Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1373
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 98 -99, եւ Սրվանձտ. Թորոս Աղբար,
      
       Բ. էջ 325-327 (Բինկայ գյուղի սբ. Հրեշտակապետաց եկեղեցի)
      
       Գրիչ` Գրիգոր-Խութլուշ [Տաթեւացի]
      
       վայր` Եկեղեաց գաւառ, Լուսաւորչի անապատ
      
       ա
      
       ... Գրեցաւ սուրբ աւետարանս հրամանաւ տիեզերալոյս մեծ րաբունապետին Յոհաննու Որոտնեցւոյ, յաստուածապահ գաւառս Եկեղե[ա ] ց, յանապատիս Լուսաւորչի, ընդ հովանեաւ սուրբ Կարապետիս, զոր շինեալ է նոյն ինքն հաւրն մերոյ սրբոյն Գրիգորի : Որ եւ ի սմին եղեալ ձեռնադրութիւն Ըռստակէսի: Ի թվականութեան Հայոց Պ. -որդի, Ի. -երրորդի, երկրորդի (1373), ձեռամբ յոգնեղկելի եւ բազմամեղ գրչի Գրիգորի, սպասաւորի նմին եւ բանի, մակ` ըստ նախնոյն Խութլուշ, ի յընտիր աւրինակէ ստուգեալ : Արդ, աղաչեմ զձեզ արտասուաթոր պաղատանաւք, ո՜վ մանկունք եկեղեցւոյ, տեարք եւ հանդիպողք, ը նթերցողք եւ գաղափարողք, յիշատակել առաջի Քրիստոսի զքաջ ախոյանն եւ զարի նահատակն զՅոհաննէս րաբունին` զվարժապետն իմ, հանդերձ ծնողաւք եւ ամենայն զարմաւք իւր, եւ զիս` զմեղաւոր աշխատողս, եւ ծնողսն իմ կրկին, զքորս եւ զեղբարս, եւ ասել` Քրիստոս որդի, մեզ եւ այլոց աշխատողաց ի սմա, որք ի ծաղկել եւ ի կազմել [գործակից եղեն ]: Եւ ի Ղուկաս գլխոյն գրեալ եղեւ մինչեւ ՃԿԵ. համարն: Որ եւ ամենեցուն ձեզ եւ մեզ ողորմեսցի Քրիստոս:
      
       բ
      
       Աստուածազանից անձանց եւ դասու սրբոց հարց եւ եղբարց եւ որդեկաց, տէրամբ աստուծով աղաչեմ զպատահեալ սդ սմա, եւ որ շահիք ինչ ի սմանէ եւ աւրինակէք, զի յոյժ ընտիր աւրինակէ գրեցաւ, յիշեցէք սրտի մտաւք ի Քրիստոս զտիեզերալոյս րաբունապետ զվարդապետն իմ` զՅովհաննէս Որոտնեցին, հանդերձ ծնողաւք իւրովք, եւ ինձ` մեղապարտ աշխատողիս, հանգիստ հայցել, զոր մեզ եւ ձեզ պարգեւեսցէ քրիստոս:
      
       գ
      
       Բազմաբիծ եւ դատապարտս ոգի Գրիգոր սարկաւագ, սպասաւոր բանի, յերեսս անկեալ աղաչեմ զաստուածասէր եւ զբարեմիտ ընթերցողսդ յամենայն ամի առնել զյիշատակարանս մեր, եւ թողութիւն մեղաց հայցել առաջի զենման գառինն տեառն սորա` ժրաջան եւ տիեզերալոյս մեծ րաբունապետին Յոհաննու Որոտնեցւոյ, որ եղեւ լուսաւորիչ երկրորդ Հայկազնեան ազգիս, եւ որպէս քաջ ախոյանսն` Աստուածաբանն Գրիգոր եւ զերանելիքն Կիւրեղ, կրթեալ երկամբք ի մամուլս գիտութեան հանճարոյ հերքէր եւ հալածէր ի միջոյ եկեղեցւոյ ուղղափառաց զարիա նոսքն, որք են ախթարմայքն, անուամբ քրիստոնեայք եւ ծածուկ աւձտեալքն ի Քրիստոսէ...:
      
