Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԳ. ԾԱՌ Ի ՀՆԴԻԿՍ
(33 V=32 I)

Ծառ մի կայ Հնդիկս, որկոչի Պորդոկսոն. եւ է ծառն այն մեծ եւ բազմճիւղ. եւամենայն թռչունք երթան եւ բնակին նմայ եւ 'իհովանի նորա եւ կերակրին պտղոյ նորա. ապայ որյարտակսն ելանէ հովանոյ նորա, նայ աւձքխարայմանիք հարեալ սպանցեն զնայ:

Ցուցանէ առակս, [թ]էՔրիստոսն է ծառն կենաց, տեղի եւ հանգիստ ամենայնհաւատացելոց նայ եւ կերակուր եւ ըմբելի հոգոց է, եւ կոչող եւ մխիթարիչ ամենայն մեղաւորաց. ապայ ովելանէ հովանոյ նորա` պատուիրանացն եւ գործէմեղս եւ անզեղջ մնայ, սատանայ` աւձն հարեալ սպանցէզնայ եւ կորընչի:

ԼԳա. 114ag Է ծառ մի հնդկացաշխարհն եւ ունի պտուղ գեղեցիկ եւ քաղցր. եւ էտերեւալից. եւ ունի շուք գեղեցիկ։ Եւ է սահմանսնորա իժ օձ բազում. եթէ օձն մարդկանէ ոք ծառինտակն գտանէ, չխայթէ. ապա թէ զատ գտանէ ծառէն, խայթէ:

Ցուցանէ։ Ծառն Աստուած, եւպտուղն եւ շուքն պատուիրանն Աստուծոյ. եւ օձնսատանայ. եթէ զոք գտանէ դուրս պատուիրանէնԱստուծոյ, նա խայթէ, որպէս օձն այն։