիսուսէ տեառնէ մերմէ, որ է աւրհնեալ յաւիտեանս:
      
       Արդ, գրեցաւ սա ի քաղաքս Ղրիմ, յաթոռակալութեանն Յովաննէս կրաւնաւոր քահանային, քաջ եւ իմաստուն եւ ուղղափառ առաջնորդին, ի թուականութեանս Հայոց ՊԻԶ. (1377), յաշխարհակալութեանն Մամայ պարոնաց պարոնին:
      
       Ես` Աստուածատուր, ստացայ զգիրքս զայս եւ ետու իմ սանոյն, վերոգրեալ Վարդան աբեղին, զի յետ ելիցն իմոյ աշխարհէ եղիցի իւր սեպհական, յիշատակ մեր եւ մերոցն, եւ մի ոք իշխեսցէ հակառակել , զի տեառն ետու ձեռամբ սորա: