Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԾԴ. ՈՂՈՐՄԱԾ ՇՈՒՆ
(93 D)

ՎԱՍՆ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆՑ. Ասի 'իպատմութեանց, թէ կայր պարոն մի խիստ նաքաս եւ պինտ, որ ոչ առնէր ողորմութիւն աղքատաց. եւ ունէր որսականշուն մի եւ խիստ սիրէր զնա. եւ նմին քաղաքի կայրաղքատ մի եւ ունէր շուն մի. եւ սով էր եւ ոչ կարացպահել եւ ոչ սպանանել. եւ տարաւ կապեաց ծառ մի. որգայլն ուտէ զնա. եւ այն պարոնի շունն գնաց գտաւ զնա. եւ յամէն օր զիւր հացի կէսն ուտէր եւ զկէսն տայր այնշանն։ Աւր մի յորս եղաւ պարոնն եւ տեսաւ զիւր շուննխիստ լաղար եւ մեղադրեաց զշնապանին եւ ասաց. զինչոր ես տվել եմ, դու ես կերել` շանն չես տվել. ասէշնապանն. ես կու տամ. ապա դայ զկէսն կուտէ եւ զկէսնայլ շան կու տանի։ Այն օրն փորձեաց պարոնն եւ զշանհացն ետուր. զկէսն կերաւ եւ զկէսն տարաւ այն շան, 'իհետ գնացին տեսան։ Եւ պարոն տեսաւ եւ զանողորմվարքն փոխեաց եւ ուսաւ ողորմութիւն շանէն եւառնէր աղքատաց:

Տես. զի անողորմ մեծատունքն'ի շունն կու գթան եւ շունն հոգան եւ [յ]աղքատքն ոչգթան. եւ շունքն Աստուծոյ ողորմածութիւն գիտեն եւմարդիկք ոչ. շունքն զԱստուծոյ օրէնքն գիտեն եւմարդիկք ոչ։