       դ
      
       Դարձեալ աղաչեմ [յիշել ] ի տէր զբարի եւ զհաւատարիմ, զհեզահոգի եւ զքաղցրաբարք սարկաւագն Նիկաւլ, որ ցանկացող եղեալ այսմ աստուածային գանձուս եռափափագ տենչամբ զցայգ եւ զցեր եկ, եւ վաճառեաց զինչս իւր եւ գնեաց զայս պատուական մարգարիտ, եւ եթող յիշատակ յաւիտենական իւր եւ ծնողաց իւրոց, հաւրն` Թուխմանուկայ, եւ մաւրն իւր` Մինային, եղբարց իւրոց` Վասակին եւ Մրուանայ, եւ քերցն իւր` Սառային եւ Սիրմային...:
      
       Ո՜վ եղբայր, զյիշատակարանս յետո գրեցի` յԵրուսաղէմ սուրբ քաղաքս, եւ կարի արտօրանօք, ի մեծի հինգշաբթւոջ աւուրս: Վասն ստուգութեան ի տեղիս ի խաչ նշան եմ արարել ի վերայ անց բանի, որ յայլ աւետարանս լինի յայն տեղն գիր աւելորդ, եւ կամ թէ այս գիրս յայս տեղս պիտոյ է: Զմագաղաթս նոյն ինքն մեծ վարդապետն իւր ձեռօքն գործեաց, եւ մեզ ուսոյց զսոյն արուեստ:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Ն. Ջուղա, սբ. Լուսաւորիչ եկեղեցի. Տ. -Ավետիսեան, Ցուցակ, էջ 177-178
      
       Գրիչ ` Բարսեղ
      
       վայր` Եզընկա, ի դուռն Վասկերտու
      
       ... Եղեւ զրաւ գրչութեան սորայ ի թուաբերութեան Հայոց ՊԻԲ. (1373), գրեցաւ տառս ... ձեռամբ սուտանուն քահանայի Բարսեղի , ի
      
       մայրաքաղաքս Եզընկա, ի դուռն Վասկերտու, ընդ հովանեաւ սուրբ Լուսաւորչին ի Հայ:
      
       Արդ, աղաչեմ ձեզ, դասք քահանաից, որք հանդիպիք այսմ աստուածախաւս մատենիս կարդալով կամ տեսանելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զգրող, զծաղկող եւ զկազմող սորա` զԲարսեղ քահանայ, եւ որ առատն է ի տուրս բարեաց ձեզ եւ մեզ ողորմեսցի , ամէն:
      
       Ընդ նմին յիշեսջիք զաւակն իմ զՄարգարէ եւ զդեռաբոյս զաւակն իմ զԼալխաթունն: Եւ այլ աղաչեմ յիշել ի տէր զամուսին իմ` Խաթունն եւ զիւրն ամենայն, եւ ' զկենդանիսն, եւ ' զհանգուցեալսն: Արդ, աղաչեմ յիշել ի տէր եւ զծնողսն իմ, զհանգուցեալսն ի Քրիստոս զհայրն իմ զՄարգարէ քահանայ, զմայրն իմ զՀարսանայ խաթուն, եւ զայլ ամենայն ազգայինսն մեր, որոց ողորմեսցի Քրիստոս աստուած: Ընդ նմին յիշեցէք զեղբայրն իմ զԱռաքել, եւ զկենակիցն իւր զԳրոց խաթունն, եւ զփոխեցեալ եղբայրքն իմ ի Քրիստոս` զՄկրտիչն եւ զԳրիգորն, զոր տէր աստուած հատուսցէ իւրեանց վարձս բարիս , ամէն:
      
       Ընդ նմին յիշեսջիք զՄելիքսէթ սարկաւագն, որ զաւրինակն շնորհեց եւ աւգնական եղեւ մեզ ի կոկել թղթիս, եւ ծնողսն իւր, զոր տէր աստուած հատուսցէ իւրեանց վարձս բարի: Արդ, աղաչեմ զամենեսեան, չլինել մեղադիր խոշորութեան եւ սխալանաց նորա, զի այլ չէր գրել աւետարան, եւ վասն ա յնորիկ գրեցի զսա, զի աւրինակն աղեկ էր եւ ընտիր: Նա ես տամահեցա ու գրեցի վասն անձին իմոյ եւ զաւակաց իմոց, զոր տէր աստուած վայելել տացէ բազում ժամանակաւ , ամէն:
      
