Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄՂԴ. ՀՆԱՐՔ ՍԱՏԱՆԱՅԻ
(193/184 D)

Սատանայ առ սատանայ մի գնացեւ ասէ. ի՞նչ ունիս պահած. եւ նա ասէ. կուժ մի մեղրունիմ եւ դգալ մի եւ մազեղէն մի եւ սաֆարայ մի. երբոր կամիմ զմարդ խաբել, նա կառնում մեղրէս դգալ մի եւդնեմ մարդոյ բերանն եւ կու քաղցրանայ եւ մեղք կուգործէ, պոռնկի եւ շնա. եւ յորժամ գործէ զմեղքն, եսշուտով կու ծածկեմ մազեղինաւս զմեղքն, որ շատանայ. եւ մարդիկք ասեն, թէ զմեր չարս մեք միայն գիտեմք եւայլ ոչ գիտէ. եւ բազում ժամանակս խաբեմ զմարդիկք. եւյորժամ կամենամ, առնում զսաֆարաս եւ ելանեմ 'իտան[եա]ցն եւ փչեմ եւ յանդիմանեմ զչար գործքն եւխայտառակեմ:

Ցուցանէ, զի ոչ ինչ է 'իծածուկ, որ ոչ յայտնեսցի, եւ գաղտնի, որ ոչ ծանիցի. ո՞ր կարէ թաքչել քաղաք, որ վերայ լերին կայցէ։