Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1383
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍՏՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՅԱՂԱԳՍ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ԳՐՈՑՆ ԱՐԻՍՏՈՏԵԼԻ, ՅՈՎՀԱՆՆՈՒ ՈՐՈՏՆԵՑՒՈՅ
      
       Երեւան 5931 (տես նաեւ 1444 թ. )
      
       Գրանցող եւ խմբագրող` Գրիգոր Տաթեւացի
      
       Ի թուականութեանս Հայոց երկքառից եւ հարիւրոց եւ երից տասանց երկ թուոց (2. 4. 1003. 102551=1383), հաւաքեցաւ լուծմունք սակաւ ինչ ստորոգութեանց եւ պերի արմէնիաս գրոցս, մատամբ տխեղծ եւ անարհեստ ձեռին նիրհուն հսկողի, բանին խնդրողի, ի լուսաւոր բանից մեծ վարժապետին իմ Յովհաննու Որոտնեցւոյ, առ ի վարժումն աժխոյժ մտաց ուսումնասիրաց դ: Արդ, թէ գտցի ինչ ի սմա ըստ կամաց ձերոց` տեառն շնորհք եւ վարժապետին իմ, իսկ նուազն` մերումս տկարութեան, զի միայն փոյթ ունէի ոչ թաքչել բառ ինչ կամ բան, այլ եւ զպակասն լնուլ եւ զաւելորդն կշռել: Եւ սղալանաց մերոց պարտեաց թողութիւն խնդրել աղաչեմ ... որ եւ մաղթեմ զգաղափարօղսդ գրել եւ զսակաւ յիշատակս, զի եւ դուք գրեսջիք ի դպրութիւն կենաց , ամէն:
      
       Այլ եւ զհամշիրակն եղբայր` զԳէորգ վարդապետն Եզնկացի, որ աշխատեցաւ սրբագրելով զսա յիշեսջիք ի տէր , աղաչեմ:
      
       Գրիչ ` Յոհանէս
      
       բ
      
       Այլ եւ ցՅոհանէս վարդապետ` զգրող այսմ տառի, գրեա աստուած ի ||| որդոյ քո միածնի, զվարդապետն աստուածաբնակ ուխտին Մեծոփայ վանից վանականի , ամէն: