Զանազան
վայրերու
մէջ
գտնուած
հայ
ձեռագիրներու
մասին
օգտակար
ծանօթութիւններ
կու
տայ
Հ.
Միք.
Չամչեան:
Գերյարգելի
աբբահօր
մերում
տեառն
տեառն
Ստեփաննոս
րաբունապետի
համբուրիւ
աջոյն
ողջոյն
ի
Քրիստոս
…
Առ
պարոն
անբանիսին
աներոյ
պարոն
պօղոսին
եղբօր
պատ.
Հ.
Աստուածատուրին
գտի
զաւետարան
մի
երկաթագիր
իբր
800
ամաց.
եւ
ետու
զայն
Ովսաննային
բերել
ի
վանս:
Առ
պարոն
Աղասիին
փեսայակցի
մղտսի
Ստեփանին
հօր
պատ.
Հ.
Պետրոսին
գտի
զմեկնութիւն
Յովհաննու
աւետարանին
երկաթագիր
600
ամաց,
զոր
արարեալ
է
Նանայի
ասորւոց
վարդապետի,
եւ
ապա
թարգմանեալ
ի
Հայս:
Ես
կարծէի
թէ
այն
էր
պարոն
Աղասիին,
բայց
այն
է
հէքիմ
Ծատուրին,
զոր
եւ
ետ
ինձ
առաքել
ի
վանս,
եւ
ես
ետու
Ովսաննային
բերել
ընդ
իւր:
Բաց
յայսմանէ
ետ
ինձ
հէքիմ
Ծատուրն
զխորհրդատետր
մի
ձեռագիր
իբր
500
ամաց,
բայց
ոչ
կամեցաւ
առաքել
զայն
ի
վանս,
զի
գուցէ
(ասէ
)
գնացեալ
իմ
ի
վանս`
տաց
զայն
ձեռամբ
իմով:
Ի
գնալն
մեր
ի
Լիբանան
գտաք
առ
հայ
կրօնաւորս
զմեկնութիւն
Մատթէի
աւետարանին
ողջոյն
անսխալագիր,
զոր
արարեալ
է
Ներսէսի
Շնորհալւոյն.
եւ
այն
էր
գրեալ
ի
վաղուց:
Բազում
ականատեսք
պատմեն,
թէ
բազում
ձեռագիրք
են
ի
վանս,
որ
ի
լեառն
Պջնոյ
յերկրին
Երեւանայ ,
եւ
ի
լերինն
Աղբատոյ,
եւ
յայլեւայլ
տեղիս,
մանաւանդ
ի
վանս
Ճուղայու:
Ասեն
բազումք
թէ
կաթուղիկոսն
հայոց
տպարան
է
բացեալ
յԷջմիածին`
տպել
զպատմագիրս
հայոց,
նաեւ
զայլ
գրեանս:
…
Որպէս
գրեալ
եմ
յայլ
թուղթս
եկն
ի
Պասրա
վարդապետ
մի
ի
Նախավկայի
վանուց
որ
ի
հին
Ճուղայ,
եւ
ժողովեալ
աւելի
քան
զ
400
թուման
սաղտ
փող`
թո'ղ
զայլ
պէսպէս
ոսկեղէն
եւ
արծաթեղէն
զարդս,
կամեցաւ
գնալ
ի
Ճուղայ
Նոր:
Պարոն
Ստեփաննոսն
ասաց
ինձ,
եթէ
կամիս
գրեա
'
զգիր
մի
առ
առաջնորդի
Ճուղայու
առ
Մկրտիչ
վարդապետն,
զի
գտեալ
ի
Ճուղայ
զձեռագիր
պատմագիրս
առաքեսցէ
այսր.
քանզի
բազում
պատմագիրք
գտանին
անդ:
Եւ
ես
յանձն
առեալ
գրեցի
զգիր
մի
խրթին
յոյժ,
զորոյ
օրինակի
առեալ
պարոն
Ստեփաննոսն
եցոյց
միում
ի
հայոց`
թէ
զայս
գտի
ի
հին
ձեռագիրս:
Իսկ
նորա
զարմացեալ
ընդ
խրթնութիւն
նորա,
ասէ`
թէ
զայս
գիր
գրեալ
է
Նարեկացին,
կամ
այլ
ոք
ի
նախնի
հարց
հայոց:
Իբրեւ
ասաց
նմա
պարոն
Ստեփաննոսն,
թէ
զայս
գրեաց
վարդապետն
մեր,
ասէ,
այս
առաւել
է
քան
զամենայն:
…
Բայց
թուղթն
ոչ
գնաց
ի
Ճուղայ,
զի
փոխեցաւ
միտք
վարդապետին
չերթալ
ի
Ճուղայ…:
Յամի
տեառն
1770
ի
մայիսի
11
ի
Պասրա
Նուաստ
ծառայ
Հ.
Միքայէլ
Չամչեանց