Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1338
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7643 (տես նաեւ 1521 թ. )
      
       Գրիչ ` Յովաննէս
      
       վայր ` Եզնկա-Ճլիմոն
      
       ա
      
       ... Ի շրջագայութեան ժամանակաց յամի եւթնհարիւրերրոր[դ]ի ՁԷ. Հայոց թուականի (1338), ի թագաւորութեանն Հայոց Լեւոնի որդւոյ Աւշնի, եւ ի հայրապետութեան տեառն Յակովբայ, եւ ի յեպիսկոպոսութեան մերոյ տէր Սարգսի, գրեցաւ Դ. գլուխ աւետարանս այս` Մատթէոս, Մարկոս, Ղաւկաս եւ Յոհաննէս:
      
       Արդ, ստացաւղ եղեն սուրբ աւետարանիս Մարխաթուն հաւատվորն ի հարսնայդուստր Մուվարի եւ Հերթիկն ի Կեռսենուրէն , որդի
      
       Վահրմին, որ են այժմ ի գ[եղս, որ ] կոչի Խարաթուշ, ի մեծ եւ ի հռչակաւոր եկեղեցիս, որ յանուն սուրբ աստուածածնին: Արդ, որք ընթեռնուք զսա յիշեսջիք զստացաւղքս սորա զՀերթիկ ժամկոչն եւ զծանաւղսն իւր` զհայրն իւր զՎահրամ եւ զմայրն իւր զՇուշան տիկին, եւ զՄարխաթուն հ աւատվորն, եւ զծնաւղսն իւր` զհայրն իւր զՄուրվա[ր եւ զ]մայրն իւր զՍովհար, եւ զայլ ամենայն զարմն իւրեանց` զկենդանի եւ զհանգուցեալ: Ընդ նմին եւ յիշեսջիք եւ զիս` զբազմամեղ գրողս զՅովաննէս, եւ զծնա[ւ]ղսն իմ, զհայրն իմ զՄարտիրոսն հիւսն, եւ զմայրն իմ` զՄեծտիկին` զփոխեցեալսն առ Քրիստոս, եւ զմիւս մայրն իմ հոգեւոր` զՇամիրամ, եւ զայլ ամենայն զարմ իմ` զկենդանի եւ զհա[ն]կուցեալ:
      
       Արդ, գրեցաւ սա ի յԵկեղեց գաւառս, ի յԵզնկայս, եւ վասն դառնութեան ժամանակիս ի հինգ տեղիս փոխեցեալ եղաք ի գրել:
      
       Ո'վ եղբարք, խ[ոշոր]ութեան գրոյս եւ [սխալա]նաց մի մեղադ[րէք ], զի ի դառն եւ ի նեղ ժամանակի գրեցաւ: Զի յայսմ ամի[ն ], որ Տամուրտաշ յայտնեցաւ, եւ եկն ի վերայ աստուածապահ քաղաքիս
      
       Եզնկայիս, եւ ժողովեց զամենայն շուրջակայիցս զքուրթ եւ զթաթար, եւ պաշարեաց զքաղաքս: Եւ նստաւ ի վերայ սորա ամիսս Դ. եւ ի դառն նեղութիւն հասոյց, բայց քաղաքին ոչինչ կարաց վնասել, զի |||րութիւնն պահէր զն[ա ], ապա զերկի[րն ] խիստ դառ || | ի սուր ս[ուսեր]ի մաշեց, եւ զոմ անց զինչս եւ զստացուածս յափշտակեց, եւ ոմանք փախեան` եւ ի ձիւն եւ ի սառն մեռան, զի ձմերային էր ժամանակն: Զի որ ի տան բնակէր` ի ձեռս նոցա մատնէր, եւ որ փախչէր` ի ցրտոյ տոչորէր. եւ ի յետին շունչն հասաւ երկիրս այս: Եւ իմ լսէի եւ տեսանէի զայս եւ ի բազում տրտմութենէն ոչ կարէի գրել զգիրս.
      
       |||եղեւ աւարտումն սորա ի Ճլիմոնիս, ընդ հովանեաւ սուրբ Աստւածածնիս, եւ սուրբ Գէորգեա զաւրավարին, եւ սուրբ Կաթուղիկէիս եւ այլ սրբոցս: Եւ արդ, յիշեսջիք եւ զեղբայրն իմ` զդեռաբոյս աբեղայ զՍարգիս, որ զթո[ւ]ղթս կոկեց եւ սպասաւոր էր գրողիս: Ընդ նմին յիշեսջիք եւ զհայր վանիցս Ճլիմոնոյս` զԳրիգորէս աբեղա, եւ զայլ միաբանքս զՍոսթենէս ծերունի աբեղա, եւ զՍէթ աբեղա, եւ զՅովաննէս սուտանուն աբեղա` զգրող սորա: Եւ արդ, յիշեսջիք եւ զքահանայքս զգեղ Խարաթշոյ` զՅովաննէս քահանայ, եւ զԴաւիթ քահանայ, զՆերսէս քահանայ, եւ զՍտեփանոս քահանայ, եւ զաւաք տանուտէրքս ` զՍողոմոնն եւ զՖէրսն ), եւ զայլ պաղի զմեծ եւ զփոքր, եւ ինքն, որ առատն է ի տուրս բարեաց եւ ողորմութեան, ձեզ` յիշողացս եւ մեզ` [յիշ]եցելոցս առհասա[րա]կ ողորմեսցի, եւ նը[մա ] փա[ռք ] յաւիտ[եանս ], ա[մմէն]:
      
