Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

 

ՅԶ. ՈՐԴԻՔ ՈՒՌՆԱՅԻ
(13 F)

Մեռաւ Ուռնայ եւ մնաց . Բ. որդի եւ արտ մի իւրեանց հայրենի եւ յամէն տարի կուցանէին եւ կալնի կէս կու առնէին եւ` տուն մի է[ր] իւրեանց միջնակով` զկէսն մէկի դիհն կու լնուին, զկէսն մէկ. երփ կու տանէին, նայ փոքր եղբայրն թիմի . Բ. ս յիր բաժնէն կու առնուր, մեծ եղբօրն դիհն կու լնուր, թէ իմ եղբայրն տղայոց տէր է եւ շատ խարճ ունի. թող նորա աւելի լինի։ Նոյնպէս մեծ եղբայրն կու լնուր, թէ իմ եղբայրն հարսանիք պիտի արնէ, որ իրենն մատաթ լինի։ Եւ զտանն դուռն փակեցին. եւ յորժամ կեթային, որ հաց հանէի[ն], դուռն չէր բացվիլ. եւ տեսին. զի լցվել էր եւ դռանն էր առեր. եւ ձայն ընկաւ քաղաքն եւ ժողովեցան քահանայք եւ իշխանքն եւ իմացեալ զպատճառն եւ փառս ետուն Աստուծոյ։