       Ընդ նմին յիշեսջիք եւ զՄարտիրոս քահանայն, որ փափաքանաւք ստացաւ զսա ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ ծնողաց իւրոց:
      
       Յիշեցէք զԹանտիկինն, որ աւգնական եղեւ յիսուն սպ[ի]տ[ակ ] ի կոստղխն, զոր տէր աստուած հատուսցէ իւր վարձս բարի , ամէն:
      
       Յիշեսջիք եւ զհայր Անտոնն, որ աւգնական եղեւ Ծ. (50) սպ[իտակ ] կոստղխն, զոր տէր աստուած հատուցանէ իւր վարձս բարի, ամէն: Յիշեսջիք եւ զՄխիթարն , որ աւգնական եղեւ Ծ. (50) սպ[իտակ ] ի կոճկնին, զոր տէր աստուած հատուսցէ իւր վարձս բարի ի գալստեան իւրում , ամէն:
      
       Ստուգող ` Թադէոս
      
       բ
      
       ԶԹադէոս սուտանուն կրօնաւոր յիշեսջիք ի սուրբ աղաւթս ձեր, ո՜վ սուրբ ընթերցողք, զի շատ աշխատեցա եւ ուղղեցի զսա ի ճշմարիտ եւ յուղիղ աւրինակէ: Ամենայն արուեստաւոր ի դուրս կանիծեն, եւ զվատ գրագիրն ` ցեկեղեցին:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ Տ Ի Ե Զ Ե Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն Գ Ր Ո Ց
      
       Երեւան 2001
      
       Ա. մասի վրիչ ` Թումայ
      
       վայր ` Աղթամար
      
       ա
      
       ... Զոր տեսեալ զայսպիսի պայծառ ջահս եկեղեցոյ սրբոյ եւ
      
       զգանձս պատուական եր ||ջանիկ եւ աստուածային ձրիւքն բարգաւաճեալ, հանճարեղ եւ ուսումնասէր քահանայն Ստեփաննոս, եւ ետ փափագմամբ գծագրել զսա ի վայելումն անձին իւրոյ աստի կենացս, եւ յիշատակ բարի հոգոյ իւրոյ եւ ծնողաց իւրոց: Եւ արդ, ես` ունայնս եւ թափուրս յամենայն գործոց բարեաց, մեղուցեալ եւ անարժան ծառայս ծառայիցդ աստուծոյ, անուամբ միայն աբեղայս Թումայ, ըստ իմում տկարութեանս յանձն առի եւ ամենակարող զաւրութեամբն, աստուծոյ կատարեցի զսա բազում աշխատութեամբ, զոր քաջ իմանան գիտնականքն զաշխատանք սորա, յաստուածախնամ կղզիս Աղթամար, ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ այլ բազմահաւաք սրբոցս, որ աստ կան հաւաքեալ |||
      
       Բ. մասի գրիչ ` Կարապետ
      
       բ
      
       Յամի ՊԻԲ. (1373) գրեցաւ մեկնիչս տոմարի ձեռամբ մեղաւորի եւ անարժան գրչի Կարապետ քահանայի, ի խնդրոյ սրբասէր եւ կուսակրաւն աբեղայի Աստուածատրոյ, ի վայելումն անձին իւրոյ: Որք հանդիպիք յիշեցէք ի Քրիստոս զստացողն, եւ զգրողն, եւ զաշխատողն, եւ աստուած զձեզ յիշէ, եւ նմա փառք յաւիտեանս , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վենետ. 142, Ցուց. Ա. էջ 616-618
      
       Գրիչ ` Թորոս
      
       վայր` Ամիթ քաղաք
      
       ... Սմին` այս աստուածաւանդ սուրբ աւետարանիս, ցանկացող եղեալ մաքրամիտ եւ սրբասէր քահանայ Յապտըլ[մսեհ ], եւ ետ գրել իմոյ ձեռամբ, որ զառածեալ եմ մեղաւք, սոսկանուն քահանայ Թորոս գրչի. եւ ստացաւ զսա յարդար վաստակոց իւրոց, ի վայելումն անձին իւրոյ` ի յԱպտըլմսեհ քահանայ եւ իւր որդոյն, եւ յիշատակ իւր եւ որդւոց իւրոց, եւ յիշատակ հոգոյ իւրոյ, եւ իւր որդւոյն Մարտիրոսի, եւ ծնաւղաց Ներսիսի:
      
       ... Այլ եւ գրեցաւ սայ յազնիւ աւրինակէ եւ յամէնընտիր նաեւ յարուեստ բանի ոչ աննշան գրէ, այլ լի եւ կատարել արուեստիւ ի բանս, ի բառս, ի լծորդս, ի բացատս, եւ ի տրոհմունս առոգանութեանց, ի ստուգութիւն կիտից եւ ոլորակաց:
       ... Միջնորդութեամբ կենարար հրաշիւք սուրբ պատարագին յիշեսջիք ի Քրիստոս զստացաւղ սուրբ աւետարանիս զԱպտըլմսեհ քահանայ, եւ ի զիւր որդին` զՄարտիրոս, եւ ծնաւղս, եւ զմեղապարտ գծողս Թորոս, եւ զամուսին իմ զՄարթայն, որ ի տարաժամ մահ փոխեցաւ ի Քրիստոս, եւ զծնողսն, եւ զեղբարսն իմ` զՍտեփանոս քահանայ եւ զՅովաննէս, եւ զամենայն երախտաւորս եւ զուսուցիչսն իմ, եւ քեռց իմոց ` Մանանին...:
      
       Այլ եւ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՊԻԲ. (1373), ի քաղաքիս Ամիթ, ընդ հովանեաւ սրբոյն Գէորգա զաւրավարի, ի թագաւորութեան Հայոց Կոստընդիանոսի, եւ ի հայրապետութեան տեառն Կոստանդնայ: Արդ, որք հանդիպիք սուրբ աւետարանիս կարդալով կամ աւրինակելով, յիշեցէք զստացող սորա, եւ զծնողսն իւր զԱսիլ եւ զՍիրմայն, եւ զիւր տոհմն, եւ զամենայն մերձաւորսն իւր: Ընդ նմին եւ զմեղապարտ գծողս` զսուտանուն զԹորոս զազրալի...:
      
       ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
      
       Երեւան 8587 (տես նաեւ 1662 թ. )
      
       Գրիչ ` Գէորգ
      
       ա
      
       Շնորհաւք աջոյն հաւրն անեղի,
      
       Եւ էակցին իւր միածնի,
      
       Եւ սուրբ հոգւոյն իւր փառակցի,
      
       Համայնց սեռից շնորհաբաշխի,
      
       Ի յանկ հանի զայս երկ բանի,
      
       Որ մանրուս||ումն յորջորջի.
      
       Ի հայկազնեա թուականի,
      
       Ի վեշտասան յիսնից ամի,
      
       Եւ ի նորին գոլ շրջանի
      
       Ի քսաներորդ երկրորդ թուի (1373):
      
       Ձեռամբ յոգնամեղի,
      
       Որոյ անունս Գէորգ կոչի,
      
       Ի վայելումն հեզահոգի
      
       Եւ սրբամիտ կրաւնաւորի,
      
       Որ եւ զգիրքս գրեցի,
      
       Որոյ անունն Յակոբ կոչի,
      
       Նաեւ միւս կրաւնաւորի,
      
       Որ Կարապետ անուն կոչի,
      
       Որ աւժանդակ մեզ ի բարի
      
       Կամաւքն իւրովք յերկրի:
      
       Աղաչեմ զհանդիպաւղքդ այսմ գծի,
      
       Թէ եւ յաւրինակ || իսկ հանդիպի,
      
       Վերոգրելոց, զոր յիշեցի,
      
       Նաեւ ծնողաց իւր եւ զարմի,
      
       Յիշել մաղթեմ յաւրն վերջի,
      
       Յորոց եւ նոյն ձեզ պարգեւի,
      
       Ամէն, ամէն եւ եղիցի:
      
       Բ. լ. ց. ֆ. վ. ը. ն. բ. հ. շ. գ. լ. շ. դ. ց. զ. բ. խ. ղ. զ. դ. լ. շ ., որք կարդայք յիշեցէք ց. վ ., ե. կ. ջ. բ. կ. ե . մ. խ. եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոս: