Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր զկինն ի կողէն ստեղծ եւ ո՛չ ի հողոյ։
      
       Պատասխան։ Վասն բազում պատճառի։
       Նախ՝ զի մի՛ համեմապ առն կարծիցէ զինքն. այլ որպէս ո՛չ համահասակ եւ ո՛չ համահող լիցի։
       Երկրորդ՝ զի մի՛ անփոյթ եւ անհնազանդ եղիցի մարդոյն. այլ ի նմանէ ի կողիցն, զի որպէս մարմին հնազանդ լիցի գլխոյն։
       Երրորդ՝ զի որպէս խօսիլ գլխոյն է. նոյնպէս լռութիւն կողին է. զի լուռ լիցի կինն ընդ իշխանութեամբ առնն։
       Չորրորդ՝ զի մի՛ տկար ոք կարծիցի. այլ որպէս կողեղ եւ հաստակող ասեմք զըմբիշս. այսպէս զօրեղ եղիցի կինն ի տնօրինել զտունն։
       Հինգերորդ՝ զի կողնէ աման եւ տեղի երիկամանց. յորմէ շարժի ցանկութիւնն. զի թէպէտ ո՛չ շարժէ զն ա. այլ ազդումն ինչ ունի զնման է։
       Վեցերորդ՝ ո՛չ առնու ի գլխոյն եւ ո՛չ յոտիցն. այլ ի միջացն. զի խրատէ՛ զմարդիկ ո՛չ հաւասար գլխոյն պատուել զկինն, եւ ո՛չ անարգել իբրեւ զոտք. այլ միջակ պատուով չափաւորել զնա։
       Եօթներորդ՝ զի պարունակաձեւ է կողն. ի նշանակել, զի կ ինն պարունակիչ եւ հաւաքիչ է տան առն եւ ընչից։
       Ութերորդ՝ զի կողն կեռ գոլով՝ ցուցանէ զկինն նենգ գոլ եւ երկմիտ կեռ, այսինքն խեռ ընդ առն։
       Իններորդ՝ զի որպէս կողից երեսն որ ի փորն նայի՝ կոկ գոլով եւ մզղնա տեսակ. իսկ որ մէջն փուչ եւ մրրախառն. այսպէս սէրն զոր ց ուցանէ առ այրն, նօսր առ ի ցոյցս՝ եւ երեսս միայն ունի. իսկ ի սիրտն զմրուր դառնութեան։
       Տասներորդ՝ որպէս կողն զզօրութիւնն քարշէ եւ տայ ի թիկունքն եւ պնդէ զնա։ Այսպէս կինն զփառս եւ զինչս առն յինքն քարշելով թանձրացուցանէ եւ պնդէ զինքն։
       Իսկ կոչի կին։
       Նախ՝ զի յառնէ իւրմէ առաւ։
       Երկրորդ՝ կին, իբր թէ կէս մարդոյ։
       Երրորդ՝ կին, իբր թէ կող մի. որ է զօրութիւն մի։
       Չորրորդ՝ կին, զի ի կենդանւոյ առաւ։
       Հինգերորդ՝ կին, իբր թէ կողաբոյս կամ կողածին։
       Վեցերորդ՝ կին, իբր թէ կայանք եւ հանգիստ մարդոյն։
       Եօթներորդ՝ կին, իբր թէ կրօղ զօրութեան եւ ընչից առն։
       Ութերորդ՝ կին, իբր թէ կցորդ եւ օգնական առն յամենայն գործս։
       Իններորդ՝ կին, նշանակէ զթոյլն եւ զտկարն։ Եւ վասն կրկին պատճառի է տկար։ Նախ՝ զի ո՛չ ունի զառնողական զօրութիւնն. որպէս եւ յամենայն կենդանիս էգն։
       Երկրորդ՝ զի ի ձախ կողէ ՛ շինեցաւ կինն . եւ տկար է ձախ կողմն մարդոյս։
       Տասներորդ՝ կին, իբր թէ կեանք. զի որպէս կենօք է տեւել. նոյնպէս տեսակ մարդոյս ի ձեռն կնոջ ծննդեանն տեւէ, եւ կայ մնայ մինչ ի կատարած։ Վասն այսր պատճառ կոչեաց զանուն կնոջ իւրոյ կեանս. զի աճումն է եւ ծնունդն եւ մայր ամենայն կենդանեաց։