       բ
      
       Զնկարաւղ պատկերիս, զՅովաննէս անվամ[բ ] եպիսկոպոս եւ ոչ գործաւք, յիշեսջիք ի Քրիստոս:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 4813
      
       Գրիչ ` Մելքիսէդեկ
      
       ա
      
       ... Արդ, գրեցաւ չորեքվտակեան գետս աստուածահոս ձեռամբ
      
       մեղաւոր եւ փցուն գրչի Մելքիսէդեկի, || ի խնդրոյ պատուական քահանայի Հայրապետի յիշատակ իւրն եւ ծնաւղաց իւրոց` Աստրոյ եւ Նազխաթունի, եւ զաւակաց իւրոց, եւ եղբարց իւրոց` Ախշիբէկի եւ Տալիթայի եւ Էմնայի, զոր վայելել տացէ նմա տէր աստուած ժամանակս բազումս, եւ յետ աստ ի կենացս բարեխաւս ընդունելի առ աստուած: Ընդ որս աղաչեմք առնել արժանի յիշման զվերագրեալս ի սմա եւ մեղաց թողութիւն խնդրել, զի եւ ձեզ թողցէ տէր աստուած զյանցանսն ձեր:
      
       Այլ աղաչեմք, զի եւ զիս` ըզփցուն գրիչ` զՄելքիսէդեկ, եւ զծնողսն իմ` զՍտեփաննոս քահանայ եւ զԽաթուն, եւ զեղբարսն իմ զՆերսէս քահանայ, եւ զՍիրախաթուն, եւ զԹանկխաթուն, եւ զՄարեմ տիկին, եւ զամենայն արեան մերձաւորսս յիշել ի Քրիստոս. եւ ինքն աստուած, որ առատն է ի տուրս, որ հարըստանայ ընդ տալն քան թէ ընդ առնուլն, եւ բազմանան գանձք նորա ի ցրուելն քան ի ժողով ելն, տացէ ձեզ զգանձն անկապուտ եւ զկեանսն անկողոպուտ: Եւ խոշորութեան գրոյս անմեղադիր լինել, զի ամենայն մարդ սխալի ի գործս, եւ ես առաւել քան զամենայն ոք, զի աշխարհս աւտար էր, եւ աւուրքս չար, եւ ժամանակս դառն, եւ ես պարտական եւս առաւել հոգւով: Ընդ որս աղաչեմ խնդրել թողութիւն սխալման մերոյ, զի եւ ձեզ թողցէ տէր զյանցանս ձեր:
      
       ԶՎարդան քահանայ` զհոգեւոր եղբայրս մեր, եւ զՅոհաննէս, եւ զՍտեփաննոս, եւ զշնոխվոր, եւ ծնողսն իւր` զԾերուն, եւ ըզՄարթայ , եւ
      
       զԴուդէշ, եւ զամենայն երախտաւորսն մեր յիշեցէք || ի Քրիստոս, եւ յորս յիշէք զմեզ եւ դուք ի նոյն լիջիք , ամէն:
      
       Գրեցաւ ի թուականի հայոց ՉՁԷ. (1338), ի ժամանակս որ ոչ ղան կայր եւ ոչ սուլտան , եւ աշխարհս էր իբրեւ զնաւ յերերման, եւ քրիստոնեայք էին հալածական եւ փախստական.
      
       Զի ել ոմն անուն Դամուրտաշ
      
       Եւ արար զազգս մեր ի մաշ,
      
       Եւ Քրիստոս ետ նմա մահու ճաշ,
      
       Եւ եղեւ յաչս մեր հրաշ.
      
       Քրիստոսի անմահին վաշ,
      
       Որ արար զնա լաշ:
      
       Կրկին աղաչեմք յիշել զՀայրապետ քահանայ, եւ զկենակից իւր զԳինոց եւ զքւերս իւր` զՄիլա, եւ զՍիրմա, եւ զՔաւչիկ, եւ զհոգեսէր տա-
      
       նուտէրն զԿիրակոս, եւ զՆազիկ, եւ զՏիրամերն, եւ զԱմէն տիկինն, եւ Աբրահամ ի Քրիստոս, եւ զձեզ Քրիստոս յիշէ յիւր արքայութիւնն եւ նմա փառք:
      
       ԶԳումաճ զհոգեսէր աղախին յիշեցէք ի Քրիստոս եւ մեղաց թողութիւն խնդրեցէք, եւ Քրիստոս զձեր մեղքն թողու եւ զմերն ոչ յիշէ , ամէն:
      
       ԶՄամախաթուն` զհոգեւոր քոյր մեր յիշեցէք ի Քրիստոս:
      
       բ
      
       ... Գրեցաւ ի դառն ժամանակիս, որ էր թիւն ՉՁԷ. (1338): Յայսմ ժամանակի ել ոմն անւրէն անուն նորա Դամուրտաշ եւ աւար եհար զազգս Քրիստոնէից. եւ Քրիստոս զինքն կորոյս յետոյ, հետ Ալիտաշին:
      
       գ
      
       Յիշեցէք եւ աստուած-ողորմի ասացէք Ազարիային, որ ի կազմել սուրբ աւետարանիս խաղող եբեր կերանք, աստուած ողորմի ասացէք , ամէն:
      
       Թղթի կոկող ` Եբրեմ
      
       դ
      
       ԶԵբրեմ սարկաւագ, որ զթուղթս կոկեցի, յիշեցէք ի Քրիստոս, եւ զծնողսն իմ` զՍիմէոն քահանայ եւ զՍիրախաթուն, եւ Քրիստոս զձեզ յիշէ, որպէս դուք զմեզ , ամէն:
      
       ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
      
       Երեւան 4429
      
       Գրիչ` Մխիթար Անեցի
      
       վայր ` Սուլթանիա
      
       ա
      
       [Հ]ասրաթ ունիմ ի յիմ սրտիս,
       Միշտ տագնապիմ վասն այս բանիս,
       Որ մինչ հոգիս է ի մարմնիս
       Ես տեսանեմ զթամամ գըրիս:
       Ոսկով զուգած այս խորաննիս
       Եւ զանազան այս ծաղկնիս
       Չքնաղագեղ այս սուրաթնիս,
       Պարպէ Աւագն, հայնց որ կամիս:
       Նաեւ կազմեմ ըստ իմ սրտիս
       Եւ յաւանդ տամ յիմ սիրելիս,
      
       Որ եւ զմեղօք մեռեալ հոգիս,
       Յիշման առնել միշտ արժանիս:
       Մինչ այլ տղայ ['ի'ւ ] ուժս առ իս,
       Ես փոյթ չարի այսմն բանիս.
       Ի զանազան զբաղման սրտիս.
       Այս յու՞ր լինէր ի յիմ մըտիս:
       Երբ գնաց ուժս, երեկ ալիս,
       Եւ ի լուսո վատեց աչվիս,
       Այս իմ յիմար խելքս եկն առ իս
       ապա սկիզբն ածի գործիս
       Այս, որ պիտէր գործս բարիս
       Ու խիստ հմուտ այսմ արհեստիս.
       Որ զթարկն ասէր զաստընվորիս
       ապա հպէր նա յայս գործիս:
       Ես ոչ ունիմ գործս բարիս,
       ոչ հմուտ եմ այսմ արվեստիս
       Եմ կապել սէր աստընվորիս,
       Միշտ թաւալիմ ի մէջ տղմիս,
       Ապա այս մէկս յաղթեց զիս,
       Եւ հանդգնիլ երետ լըրբիս,
       Թէ ոչ ունիս դուստր ու որդիս.
       ոչ յիշատակ յեկեղեցիս.
       Քեզ պատշաճ է, որ աշխատիս
       այն պատճառաւըն թէ յիշիս.
       Արդ, թէ գովիս, թէ քամահիս,
       Լուր մէջ յեղբարցն թող յիշիս:
       Արդ, համբուրեմ ըզձեր ոտվիս
       Մեզ մի դընէք անլի բանիս,
       Մի բանբասէք զայս եղկելիս,
       Թ ' ինչ կու հաջէ այս անհարկիս:
       Մինչ դեռ էի ի մէջ բանիս
       Նա կու նեղէր ցաւըն կշտիս,
       Ես զայս եդի ի յիմ սրտիս`
       Լինի չհասնիմ յեզըր գըծիս:
       Արդ, փուք է կեանք աստընվորիս,
       Մահու կասկածըն նեղէ զիս,
       Չառնէք անտես զաղերս ծերիս`
       Յիշման առնել միշտ արժանիս,
       Թէ հաւանիս, թէ չհաւանիս,
       Թէ բանբասես կամ սիրտ ելնիս,
       Թէ բարկըն բարկըն ծիծաղիս,
       Թէ ինչ կու ասէ այս աղտեղիս:
       եւ թէ խղճաս այս անմըտիս
       Եւ ողորմիս այս յիմարիս,
      
       Անտես առնես ըզկարգ բանիս,
       Միայն ի սիրտս դու հայիս:
       Աստուած բարի` ինձ ողորմիս
       Եւ հայրաբար խնամ տանիս
       Այս մեղաւոր տառապելիս,
       Որ է մեղօք մեռեալ ոգիս,
       Ինձ` անարժան փծուն գրչիս`
       Ողորմելի Մըխիթարիս,
       Որպէս յիշէքդ յիշեալ լիցիս,
       Առնուք միոյն հազար բարիս,
       Եթէ ոք խէթ ունի ընդ իս,
       Զի ձեզ արել եմ շատ չարիս,
       Ես ձեզ մեղա , ողորմելիս.
       Թողէք զ[յ]անցանս մեղապարտիս,
       [Դ]արձեալ կրկնեմ ծունր կրկին,
       Միշտ աղաչեմ անլռելին,
       Յիշման առնել միշտ արժանին,
       Ըզվեհագոյնքս, որ հեմ յիշին,
       Ըզհանգունակ իմոյ փրկչին,
       Ըստ չափոյ տեառըն խնամողին,
       Մեր երջանիկ գլխոյ վեհին,
       Առաջնորդաց այս նահանգին,
       Տէր Սարգսի, տէր Գրիգորին,
       Որ միշտ մնան անդրդվելին:
       Բազում աւուրք յոտըս սոցին
      
       Ես զովացա յիւրեանց շըքին:
       Մեծ օժընդակ այսմ գործին,
       Արի եւ քաջ քարտուղարին
       անհամեմատ նկարողին
       Շնորհաց Աւագ սարկաւագին,
       Այնչափ վերայ ինձ հոգ տանին,
       Որպէս տանի ոք զաւակին,
       Արդ, զտրիտուր փոխարինին
       Զբարին առցեն յօրըն վերջին.
       Եւ բազմերախտ հանգոյն ծնօղին,
       Մեղաւորիս գաւառակցին`
       Գրիգորու քահանային,
       Սընընդակցին իմ պարոնին,
       Նայ եւ Սարգիս սարկաւագին,
       Մարտիրոսի եւ Սարգսին,
       Եւ Տրդատա քահանային,
       Եւ այլ ընդրեալ քահանայիցն
       Սուլթանիու յեկեղեցին,
       Ստեփաննոսըն ` Բաբերդցին`
      
       Սիրով զմեզ ընդունողին,
       Նայ եւ Բարսեղ կրօնաւորին`
       Քաղցրաբարբառ երգեցողին,
       Եւ Յովհաննէս փակակալին,
       Եւ Հայրապետ քահանային.
       Անկեղծ եղբաւրն իմ Ներսէսին,
       Աստուածատուր ոսկերչին,
       նայ եւ Շնաւոր սարկաւագին,
       Եւ Պետրոսին, եւ Մժդնին,
       Պարոն Սարգսի, եւ Խորիշին,
       Եւ Մարտիրոս իւր անդրանկին,
       Քաղցրիկ եղբօր մեր Փօլատին,
       Առ մեզ շատ սէր ցուցանողին:
       [Յ]իշեմ զգաւառն իմ հայրենին,
       Զմայրաքաղաք ամուրն Անին.
       Եւ ըստ մարմնոյ իմ ծնօղին`
       Տէր Յակոբա եւ Սեդային,
       Եւ իմ եղբարցն հարազատին`
       Գէորգա եւ Գրիգորին,
       Նայ եւ քվերն իմ ` Ջալալին,
       Որք են ննջել ի տապանին.
       Սարգսին եւ Լիսոտին,
       Եւ փեսային իմ Գրիգորին
       իւր ամուսնուն` Խեր խ[ա]թ[ուն]ին,
       Թաւաքալուն` իւր անդրանկին,
       Զոր հավանի լիցի սոցին
       Ամենակալ աջն անեղին.
       Զոր ծնողաբար խնամէին,
       Երէց եղբօրն իմ Գէորգին,
       Ըզկնի իմ շատ աշխատողին
       Եւ առաջին իմ ուսուցչին,
       Եւ որք առ մեզ սէր ցուցուցին
       Եւ ըզտնանգըս հանգուցին,
       Եւ որք մի օր կերակրեցին,
       Կամ բաժակաւ ջուր արբուցին,
       Ոչ կորուսցէ զվարձըս նոցին,
       Վասն անսուտ տեառըն հրամանին,
       Այլ հատուսցէ հարիւր ` մէկին,
       Աստ է յաւուրն աներեկին.
       Յիշողացս եւ յիշողին,
       Առհասարակ ի միասին:
       Յիշող[ք]ն մեր յիշեալ լիցին
       Այն աներեկ յօրըն վերջին,
      
       Որպէս յիշեն այնպէս յիշին
       Առջեւ ահեղ թագաւորին.
       Ինքն, որ կարող յամենայնին,
       Ներող, գթած, քաղցր ու բարին
       Հայի ի սիրտս հայցողին
       Եւ տայ առատ զփափաքելին`
       Մեզ` յիշողացս եւ յիշողին,
       Կարդացողաց եւ լսողին,
       Եւ ինքն աւրհնեալ յամենայնին
       Յարարածոցս ի բնաւին:
       [Ե]ւ աշակերտքն իմ աստ յիշին`
       Արասբուղին եւ Թաթոսին,
       Սայինբէկին եւ Գրիգորին,
       լինին արժան իւրեանց կարգին:
      ................................................................
      
       Նայ եւ Կոստանդ քահանային,
       Աբրահամու` իւր անդրանկին,
       Զոր բարերար կամաւ փրկչին
       Չա[ր]ն ոչ կարէ յաղթել սոցին:
       Յեօթնհարիւր'ւ ութսուն թվին
       Եւ եօթներորդ աւելորդին (1338):
       Աշխարհս հայնց է ի վշտին,
       Որպէս պատմեն վասն նեռին,
       Զի չէ լուեալ ամենեւին,
       Թէ թագաւորք լեալ եկին,
       Աջապ թէ չէ օրըն վերջին,
       Որ սրով միմեանց կոտորեցին:
      
       բ
      
       Մեծ վտանգի կամ յայս նեղուս,
       Զի խիստ յաղթեց ցաւն մարմնոյս
       Եւ ի ձեռացս ի դողալուս,
       Այլ չեմ կարել տալ շար գրոյս.
       Եւս առաւել ի յայլ շողուս
       Ու ի թանաքի թանձրանալոյս,
       եւ մանաւանդ ի յայս քնուս,
       Զաւր հասարակ մրափելուս.
       Եւ յանիծեալ այս ճանճերուս
       Ի սնավաստակ ա[յ]ն կենդանուս,
      
       Որ միշտ նստին ի վերա գրչուս,
       Ծըծեն զթանաքն գրերուս,
       Կելնեմ ի սիրտ այս ոչընչուս,
       Չգիտեմ թ'ինչ առնեմ նզովծնուս
       Եւ ի քթիս միշտ հոսելուս
       Եւ հանապազ ի ծորալուս,
      
       Այլ երբ կու տա իմ աչքս լուս,
       Որ ես այլ շար տամ գրերուս,
       Եղբայր, մեզ մի դնէ ցգերուս.
       Այս տառապեալ'ւ ողորմելուս,
       Ինչ հնացաւ տարիք մարմնուս
       Պէս-պէս ցաւեր յայտնի ծերուս:
       Օ՜խ , թէ լինէր ճար այս նաւուս,
       Որ հասանէր յեզր ի ծովուս,
       Որ ես տեսնում զվերջք գրուս
       Ու ապա հասնի մահն հողուս:
       Աստուածածին, անարատ կոյս,
       Միշտ բարեխօս լեր առ Յիսուս,
       Չառնել անտես զիմ արտասուս,
       ոչ ի յուսոյդ առնել անյուս
       Այլ տա զհայցւած փափաքելուս:
      
       գ
      
       Զկնի իմոյ վայելողք, անմեղադիր լերուք խոշորութեան գրոյս եւ սխալանաց սորա, զի էի տկար մարմնովս եւ մեռեալ հոգովս. աղաչեմ անտրտունջ ղորդել եւ զմեզ անբամբասանս արձակել. յօժարութիւնս հայեաց եւ մի ' յարհեստն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վասպ. 97. Լալ. Ցուց . սյուն. 195-198
      
       (Մոկսի Դաշտի թաղի ս. Յակոբ եկեղեցի)
      
       Գրիչ ` Առաքել
      
       վայր` Մոկաց գաւառ` գիւղ Դաշտ
      
       Այլ գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Առաքել գծողիս, անիմաստ եւ ախմար գրչի, եւ իմ անընդունակ գոլով յարուեստ գրչութեան եւ բազում մեղաց ցնորիւք պաշարեալ, ըստ այնմ, որ ասէ` վիշտս յազգէ, վիշտս ի սուտ եղբարց, եւ թէ` յոտից մինչեւ ցգլուխ չիք առողջութիւն,
      
       այլ ըստ կարի մերում, զոր պարգեւեաց մեզ մարդասէր հոգին աստւած, բազում աշխատասիրեալ իմ ի սմայ, գրեցի անարժան ձեռաւք իմովք յընտիր եւ ի ստոյգ աւրինակէ, կենաւք տառապանաւք եւ բազմադէմ ալեկոծ ծփանաւք: Ի մեծ թուիս, ի յեղանակ շրջագայութեան արեգական ըստորիջիւք երկնաչու ճանապարհաւ յերկնից յերկիր հա-
      
       յելով, ըստ արարչութեանցն չափեալ` յելանելոյն Ադամայ ի դրախտէն ԶՌ. եւ ԶՃ. եւ Ե. (6605) ամ ըստ եւթանասնիցն, որում մեք վարիմք: Եւ է ի մարդեղութենէ բանին աստուծոյ անժամանակ էին եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի` ՌՅԼԸ. (1338) ամս, ըստ թուոյ խոսրովային յաբեթեանս տումարի` ՉՁԷ. (1338), եւ էր ի մեծ շրջանին ՄԽԵ. (245): Ի կաթողիկոսութեան հայկազանց սեռի տեառն Ստեփանոսի Աղթամարեցւոյն, եւ ի թագաւորութեան նստեալ ի գահն ), զոր տէր աստուած պահեսցէ անսասանելի զաթոռ հայրապետական եւ զթագաւորական, զի յիշել զանունս նոցա, սասանեալ թաքչին եւ ոչ եւս երեւին թշնամիք ճշմարտութեան:
      
