Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

ՄՀԵ. ՊԱՐԳԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ
(118 D)

Ասի պատմութեանց, թէ ոմն եկն առ Աղէկսանդր թագաւորն. զի էր յոյժ առատ. եւ խնդրեաց նմանէ սակաւ ինչ ողորմութիւն. իսկ նա ետ նմա քաղաք մի գեղեցիկ։ Եւ ասեն իշխանքն. վասն է՞ր ետուր, զի ոչ էր արժան մարդն այնպիսի քաղաքին. ասէ թագաւորն. թէպէտ նա ոչ էր արժան, բայց ինձ արժան է զգեղեցիկ իրքն տալ. զի ես առատ եմ:

Նշանակէ խրատս, թէ ոչ է պարտ մեզ մարմնաւոր իրք խնդրել Քրիստոսէ. զի անպատեհէ. վասն այն ուսոյց մեզ աւետարանն. խնդրեցէք նախ զարքայութիւնն նորա եւ այդ ամենայն մարմնաւորքդ յաւելցին ձեզ. զի թէպէտ անարժան եմք յերկնից արքայութեանն, այլ նմա վայել է տալ մեզ զարքայութիւն. զի երկնաւոր թագաւոր է եւ ամենայն թագաւորաց առատագոյն է։