Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հասք եւ իրաւունք քահանայից մե՞ղք է թէ ոչ։
      
       Պատասխան։ Յորժամ զգործ քահանայի ունիցին՝ ո՛չ է մեղք. այլ սրբութիւն։
       Նախ՝ զի հրամանաւն Աստուծոյ է։
       Երկրորդ՝ զի ի նուիրացն Աստուծոյ առնուն զբաժին քահանայքն եւ ո՛չ ի մարդոյ. եւ ամենայն ոք Աստուծոյ տայ եւ ո՛չ մարդոյ։
       Երրորդ՝ երկրորդ սեղան է սիրտ քահանային. որպէս սեղանն զողջակէզն մաքրէ, նոյնպէս իշխանութիւն քահանային։
       Չորրորդ՝ յայտ է զի նուէրքն Աստուծոյ՝ սրբութիւն է. եւ որ ոք մերձանայ ի նա՝ սրբի։
       Հինգերորդ՝ զի ասէ. «Զմեղս ժողովրդեանն կերիցեն քահանայքն եւ քաւեսցեն վասն նոցա»։ Զի որպէս ստամոքն զկերակուրն հալէ, նոյնպէս եւ քահանայքն զմեղքն։
       Վեցերորդ՝ թիթեղն ցուցանէր ի ճակատն գրեալ սրբութիւն Տեառն նուիրեալ. զի նուէրք քահանային սրբութիւն է։ Եւ բացերես ի ճակատն ունի։
       Զնոյն եւ ի նորս Տէրն հրամայէ. «Արժան է մշակն կերակրոյ իւրոյ»։ «Եւ յորոց սերմանեն զհոգեւորն, հնձեսցեն զմարմնաւորն»։
       Եւ այս է. «Իրիցունք կրկին պատուոյ արժանասցին». աստ զհասոյթքն եւ անդ զկեանքն յաւիտենից։
       Վասն զի կրկին է գործ քահանային։ Նախ՝ զմեղքն սրբել ի մարդոյ. եւ ապա ընծայել Աստուծոյ։
       Եւ զայս ցուցանէ զմորթն ի բաց հանելն եւ ապա պարագել։
       Այս նոցա է որք սրբութեամբ ունիցին զքահանայութիւնն։
       Եւ որք անարժան են գործոյն, դնեն զմեղս ի վերայ մեղաց իւրեանց։
       Վասն ի նոր օրհնեալ քահանայից Հարցումն։
       Ահարօն եւ որդիքն է օր մնացին ի խորանն. վասն է՞ր մեք խ։
      
       Պատասխան։ Եօթն՝ նշանակէ զէ դար շրջանացն։ Իսկ մեք խ զՄովսէսին պահեմք որ ի լեառն Սինա, եւ Յեսու արտաքոյ միգին։
       Դարձեալ՝ որպէս Քրիստոս յետ մկրտութեանն՝ ի լեառն պահեաց խ օր։
       Եւ որպէս երեխայն նախ քան զմկրտիլն խ օր ուսանի զխորհուրդն։
       Եւ դարձեալ՝ մանուըն յարգանդի ք օրեայ շնչաբերի հոգւով։
       Ի նոյն խորհուրդ նոր մանկունք յարգանդի մօր եկեղեցոյ սնանին։ Այլ եւ պահեն զեօթն օր սուրբ զգեստիւն։
      
       Հարցումն։
       Զի՞նչ է որ յանկիւնս եկեղեցւոյն խունկ վառեմք։
      
       Պատասխան։ Ի հինգ տեղւոջ ի հինն հուր էջ յերկնից ի վերայ սեղանոյն եւ հոտոտեցաւ Աստուած ի հոտ անուշից։ Նախ ի սեղանն Աբրահամու. եւ ապա Մովսիսին եւ ապա Դաւթին ի կալն ուռնայի. եւ ապա ի տաճարին Սողոմոնի. յետոյ ի սեղանն Եղիայի։ Զայն խորհուրդն պահեմք ի վերայ նոր սեղանոյս։
      
       Հարցումն։
       Վասն է՞ր այրեցան Նաբաթ եւ Աբիութ որդիքն Ահարօնի։
      
       Պատասխան։ Կամ զի օտար հուր եդին ի բուրվառն որ չէր օրէն։
       Կամ զի արբեցան գինւով։
       Կամ թէ հպարտացան յիջաջել հրոյն ի վերայ սեղանոյն։
       Կամ զի անժամ խնկարկեցին։
       Կա մթէ յաւուն կրկին էր խնկարկումն. յառաւօտն եւ յերեկոյն. եւ յառաւօտն խնկեալ էր Ահարօն։
       Այլ որ ուղիղն է, Մովսէս յամենայն ժամ մտանէր ի սուրբն սրբոց. եւ Ահարօն մի՛ անգամ ի տարւոջն. եւ քահանայքն ո՛չ մտանէին։
       Եւ քահանայքն հպարտացան եւ օտար հորվ խնկարկեցին ի ներքս վարագուրին, վասն այն պատժեցան ի խրատ այլոց։
       Եւ զգեստ քահանայութեանն ո՛չ այրեցաւ յօրինակ այժմոյս որ հոգւով դատապարտին եւ մարմինն մնայ։
      
       Հարցումն։
       Քանի՞ սեղան էր ի խորանին։
      
       Պատասխան։ Բաց ի քաւութենէն որ ի սուրբն սրբոց՝ ի ներս եւ ի դուրս ժ էր բովանդակն։
       Առաջին՝ ողջակիզաց մեծն. յոր զհասարակացն տօնէին։
       Երկրորդ՝ փոքր ողջակիզացն. յոր մասնաւոր պատարագացն էր։
       Երրորդ՝ որ զմիսն ի վերայ յօշէին եւ ի մեծ սեղանն հանէին։
       Չորրորդ՝ որով զճարպն ի սեղանն հանէին։
       Հինգերորդ՝ որ զսափորն եւ զայլ գործիսն ի վերայ դնէին։
       Իսկ ի ներսն, ա՝ հացին երեսաց եւ գառին. բ՝ խնկոցն. գ՝ շօթին եւ զ հացին. դ՝ մին այլ զ հացին. զի ժբ հաց էր, եւ բ սեղան։
       Եւ ե երորդն՝ յորոյ վերայ խնկաղացն եւ նուիրանոցն եւ ճաշակն։