       Եւ գրեցաւ աւետարան[ս ] այս ի գաւառիս Մոկաց, ընդ հովանեաւ սրբոյն Յակոբայ եւ Անջողոց սուրբ Աստուածածնին, ի գեաւղս, որ Դաշտ կոչի, ձեռամբ Առաքել անպիտանն գծողիս, ի յիշատակ հոգոյ իմոյ եւ ծնաւղացն իմոց` հաւրն Կարապետին, եւ մաւրն Թագուխին, եղբարցն` Մկրտչին, Մարտիրոսին եւ Ստեփանոսին, քուերն` Թուրուանդին, եւ որդոցն իմոց` Կարապետին եւ Յովանիսին, մաւրն Խէրմելէքին, եւ հաւր պապուն իմ` Ստեփաննոսին, եւ եղբայրն` Յովանէս քահանային, Ատոմին, Գրիգորին, Թումին, եւ Կարապետ սարկաւագին , եւ ամենայն արեան մերձաւորացն մերոց , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վասպ. 128, Լալ. Ցուց. էջ 275-276 (Վանի Արարուց եկեղեցի)
      
       Ծաղկող եւ գրիչ` Առաքել Մոկացի
      
       Ես մոլորեալ մըտօք գերի,
       Որ ցընորեալ կամ յաշխարհի,
       Վայ եւ եղուկ յամենայնի,
       Առաքել հողըս Մոկացի,
       Դառըն ցաւօք շըրջիմ յերկրի.
       Որպ[էս ] ըզբու յաւերակի,
       Կամ տատանեալ բեկեալ նաւի,
       [Որ ] հանապազ հանգիստ չունի:
       Զաւետարանըս ծաղկեցի
       Մատամբ իմով մեղսամածի:
       Ըզձեզ աղաչեմք եղբարք բարի,
       Ինձ ասացէք տէր-ողորմի.
       Յորժամ կանգնէք ի յատենի,
       Յիշման առնէք զիս արժանի,
       Զի եւ փըրկիչն ձեզ ողորմի
       Յաւուր մեծի դատաստանին:
      
       ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
      
       Երեւան 8570 (տես նաեւ ` 1615 թ. )
      
       Գրիչ ` Առաքել
      
       վայր ` Ձորավանք
      
       ... Գրեցաւ եղանակաւոր տառս, որ կոչի մանրուսումն եւ առընթեր` կցուրդ փոխման աստուածածնի , ի թվին ՉՁԷ. (1338), ի թագաւորութեան հայոց Լեւոնի, որդւոյ արքային Աւշնի, եւ ի հայրա[պետութեանն ] տեառն Յակոբա, յանապատս, որ կոչի Ձորոյվանք, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս եւ կենսաբեր սուրբ Նշանիս, ձեռամբ բազմամեղ, եղկելի եւ անիմաստ գրչի Առաքելի, ի խնդրոյ սրբասնունդ, սրբասէր եւ պատուական սարկա[ւագին ] Ներսիսի, ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ բարի հոգւոյ եւ ծնաւղաց իւրոց:
      
       Արդ, աղաչեմ զա||մենեսեան, որ աւգտիք ի սմանէ կամ աւրինակէք , յիշեցէք զյառաջասացեալ ստացաւղ սորա` զՆերսէս եւ զամենայն արեան մերձաւորս իւր` զկենդանիքն եւ զհանգուցեալքն, ընդ նմին` զբազմամեղս Առաքել եւ զիմսն ամենայն. եւ որ զմեզ յիշէ, յիշեալ լիցի յառատ ողորմութիւնն աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտէնից , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Հալէպ. սբ. Մնկ. 33. Սուրմ. Ցուց. Ա. էջ 72-73. (տես նաեւ ` 1631 թ. ).
      
       Գրիչ ` Յովան
      
       վայր` Արծկոյ վանք
      
       ա
      
       ... Յամի ՉՁԷ. (1338)-երրորդի հայկազեան տոհմիս տումարի ... գրեցաւ աստուածայինս այս մատեան ... յանապատիս Արծկոյ վանս առձայնելոյ, ընդ հովանեաւ սուրբ մաւրս լուսոյ Աստուածածնի, եւ սուրբ Նշանի Սքանչալագործի, եւ այլ հաւաքեալ սրբոցս. յառաջնորդութիւն տեղւոյս Յաւհաննէս հաւր: Ի ստացումն սրբազան քահանայի Հայրապետի կուսակրաւն աբեղայի ...: Ձեռամբ անպիտան գրչի Յովանի մ եղապարտ քահանայի. ի դառն եւ ի վշտաբեր ժամանակի, յորում վիշտս վտանկի եւ աղէտս տարակուսանաց յոքունս հասուցանելով քրիստոսական ոճոյս ազգաց անաւրինաց` ուրացելոց ի փառաց որդոյն աստուծոյ, նեղութեամբ եւ տառապանօք, հարկապահանջութեամբք եւ այպանման ձաղանօք, որոց հատուսցէ նոցին ըստ գործոց նոցին հզաւր թագաւորն Քրիստոս եւթնապատիկ ի ծոցս նոցա ...: Ընդ նմին եւ զՅորդանան կուսակրաւն աբեղայ եւ զծնաւղսն իւր, եւ զիս` զանպիտան գրիչ, եւ զծնաւղսն իմ յիշման արժանի արարէք...:
      
       Ծաղկող ` Կիրակոս
      
       բ
      
       ԶԱնպիտան ծաղկող սուրբ աւետարանիս` զնուաստ եւ սուտանուն Կիրակոս ... Զիմ զանարժան երեսս ի գետինն պագանեմ, յիշման արժանի արարէք զիս եւ զվարդապետն իմ Ուսէպ քահանայ, եւ աստուած յիշողացդ ողորմի . անմեղադիր լերուք, զի կար մեր այս էր...:
      
       ՉՈՐԵՔՏԱՍԱՆ ԹՈՒՂԹՔ ՊԱՒՂՈՍԻ
      
       Երեւան 269
      
       Գրիչ ` Ստեփանոս
      
       վայր` Մեծոփայ վանք
      
       Գրեցաւ մատեանս աստուածային ի փառս համապատիւ եւ միասնական սուրբ երրորդութեանն, հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ, ի թուի հայոց ՉՁԷ. (1338)-երորդի, յանապատիս Մեծոփայ վանս, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս, ձեռամբ Ստեփանոսի` պիտականուն եւ անարուեստ եւ փցուն գրչի: Ի Քրիստոս աստուած յիշել զմեզ հայցեմ, զի բազում աշխատութեամբ գրեցի զգիրքս զայս ի սուրբ եւ յընտիր աւրինակէ րաբունոյն մերոյ` [փոխ ] եցելոյն ի Քրիստոս, որ զաւրինակս, այլ |||անս եթող ի վանքս յիշատակ իւրն եւ ||| աղաչեմ զամենեսեան յիշեցէք ի Քրիստոս |||
      
       ԶԿարապետ պարզամիտ կրօնաւոր, ստացող աստուածային գրոցս յիշեցէք, որոյ տէր աստուած վայելել տացէ ընդ յերկայն աւուրս խաղաղական կենաւք:
      
       ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
      
       Հալէպ, սբ. Մկն. 7. Սիւրմ. Ցուց. Ա. էջ 24
      
       Վայր` Կոպիտառայ դղեակ
      
       ա
      
       ... Գրեցաւ տետրակս այս մանրուսման ի թուիս Հայոց ՉՁԷ. (1338), յանառ դղեակս, որ կոչի Կոպիտառայ, ընդ հովանեաւ սուրբ Դաւթայ եւ կենսակիր սուրբ Նշանիս Վասլի, ի հայրապետութեան տեառն Յակովբայ եւ ի թագաւորութեան Լեւոնի բարեպաշտի, ձեռամբ բազմամեղ եւ անարհեստ գրչի, ի խնդրոյ սրբասէր եւ պատուական սարկ[աւագի ] Թորոսի, ի վայելումն անձին իւրոյ, եւ յիշատակ բարի
      
       հոգւոյ եւ ծնողաց իւրոց, որք բարիոք սնուցին եւ աստուծոյ նուիրեցին...:
      
       բ
      
       ԶՍարգիս անարժան քահանայ` զծաղկօղ եւ զոսկաւղ սուրբ տառիս, եւ զծն[ողքն ] իմ, ազգայնաւք իմովք, աղաչեմ յիշել ի տէր: Եւ որ զմեզ յիշէ ի մեղաց թողութիւն` Քրիստոս զինքն յիշէ , ամէն:
      
       ՄԱՇՏՈՑ
      
       Ալիշան, Սիսուան, էջ 203
      
       Վայր` Պոտռաւմ գիւղ, սուրբ Ըռամանոս անապատ
      
       Արդ, գրեցաւ սա ի թուականութեանս Հայոց ՉՁԷ. (1338), ի սուրբ եւ փառաւորեալ անապատս, ի սուրբ Ըռամանոս, մերձ ի գեաւղն Պոտռաւմ:
      
       Թ ՈՒ Ղ Թ Ք Պ Օ Ղ Ո Ս Ի
      
       Գ. Սրվանձտ. Թորոս Աղբար, Բ. էջ 462
      
       (Չնքուշի Սիրահայեաց սբ. Աստուածածնայ վանք)
      
       Գրիչ ` Սարգիս
      
       Եղբայրս մեր Ներսէս սարկաւագ ... ստացաւ զսա զաւակ ի Սիոն ... յիշատակ իւր եւ ծնաւղացն ...: առ ի բարեխաւս լինել յաւուր որոտընդոստ գալստեան փրկչին ...: Յիշեցէք զՍարգիս ապիկար գրիչս ...: Ի թվին ՉՁԷ. (1338):
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7649 (տես նաեւ 1308 թ. )
      
       Հետ. ստացող ` Աբրայհամ
      
       Ես` Աբրայհամ երէցս, գնեցի զաւետարանս յիշատակ ինձ եւ ծնաւղաց իմոց եւ ազգականաց, եւ աւգնական եղեն ի գին ||| Յով ] հանէսն: Արդ, որք կարդայք կամ աւրինակէք յիշեսցիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զստացող սորայ, եւ յիշողացդ եւ յիշեցելոցս ողորմեսցի Քրիստոս առհասարակ, ա[մէն ]: Գրեցաւ ի թվականիս ՉՁԷ. (1338):
      
       ԲՐԵՎԻԱՐ (ԺԱՄԱԳԻՐՔ)
      
       Բրիտ. թնգ., Կոնիբ . Ցուց., 158 -160
      
       (Տես նաեւ 1450, 1505, 1517 եւ 1552 թ. թ. )
      
       Թարգման` Յակոբոս Քռնեցի
      
       վայր ` Քռնայ
      
       Յամի ծննդեան փրկչին մերո Յ
      
       Որ հազարն ընդ նմին Թ. վեր Ա
      
       Հայկազան զշրջանա Կ
      
       Այլ եւ ընդ նոյն միաց Ո
      
       Ներարհեստիւ թարգմանութեամ Բ
      
       Վարժեա ուսմամբ Լաթինաց Ո,
      
       Արդասանեալ ֆրաթ Պետրո Ս
      
       Րոտեմ ընդ այս զթեթգու Թ,
      
       Դասեալ ի կարգ եմ ընդ սմ Ա:
      
       Արգասաւոր մատեանս յարմա Ր,
      
       Պաազատ ի Քռնա վան Ք:
      
       Եւ [զ]շինողք սորա, որ համագա Մ
      
       Տիա պարոն Գորգ ի Քըռն Ա,
      
       Ներհուն հռետոր ոմն իմաստու Ն,
      
       Որ եւ Յոհան իսկ յորջորջ Ի,
      
       Րամեաց զրաբունս երբնագունա Կ,
      
       Կորովամիտ եւ ուշիմ Ա,
      
       Որ ըստ յԵսուա խոստմանց յերկի Ր
      
       Չնաշխարհի յիմաստ եւ կար Գ
      
       Եւ զգիրս սուրբս թարքման է
      
       Ցօղով շնորհաց հոգոյն լցեալ Ք:
      
       Եւ արդ զբրեվիար ազգին Լաթին Ա,
      
       Առ արգասիւք սորին յարմա Ր
      
       Լինել ի զարդ եկեղեց Ո,
      
       Քան[զի ] օրհն[եալ ] եղբայր եւ թե Զ,
      
       Ռետոր հմուտ ազգին իւր Ո,
      
       Նա հայրապետ ժիր աղերսո Ղ
      
       Եւ արդ, ի կիր առնողք զս Ա
      
       Ցակաք ) զՈհան ուղ[ղ]իչ հոգո Ց
      
       Իսկ Յակօփոս թարքման սորի Ն:
      
       Յեր հարիւրից եւ երեսնո Յ
      
       Որ եւ զօթնեակն ընդ նմին յետ Ա,
      
       Համ ութսուն էր եւ ութա Կ,
      
       Առ զվեցհարիւրն եւ դասե[ց ] Ո:
      
       Նպաստ եղեւ միջնորդութեամ Բ
      
       Վասն ինքեան յազգէ այնմ գոլ Ո,
      
       Առեալ իւր հայր զՏօմինկո Ս.
      
       Րաբուն թարքման թէպէտ եմ բ[ո]ւ Թ
      
       Դաղմատ աղքատ եւ ազգաւ հ Այ,
      
       Առեալ զաւարտ եւ զկոպլա Ր,
      
       Պարապ ածեալ եղբարքս, որք կան Ք:
      
       Են ամուսինք զոյգ համերա Մ,
      
       Տիկին Ելթիկն, որ ընդ նմ Ա,
      
       Նոյն եւ ըստ հոգոյ որդի սոցու Ն,
      
       Որոյ անուամբն վանքս շին Ի,
      
       Րամեաց զԼաթինս ընդ Հայս հասա Կ,
      
       Կամաւ դիմեաց յաթոռ Հռոմ Ա,
      
       Ուղապետեաց մեզ անբոյսի Ր,
      
       Չքննաղս փոխեցի հայս նուա Գ:
      
       Եւ զհայկազանս լուսաւոր Է,
      
       Ցանկան, որ բանն սորա լուեալ Ք:
      
       Ես, որ տրուպ եղբայր սոր Ա,
      
       Անսխալ եդի ի հայս բառբա Ր,
      
       Լուսաւորել զաչս հոգ Ո,
      
       Քարակատող եղեալ ընդ մե Զ,
      
       Ռէմին հնազանդ հռոմաց Ո,
      
       Նա բանին տեառն է քարոզո Ղ,
      
       Եղէք մաղթողք մեզ յարակ Ա,
      
       Ցանկ դասեսցէ տէրն սրբո Ց,
      
       Ի ձէնջ յիշեալ լիցի ընդ սմի Ն:
      
       ՀԱՄԱՌՕՏ ՀԱՒԱՔՈՒՄՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ
      
       ԱԼԲԵՐԹԻ ԱՐԱԳՈՆԱՑՒՈՅ
      
       Երեւան 3640
      
       Գրիչ ` Մաթէոս
      
       ա
      
       Զտառապեալ ոգի` ծրօղ եւ ստացաւղ տառիս` զֆրա Մատթէոս յիշեցէք ի Քրիստոս, որպէս յիշէք եղիջիք եւ դուք յիշեալ ն նոյնն:
      
       բ
      
       Տէր Ներսէսն շատ աշխատեցաւ: