Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1385
      
       ԿԱՐԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԱՂՕԹԻՑ
      
       Երեւան 592
      
       Գրիչ ` Ղազար
      
       վայր` Գողթան երկիր, Սինէական անապատ
      
       ա
      
       ... Յանկ ելեալ կատարեցաւ գծագրութիւն աղօթական երգարանի ծ[րագր]ութեամբ տխեղծ մատամբ անարժան ||| կրօնաւորի Կարապետի, վայել]ումն անձին իմոյ եւ եղբօր ի[մոյ ||| ի եւ այլ ում հանդիպի ||| հանդիպողսդ այսմ տառ[ի ] ուսանելով ) կամ գաղափարելով յիշեսջիք [զստ]ացող եւ զգծող սորին` զվերագր[եալքն ], հանդերձ ծնօղօք...:
      
       ... Սկիզբն առեալ ի յերկիրն Որոտան` ի դրան սուրբ Կարապետին եւ աւարտեալ ի յերկիրս Գողթան` ի յանապատս Սինէական, ի դրան սուրբ Յովանիսիս, առ ոտս մեծ րաբունապետի Յոհանիսի , ի
      
       ժամանակս մ || ստէի, վասն անհուն եւ ծովացեալ մեղաց մերոց, ի թուաբերութեան Յաբեթական տոմարիս ՊԼԴ. (1385) եւ ի փոքր թուականութեան ՅԲ. (302), ի Հռոմաեցւոց ՌՃ.
      
       բ
      
       Զստացօղ պատարագամատուցիս Զկարապետ դպիրն, եւ զհարազատ եղբաւրն իւր` զՄկրտիչ մոնթն, եւ ծնօղսն իւրեանց յիշեցէք ի յանարիւն զենումն Քրիստոսի, եւ զիս` զանարժանս անուն` Ղազար սուտանուն քահանայ` ծրող սորին, յիշեցէք ի յաղօթս ձեր:
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 4870 (տես նաեւ 1490 թ. )
      
       Գրիչ ` Զաքարայ
      
       վայր ` Աղթամար
      
       ա
      
       ... Զոր տեսեալ զայսպիսի գանձս աստուածային եւ պայծառ լուսով, սրբազան եւ ընտրեալ եւ երիցս երանեալ եպիսկոպոսն տէր Թու-
      
       մայ, եւ ցանկացեալ այսմ աստուածային փարթամ գանձուցս, եւ ջերմեռանդ սիրով հոգոյն սրբոյ եւ մեծ փափագմամբ ստացաւ զսա յիշատակ հոգոյ իւրոյ, եւ ծնաւղացն ` Շէրինշահի եւ Շնոհուոր տիկնայ, եւ հաւրեղբարցն` Թումայի, Յովհաննիսի, եւ հաւր քեռոյն` Գրիգորի, եւ քերցն` Տիկնացի, այլ եւ եղբաւր իւրում` Ստեփաննոս կր[աւնաւորի]
      
       եւ Յովան||նիսի, եւ քերցն` Նազխաթունի եւ Մամխաթունի, եւ ազգայնոցն ամենեցուն` կենդանեաց եւ հանգուցելոց, եւ ամենայն արեան մերձաւորացն: Եւ ետ զսա նուէր եւ ընծայ ի դուռն սուրբ Խաչիս Աղթամարայ ... ի թուականութեանս Հայոց ՊԼԴ. (1385), ի հայրապետութեան տէր Զաքարիայի: Վասն որոյ բարեխաւսութեամբ սուրբ եւ փառաւորեալ աստուածածնի Մարիամու եւ աղաչանաւք ընտրելոց
      
       սրբոց, Քրիստոս աստուած` քահանայապետն երկնաւոր, զտէր || Թովմայ եպիսկոպոս, եւ զծնաւղսն իւր, եւ զեղբարքն` զՍտեփաննոս կրաւնաւոր եւ զՅովհաննէս, եւ զազգն ամենայն առհասարակ, եւ զամենայն յառաջ յիշեցեալքն խորանակից եւ դասակից արասցէ սրբոց վկայիցն...:
      
       Դարձեալ եւ զմեղապարտ Զաքարայ գծագրող սորա, զաղետս տարակուսանաց իմոց առաջի մատուցեալ, աղաչեմ զսրբութիւնդ ձեր, ո՜վ սիրելի եւ հաւատարիմ ծառայք Քրիստոսի ... յիշեսջիք եւ զիմ անարժանութիւնս ...: Նաեւ զծնաւղքն մեր` զՄկրտիչ քահանայ եւ զԹանկխաթունն, եւ զեղբարքս մեր` զԿարապետ քահանայ, եւ զՅովաննէս, որ աշխատեցաւ ի կոկել թղթիս, եւ զԽաչիկ, եւ զամենայն արեան մերձաւորքն մեր` զկենդանիք եւզննջեցեալք, եւ զուսուցիչն մեր զԿարապետ կր[աւնաւոր ], եւ զայնոսիկ, որք երախտաւորք եղեն մեզ ի պէտս մարմնաւոր պիտոյից: Ընդ նոսին զաստուածասէր տանուտէրքն`
      
