Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1328
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վրաց. թանգարան, համար 40 (տես նաեւ 1312թ. )
      
       Ստացող ` Ռըզուքան
      
       վայր ` Սիւնիք
      
       ա
      
       Շնորհիւն աստուծոյ հաւր ամենակալի, եւ ողորմութեամբ բարերար միածնի` որդոյ նորայ, եւ կենդանարարի եւ ազատիչ սուրբ հոգոյն, եւ համագոյական երրորդութեամբն խնդրեցի զ[ը ] ղձալիս յոքունց, որով ազատեցան համաւրէն ծնունդք Ադամայ լուսաւորեալք բանիւ կենաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ո[րո]վ ուրախ[աց]եալ ցնծան մանկունք նոր Սիոնի ի կարգ սպասաւորութեան առաքելական եկեղեցոյ:
      
       Արդ, ոմն աստուածասէր աստուածաին շնորհին փափաքեալ եւ ցանկէր փրկագործ սուրբ աւետարանիս, հանդերձ պատուե[ա]լ եւ ծաղ[ի՞կ ] շքեղագեղ եւ գեղեցկատես եւ բարի զաւակաւքն, որոյ անունն Էաչի ճանաչի, զոր պահեսցէ Քրիստոս աստուած ընդ երկայն աւուրս, ամէն, ստանալ փրկանս աստուածասէր անձին իւրեանց:
      
       Արդ, այս աստուածասէրս, որոյ անուն Ըռըզուքան ճանաչի, բարեայմիտ եւ լի հաւատով, ի հռչակաւոր եւ ի մեծ ազգէ, քանզի այլք բազում ոմանք մարմնական շահիւք ընթանան ընդ ծով եւ ընդ ցամաք ոսկոյ եւ արծաթոյ, այլ սա ոչ այնպէս, իմաստութեամբ սուրբ հոգոյն ի մտի եդե[ա]լ շինել տաճար հոգեւորական երկնաւ որ մտողաց եւ զարդարեալ մարգարէական եւ առաքելական շնորհիւն: Արդ, ես` աղախին Քրիստոսի Ռըզուքանս, ստացայ զաստուածափառ եւ զաշխարհալոյս զկենսունակ սուրբ աւետարանս ի հալալ արդեանց [յիշ]ատակ ինձ եւ տե[ա]ռն իմոյ` ] միր Հասանայ, ի վաելում թագազարդ եւ պարծանաց որդոյս մերոյ` Էաչոյ, եւ Թուղտիկին, եւ հանգուցեալ պարոնացն Վարհամայ, եւ Մինա խաթունին, եւ տուաք ի վանս Լեւայ, զոր էր ընդ իշխանութեամբ մերով եւ էր մեր մաւր(՞ ) գերեզմանատեղ, ի ձեռն լուսափայլ եպիսկոպոսին Դաւթի, որ էր առաջնորդ տեղացս. եւ խոստացան Ա. պատարագ ի տարումն Ռըզուքանին հոգոյն, ի ծառազարդին, որ է գալուստ փրկչին մերոյ յԵրուսաղէմ ամով: Որ զաւետարանս
      
       հանել ջանայ, ի սուրբ Ստեփաննոսէս ու կամ զժամն խափանէ` դատի յաստուծոյ, նռանց աշխարհի աւերի:
      
       Արդ, ով ժառանգէք եւ ընթեռնոյք, ասացէք լի բերանով թէ Քրիստոս աստուած, ողորմի Ռըզուքանին, եւ Ամիր Հասան[այ ], եւ ծնողացն իւրե[ա]նց, ամէն, եւ այլ վեր[ա]գրելոցս , ամէն:
      
       թուականին Հայոց ] ՉՀԷ. (1328). Հաստա[տ է ] կամաւն աստուծոյ:
      
       Պարոն Էաչի
      
       բ
      
       Փառք ամենայսուրբ երրորդութեան , ամէն:
      
       Այս իմ գիր է պարոն Էաջոյ [եւ ] զԱմ[իր Հ]ասան զիմ [ո]րդին. ] տէր Վա[ր]թանիսի [յար]կն դրաք զաւետար[անս ], Վարթանիսի տուաք, որ մեր հոգոյ առաջնորդ էր. իմ ||| սիրակ, որ զայս աւետարանս Վարդանիս տվի, թէ նայ է, թէ յիր ազգէ|||
      
       ԳԻՐՔ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ
      
       Փիրղ. 6273, էջ 134-135 (Կ. Պօլիս, Միջագիւղի թանգարան)
      
       Գրիչ ` Սարգիս
      
       վայր ` Ս՞իս
      
       Գրեցաւ գիրքս ձեռնադրութեան յամի ՉՀԷ. ի թուականութեանս Հայոց (1328), ի թագաւորութեան Լեւոնի Չորրորդի, որդւոյ արքային Հայոց Աւշնի, եւ ի պարոնութեանն Հայոց մեծի գունթին Սավրիոյ` պարոն Աւշնի, եւ իհայրապետութեան տեառն Յակոբայ, քուերորդւոյ տեառն Գրիգորի հայոց կաթուղիկոսի, ի լաւ եւ յընտիր օրինակէ, ի խնդրոյ պատուական եւ երջանիկ արքեպիսկոպոսին տէր Ստեփաննոսի Խրիմի աշխարհին:
      
       [Յիշեցէք յաղաւթս ] զԴաւիթ սրբասնեալ քահանայ, որ յանձն առ զմահ, եւ եղբայրական սէրն ի գլուխ հանեալ, եւ երկու հետ ի յաշխարհէն իւրմէ նաւակոծեալ եկն յաշխարհս Հայոց, ի քաղաքս, որ կոչի ի Սիս, վասն պատուական արքեպիսկոպոսին տէր Ստեփաննոսի, եւ զմիւս եղբայրն տեառնս` զբարի պարոնն զՏուրայն, եւ զվերադիտողն Խրիմին, ընդ նմին եւ զիս` զանարժան գրագիրս զՍարգիս քահանայ:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ ԳՐՈՑ ՓԻԼՈՆԻ ԵԲՐԱՅԵՑՒՈՅ
      
       Երեւան 2057
      
       Գրիչ` Յակոբ Կրակցի
      
       վայր` Գերմաղբիւր վանք
      
       ա
      
       ... Ես` տկար ոգի եւ բազմամեղ անձն Յակոբ, կր[տ]սերս բանասիրաց եւ յետինս վարժապետաց, ի քաղաքէն Կրակկայ կոչեցեալ, յորում որակ որակ գոյնս քարանց ելանէ, զոր ոմանք հրահալելի արւեստիւ եւ փք[ո՞վ ] կայծակունս արծարծեն եւ յառաջ բերեն զանազան գործս երկաթոյ, առ ի պէտս ազգի ազգի անաւթոց: Հոգոյն ձեռնատուութեամբ եւ ըստ անձին իմոյ բաղձանաց ետու գրել զԷ. (7) տառս իմաստասիրական , որ է շարադրեալ յեռամեծ իմաստասիրէն Փիլոնի: Եղեւ զրաւ գրչութեան սորա ի վանքս, որ կոչի Գերմաղբիւր. եւ է այժմ
      
       դասատուն կարգեալ ի թագաւորէն Հայոց Չորրորդի Լեւոնի եւ ի || թագադրին եւ պայլին Հայոց Աւշնի` տէր Կաւռիկաւսոյ, ձեռամբ Առաքելի` սրբասէ ր եւ կուսակրաւն քահանայի: Արդ, ստացայ զսայ ի վայելումն անձին իմոյ եւ ի յիշատակ հոգոյ իմոյ եւ ծնաւղաց իմոց եւ ամենայն արեան մերձաւորաց: Զոր աղաչեմ զամենեսեան, որք վայելէք յայսմ գրոցս ուսմամբ կամ աւրինակաւ, յիշեսջիք ի Քրիստոս զիս` զանարժան սոսկ անուամբ վարդապետս Յակոբ, եւ զծնաւղսն իմ, եւ զեղբարսն` գնացեալքն առ Քրիստոս, եւ զամենայն արեան մերձաւորսն իմ, նաեւ զԱռաքել գրիչ եւ զծնաւղսն իւր, որպեսզի հանգիստ եւ ողորմութիւն շնորհեսցէ յերանական կեանս եւ ի փառսն իւր, որում մեզ` յիշելոցս եւ ձեզ` յիշողացդ ողորմեսցի գթութեամբն իւրո վ Քրիստոս աստուածն մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից, ամէն: Էր թիւն Յաբեթականս տումարի եւ Հայկազեանս սեռի ՉՀԷ. (1328), ի թագաւորութեանն Հայոց Չորրորդի Լեւոնի, որդւոյ բարեպաշտ թագաւորին Աւշնի, եւ ի պայլութեանն Հայոց տեառնն Յակոբայ, որ է քուէրորդի տէր Գրիգոր կաթողիկոսին, զոր աղաչեմ եւ զսոսա եւս յիշել ի Քրիստոս ողորմայիւ , ամէն:
      
       բ
      
       Ո՜վ, ուսումնասէր եղբարք եւ սպասաւորք բանին, յիշեսջիք ի Քրիստոս զվերծնաւղն մեծ զՅակովբ եւ զծնաւսն իւր, որ ետ գրել զսա ի վայելումն անձին իւրոյ, եւ ||| քահանայ Կրակցի, յիշեսջիք ի սուրբ աղաւթս ձեր , եւ Քրիստոս աստուած, որ առատն է ի պարգեւս բարեաց, եւ զձեզ յիշեսցէ յիւր արքայութիւնն, որում փառք յաւիտեանս , ամէն:
      
       գ
      
       Ո՜վ խոհեմագոյն վերածնաւղք, յորժամ յընթեռնուլն տեսանէք զերկս փութոյ իմոյ յուղղելն զսա ի կէտ, ի ստորակէտ, ի շեշտ , ի
      
       բութ եւ յայլ եւս առոգանութիւնս, աղաչեմ յիշել յողորմութիւնն աստուծոյ զՅակոբ Կրակցի սոսկ անուամբ վարդապետ. նաեւ զծնաւղսն եւ զեղբարսն իմ` զհանգուցեալսն ի Քրիստոս, եւ զամենայն արեան մերձաւորսն իմ...:
      
       դ
      
       Ի Հայոց մեծ թուականիս
       Ութհարիւր եւ յիսնեկիս,
       Եւ ութերորդ յաւելորդիս (1409)
       ՅԵրուսաղէմայ եկաք ի Սիս,
       Յողջոյն մեր սուրբ Լուսաւորչիս
       Եւ Հայոց մեծ պատրիարգիս:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վրաց. Պետ. արխիվ, ֆոնդ 233, ձեռ. 584. (տես նաեւ 1404 եւ 1480 թ. թ. )
      
