Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1376
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Փիրղ. 6273, էջ 167-168 (Կտուց անապատ)
      
       Գրիչ ` Մխիթար
      
       վայր` յերկիրն Մոկաց, ի գիւղն Նանենց
      
       ... Ես` Մխիթար սուտանուն քահանայ, գրեցի զսա յընտիր օրինակէ, ի թուականութեանս Հայոց ՊԻԵ. (1376), յերկիրն Մոկաց, ի գիւղն, որ կոչի Նանենց, ընդ հովանեաւ սուրբ Սարգիս զօրավարին, ի դառն եւ ի նեղ ժամանակիս, որ այլազգիք զօրացեալ են ի վերայ մեզ, վասն ծովացեալ մեղաց մերոց, զոր տէր աստուած պահեսցէ զազգս Հայոց:
      
       ԳԻՐՔ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ
      
       Ալիշան, Սիսական, էջ 220
      
       Գրիչ ` Մելքիսեդ
      
       վայր ` Որոտան
      
       [Աւարտեցաւ գիրս ] ի դառնութեան ժամանակիս ... բարերարն աստուած լոյս ծագեաց մթացեալ եւ խաւարեալ ազգիս` զմեծ վարդապետն մանկանց Սիոնի ... զրաբունապետն վարդապետաց, զՅովհաննէս վարդապետ Որոտնեցի, որդի Իւանէի, որ վերստին զարդարեաց զեկեղեցի, եւ սնուցանէր զմանկունս Սիոնի, ջամբելով զկերակուրն կենաց հոգւոց եւ զհանգիստ մարմնաւոր պիտոյից, զցրուեալսն ի բազում թշուառութեանց` ի մի ժողովէր, եւ աներկիւղ պահէր ի դէմս ամենայն պակասութեանց հոգւոյ եւ մարմնոյ:
      
       ՄԱՇՏՈՑ
      
       Երեւան 6954 (տես նաեւ 1563 թ. )
      
       Գրիչ ` Արիստակէս
      
       Արդ, գրեցաւ գիրքս այս աւրհնարանի թուականիս Հայոց ||
      
       ՊԻԵ. (1376), ձեռամբ անիմաստ գրչի սուտ Արիստակիսի , ի վայելումն սրբասնեալ եպիսկոպոսին տէր |||
      
       ՔԱՐՈԶԳԻՐՔ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՅԳԵԿՑՒՈՅ
      
       Երեւան 8029 (տես նաեւ 1336 թ. )
      
       Հետ. ստացող` Ասլան Կաֆացի
      
       Դերձակ Ասլան Կաֆացի,
      
       Որ ի Գոռել Մաճար գնացի
      
       Զաս Վարդան գիրքս գնեցի,
      
       Տիեզերայլոյս վարդապետի,
      
       Զինչ որ կարդայք ի ատենի,
      
       Ի ժամայտուն , եկեղեցի,
      
       Զծնողս յիշեցէք վասն Քրիստոսի,
      
       Քրիստոս ձեզ ու մեզ ողորմի:
      
       Թվ . ՊԻԵ. (1376):
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վենետ. 125, Ցուց. Ա. էջ 559-560
      
       Հետ . ստացող ` Ֆիմի
      
       վայր ` Այաս
      
       Զվերջին ստացող սուրբ աւետարանիս Ֆիմիս Այասցի, կին Վահրամի: Ի դառնութեան ժամանակի աւարումն եղաւ Լամ[բ]րոն բե[ր]թի, եւ գերի բերին ըզսուրբ աւետարանս յԱյաս քաղաքի, նայ ես` Ֆիմիս, վասըն սիրոյն Քրիստոսի, գնեցի զսուրբ աւետարանս յիշատակ հոգոյ իմոյ եւ ծնողաց իմոց:
      
       Ո՜վ սուրբ ընթերցողք աւետարանիս, ի ժամ բաշխման մարմնոյ եւ արեանն, զմեղաւք լցեալ ոգիս` զՖիմիս եւ զմայրն իմ զՀռաւփսիմին յիշեսջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր, ընդ նմին եւ զեղկելի գծողս սորայ` զՅովսէփ դպրիկս յիշեցէք, եւ դուք յիշեալ լիցիք ի Քրիստոսէ աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս , ամէն:
      
       Վերջի յիշատակարանս գրեցաւ հրամանա ||| տեառն մերոյ տէր Սիմէոնիս. եւ քահանայսն, որ աստ հանդիպեցան` Վասիլ քահանայ եւ Ստեփանոս քահանայ, յիշեցէք ի մաքրափայլ [յաղաւթս ձեր]: