Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն էր տապանակն յառաջ ընթանայր եւ վէմն զհետ բանակին։
      
       Պատասխան։ Տապանակն էր Քրիստոս. եւ ունէր զտախտակս օրինացն։ Եւ վէմն էր ք, ըստ առաքելոյ։
       Եւ բազում է տեսութիւնն. Նախ՝ ցուցանէ թէ Քրիստոս է առաջին եւ վերջին. այսինքն սկիզբն եւ կատարումն եկեղեցւոյ. ո՛չ միայն Աստուածութեամբն, այլեւ մարդկութեամբն։
       Երկրորդ՝ զի պահպանէ յառաջին եւ վերջին թշնամեաց որ է սատանայ եւ մեղքն։
       Երրորդ՝ զի առաջնորդ է ի մուտն մեր եւ յելս յաշխարհէ. ըստ այնմ. «Տէր պահեսցէ զմուտ եւ զել քո»։
       Չորրորդ՝ նախ օրէնքն է եւ ապա ջուրն. զի նաք հոգւով խնամէ եւ յետոյ մարմնով։
       Հինգերորդ՝ յառաջ տապանակն գնայր եւ դիտէր հանգիստ. եւ զհետ վէմն տայր ջուր. զի այժմ զհանգիստ պատրաստէ, եւ յետոյ զվայելչութիւն տայ։
       Վեցերորդ՝ զի թէպէտ համբարձաւ յերկինս, ընդ մեզ է զամենայն աւուրս որպէս ասաց։
       Եօթներորդ՝ զի նախ զօրէնսն կատարեմք, եւ յետոյ զմխիթարութիւն առնումք։
       Ութերորդ՝ նախ օրինակն է, եւ ապա ճշմարտութիւնն։
       Իններորդ՝ նոքա գործովք արդարացան զոր նշանակէր օրէնքն. եւ մեք հաւատով՝ զոր նշանակէր վէմն յետոյ։
       Տասներորդ՝ զի Քրիստոսի առաջին գալուստն նշանակէր տապանակն եւ տախտակն եւ մանանայն եւ այլն. եւ զվերջինն՝ էմն աղբիւրացեալ ի յաւիտենից կեանսն։
      
       Հարց։ Վէմն ո՞րպէս էր Քրիստոս։
      
       Պատասխան։ Որպէս սափորն կոյսն էր, եւ գաւազանն շաչն, նոյնպէս վէմն Քրիստոս։ Եւ վէմ կոչի, Նախ՝ զի Ադամ հողացաւ մեղօք. եւ Քրիստոս վէմ անմեղութեամբն։
       Երկրորդ՝ զի կարծրացաւ Աստուածութեամբն։
       Երրորդ՝ զի անապական մարնովն։
       Չորրորդ՝ զի հիմն եկեղեցւոյ։
       Հինգերորդ՝ զի գլուխ անկեան. եւ այս է վէմն։
       Իսկ ի ջուր, Նախ՝ զի ջուր բղխեաց ի լուացումն եւ յարբուցումն. որպէս ի կողից փրկչին ջուր եւ արիւն։
       Երկրորդ՝ քարոզութիւնն բաժան ազգաց։
       Երրորդ՝ հոգին սուրբ որ Քրիստոսիւ ծաւալեցաւ։
       Չորրորդ՝ կրկին հարկանելն, զի ոմանց տայ եւ ոմանց արգելու. այսինքն սրբոց եւ անսրբոց։
       Հինգերորդ՝ գաւազանաւ բղխէր. զի իշխանութեամբ բաշխի առ ամենայն ոք։
      
       Հարցում։ Վասն է՞ր բարկութեամբ եհար։
      
       Պատասխան։ Նախ՝ զի կամէին քարկոծել։
       Երկրորդ՝ կարծէին թէ Մովսէս տայ զջուրն։
       Երրորդ՝ տրտմեալ էր վասն մահուն Մարիամու։
       Չորրորդ՝ վասն անհաւատութեան նոցա։
       Հինգերորդ՝ զի Քրիստոս չարչարելոց էր ի քահանայից։
       Վեցերորդ՝ Մովսէս նշանակէր զհին օրէնքն որ բարկութեամբ բարի առնէր։
       Եօթներորդ՝ Աստուած կոչեցեալ էր՝ զի յայտնեսցի տկարութիւն մարդոյ։
       Ութերորդ՝ զի թէ փրկիչն տկարացաւ զի մարդ եղեւ, քանի՞ առաւել սուրբքն։
       Իններորդ՝ զի ցուցցի թէ բարկացողաց ո՛չ երեւի Աստուած. որպէս եւ ո՛չ Եղիայի։
       Տասներորդ՝ բարկութեամբն արգելաւ յերկրէն աւետեաց. զի ցուցցի թէ արդար է Աստուած. եւ ակն ումեք ո՛չ առնու։ Զի ո՞ր ոք եւ յանցանէ՝ պատուհասի. եթէ հրեշտակք, եւ եթէ սուրբք ի մարդկանէ։