Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞րքան է թիւ դասուց հրեշտակաց։
       Պատասխան։ Ասեմք եթէ՝ ինն դասք յերիս երրեակս որոշեալ թըւոց, որոց Առաջինն է Աթոռք. Քերօբէք. եւ Սերօբէք։ Եւ են առաջին դասք քահանայապետութեան։
       Երկրորդն՝ Տէրութիւնք. Զօրութիւնք. Իշխանութիւնք։ Որ են միջին դասք։
       Երրորդ՝ Պետութիւնք, Հրեշտակապե տք, եւ Հրեշտակք։
       Եւ են վերջին կարգաւորութիւնք։ Եւ են առաջինքն իմացականք. եւ վերջինքն իմանալիք. եւ միջինքն իմացականք եւ իմանալիք. որպէս ա՛յլ եղանակաւ ասացաւ ի վերոյ։
       Իսկ թէ ոմանք գո՛լ ասեն ժ դասք եւ զմինն անկեալ, ո՛չ պարզապէս, այլ կրկին է իմացումն։
       Նախ՝ թէ անկեալքն ի նոցանէ են չափով միոյ դասի։
       Երկրորդ՝ թէ մինն ի տասն դասուցն անկաւ եւ մնաց ինն։
       Այլ՝ առաջին կարծիքն է հասարակ եւ ճշմարիտ։
       Նախ՝ թէ անկեալքն ի նոցանէ են չափով միոյ դասի։
       Երկրորդ՝ թէ մինն ի տասն դասուցն անկաւ եւ մնաց ինն։
       Այլ՝ առաջին կարծիքն է հասարակ եւ ճշմարիտ։
       Նախ՝ ըստ սրբոյն Դիոնէսիոսի որ ինն ասէ գոլ զդասս կարգապետութեան նոցա։
       Երկրորդ՝ զի տասներորդ է մարդս կարգեալ ի թիւն նոցա ըստ հարիւրերորդ մոլորեալ ոչխարին, եւ կորուսեալ տասներորդ դրամին։ Ապա թէ ո՛չ լինէր մետասաներորդ։
       Դարձեալ, զի տասն երորդն է Աստուածպետութիւնն, եւ կատարումն ի վերայ ամենեցուն։ Իսկ յերիս երրեակս թըւեալ՝ բազմազան է իմանալի։
       Նախ՝ ի դէմս Երրորդութեանն եւ համաբուն իսկութեանն։
       Երկրորդ՝ զի թիւ է կատարեալ. առաջին միջին եւ վերջին։
       Երրորդ՝ զի են էութիւն զօրութիւն եւ ներգործութիւն։
       Չորրորդ՝ գ որպիսութեամբ. բնութեամբ՝ շնորհօք՝ եւ փառօք։
       Հինգերորդ՝ մաքրեն՝ լուսաւորեն՝ եւ կատարեն։
       Վեցերորդ՝ են առ Աստուած՝ ի յինքեանս՝ եւ յեղեալս։
       Եօթներորդ՝ աթոռոց՝ տէրութեանց՝ եւ հրեշտակաց։
       Ութերորդ՝ ոմանք քահանայապետ ե՛ն, ոմանք քահանայապետին, եւ մի ջինքն քահանայապետին եւ քահանայապետեն։
       Իններորդ՝ յերիս որոշեալ դասս. որպէս սերօբէք՝ քերօբէք՝ եւ աթոռք։
       Տասներորդ՝ յիւրաքանչիւր դասս դասապետն՝ եւ միջինն՝ եւ վերջինն։
       Հարց։ Վասն է՛ր Դիոնէսիոս ինն դասս հրեշտակաց ասէ. եւ Իրինոս եւ սուրբն Եպիփան Է երկին ք եւ Է դասք ասեն։
       Պատասխան։ Համաձայնին միմեանց սուրբ վարդապետքն. զի Դիոնէսիոս ինն դասս ասէ հրեշտակաց. այլ առաջին դասքն անընդմիջաբա՛ր են յաստուածային իմացումն, համապատիւք եւ համափառք։ Վասն այն Իրինոս զնոսա ի մին դասակարգութիւն ասէ։ Իսկ Է երկինք զհրեշտակաց դասուցն ասէ, մի քան զմի բարձրագոյն յիւրաքանչիւր երկինս։