Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր մերձ ի վախճանն հարք եւ առաջնորդք օրհնեն զմնացորդս. որպէս Մովսէս եւ Յակոբ եւ այլ նահապետք։
      
       Պատասխան։ Կտակ գրեն եւ օրհնեն։
       Նախ՝ զի կտակովն զմարմնաւորքն կարգաւորեն, եւ օրհնութեամբն զհոգեւորսն։
       Երկրորդ՝ զի վերջին խրատն եւ օրհնութիւնն մնացական է։
       Երրորդ՝ զի սկսեալ ի մարմնաւորն, վախճանի ի հոգեւորն։
       Չորրորդ՝ մարմնաւոր մահն վախճան է մարմնոյ կենաց եւ սկիզբն հոգեւորին. վասն այն օրհնէ։
       Հինգերորդ՝ ցուցանէ թէ մարմնաւոր օրինացն վախճան հոգեւոր եւ օրհնութիւնն է որ եղեւ քիւ։
       Վեցերորդ՝ ի խորհուրդ Քրիստոսի, որ օրհնեաց զաշակերտսն եւ վերացաւ։
       Եօթներորդ՝ կատարածի ասէ. «Եկայք օրհնեալք հօր իմոյ». եւ մտանեն ի փառս. զայս նշանակէ կտակ եւ օրհնութիւնն ի վախճանի։
      
       Հարցումն։
       ԶՌուբէն անէծ Յակոբ. Մովսէս վասն է՞ր օրհնէ։
      
       Պատասխան։ Նախ՝ զի ո՛չ ամենեւին անէծ. այլ եւ մասն մի օրհնութիւն էր։
       Երկրորդ՝ զի ապաշխարեաց Ռուբէն։
       Երրորդ՝ կրեցին զանէծքն դադան եւ Աբիրոն։
       Չորրորդ՝ զի վախճանեալ էր Յակոբ։
       Հինգերորդ՝ բարձրագոյն էր Մովսէս քան զՅակոբ. կամ հաւասար նմին։
       Եւ տես, զի եւ զՂեւի օրհնեաց. վասն զի ապաշխարեաց ի յարենէ սիկիմացւոց ի յարիւն եղբարցն որթապախտից։ Իսկ Խմաւոն ո՛չ էր ապաշխարեալ, վասն որոյ ո՛չ օրհնեաց։ Այլ եւ զզամբրի յազգէն Շմաւոնի էր։
       Յորոց յայսցանէ յայտ է, զի եթէ ապաշխարեալ լինի արգելեալն. կամ վախճանեալ է կապօղն. այլ ոք որ գերագոյն է կամ հաւասար կապողին, կարէ արձակել զնա։
      
       Հարցումն։
       Զի՞նչ է. «Կեցցէ Ռուբէն եւ մի՛ մեռցի»։
      
       Պատասխան։ Նախ՝ վասն ցեղին Ռուբէնի ասէ. փոխելով զանէծքն ի յօրհնութիւն։
       Երկրորդ՝ ի դէմս անդրանկանն Քրիստոսի. ըստ որում ասէր. «Ո՛չ մեռայց՝ այլ կեցից»։
       Երրորդ՝ վասն հասարակ յարութեանն. զորմէ լուաւ սատանայ եւ բեկաւ ողն նորա։ Որպէս ասէ առաքեալն. «Թագաւորեաց մահ յԱդամայ մինչեւ ցՄովսէս»։
       Նախ՝ այս է միտքն, որ զյարութիւնն աստ ասաց։
       Երկրորդ՝ յորժամ երեսքն լուսաւորեցան որպէս Ադամյան ի ի դրախտին՝ եւ ի յարութեանն։
       Երրորդ՝ օրէնքն որ ի ձեռն Մովսէսի՝ էր խափանիչ մեղաց եւ մահու։
       Չորրորդ՝ մահ՝ այսինքն սատանայ որ յաղթեաց Ադամայ. իսկ մարմնոյն Մովսէսի ո՛չ կարաց յաղթել հրեշտակային օգնականութեամբն. որպէս ասի յառաջիկայդ։
       Հինգերորդ՝ Մովսէս օրինակ էր, եւ ճշմարտութիւնն Քրիստոս. առ որ խափանեցաւ մահ եւ թագաւորեաց կեանք։
       Վեցերորդ՝ ըստ մտաց, զի Մովսէս ջրածին լսի. զի որք ո՛չ ծնանին աւազանաւ, ընդ մահու իշխանութեամբ են։