Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մարդն ո՞նց ճանաչի։
       Պատասխան։ Յաչաց նայիլն. ի ձեռաց շարժիլն. եւ յոտից գնալն երեւի։
       Դարձեալ՝ հասարակ ամենայն մարդ յարակցէն եւ յարուեստէն ճանաչի։ Զի թէ ի սուրբ մարդ յարի՝ սրբի եւ թէ ի պիղծ՝ պղծի։ Նոյնպէս թէ զարուեստն լաւ առնէ՝ գովի. եւ թէ վատթա ր՝ պարսաւի։
       Դարձեալ՝ խորհուրդ մարդոյն ճանաչի յերից. այսինքն կամ ի կերպէ եւ յօրինակէ խօսիցն եւ ձայնին։ Ըստ որում. «Յաւելուածոյ սրտի խօսի բերանն»։
       Կամ ի փոփոխիլ երեսացն։
       Ըստ որում. «Սրտի բերկրեցեցելոյ՝ երեսք զուարթք»։
       Եւ կամ ի շարժութեանց մասանց ոտից եւ ձեռաց եւ այլն։
       Ըսհ որում. «Ոտք նենգաւորի թիւր ընթանան » ասէ առակն։
      
       Հարցումն։ Զի՞նչ է վատն։
       Պատասխան։ Տէրն յաւետարանին զչարն եւ զվատն մին ասէ։ Եւ մարդիկ սոսվր են զհիւանդս եւ զաղճատս վատ ասել։ Ա՛րդ՝ յայտ է թէ որ գործ յառնէ հոգեւոր կամ մարմնաւոր՝ վատ ասի։