Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր մարմինն ոտք կոչի Քրիստոսի։
       Պատասխան։ Նախ՝ աստուածաբանն Գրիգոր՝ զոտքն մարմնով տընօրէնութ եանն ասէ նշանակ. զի մարմնով եկեալ զփրկութիւն մեր արար. եւ մարմնով համբարձաւ առ հայր։
       Երկրորդ՝ զի ոտք վերջին է մասն. եւ ի վերջին ժամանակս երեւեցաւ մարմնով Քրիստոս։
       Երրորդ՝ կրկին ոտքն զհոգի եւ զմարմին նշանակէ։
       Չորրորդ՝ ներքին է բոլոր մարմնոյն։ Եւ հիմն եկե ղեցւոյ է Քրիստոս ըստ առաքելոյ։
       Հինգերորդ՝ ոտքն են հաւատացեալք եւ առաքեալք նորին. եւ գլուխ է Քրիստոս. զի անդամք եւ մարմին եմք նմա ըստ առաքելոյ։