Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է յատկո ւթիւն երկնից։
       Պատասխան։ Նախ՝ զի մարմին է բարձր. որ եւ սահմանս իւր նախադրի։
       Երկրորդ՝ զի է՛ փայլուն լուսաւոր։
       Երրորդ՝ զի բոլորակ ունի ձեւս. որ է կատարեալ վեցեկի չափովք։
       Չորրորդ՝ զի պարզ եւ վճիտ է ըստ էութեան։
       Հինգերորդ՝ զի անապական է բնութեամբ։
       Վեցերոր դ՝ զի աստեղօք է ջահաւորեալ։
       Եօթներորդ՝ զի է անդորր վայր. այսինքն հաւասար ընդ արձակ եւ դաշտաձեւ գոլով։
       Ութերորդ՝ զի է՛ առանց պղտորման. այսինքն ձեան, կամ անձրեւաց, խորշակի, եւ ցրտոյ։
       Իններորդ՝ զի մշտակայ է ի պարունակութիւնս իւր. այսինքն զի ո՛չ ունի այլայլ ումն եւ փոփոխումն ըստ անարգ շարժութեան երկրի։
       Տասներորդ՝ եւ որ վեհագոյնն է. զի ապարանք եւ հանգիստ է միայն Աստուծոյ պատշաճեայ։ Ուստի եւ նեղեալք՝ ի խնդիրս առ ի բարձունս զձեռս տարածել ըղձան։ Վկայէ՛ եւ մարգարէն. «Աստուած մեր որ նստի յերկինս երկնից»։
       Դարձեալ՝ եւ այլ յատկութիւն երկնից որպէս ասացաւ բարձր։
       Նախ՝ զի խո՛ր է։
       Երկրորդ՝ լայնացեալ յամենայն կողմանց։
       Երրորդ՝ նրբագոյն է մասն։
       Չորրորդ՝ կա՛րծր եւ անբախելի։
       Հինգերորդ՝ թեթեւ եւ սրընթաց։
       Վեցերորդ՝ մեծութեամբ քանակեալ։
       Եօթներորդ՝ ի ծոց իւր ունի զամենայն։
       Ութերորդ՝ պատճառ է զհաստատութիւն միջոցիս։
       Իններորդ՝ տայ երկրի զոր ունակացեալ է։ Որպէս զանձրեւ. զլոյս. զջերմութիւն. եւ զասդողութիւն։
       Տասներորդ՝ միշտ տայ եւ ո՛չ առնու։
       Եւ զայս գիտել պարտ է. զի մեծն Ներսէս զհաստատութիւնն արփի ասէ եւ եթեր կոչէ. զոր արտաքին ե երորդ տարր ասացին որ ո՛չ երեւի մեզ։ Այլ զաստղալի երկինս ի յօդոյ ասէ խտացեալ եւ թանձրացեալ. եւ ի նմա են կառուցեալ աստեղք եւ ընթանան։ Եւ այս եւս գիտելի է, զի որպէս հրեղէն երկինն հոմանուն է, այսինքն լուսեղէնն որ ի սկզբանէ ստեղծաւ. եւ բոլորակ հրոյն։ Նոյնպէս հոմանուն է եւ արփին. այսինքն լուսեղէնն եւ հաստատութիւնդ։ Այսպէս եւ հոմ անուն է եթերն . այսինքն ե երորդ էութիւնն, եւ տարրական հուրն։ Նմանապէս եւ հոմանուն է հաստատութիւնն ի ներքոյ ջրոյ. այսինքն ընդ երրորդ կամարն. եւ օդս առ մեզ որ ունի զջուրս ամպով հաստատեալ։
       Այսքան առ յաղագս երկնից։