Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նալեան Պատրիարքի հրաժարման եւ անոր յաջորդ Գրիգոր Գ-ի ընտրութեան շուրջը կը դառնան հետեւեալ պատմական վաւերագիրները:
       Ա. Գերամեծար գերյարգելի Աբբայ հօր մերոյ եւ րաբունապետի տեառն Ստեփաննոս վդպ-ի ողջոյն
       Թղթ. ԽԸ
       Ի մայիսի 14, Յակոբ պատրիարգն Կոստանդնուպօլսոյ, յետս եկաց ի պատրիարգութենէ. եւ եդ փոխան իւր զԳրիգոր վարդապետն Երուսաղէմայ պատրիարքին վէքիլն. զի սարգիս վարդապետն հրաժարեցաւ ի լինիլ պատրիարք: Նոյնպէս եւ Սամուէլ վարդապետն, թէպէտ բազումք զնա խնդրեալ են, այսինքն զսամուէլ վարդապետն, սակայն նա ասացեալ է. Ես ձեզի ձեռք չեմ իտար. քանզի ընդ լինիս պատրիարգ, փէշին իրեք տէրտէր Աստուածածնայ ժամուն, գին կուտամ: Դարձեալ, եթէ սէկի մը համար իրիճայ ընէք թէ տէրտէր ըրէ, մտիկ ընօղ մարդ չեմ. խաթրերնիդ չեն (չեմ ) նայիր: Դարձեալ, ինչպէս մեծին խաթըր, նոյնպէս աղքըտին խաթրը կը նայիմ. աչառութիւն չեմ ընիր, Էյէր ասանկ ձեռք կուտայ ձեր բաժին է, ըրէք իս պատրիարգ: Ապա վերոգրեալ Գրիգոր վարդապետն , որ հեզ եւ միամիտ ոմն է, զնա արարին պատրիարգ: Բայց մինչ չեւ էր զգեցեալ նորա զկապայ, ժողովուրդն, ոչ կամէր զնա, զի բազումք ասէին, թէ` եւ նա Յօհաննէս պատրիարգին չըրախն է. զի Յօհաննէս պատրիարգին չրախները` ամէնքը կաթոլիկ են: Ապա ի մայիսի 26 յաւուր շաբաթու` զգեցաւ կապայ վերոգրեալ Գրիգոր վրդ. ն եւ եղեւ պատրիարգ Կոստանդնուպօլսոյ: Ասեն բազումք, թէ Յակոբ պատրիարգն ի տալն իշխանութիւն Գրիգոր վարդապետին :, ասացեալ է նմա բազում բանս. եւ զայս եւս, լալով. ես աս աթոռուս ղաթերը համար, շատ մարդու քակեցի, շատ մարդու զարար տվի. աճապ աստուծոյ ահեղ տիվանը ինչ ճուղապ պիտի տամ: Քեզ տեսնեմ թէ ինչպես պիտի կառավարես զեկեղեցին են… :
      
       1764 ի յունիսի 19 (Կ. Պոլիս )
       Ն. Ծ. Հ. Յակոբոս Վ. Չամչեանց Մխիթարեան