       զԿիրակոս, եւ զտէր Խաչիկ, եւ զծնաւղս || նոցին, որ միջնորդ եւ առիթ եղեն այսմ բարի գործոյ...:
      
       բ
      
       ԶՓայիկենց Ատոմ յիշեցէք ի Քրիստոս:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ ՔԱՐՈԶԻՑ ԵՒ ՄԵԿՆՈՒԹԵԱՆՑ
      
       Երեւան 2178
      
       Գրիչ` Յակոբ Ըռշտօնցի
      
       ա
      
       Ո՜վ սի[ր]ողք իմաստից, որդիք Սիոնի,
      
       Որք փափաքիք այսմ բանի,
      
       Որ էլցեալ յոյժ պիտանի
      
       Աստուածաշունչ եւ արտաքի.
      
       Թէ միտ դնէք դուք այսմ իրի,
      
       Լինիք հաղորդ այս իմաստի,
      
       Զի առ յիմարն ոչինչ արժի
       առ իմաստունն` գին աշխարհի,
      
       Զտառատիպ այսմ գծի
      
       Յիշման առնէք դուք արժանի`
      
       Զ[Յ]ակոբ ծըրող, մեռեալ ոգի,
      
       Որ եմ յերկրէն Ըռշտօնի
      
       Եւ աշակերտ այս սոփերի,
      
       Առ ոտն սուրբ վարժապետի,
      
       Որ մականուն Կախիկ կոչի:
      
       բ
      
       Զլցեալ մեղօք զՅակոբ աշակերտ բանի,
      
       Որ ոչ ունիմ գործ պիտանի,
      
       Յիշման առնել զիս արժանի,
      
       Որք ճաշակիք յայս սոփերի,
      
       Զի քաղցր էսա յայնմ, որ մտի,
      
       Որ ի սմանէ զճաշակն ունի:
      
       ՈՍԿԵՓՈՐԻԿ
      
       Վենետ. 253. Սարգ. Ցուց. Բ, էջ 741-742
      
       Խմբագիր` Գրիգոր Տաթեւացի
      
       ա
      
       Արդ, ես` վերջին սպասաւորաց բանին` Գրիգոր քահանայ [Տաթեւացի ], ժողովեցի զծաղկաքաղս` մեկնութիւն սակաւուք մարգարէին Եսայեայ, ի լուսաւոր բանից տեառն իմոյ եւ վարժապետին Յովհաննու Որոտնեցւոյ, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի` անզրաւ կենօք: Արդ, պիտանութիւն սորա է ի բեմբասացութիւնս, եւ ի քարոզս բանի, եւ ի կարգս զրուցաց: Զի թէ իցէ ինչ ըստ ախորժակաց` տեառն շնորհք, իսկ պակասն` մերում տկարութեանս, ներել աղաչեմ: Որ եւ մարդասիրեալ եղբայրական խնամօք` կաթիլ մի ի ցօղոյս աղօթաց ձեր իջցէ յոսկերս իմ, եւ լուասցէ զբազմաշարաւ ապ ականութիւն հոգւոյ եւ մարմնոյ իմոյ, եւ ծնողացն իմ` զներելիսն եւ զմահացուսն: Եւ ձեզ յիշողացդ եւ մեզ յուսողացս առհասարակ վայելեսցի յոյս հանդերձեալ փառացն ի Քրիստոս Յիսուս, ի տէր մեր: Առ որ աղերսեմ, որք ընդօրինակէք` գրեսջիք եւ զսակաւ յիշատակս մեր, զի եւ դուք գրեսջիք ի դպրութիւնն կենացն , ամէն:
      
       Հեղինակ` Յովհան Որոտնեցի
      
       բ
      
       Ո՜վ եղբայր, դեռ տետր էր` օրինակ տուի, տարան ի Բօղլի թալանն` կորցուցուցին (այսպէ'ս ). վերստին կարաւտեցաւ յառաջին օրինակէն գծագրելոյ. վասն որոյ ես` տկարս վարդապետս Յովհաննէս` զառաջինն եւ զերկրորդս գրեցի, աղաչեմ յիշել սրտի մտօք եւ անպարսաւ զմեզ թողուլ:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԳՐՈՑ
      
       Երեւան 3902
      
       Զհոգեկիրն ի մարմնի եւ զներանձնացեալն ի շնորհի, զաշխարհալուր եւ զտիեզերածաւալ յայտնիչն իմաստից, զմեծ վարժապետն հայկազեան տոհմիս` զՅոհաննէս մականուն Կախեալ ի Սէրն Աստուծոյ, աղաչեմ յիշել յաղօթս, ո՜վ սիրողք իմաստից եւ աշակերտեալք ճշմարիտ բանին: Եւ նոյն ձեզ յիշողացդ պարգեւեսցի յանաչառ դատաւորէն, որ ըստ գործոց հատուցանեն , ամէն:
      
       Աղաչեմ անյարմար գրիս եւ սղխալանաց սորա անմեղադիր լերուք, զի յօժարութիւն կամացս մոռացումն արար տկարութեան մտացս , թողութիւն առ ձեզ է:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Վիեն. 322. Տաշ. Ցուց. էջ 764
      
       Զստացող տառիս` զմեծ տէլէտն իմաստից, զրաբունապետն զՅոհաննէս [Որոտնեցի ] ընդհանուր սեռի, յիշեցէք ի Քրիստոս, եւ զի կախեալ է սիրով ի սիրոյն Քրիստոսի:
      
       ՄԱՍՈՒՆՔ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ
      
       Երեւան 185 (տես նաեւ 1405 թ. )
      
       Գրիչ ` Պաւղոս
      
       ա
      
       Ստացաւղի սուրբ տառիս, սուրբ եւ երանաշնորհ րաբունապետի եւ տիեզերալոյս վարդապետի Յոհանիսի [Որոտնեցւոյ ] ող որմեայ Քրիստոս ի քում սոսկալի եւ ահաւոր ատենիդ, եւ ամենայն զարմից իւրոց: Այլ եւ յոգնամեղ եւ ողորմելի ոգւոյ Պաւղոսի, եւ ծնողաց իւրոց, եւ ամենայն ի քեզ հաւատացելոց , ամէն:
      
       բ
      
       Զստացաւղ սորա` զսուրբ եւ զերանաշնորհ րաբունապետն եւ զկենդանի նահատակն Քրիստոսի ` զՅովհաննէս, եւ զամենամեղ հոգիս Պաւղ[ոս ], ծնաւղաւք մերովք եւ ամենայն ազգականաւք աղաչեմ յիշել աղաւթիւք եւ խնդրուածաւք ի տէր Յիսուս Քրիստոս:
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍԱՂՄՈՍԱՑ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՐԵՒԵԼՑՒՈՅ
      
       Երեւան 1178
      
       Հետ. ստացող ` Սիմէոն
      
       ա
      
       Տէր աստուած Յիսուս Քրիստոս, աղաչանաւք մաւր քո եւ ամենայն սրբոց քոց, ողորմեա ամենայն աշխատողացն ի սմա` գրողացն եւ ստացողաց, նաեւ ինձ` մեղաւոր բիւր չարեօք եւ անարժան ամենայն բարեաց վերջին ստացողի` Սիմէոնի տրուպ վարդապետի ի քո ահագին եւ ի փառաւոր գալստեանդ, եւ որոց զամէնն ասեն...:
      
       Գրիչ ` Սարգիս
      
       բ
      
       Սիրով էին ներգործական
      
       Կամացդ սուրբ եղեւ վախճան
      
       Անկմամբ տառիս, թէ ու անագան,
      
       Որում ծուլալն եղեւ խափան,
      
       Րաբուն խոհեմ եւ հեզական,
      
       Ներհուն յարհեստս այս ցանկական,
      
       Գլուխ տողեալ բայիս լրման,
      
       Մաղթեմ չառնել զիմս անպիտան,
      
       ի տարակոյս ոգոյս պայման,
      
       Արտադատել իբր անարժան,
      
       Սեղանոյս տալ տաղանդ բաշխման
      
       Միթէ՞ դիպիմ շահոյն պատկան:
      
       գ
      
       Թէ յիշէլոյ արժանի առնես, սուրբ վարդապետ Յոհ[ան ], քո հրամանքէ ես խիստ եմ յաղաչել:
      
       ԺԸ. դարի ստացող
      
       դ
      
       Աստուած ողորմի Յոհաննէս րաբունեաց պետին` լուս հոգոյն, որ գիրքս տեսանք ուրախացանք. ԲԺ. (12) աւր ի սայ հայեցանք, փոքրէ-շատէ բան հասկացանք, վասն այս ող[ո]րմիս գիրեցանք: