Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յաջորդ թուղթը որուն աշխարհաբար թարգմանութիւնը կայ Հ. Յ. Թորոսեանի Վարք Մխիթար Աբբայի գրոց մէջ, գրուած է ի Վենետիկ ի չորրորդում օգոստոսի 1708 ձեռամբ Խաչատուր վարդապետի էրզրումեցիի: Ի մէջ այլոց կը հաղորդէ Մխիթար Աբբայի որ ինք (Խաչատուր Վ. ) առաքելական քարոզիչ կարգուեր է Ս. Ժողովէն, Ահա ամբողջութեամբ.
      
       Սիրելագունեղ Եղբայր իմ ի Տէր.
       Սիրագունեղ մայր մեր հանդերձ երկու թոռամբք եկեալ էհաս ի մայրաքաղաքս Վէնետիկ, եւ պատմեաց մեզ զամենայն մարդասիրութիւն ձեր, զոր ցուցեալ էր նմա եղբայրութիւն ձեր. եւ աստ ի Վէնէտիկ բնակի հանդերձ թոռամբք եւ այլովք անձամբք, եւ է աստ մնալոց…» Եւ ես մնացի աստ, եւ ստեղծայ ի Սուրբ Ժողովոյն Առաքելական միսսոնար Հայոց աստ եղելոց, ըստ խնդրոյ սիրելագունեղի եղբօր Գրիգոր Վարդապետի Թախաթեցւոյ, որ այլ ուրեք սահմանեաց գնալ: Ի յեկեղեցւոջ Հայոց ի շաբաթն երիցս քարոզեմ…
      
       Ի Վէնէտիկ ի չորրորդում օգոստոսի 1708
       Եղբայրութեան ձերոյ ջերմեռանդագունեղ ծառայ Խաչատուր վարդապետ Էրզրումեցի: