Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԱՐՈԶԳԻՐՔ ԳՐԻԳՈՐԻ ՏԱԹԵՒԱՑՒՈՅ

Արմաշ 212, Յ. Թօփճեան, Ցուցակ, էջ 414

 

Գրիչ` Թովմա վարդապետ

 

ա

 

Վարդապետս Թովմա յոյժ աշխատեցայ ի գրել քարոզիս, զի յետոյ գրեցի յաստուածաբնակ ուխտս, առ մեծ վարդապետիս Գրիգորի մականուն Ծերենց, Քրիստոս լուսաւորէ զսա հոգւով եւ մարմնով, հանդերձ միաբերան եղբարբք, ի ՊԿԷ. (1418) թվականիս:

Զպիտականուն վարդապետս Թովմա աղաչեմ յիշել ի տէր, նաեւ զհարազատն իմ Սաւլթանշէն, որ ի թվ. ՊԿԲ. (1413) փոխեցաւ ի Քրիստոս…

 

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՂՕԹԻՑ ՊԱՏԱՐԱԳԻ

Երեւան1329

 

Ի թվին Հայոց ՊԿԸ. (1419) գրեցօ կանոնս եւ զգիրքս գաեցի ի ՊԿՂ.   (1418) յուլիս ԻԳ. (23) օր, որ էր վարդի կիրակիէնք, || զայս սակօ կանոնքս գրեցի յըշտապ, մի մեղադրէք ինձ, ո՜վ սուրբ հայրք, այլ յիշման արժանի ար[ա]րէք զիս, եւ զհայրն իմ զպարոն Մկրտի, եւ մայրն իմ Մլքէխաթուն, եւ զեղբայրն իմ զԱբրահամ, եւ զքոյրն իմ Սահրաթ-Մելիքն, եր զամենայն մերձաւորս իմ յիշեցէք ի Քրիստոս ողորմայիւ: