Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր սատանայի մեղքն է անթողլի։
      
       Պատասխան։ Նախ՝ զի ասեն վարդապետք թէ ո՛չ ումեք խրատու մեղանչեա ց, եւ ո՛չ ումեք օգնութեամբ նորոգեսցի։
       Երկրորդ՝ զի որպէս ծառայ առ Տէրն՝ ընդ դէմ Աստուածակերպ իմացմանն մեղանչեաց։ Եւ որքան պատուական է ճանաչումն՝ այնքան մեծ է սխալումն։
       Երրորդ՝ ըստ դամասկացւոյն՝ հրեշտակն ո՛չ է ընդունակ ապաշխարութեան. նմին իրի եւ ո՛չ թողութեան։
       Չորրորդ՝ զի ի դեւն շրջեալ է տրտնջականն ըստ յառաջանալոյ ի բարին։
       Հինգերորդ՝ զի հոգեւոր բնութիւնն միանգամ միայն է շրջելի. վասն զի բոլորովին շրջէ զինքն՝ զոր ո՛չ առնէ մարդն. զի մարմինն միշտ մարտնչի ընդ հոգին. որպէս յառաջիկայդ ասի լբ գլուխն։
      
       Եւ յայ սմանէ յայտէ թէ երեք կին է որպիսութիւն հրեշտակաց։
       Առաջինն էր անմեղութեան։
       Երկրորդն՝ մեղացն։
       Երրորդն՝ պատժոյն եւ թշուառութեանն։
       Դարձեալ՝ ոմանք են յերկնից եւ յերկինս. որպէս հրեշտակէ սուրբք։
       Եւ ոմանք ո՛չ յերկնից բայց յերկինս. որպէս ի մարդկանք սուրբք։
       Եւ ոմանք են յերկնից բայց ո՛չ յերկինս. որպէս դեւք։