       Գրիչ ` Մկրտիչ
      
       վայր` ի թաղս Դուդուշի
      
       ... Գրեցաւ տառս աստուածայ[ին այս աւե]տարանս ձեռամբ սուտանուն քահանայի Մկրտչի, ի թաղս Դուդուշի, ընդ հովանեօ սուրբ Գորգու եւ սուրբ Սարգսի, ի հայրապետութեանն տեառն Յակովբա , եւ ի թագօորութեանն Լեւովնի: Արդ, աղաչեմ զձեզ դասք քահանայից, ոյք հանդիպիք այս մ աստուածախաւս կտակիս աւրինակելով, կամ տեսանելով, կամ գաղափար դնելով, յիշեսջիք ի սուրբ աղաւթս ձեր զգրօղ սորա եւ ծնաւղսն իմ, զմայր ` որ ի յաշխատելս առ աստուած փոխեցօ, եւ զամենայն ազգատոհմ, եւ դուք յիշեալ լիջիք բարի աւրհնելոյն յօետ եւ յանվախճան յաւիտեանս , ամէն:
       ... Սրբազան եւ պատվելի րաբունիս Յովհաննէս ... եռափափագ սիրով աստուածային շարժեալ ի բարեգործութեան... [ստացաւ ] զաստւածապարգեւ գանձս...:
      
       Նաեւ զեղկելի ոգիս, զյետնեալս, զՄկրտիչ գրագիրս, որ բազում աշխատանօք ջանիւք գրեցի զսա ի ստոյգ եւ յընտիր աւրինակէ, որ ի Կիւլիկեա յերկիրն արքայեղբայր անուն կոչեցեալ Յովհանէս եպիսկոպոս, որ իւր ձեռօքն էր գրեալ լաւ եւ ընտիր աւրինակ, նայ ես յայնոր գրեցի զսայ, եւ որ յիշէքդ ի բարի նոյն եւ դուք յիշեալ լիջիք ի բարի յօրհնելոյն այժմ եւ յաւիտեանս յօիտենից , ամէն...:
      
       Ի թվիս ՉՀԷ. (1328), ի կատարելն մարտի:
      
       ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԱՐՈՒՑ ԵՒ ՃԳՆՈՒԹԵԱՆՑ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ
      
       Երեւան 1733
      
       Գրիչ ` Ստեփան[ոս]
      
       վայր` Ստեփանոս Ուլնեցու վանք
      
       ... Արդ, գրեցաւ պատմութիւն վարուց երիցս երանեալ քահանայապետին, տիեզերաց վարդապետին, եւ եկեղեցեաց Քրիստոսի լուսաւորչին Յովաննու Ոսկեբերանին ի սուրբ եւ ի մեծափառ եւ ի հռչակաւոր
      
       ուխտս սուրբ Ստեփանոսի Ուլնցոյն [եւ ] երիս||ուն եւ չորս ընկերաց իւրոց, ձեռամբ մեղաւորի եւ անարժանի Ստեփան[ոսի ], ի թուին Հայոց ՉՀԷ. (1328), ի թագաւորութեանն բարեպաշտին Լեւոնի, եւ ի հայրապետութեան տեառն Յակոբա, ի ժամանակի առաջնորդութեան եւ վերատեսջութեան սուրբ եւ քաջամարտիկ վկայիցս` հաւր Թորոսի` ուսուցչի իմոյ, եւ հեզահոգի փակակալի Կոստանտնի, եւ այլ միաշու[ն]չ եղբարցս` Կարապետի, Թորոսի, երկու Յովհաննիսի, եւ Ստեփանոսի` հասակակցի իմոյ, եւ միւս Ստեփանոսի, եւ Վարդանա: Յիշեցէք զվերոգրեալ անուանս ի սրտահառաչ պաղատանս ձեր, եւ մեղաց թողութիւն խնդրեցէք սոցա ի Քրիստոսէ աստուծոյ մերո: Յիշեցէք զԲարսեղ տնտես մեր, եւ զԹորոս կրաւնաւոր, զՍտեփանոս դպիրն, զԿոստանտին դպիրն |||
      
       ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
      
       Վենետ. 19 (212) Ցուց. հտ. Ա. էջ 158 -160
      
       Գրիչ ` Մխիթար
      
       վայր` Եկեղեաց գաւառ, Երկայնի վանք
      
       Արդ, ես` նուաստս յերաստս բանի եւ թարմատարս ի հոյլս բանահիւսաց, ախտապաշար եւ յոքնամեղ անձնս Մխիթար, պիտակ պատկեր եւ դրժաւղ կրաւնաւորութեան, որ թափուր եւ ունայն եմ ի հոգեկան եւ ի մարմնական բարեաց եւ ի յարգասեաց: Վասն որոյ խուն ինչ աշխատեալ ազազուն եւ փցուն գրով տառատպեցի զպատմութիւն հնոյ դատաւորացն եւ թագաւորացն, որ ունի բազում հրաշս եւ սքանչելիս յինքեան ամբարեալ ի հրաշագործողէն աստուծոյ եղեալ առ մարդիկ ի դար ս եւ ի ժամանակս, զի թերեւս պատահաւղք գրոցս ընթերցմամբ, կամ լսելով, կամ գաղափար առնելով, բարեմիտ լինելով առ մեզ ` ներումն եւ ջնջումն սխալանաց մերոց հայցեսցեն :... տէր աստուած, ձրի տուր զքո արքայութիւնդ Մխիթարայ` բարեխաւսութեամբ ամենայն սրբոց: Նաեւ յիշման արժանի արարէք զծնողսն իմ` զՊաւղոս եւ զՏիրանց, եւ զհարազատսն իմ` զՄատթէոս եւ զՄարտի-
      
       րոս զկրաւնաւորեալսն, եւ զքերսն նոցին հետեւե[ա]լ` զՄինայ եւ զՄարթայ, եւ զորդեակն իմ զԲարսեղ աբեղայ, եւ զամենայն երախտաւորսն իմ կրկին կենաց...:
      
       Արդ, գրեցաւ գիրքս այս ի գաւառն Եկեղեաց, ի վանսն, որ կոչի Երկայնի , յորում է մեծ եւ հռչակաւոր վարդապետն Կիրակոս, արժանաւորն ամենայն գովեստի եւ յիշման, ի մեծի թուաբերութեան Հայոց ՉՀԷ. (1328):
      
       ՇԱՐԱԿԱՆՈՑ
      
       Երեւան 1576
      
       Գրիչ ` Ստեփաննոս
      
       վայր ` Դրազարկ
      
       ա
      
       Արդ, գրեալ եղեւ ոսկենկար շարակնոցս ի թուին ՉՀ. եւ Է. (1328), ձեռամբ Ստեփաննոս վանական քահանայի, ի Դրազարգ անապատն, որ ի Սիս:
      
       Եւ յետ ՅԻ. եւ Գ. (3221328 =1651 թ . ) ամին ստացօղ սմին Պօղոս քահանայ ոմն ի յԱրզրում քաղաքէ փո|||
      
       Գրիչ ` Մովսէս
      
       բ
      
       Զըմբռնեալս ի ժանիս կամակոր օձին, Մովսէս ծրօղս, մաղթեմ կականագոչ հեծեծմամբ, ո՜վ երանեալ հայր, օգնեա ինձ:
      
       գ
      
       Զապիկար եւ թարմատար Մովսէս գրիչս յիշել մաղթեմ ի վայելողացդ:
      
       ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
      
       Բրիտ. թնգ. 41 Կոնիբ. Ցուց. էջ 87
      
       Գրիչ ` Յով[հաննէս]
      
       ա
      
       Փառք ... ի թուականիս Հայոց ՉՀԷ. (1328) գրեցաւ եղանակաւոր գիրս ձեռամբ Յով[հաննէս]ի անիմաստ գրչի, ի խնդրոյ քեռորդոյ իմոյ` սուրբ եւ կուսակրօն բեմբական քահանային Ներսիսի, ի վայելումն անձին իւրոյ եւ ի յիշատակ ծնողաց մերոց ..., յիշեսջիք զսրբասնունդ քահանայն Ներսէս, եւ ծնողս իւր` զհայրն իւր զՎահրամ քահանայ, եւ զմայրն Ռիթա, եւ զեղբարս իւր զԳրիգոր քահանայ եւ զՍտեփանոս քահանայ, եւ զհաւրեղբայրն իւր զՍտեփանոս կուսակրօն քահանայ, որք յառաջ գնացին յաստեացս. նաեւ զիս, զՅով[հաննէս ] անպիտան գրիչ, եւ զծնողսն իմ` զհայրն իմ զՍտեփ[անոս ] քահանայ եւ զմայրն իմ զՄեծտիկին, եւ զեղբարսն իմ` զԹորոս քահանայ, եւ զԿոստանտին, եւ զՊօղոս, որք արեամբ նահատակեցան: Յիշեսջիք եւ զծերունի հայրն իմ զՆերսէս անապատական քահանայ, զի նա ուսոյց զիս...:
      
       Հետ ստացո՞ղ ` Մինաս
      
       բ
      
       Եւ ես աղաչեմ այս հանդիսի
       Յիշման արէք զիս արժանի`
       Մինաս գրիչ անցաւորի,
       Որ գրեցի ի Կէսարիի,
       Հասեալ աւարտ աղուհացի,
       Մարտի ամսոյ քսան եւ վեցի:
      
       ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ ՆԵՐՍԻՍԻ ՇՆՈՐՀԱԼՒՈՅ
      
       Երեւան 5972
      
       Գրիչ
      
       Ի յեւթհարուր հայոց թվի,
       Եւթանասուն եւ եւթնեկի,
       Ի քսան եւ վեց ամսո հոռի,
       ի քսան եւ ինն յունվարի,
       Վճարեցաւ երգ սըրբալի,
       Զոր ասացեալ տէր Ներսէսի
       Կըլայեցո եւ Տարսոնի,
       Ի յիշատակ Ամիր Սարգսի
       Եւ ծնաւղաց իւրոց բարի,
      
       Որ եւ աղաչեմք զտէրն ամէն[ի],
       Պահել ամբողջ յայսմ աշխարհի
       Զինքն, իւրոյաւքն հաւաստի,
       Յերկար կենաւք լինել յերկրի,
       Եւ յելանելն իւրում յաստի
       Ընդ || իշխանացն պըսակ[ի],
      
       Ընդ Աբրահամու եւ ընդ Դաւթի
       Եւ այլ սըրբոց հարցը[ն ] նախնի,
       Զի ետ գրել ըղձամբ սրտի,
       Զսա, որ Յիսուս Որդի ասի,
       Զի յորժամ գա տէրն ամէնի,
       Նստի յաթոռ դատաստանի,
       Այնժամ տացէ սմա տեղի
       Յեդեմ դրախտըն հայրենի:
       Եւ ես մեռեալ մեղաւք ի լի,
       Որ անըզգայ եմ ի բարի,
       Շատ մի բաներ կայր ի մտի,
       Որ շարէի յայս նափորտի,
       Բայց ոք չըկայր յայսմ վայրի,
       Որ միտ դնի [ի]մում բանի,
       Եւ ես աւտար այս գաւառի,
       Ի դըրան սրբո Կարապետի,
       Դարձեալ ըզ|||
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Փիրղ. 6273, էջ 134 Ճռաշէն գիւղն Վանայ)
      
       Գրիչ ` Սոսթանէս
      
       ... Շնորհօքն [տեառն ] սկսայ եւ ողորմութեամբ կատարեցի զլուսատու եւ զպատուական մարգարիտս զայս յաղքատ եւ ի դառնաբեր ժամանակիս: Բազում ջանիւ եւ խանդակաթ սիրով գծագրեցի ես` Սոսթանէս յանցաւոր եւ անարժան ի քահանայս ...: Կատարեցաւ սուրբ աւետարանս ի թուականութեանս Հայոց ՉՀԷ. (1328), ի սեպտեմբերի ԺԷ. (17), ի կաթողիկոսութեան տեառն Յակոբայ, ի թագաւորութեան [Լեւոնի] |||